Կայենեյան պղպեղ
Կայենեյան պղպեղ, տաքդեղների ընտանիքին պատկանող Capsicum frutescens տեսակի պղպեղ (թփերով պղպեղ)։ Ըստ մեկ աղբյուրի հոմանիշը Capsicum annuum-ն է (պղպեղ)[1], մյուս տարբերակով կոչվում է Կապսիկում (տաքդեղ)։ Բացի այդ, կայենենյան պղպեղը կարելի է
համարել Capsicum chinense Jacq (չինական պղպեղ)։ Պղպեղի կծվության աստիճանը մոտավորապես 30.000-50.000 է։
Պտուղներն ունեն ուժեղ կծու համ կապսաիցինի (ալկալոիդ) զգալի քանակության պատճառով (կծվության աստիճանը կախված է պղպեղի տեսակից)։ Պտղի տեսքը բնորոշ է բանջարեղենային պղպեղներին, սակայն երկարությունը լոբու չափսից կարճ է (1,5 x 0,5 սմ)։
Այս և այլ կծու կարմիր պղպեղներին երբեմն անվանում են «չիլի պղպեղ»։
Բուսաբանական նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմամյա այս թփի բարձրությունը 20-120 սմ է, խնամված հողի մեջ նրանց բարձրությունը հասնում է 3 մետրից ավելի։
Տերևները ձվաձև են, հարթ, կանոնավոր շարքով։
Ծաղիկները հիմնականում սպիտակ են, դեղին կամ մանուշակագույն։
Պտուղը դատարկ միջուկով հատապտղի երկար տեսակն է։ Կեղևի հաստությունը 1-2 միլիմետր է։ Գույնը՝ կանաչ է, դեղին (տեխնիկական աստիճանի ((սպառողական )) հասուն), բաց նարնջագույն, կարմիր և ավելի մութ երանգներով (կենսաբանական հասունացման դեպքում)։
Պատմություն և արտադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Capsicum frutescens տեսակի տաքդեղը Լատինական Ամերիկայում հանդիսանում է հին մշակաբույս։
Կայենեյան պղպեղի հայրենիքը Հարավային Հնդկաստանն է և Ճավա կղզին։
Խոշոր արտադրող երկրներն են՝ ԱՄՆ-ն (Կալիֆոռնիա), Մեքսիկան, Բրազիլիան, Կոլումբիան, Գայանան, Արևմտյան Աֆրիկայի, Վիետնամի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի մի շարք շրջաններ։
Պղպեղներ աճեցնում են նաև փակ հողաշերտի մեջ՝ ջերմոցներում, ծաղիկների ծաղկամաններում և պատշգամբներում, ինչպես սենյակային բույսերը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Похлёбкин В.В. Кайенский перец (Capsicum fastigiatum Bl., Capsicum frutescens) // Всё о пряностях. — М.: Пищевая промышленность, 1973. — С. 69—71. — 207 с.
- Дудченко Л.Г., Козьяков А.С., Кривенко В.В. Кайенский перец, чили (Capsicum frutescens L.) // Пряно-ароматические и пряно-вкусовые растения : Справочник. — К.: Наукова думка, 1989. — С. 98. — 304 с.
- Муравьева Д.А. Перец кустарниковый (Capsicum frutescens L.), Capsicum sinense Jacq. // Тропические и субтропические лекарственные растения. — 2-е изд., перераб. и доп. — М.: Медицина, 1983. — С. 157—159. — 336 с.
- Перец овощной / Андреев Ю.М. // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.