Տահաճ հոտով, առանցքային արմատով և ուղուղ, վերին մասում գեղձային մազիկներով ծածկված ցողունով բազմամյա խոտաբույս է, որի բարձրություն 40-70 սմ է։ Նստադիր, կանաչ, հերթադիր, գծային-նշտարաձև տերևները խիտ են դասավորված։ Երկարավուն խիտ ողկույզներում հավաքված են դեղին ծաղիկները։ Բաժակը բաժանված է հինգ սրածայր երկարավուն-ձվաձև թերթիկների։ Երկշուրթ դեղին պսակի պսակաթերթիկները միաձուլվելով, առաջացնում են խողովակ, ունեն վառ նարնջագույն ուռուցիկ հատված ստորին շուրթի վրա, փակ երախ և երկար խթան։ Սև սկավառակաձև սերմերովպտուղը երկարավուն բազմասերմ տութիկ է, որը բացվում է գագաթնային մասում[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են բույսի վերգետնյա մասը, որը հավաքում են ծաղկման շրջանում։ Բույսի պատրաստուկներն ունեն քրտնաբեր, միզամուղ, լեղամուղ և թույլ լուծողական ազդեցություն, կիրառվում են նաև թութքի, որքինի և պսորիազի բուժման համար[1]։