Հաշվարկման վաթսունական համակարգ
Թվային համակարգեր |
---|
Հնդարաբական թվային համակարգ |
• Արևմտյան արաբական • Արևելյան արաբական • Հնդկական (Բենգալյան • Գուրմուխի • Սինհալա • Թամիլական) • Բալիական • Բիրմայական • Ձոնգխա • Ջավայական • Քհմերական • Լաոսական • Մոնղոլական • Թայլանդական |
Արևելյան Ասիա |
• Չինական
• Հոքիեն • Ճապոնական • Կորեական • Վիետնամական • Հաշվողական փայտիկներ |
Այբբենական |
• Աբջադիա
• Արյաբհաթա
• Կյուրեղյան
• |
Նախկին |
• Էգեյան
• Ատտիկայի
• Բաբելոնյան
• Բրահմայական
• |
դիրքային համակարգեր ըստ հիմքի |
• 2 • 3 • 4 • 5 • 6 • 8 • 10 • 12 • 16 • 20 • 60 |
Հաշվարկման վաթսունական համակարգ, 60 հիմքով դիրքային հաշվարկման համակարգ։ Հորինվել է շումերների կողմից մ․թ․ա 3-րդ հազարամյակում, օգտագործվել է հին ժամանակներում Միջին Արևելքում։
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաթսունական համակարգի ծագումը հայտնի չէ։ Ըստ վարկածներից մեկի (Վեսոլովսկու), այն կապված է մատների վրա հաշվարկի հետ[1]։ Գոյություն ունի մեկ այլ վարկած (Նեյգեբաուեր, 1927)[2], ըստ որի երբ աքքադացիները գրավել են շումերական պետությունը, այնտեղ երկար ժամանակ միաժամանակ գոյություն են ունեցել երկու դրամական և կշռային միավորներ՝ շեկել և մինա, ընդ որում սահմանված էր դրանց փոխարժեքը 1 մինա = 60 շեկել։ Ավելի ուշ այս բաժանումը դարձավ սովորական և առաջացրեց ցանկացած թվի համապատասխան գրելաձև։ Վեսելովսկին դեմ արտահայտվեց այս վարկածին, նշելով որ վաթսունական հաշվարկման համակարգը շումերների մոտ գոյություն է ունեցել աքքադացիների գրավումից շատ ավելի առաջ, դեռևս մ․թ․ա․ 4-րդ հազարամյակում[3]։ Վեսելովսկու այս պնդումը վիճարկվել է այլ գիտնականների կողմից և հնագիտական գտածոների հիման վրա ապացուցվել է, որ շումերների վաղնջական (մ․թ․ա․ 4-րդ հազարամյակում) հաշվարկման համակարգը եղել է տասականը[4]։ Ֆրանսիացի պատմաբան Ժորժ Իֆրան իր «Թվերի ընդհանուր պատմություն» (1985) դասական մենագրության մեջ հիմնավորում է Վեսելովսկու տեսությանը մոտ կարծիք՝ վաթսունական համակարգը երկու ավելի հին՝ տասներկուական և հինգական, համակարգերի միաձուլումն է։ Հնագիտական պեղումները ցույց են տվել, որ այս երկու համկարգերն իսկապես օգտագործվել են, իսկ շումերական 6,7 և 9 թվերի անվանումներում հայտնաբերվել են հինգական հաշվարկման համակարգի հետքեր, հավանաբար ավելի հին[5]։
Բաբելոնական թագավորությունը նաև ժառանգել է վաթսունական համակարգը և այն ամպերի ուսումնասիրման աղյուսակների հետ միասին փոխանցել է հույն աստղագետներին։ Ավելի ուշ վաթսունական հաշվարման համկարգը օգտագործվել է արաբների կողմից, ինչպես նաև հին և միջին դարերի աստղագետների կողմից, առաջին հերթին կոտորակների ներկայացման համար։ Այս պատճառով էլ միջնադարյան գիտնականները վաթսունական հաշվարկման համակարգը հաճախ անվանում էին «աստղագիտական»։ Այս կոտորակներն օգտագործվում էին աստղագիտական կոորդինատների՝ անկյունների, գրառման համար և այս սովորույթը պահպանվել է մինչ օրս։ Մեկ աստիճանում 60 րոպե է և մեկ րոպեում 60 վայրկյան։
13-րդ դարում Փարիզյան համլսարանի ազդեցիկ ռեկտոր՝ Պյոտեր Ֆիլոմենը (նույն ինքը՝ Petrus de Dacia[6]) ելույթ է ունեցել ի օգուտ Եվրոպայում վաթսունական համակարգի լայնածավալ օգտագործման։ 15-րդ դարում համանման հայտարարությամբ հանդես է եկել նաև Վիեննայի համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսոր Յոհաննես Գմունդենը։ Սակայն այս երկու նախաձեռնություններն էլ մնացել են առանց հետևանք։
Եվրոպայում 16-րդ դարից սկսած տասական համակարգը ամբողջությամբ փոխարինում է վաթսունական համկարգին։ Այժմ վաթսունական համակարգը օգտագործում են անկյունների և ժամանակի չափման ժամանակ։ Ընդ որում Եվրոպայի սահմաններից դուրս, ՉԺՀ-ում վաթսունական համակարգը երբեմն օգտագործվում է ոչ միայն վայրկյանների և րոպենորի, այլ նաև տարիների համար։ Այսպիսով ՉԺՀ-ում հայտնի Սյանդայ Խոնյուի Ցիդյան բառարանի 5-րդ հատորում (2005 թվական) կառավարիչների կառավարման տարիների աղյուսակը գրված է ինչպես տասական այնպես էլ վաթսունական համակարգի թվերին համապատասխան հիերոգլիֆներով[7]։
