Կումուլյատիվ էֆեկտ
Արտաքին տեսք
Կումուլյատիվ էֆեկտ, պայթյունի ազդեցության կենտրոնացում որոշակի ուղղությամբ։ Կումուլյատիվ էֆեկտ ստեղծվում է կումուլյատիվ փոսիկ (որն ուղղում են դեպի թիրախը) ունեցող արկի պայթյունով, երբ նյութերը բարակ շիթով արտանետվում են 7—16 կմ/վ արագությամբ։ Շիթի ճնշումը հասնում է մինչև 102 կԳ/սմ3, որը զգալիորեն գերազանցում է պողպատի քայքայման լարմանը, և թիրախի զրահի ամրությունը փաստորեն էական դեր չի խաղում։ Շիթը ծակում է կումուլյատիվ փոսիկի բացվածքի տրամագիծը 4 անգամ գերազանցող հաստության պողպատե զրահը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 12)։ |