Համաներում
Համաներում (հուն․՝ αμνηστια - մոռացության տալը, ներել) պետական ակտով որոշ կատեգորիայի հանցագործություններ կատարած անձին կամ անձանց խմբին քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելը, պատիժը մեղմացնելը կամ դատվածությունը հանելը[1]։
Ամնիստիան տարածվում է մինչև ակտի հրապարակվելը կատարված հանցագործություններ վրա։ Մինչև ամնիստիան տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ գործերը չեն հարուցվում, իսկ հարուցվածները կրճատվում են։ Դատից ազատվող կամ պատիժը կրած անձինք ամնիստիայի ուժով կարող են ճանաչվել դատվածություն չունեցողներ։ Ամնիստիան սովորաբար ընդունվում է պետության համար նշանակալից իրադարձությունների, կարևոր տարեդարձերի առթիվ։ Ամնիստիան տարբերվում է ներումից։
Մեծ Բրիտանիայում համաներումը շնորհվում է սովորաբար թագուհու կամ խորհրդարանի կողմից, սովորաբար շնորհվում է քաղաքական հանցագործներին։ Համաներում առաջին անգամ կիրառվել է Աթենքում, Թրասիբուլուսում, տարածվել երեսուն անձանց վրա։ Հայտնի համաներումներ են Նապոլեոնի համաներումը 1815 թվականի մարտի 13-ին, երբ ազատվեցին 13 բանտարկյալներ, ներառյալ Թալլեյրանդը, Պրուսիական համաներումը 1840 թվականի օգոստոսի 10-ին, 1857 թվականին Ավստրիայի կայսր Ֆրանս Յոզեֆ Առաջինի հայտարարած համաներումը, ԱՄՆ նախագահ Էնդրյու Ջոնսոնի համաներումը ԱՄՆ քաղաքացիական պատերազմից հետո 1868 թվականին, Ֆրանսիական համաներումը 1905 թվականին։ 1872 թվականին ամերիկացի քաղաքագետների համար համաներում նշանակում էր ընտրելու իրավունքի և նախկին աշխատանքի իրավունքի վերականգնում, որը տրվում էր Կոնգրեսի կողմից[2]։ 1986 նոյեմբերի 6-ին թվականին Ռոնալդ Ռեյգանի կողմից Ներգաղթի բարեփոխման և վերահսկման ակտի հրապարակումով համաներում կիրառվեց ԱՄՆ-ի երեք միլիոն անփաստաթուղթ ներգաղթյալների նկատմամբ։
Նպատակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաներումը կիրառվում է այն ժամանակ, երբ իշխանությունը գտնում է, որ քաղաքացիների և օրենքի ներդաշնակությունը և օրենքի նկատմամբ նրա վստահությունն ապահովելը ավելի կարևոր է, քան նախկին հանցանքների համար նրանց պատասխանատվության ենթարկելը։ Պատերազմից հետո համաներումն օգնում է կոնֆլիկտը հաղթահարելուն։ Չնայած հայրենիքի դավաճանության, մատնության դեմ օրենքները ստեղծվում են հակամարտությունների ժամանակ մատնիչներից խուսափելու համար, շատ կարևոր է նախկին հանցագործներին ներելը, երբ նրանց իր կողմը գրաված թշնամին այլևս չկա։ Համաներումը հաճախ կիրառվում է նաև մաքսանենգների նկատմամբ, ինչպես Չինաստանում զենքերի[3] և Կանսասում պիտբուլ շների համար[4]։
Համաներման հնարավորություն է տալիս խուսափել թանկարժեք պատիժներից, մանավանդ երբ ներգրավված են մեծ թվով օրինախախտներ, ինչպես նաև խթանել հանցագործների ուղղումը, նրանց և հասարակության ներդաշնակության վերականգնումը։ Սրա վառ օրինակ է 1970-ական թվականներին Վիետնամի նախագահ Քարթերի կողմից հայտարարված համաներումը զինվորական ծառայությունից խուսափողների ու դասալիքների նկատմամբ[5]։
Համաներման փաստարկի օրինակ է այն, որ անփաստաթուղթ ներգաղթյալների նկատմամբ համաներում կիրառելը թույլ կտա նրանց կատարել առավել բարձր վարձատրվող աշխատանք, մատուցել այլ ծառայություններ։ Ներգաղթյալների ինտեգրացիայի ուսումնասիրության կենտրոնի հետազոտությունների համաձայն՝ եթե Կալիֆորնիայում կիրառվի համաներում, նրանք կբերեն մոտ 16 միլիարդ դոլարի եկամուտ[6]։
Համաներման շնորհիվ ներգաղթյալները կարող են ստանալ բարձրագույն կրթություն։ RAND-ի հետազոտությունների համաձայն՝ մինչև 30 տարեկանը մեքսիկացի ներգաղթյալ կինը կարող է կրթություն ստանալ ու քոլեջի դիպլոմ ունենալ։ Դիպլոմ ունենալու դեպքում նա կվճարի 5300 դոլարով ավելի շատ հարկեր, և կառավարությունը նրա վրա կծախսի 3900 դոլարով ավելի քիչ[7]։