Վաթսունական համակարգի թվերի կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորակետից հետո առաջին վաթսունական նիշն անվանում են մինուտա (′), երկրորդը՝ սեկունդա (″)։ Ավելի վաղ երրորդ նիշի համար օգտագործվում էր տերցիա (‴) անվանումը, չորորդի համար՝ կվատրա, հինգերորդի համար կվիտա և այսպես շարունակ։ «Մինուտա» անվանումն ու «մինիմում»-ը առաջացել են նույն բառից, որ նշանակում է «փոքրագույն մասնիկ», իսկ «սեկունդան», «տերցիան» և մյուսները համարվում են հաջորդաբար «երկրորդ», «երրորդ» մասերի բաժանում և այլն։ Մասերն ավանդաբար լինում են 60-ը։
Օգտագործման օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 ռադիան ≈ 57°17′45″ =
- Նիկոլայ Կոպեռնիկոսը իր հայտնի «Երկնային ոլորտների պտույտի մասին» աշխատությունում սահմանում է սիդերական տարին որպես 365,15′24″10‴ օր, մոտավորապես 365,25671 օր։
Բաբելոնյան հաշվարկման համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաբելոնյան հաշվարկման համակարգը կիրառվել է մ․թ․ա երկու հազար տարի առաջ։ Թվերը գրելու համար օգտագործվել է ընդամենը երկու նշան՝ կանգնած սեպ , միավորների նշանակման համար և պարկած սեպ , վաթսունական դիրքային համակարգում տասնյակների նշանակման համար։
Այսպիսով բաբելոնյան թվերը բաղադրյալ էին և գրվում էին ինչպես տասական դիրքայի համակարգի թերը։ Համանման սկզբունք օգտագործում էին նաև Մայաի հնդիկները իրենց տասներկուակական դիրքային հաշվարկման համակարգի համար։ Թվերի գրությունը հասկանալու համար բաբելոնյան թվերի մեջ անհրաժեշտ է «բացատներ» դնել։
Այս համակարգը օգտագործվում էր ինչպես ամբողջ, այնպես էլ կոտորակային թվերը գրելու համար։
Սկզբում զրո չկար, ինչը բերում էր թվերի ոչ միանշանակ գրելաձևի, և նրանց արժեքը անհրաժեշտ էր գլխի ընկնել դուրս գալով կոնտեքստից։ Ավելի ուշ (մ․թ․ա 6-րդ և 3-րդ դարերի միջև) հայտնվեց «զրոն», այն նշանակվում էր՝, բայց օգտագործվում էր միայն թվի մեջտեղում վաթսունական համակարգի դատարկ դիրքերի նշանակման համար[8][9]։ Թվերի վերջի զրոները չէին գրվում, իսկ թվերի գրությունը շարունակում էր մնալ ոչ միանշանակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ван дер Варден, 1959, Комментарии И. Н. Веселовского, стр. 437-438.
- ↑ Г. И. Глейзер История математики в школе. — М.: Просвещение, 1964. — 376 с.
- ↑ Веселовский И. Н. Вавилонская математика // Труды Института истории естествознания и техники. — М.: Академия наук СССР, 1955. — В. 5. — С. 241—304..
- ↑ Виолант-и-Хольц, Альберт. Загадка Ферма. Трёхвековой вызов математике. — М.: Де Агостини, 2014. — С. 23—24. — 160 с. — (Мир математики: в 45 томах, том 9). — ISBN 978-5-9774-0625-3
- ↑ Торра, Бизенц. От абака к цифровой революции. Алгоритмы и вычисления. — М.: Де Агостини, 2014. — С. 17—18. — 160 с. — (Мир математики: в 45 томах, том 15). — ISBN 978-5-9774-0710-6
- ↑ Smith D. E. History of mathematics, p. 238.
- ↑ 现代汉语词典 (Сяньдай Ханьюй Цидянь). — 5-е изд. (2005). — Пекин: Шану иньшугуань, 2010. — С. 1837-1854. — ISBN 9787100043854. На странице 1837 приведено описание таблицы правителей и таблица соответствия номера года в шестидесятилетнем цикле его иероглифическому (два иероглифа) обозначению в словаре.
- ↑ Знакомство с системами счисления.
- ↑ Robert Kaplan The Nothing That Is: A Natural History of Zero. — Oxford University Press, 2000. — С. 12. — ISBN 0-19-512842-7
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ван дер Варден Пробуждающаяся наука. Математика древнего Египта, Вавилона и Греции / Пер. с голл. И. Н. Веселовского. — М., 1959. — 456 с.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաշվարկման վաթսունական համակարգ» հոդվածին։ |
|