Jump to content

Կնոսոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Կնոսոս
Knosos
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՀամայնքHeraklion Municipality?
Հիմնադրված էԱռաջին բնակավայրերը թվագրված են Ք․ա․ 7000 թ.
ՄակերեսԱմբողջ բնակեցված տարածքը 10 կմ կմ²
ԲԾՄԱնհայտ մ
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Կնոսոս (Հունաստան)##
Կնոսոս (Հունաստան)

Կնոսոս(հուն․՝ Κνωσός), Knōsós, լատինական անվանում որպես Կնոսսուս (Cnossus) կամ Գնոսսուս (Gnossus), բրոնզեդարյան մեծագույն քաղաք, հնագիտական վայր Կրետե կղզում, համարվում է Եվրոպայի հնագույն քաղաքներից[1]։ Տեղադրված է մոտավորապես ժամանակակից Հերակլիոնի հյուսիսային ափին, երկու նավահանգիստներում։ Կրետե կղզու գլխավոր քաղաք Մինոսյան քաղաքակրթության ժամանակ Ֆեստոմի և Մալիայի հետ միասին։ Իր ծաղկման ժամանակ այն եղել է Միջերկրական ծովի ավազանում բոլորից աչքի ընկնող քաղաքներից։ Մինոսյան Կնոսոսը իր պալատներով ներկայացել է որպես առաջինը մարդկության պատմության մեջ՝ իր ինժեներաճարտարապետական նորարարություններով, բազմահարկ շինություններով, բնական և արվեստի նորություններով, կոյուղով, օդափոխիչներով, ջեռուցման համակարգով։ Մինոսյան քաղաքակրթության ժամանակաշրջանում քաղաքն ընկել է ախենյան հույների տիրապետության տակ։ Կնոսոսի ողբերգական վախճանն ամբողջ Մինոսյան քաղաքակրթության աստիճանական անկման ազդանշանն է եղել։ Հունական դիցաբանության մեջ Կնոսոսը կապվում է Կրետեի առասպելական թագավոր Մինոսի անվան հետ։ Ըստ դիցաբանական առասպելի՝ Դեդալոսի լաբիրինթոսում փակված էր Մինոտավրոսը (այդ լաբիրինթոսը համարվել է Կնոսոսի պալատը)։

Կնոսոսի պալատը

Կնոսոս անվանումը պահպանվել է հին հունական գրառումներում, որտեղ այն անվանվել է մեծ քաղաք[2]։ Պեղումների ժամանակ հայտնաբերված Գծային Բ-ով սալիկները հաստատում են, որ այն եղել է պալատական համալիր։ Երկրորդ պալատական համալիրը կառուցվել է երկրաշարժից հետո, քանի որ նախորդը կործանվել էր երկրաշարժի պատճառով։ Այժմ երկրորդ՝ ավելի մեծ չափերով կառուցված պալատի ավերակներում երևում է քաղաքի կառուցվածքը։ Բրոնզի դարում քաղաքը շրջապատված է եղել բլրով։ ,

Արթուր Էվանսը Մինոսյան քաղաքակրթության մասին իր հայեցակարգը մշակել է պեղումների միջոցով ձեռք բերված տվյալների հիման վրա։ Դրանց համաձայն՝ այս դարաշրջանում ի հայտ եկած տարբեր ոճերն ու բնութագրերը կիրառելի են եղել ողջ Եգեյան ծովի շրջանում բնակվողների համար։ Վայրը մարդկանց կողմից բնակեցվել է Ք. ա. 7000 թվականից՝ նեոլիթյան ժամանակաշրջանից, որն ընթացել է մի քանի փուլերով։ Փուլերից յուրաքանչյուրն ունեցել է իր առանձնահատուկ դինամիկան[3]։ Պեղումների ժամանակ նեոլիթյան Կրետեի քարանձավներում հայտնաբերվել են կացարաններ։ Էվանսը նշում է, որ մոտ Ք. ա. 8000 թվականից նեոլիթյան մարդիկ ուրիշ վայրերից եկել ու բնակվել են այստեղ։ Հավանաբար, նրանք այստեղ են հասել նավերով։ Պեղումների ժամանակ նրանց կացարաններում հայտնաբերվել են տարբեր տեսակի իրեր՝ գունավոր քարերով գավազան, օբսիդիանից պատրաստված առարկաներ, դանակներ, նետասլաքներ, տղամարդկանց, կանանց, կենդանիների ֆիգուրներ, նաև կրոնական հավատալիքների մասին վկայող նմուշներ[4]։ Ժամանակաշրջանի մասին բացահայտումներ է արել նաև Մաքինրոն[5]։ Մարդիկ պահել են կենդանիներ, ցանել հացահատիկ։ Նույն վայրում նման պայմաններում ապրել է մի քանի ընտանիք։ Ամուսնությունը սահմանափակված է եղել սոցիալական խմբերում (էկզոգամ)։ Օրվա մեծ մասը մարդիկ անցկացրել են մաքուր օդում՝ դրսում, կացարան են մտել գիշերը կամ եղանակային վատ պայմաններին։ Վաղ նեոլիթում՝ Ք. ա. 6000–5000 թվականներին, գյուղը բնակեցված է եղել 200–600 մարդկանցով։ Նրանք զբաղեցրել են պալատի մեծ մասը և հյուսիս-արևմուտք ձգվող հատվածը։ Մարդիկ ապրել են մեկ-երկու սենյականոց կավածեփ պատերով քառակուսի տներում։ Ներքին պատերը պատված են եղել ցեխով։ Տանիքները ծածկել են հողով և ճյուղերով։ Բնակիչները հիմնական սենյակի տարբեր մասերում փորել են օջախներ։ Գյուղն ունեցել է տարօրինակ առանձնահատկություն։ Տները երբեմն բաղկացած են եղել ութ սենյակից։ Միջին Նեոլիթում՝ Ք. ա. 5000-4000 թվականներին, փոխվել է բնակչության թիվը։ Գյուղում ապրել են 500-1000 մարդ։ Շինությունները գրեթե նույն ձևն են ունեցել։ Տարբերվել են միայն նրանով, որ օջախը պատրաստել են գլխավոր սենյակի կենտրոնում։

