Կունալ Նայար
Կունալ Նայար | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 30, 1981[1] (43 տարեկան) |
Ծննդավայր | Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն կամ Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2] |
Կրթություն | Թեմփլի համալսարան, Պորտլենդի համալսարան և St. Columba's School, Delhi? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և Հնդկաստան |
Կրոն | հինդուիզմ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, դերասան, գրող և թատրոնի դերասան |
Ընտրանի | Սառցե դարաշրջան 4։ Մայրցամաքային տեղաշարժ |
Ամուսին(ներ) | Նեհան Կապուր[3] |
Կունալ Նայար (անգլ.՝ Kunal Nayyar, ապրիլի 30, 1981[1], Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն և Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2]), հնդկական ծագմամբ բրիտանացի դերասան, որն առավել հայտնի է «Մեծ պայթյունի տեսությունը» հեռուստասերիալում կատարած Ռաջեշ Կուտրապալիի դերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կունալ Նայարը ծնվել է Լոնդոնում (Մեծ Բրիտանիա), բայց մեծացել է Նյու Դելիում (Հնդկաստան)։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Նայարը մեկնել է ԱՄՆ, որպեսզի կրթությունը շարունակի քոլեջում։ Օրեգոն նահանգի Պորտլենդի համալսարանում նա մասնագիտացել է բիզնեսի ոլորտում․ մինչ այդ ապրել է այդտեղ և դերասանական վարպետության դասեր է վերցրել[4][5]։
Ամերիկյան քոլեջում սովորելու տարիներին Կունալ Նայարը հրավիրվել է թատերական փառատոն և վերջնական արդյունքում շահել է Մարկ Թվենի մրցանակը, ինչպես նաև ստացել է Sundance Lab հաղինակավոր թատրոնի կրթաթոշակ։ Դրանից հետո դարձել է Ֆիլադելֆիա քաղաքի Թեմփլի համալսարանի արվեստի մագիստրոս։ Նա նաև հայտնվել է Անգլիայի Սթրաթֆորդ-ապոն-Էյվոն քաղաքում գտնվող Lovers Labors Lost at the Royal Shakespeare Company-ում[6]։
2011 թվականի դեկտեմբերին Նայարը ամուսնացել է Նեհե Կապուրի հետ, որն արժանացել է «Միս Հնդկաստան 2006» տիտղոսին[7]
2015 թվականին հրատարակվել է Կունալի գիրքը՝ «Yes, My Accent Is Real: And Some Other Things I Haven't Told You»։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2004 | ֆ | S.C.I.E.N.C.E | S.C.I.E.N.C.E | պիցցա վաճառող |
2007-2019 | ս | Մեծ պայթյունի տեսությունը | Big Bang Theory | Ռաջեշ Կուտրապալի |
2007 | ս | Ծովային ոստիկանություն։ Հատուկ բաժին | Navy NCIS: Naval Criminal Investigative Service | Յուսեֆ Զիդան |
2012 | մֆ | Սառցե դարաշրջան 4։ Մայրցամաքային տեղաշարժ | Ice Age: Continental Drift | Գուպտա |
2013-2016 | մս | Սանջեի և Կրեիգ | Sanjay and Craig | Վիջեյ Փաթել |
2013 | ֆ | Գրչակ | The Scribbler | Կարիմ |
2014 | ֆ | Բժիշկ տաքսիստ | Dr. Cabbie | Թոնի |
2015 | ս | Մինդիի նախագիծը | The Mindy Project | Սենդհիլ («While I Was Sleeping» էպիզոդ) |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://www.zestvine.com/love-story-of-neha-kapur-kunal-nayyar/
- ↑ Kapoor, Kritika (2010 թ․ հունիսի 25). «I'd rather do social movies: Kunal Nayyar». Daily News and Analysis. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Ahmed, Sana (2008 թ․ հունիսի 28). «Going places». The Hindu. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Making it as a nerd». Rediff. 2007 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Big Bang Theory’s Kunal Nayyar Weds
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կունալ Նայար» հոդվածին։ |
|