Համաներումն աշխարհում
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաներում կիրառվում է ողջ աշխարհում։ Այն ամրագրված է ԱՊՀ բոլոր երկրների, նախկին Հարավսլավիայի երկրների, Ավստրիայի, Ալբանիայի, Անդորրայի, Բուլղարիայի, Վիետնամի, Դանիայի, Եգիպտոսի, Իրաքի, Իտալիայի, ԿԺԴՀ-ի, Չինաստանանի, Լատվիայի, Լիտվայի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սան-Մարինոյի, Թուրքիայի, Ֆիլիպինների, Ֆրանսիայի օրենսդրության մեջ[8]։ Միևնույն ժամանակ, համաներման կիրառության ոլորտը տարբեր երկրներում նույնը չէ։ Որոշ երկրներում համաներում կարող է կիրառվել հանցագործների մեծ մասի նկատմամբ, մյուսներում՝ միայն բացառիկ դեպքերում։ Օրինակ՝ Լատինական Ամերիկայի երկրներում համաներում կիրառվում է որպես կանոն քաղաքական հանցագործների նկատմամբ[8]
Համաներման ինստիտուտը բացակայում է անգլո-ամերիկյան իրավական համակարգի երկիներում, ինչպես նաև ռոմանա-գերմանական իրավական համակարգի որոշ երկրներում, ինչպիսիք են Գերմանիան, Իսպանիան, Հոլանդիան, Նորվեգիան, Շվեդիան, Էստոնիան[8]։ Լեհաստանում համաներման կիրառումը հակասահմանադրական է ճանաչվել[9]։
Համաներման նկատմամբ բացասական վերաբերմունքը վերաբերմունքը կապված է նրա հետ, որ քրեական օրենսդրության և պատժի համակարգի կատարելագործումն անիմաստ է դարձնում ներման ինստիտուտը, ինչպես նաև նրանով, միապետական երկրներում միապետները չարաշահում էին այս ինստիոտուտի կիրառումը։ Համաներմանը դեմ են արտահայտվել այնիսի ականավոր իրավաբաններ, ինչպիսիք են Չեզարե Բեկարիան, Բենտամ Երեմիան և ուրիշները[10]։
Համաներման գործողության ոլորտը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորաբար համաներումը տարածվում է ոչ միայն քրեական հետապնդման փուլում գտնվող անձանց, այլև արդեն դատապարտվածների վրա։ Համաներումը կարող է ազատել քրեական պատասխանատվությունից, ազատել պատժից, կրճատել պատիժը կամ փոխարինել այն ավելի մեղմ պատժով, ազատել լրացուցիչ պատճատեսակից, հանել պատիժը կրած անձի դատվածությունը[9]։ Առանձին երկրներում, օրինակ Ֆրանսիայում, համաներումը կիրառվում է միայն այն անձանց նկատմամբ, ում գործով կա ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ[9]։ Շատ երկրներում, ինչպիսիք են նախկին Հարավսլավիայի երկրները, Հոնդուրասը, Իրաքը, Կուբան, Մոլդովան, Ֆրանսիան, ընդունված է այն տեսակետը, որ համաներման կիրառումը երրորդ անձանց ունեցած հավակնություններից անձին չի ազատում։ Վիետնամում, ընդհակառակը, համաներումը վերաբերում է նաև մեղադրյալի քաղաքացիաիրավական պատասխանատվությանը[9]։
Շատ երկրների օրենսդրությունում չեն թվարկվում այն հանցագործությունները, որոնց համար համաներում չի կիրառվում, չնայած համաներումը սովորաբար վերաբերում է ոչ վտանգավոր հանձագործներին ու ոչ մեծ ծանրության հանցանքներին։ Բրազիլիայի սահմանադրության համաձայն՝ համաներումը չի տարածվում անօրինական փոխադրումների, ահաբեկչության, դեղամիջոցների անօրինական արտադրության մեջ մեղադրվող անձանց վրա։ Եթովպիայի սահմանադրությամբ արգելված է համաներում կիրառել մարդկության դեմ հանցագործություններ կատարած անձանց վրա։ Էկվադորի սահմանադրությունն արգելում է համաներում կիրառել ցեղասպանություն, խոշտանգում, առևանգում, քաղաքական կամ գաղափարական շարժառիթներով սպանություն կատարած անձանց նկատմամբ[9]։
Հակառակ տեսակետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբեմն համաներումը կարող է արդարադատության ՝հարցեր առաջացնել։ Սրա վառ օրինակ է Ուգանդայի կառավարության առջարկությունը պատերազմական հանցագործ Յոզեֆ Քոնիի նկատմամբ համաներում չկիրառելու համար։ Այս առաջարկով նրանք հույս ունեին խուսափել հետագա հանցագործություններից[11][12]։