Տեսագրություն։ Մինոսի պալատը
Տեսարան հյուսիսարևմտյան անկյունից դեպի արևելք
Տեսարան հարավից։ Ձախ կողմում հյուսիսային մուտքն է։ Երկրորդական պլանում բլուրն է
Ընդունելության սրահ Կնոսոսում։ Հյուրեր ընդունելու և զվարճանքի սրահ

Հնագիտական տեսանկյունից Կնոսոս և պալատ տերմինները նույն նշանակությունը չունեն։ Կնոսոսը երբեք չի եղել միապետի նստավայր, չնայած որ այն ներառում է իր մեջ սենյակներ, որոնք արքայական ընտանիքին են վայել։ Կառույցներից շատերը, սակայն, ծառայում են որպես քաղաքացիական, կրոնական և տնտեսական կենտրոն։ Պալատական կենտրոն հասկացությունը առավել բնութագրական է։ Հին ժամանակներում Կնոսոսը քաղաք էր՝ շրջապատված Կեպալա բլուրով։ Այդ բլուրը երբեք միջնաբերդի տպավորություն չի եղել [6]։

Խեցուց պատրաստված ամանեղեն

Խեցեղենը Կնոսոսում առատ էր և ժամանակաշրջանի յուրահատուկ ոճով զարդանախշված։ Համեմատելով այդտեղի խեցեղենը Միջերկրական ծովի արևելյան շրջանների այլ վայրերի խեցեղենի հետ՝ էվանսը ստեղծել է ընդլայնված ժամանակագրություն, որն այդ առումով դժվարությամբ իրականացվող գործ է։ Դժվարություն է հարուցում այն փաստը, բոլոր առարկաների վերաբերյալ գրառումներ միշտ չէ, որ պահպանվել են․ սա ունի բացասական նշանակություն և խանգարում է հնագետների, պեղումներ կատարողների աշխատանքին։

Գահասենյակ

Մինոսյան պալատի կենտրոնական մասում Գահասենյակն է[7]։ Այն թվագրվում է Մինոսյան ժամանակաշրջանով։ Սենյակն հյուսիսային պատին ունի գիպսե նստատեղ։ Սենյակի մեջ երեք տեղում կան գիպսե նստարաններ։ Նստարանների դիմացը լողավազանն է։ Էվանսի և նրա աշխատակազմի կարծիքով, դա եղել է հանդիսավոր մաքրման վայր։

Գրիֆին(Griffin)

Գրիֆինները եղել են կարևոր առասպելական արարածներ, որոնք երկու կողմից շրջապատել են գահը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Todd Whitelaw 2012, էջ. 223.
  2. Chaniotis, Angelos (1999). From Minoan farmers to Roman traders: sidelights on the economy of ancient Crete. Stuttgart: Steiner. էջեր 280–282.
  3. European Kingdoms. Ancient Greece. Historyfiles.co.uk (2011-06-23). Retrieved on 2012-01-02.
  4. Evans 1921, էջեր. 36–55.
  5. McEnroe, John C (2010). Architecture of Minoan Crete: constructing identity in the Aegean Bronze Age. Austin: University of Texas Press. էջեր 12–17.
  6. Hall, HR (1902 թ․ նոյեմբերի 20). «The Mycenaean Discoveries in Crete». Nature: A Weekly Illustrated Journal of Science. 67 (1725): 58. doi:10.1038/067057a0.
  7. Matz, The Art of Crete and Early Greece Kessinger Publishing, LLC, 2010, ISBN 1-163-81544-6, uses this term.

https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%BF%D5%B6%D5%B8%D5%BD%D5%B8%D5%BD&action=edit

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կնոսոս» հոդվածին։