Հազար մշակովի
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դառնիճ
Դառնիճ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Lactuca sativa
| ||||||||||
|
Դառնիճ, Հազալ, (լատին․՝ Lactuca sativa), բարդածաղկավորների (լատին․՝ Compositae) ընտանիքի Lactuca ցեղին պատկանող միամյա վաղահաս և ցրտադիմացկուն տերևաբանջար։ Համարվում է արժեքավոր և դիետիկ տերևաբանջար։
Գործածվում է բացառապես հում վիճակում՝ որպես աղցանային ուտեստ, և ունի բարձր սննդային արժեք։ Հարուստ է A, B1, B2 և C վիտամիններով և հանքային՝ մասնավորապես երկաթի և կալիումի աղերով։ Մշակման տարբեր պայմանների հետ կապված տարբեր է նաև հազարի քիմիական կազմը։
Դառնիճն առաջին անգամ մշակել են հին եգիպտացիները։ Նախնական շրջանում օգտագործվել է որպես խոտ, որից յուղ են ստացել՝ սակայն ավելի ուշ կարևորությունը տրվել է բույսի տերևներին, որոնք օգտագործվում էին սննդի մեջ։ Ավելի ուշ հազարը լայն տարածում է գտել Հին Հռոմում և Հունաստանում։ Հռոմեացիները բույսն անվանում են lactuca։ Ք. ա. 50 թվականի դրությամբ ձեռագրերում խոսվում էր հազարի տարբեր տեսակների մասին։ Գտնվել են նաև Դառնիճի մասին միջնադարյան ձեռագրեր։ Եղել է այն բուսատեսակներից, որոնք Նոր աշխարհից Հին աշխարհ է բերել Քրիստափոր Կոլումբոսը[1]։ 16-18-րդ դարերի ընթացքում Եվրոպայում զարգացվել են հազարի բազմաթիվ տեսակներ։ 20-րդ դարից սկսած հազարի արտադրությունն ու սպառումը լայնանում է՝ դուրս գալով Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի սահմաններից։
Արարատյան հարթավայրում ձմեռում է բաց դաշտում և պատրաստ է լինում գործածության համար վաղ գարնանից։ Ջերմոցներում և ջերմատներում հնարավոր է դառնիճ ունենալ ողջ ձմռան ընթացքում[2]։
Բուժիչ հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հազարի օգտագործումը բարելավում է նյութափոխանակությունը և արյան բաղադրությունը, կարգավորում է մարսողական օրգանների և նյարդային համակարգի աշխատանքը՝ բացառելով ավիտամինոզի զարգացումը։ Սկսած վաղ գարնանից՝ հազարի տերևների կանոնավոր օգտագործումը սննդի մեջ նպաստում է մարսողությանը, կանխարգելում է փորկապությունը, հանգստացնում ստամոքսի ցավերը։ Հազարը հատկապես օգտակար է ծերերին և քիչ շարժուն կյանք վարող անձանց համար, քանի որ այն ուժեղացնում է ստամոքսահյութի արտադրությունը և մարսողական ֆերմենտները, խթանում աղիքների գալարակծկանքը։
Հազարն ունի թարմացնող և ծարավը հագեցնող հատկություն։
Հազարի և քացախի համադրությունը ախորժակը գրգռելու լավ միջոց է։ Գիրությունից խուսափելու համար խորհուրդ է տրվում սննդի մեջ օգտագործել մեծ քանակությամբ հազար։
Հազարը որպես դիետիկ սնունդ, անհրաժեշտ է նաև շաքարախտով հիվանդներին։ Տերևներից պատրաստած թարմ հյութն օգնում է քրոնիկ գաստրիտի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունների բուժման ժամանակ։ Դրա շնորհիվ բարեկավվում է հիվանդների ինքնազգացողությունը, արագանում է խոցի սպիացումը։
Ժողովրդական բժշկության մեջ հազարն օգտագործում են նաև հազի, կրծքային ցավերի հաղթահարման և դեղնախտի բուժման համար։
Հազարի սերմերի ջրային թուրմն օգտագործում են որպես կերակրող մայրերի կրծքագեղձերի գործունեությունը ակտիվացնող միջոց։ Հազարն իր մեջ պարունակում է վիտամին P, որը կանխարգելում է արյունատար անոթների փխրունությունը, ինչն էլ շատ կարևոր է շաքարային դիաբետով հիվանդների համար։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հազարը աճեցնում էին Հին Եգիպտոսում, Հին Հունաստանում և Հին Հռոմում։ Հազարաթերթի հայրենիքը Միջագետքն է[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.
- ↑ http://www.selfsufficientish.com/lettuce.htm
- ↑ Բուսաբուժության փոքր հանրագիտարան, Բնությունը՝ հարուստ դեղատուն, Չինար հրատարակչություն, Երևան, 2007
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հազար մշակովի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հազար մշակովի» հոդվածին։ |
|