Համաներման հակառակ տեսակետն ԱՄՆ-ում նշում է, որ անօրինական ներգաղթյալները պիտի համաներման միայն որոշ ձևեր ստանան։ Օրինակ նրանք պետք է կարողանան ստանալ պայմանական վաղաժամկետ ազատում[13]։ Սա քննադատվում է որպես օրենքի խախտում[14]։ Կալիֆորնիայի հանրապետական կառավարիչ Առնոլդ Շվարցենեգգերը նշել է, որ 1980-ական թվականներին դաշնային կառավարության կողմից կիրառված համաներման նախագիծն այժմ արդեն հնացած է։ Այն չի աշխատում։ Այն սխալ հաղորդագրություն է պարունակում․ «Դուք անօրինական կերպով այստեղ եք եկել, իսկ մենք այժմ ձեզ համաներում ենք տալիս։ Այսպես կգան հաջորդ միլիոնները և համաներում կպահանջեն»"[15]։
Շատերը դեմ են արտահայտվում նաև այնպիսի անձանց նկատմամբ համաներում կիրառելուն, ովքեր կատարել են այնպիսի միջազգային հանցագործություններ, ինչպիսիք են ցեղասպանությունը, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, պատերազմական հանցագործությունները, ագրեսիան[16]։ Համաներում կիրառելը հանցագործությունների համար մերժել են այնպիսի դատարաններ, ինչպիսիք են Հարավսլավիայի միջազգային քրեական դատարանը[17] Սիերա Լեոնեի դատարանի բողոքարկման բաժինը՝ դատախազներ Քալլոնի և Քամարայի մասնակցությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bryan A. Gardner (ed.). 2009. Blacks Law Dictionary (9th ed.). St. Paul, MN: West, p99
- ↑ Robert W. Burg, "Amnesty, Civil Rights, and the Meaning of Liberal Republicanism, 1862-1872". American Nineteenth Century History 2003 4(3): 29-60.
- ↑ «China sets gun amnesty deadline». BBC News. 2006 թ․ հուլիսի 5. Վերցված է 2010 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Pit bull amnesty convinces some owners to abide by ban». LJWorld.com.
- ↑ «Online NewsHour: Remembering Vietnam: Carter's Pardon». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
- ↑ Pastor, M. (2010, January 12). The Economic Benefits of Immigration Authorization In California. Retrieved October 8, 2010, from USC Center for Study of Immigrant Integration: http://csii.usc.edu/economic_benefits.html Արխիվացված 2010-01-16 Wayback Machine
- ↑ Gonzales, R. G. (2010). Getting A Return on Investment: The California DREAM Act. Retrieved November 1, 2010, from University of California, Berkeley Law School : «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ 8,0 8,1 8,2 Додонов В. Н. Сравнительное уголовное право. Общая часть / под общ. ред. С. П. Щербы. — М.: Юрлитинформ, 2009. — С. 401-402. — 448 с. — ISBN 978-5-93295-470-6
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Додонов В. Н. Сравнительное уголовное право. Общая часть / под общ. ред. С. П. Щербы. — М.: Юрлитинформ, 2009. — С. 402. — 448 с. — ISBN 978-5-93295-470-6
- ↑ Курс уголовного права. Том 2. Общая часть. Учение о наказании / Под ред. Н. Ф. Кузнецовой, И. М. Тяжковой. — М.: ИКД «Зерцало-М», 2002.
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
- ↑ John Pike. «Amnesty Offer for Ugandan Rebel Kony Raises Controversy».
- ↑ «Immigration Amnesty».
- ↑ «Amnesty for illegal aliens».
- ↑ Schwarzenegger, A. (n.d.). Retrieved October 31, 2010, from Government Press: http://gov.ca.gov/pdf/press/2007bills/SB%201%20Veto%20Message.pdf Արխիվացված 2008-10-12 Wayback Machine
- ↑ M. Cherif Bassiouni. 1998. International Crimes: Jus Cogens and Obligatio Erga Omnes, Law & Contemporary Problems, 59: 63-74
- ↑ Prosecutor v. Furundžija, Trial Chamber Judgment. International Criminal Tribunal for the Former Yugoslavia, 2002, 121 International Law Reports 213 (2002)
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 324)։ |