Հարավային Կորեայի դրոշ
Հարավային Կորեայի դրոշ | |
---|---|
Տեսակ | ազգային դրոշ |
Իրավասության տարածք | Հարավային Կորեա |
Նշան | 🇰🇷 |
Հարաբերություն | 3:2 |
Ընդունված է | հունվարի 27, 1883 |
Գույներ | սպիտակ, կարմիր, կապույտ և սև |
Պատկերված է | Taegeuk?, Eight Trigrams? և դաշտ |
Նախագծող | Gojong of the Korean Empire? |
Կորեայի Հանրապետության դրոշ կամ Թեգըկգի (կորեերեն՝ 대한민국의 국기), զինանշանի և օրհներգի հետ միասին համարվում է Հարավային Կորեայի պետական խորհրդանիշերից մեկը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորեայի Հանրապետության ներկայիս դրոշն ընդունվել է 1948 թվականին։ Այն Թեգըկգի դրոշի (կորեերեն՝ 태극기, թարգ․՝ Մեծ Սկզբի դրոշ) փոփոխված տարատեսակն է․ Թեգըկգին՝ որպես պետական դրոշ օգտագործել են և՛ Չոսոնի (1883-1897), և՛ Կորեական կայսրության (1897-1910), և՛ Կորեայի Հանրապետության ժամանակավոր կառավարությունները։ Օրիգինալ Թեգըկգին ստեղծել է Չոսոնի թագավորության թարգմանիչ Լի Ընգ Ջունը (կորեերեն՝ 이응준) 1882 թվականին[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպիտակը համարվում է Կորեայի ազգային գույնը։ Կենտրոնական խորհրդանշանը արտացոլում է տիեզերքին՝ որպես մեկ ամբողջական (դաոսիզմ) հայացքները․ այս պատկերում առկա երկու հակադարձ էներգիաները՝ «ին»֊ը և «յան»֊ը միահյուսվում են, փոխազդում իրար (ինը համապատասխանում է կապույտ գույնի էլեմենտին, յանը՝ կարմիրին)։
Ին և Յան, Մեծ Սկիզբ, կորեերեն՝ «Թեգըկ» (կորեերեն՝ 태극), այդ պատճառով էլ դրոշը ստացել է «Թեգըկգի»՝ Մեծ Սկզբի դրոշ անվանումը (կորեերեն՝ 태극기)։ Դրոշի անկյուններով տեղադրված են տրիգրամներ, որոնք էլ իրենց հերթին կազմված են «ին»֊ից (ընդհատված գծեր) և «յան»֊ից (անընդհատ գծեր)։ Տրիգրամները խորհրդանշում են (վերևի մասից՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ)՝ երկինք, հարավ, ամառ, օդ; Լուսին, արևմուտք, աշուն, ջուր; Երկիր, հյուսիս, ձմեռ, հող; Արև, արևմուտք, գարուն և կրակ։
Սև գույնը խորհրդանշում է զգոնություն, հաստատակամություն, ողջախոհություն և արդարություն։
Տրիգրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱնունըՄերի կորեերենով | Բնություն | Եղանակ | Առանցքային ուղղություններ | Չորս զորություն | Ընտանիք | Չորս էլեմենտ | Նշանակություն | |
---|---|---|---|---|---|---|---|---|
geon (건 / 乾) |
երկինք (천 / 天) |
գարուն (춘 / 春) |
արևելք (동 / 東) |
մարդկություն (인 / 仁) |
հայր (부 / 父) |
երկինք (천 / 天) |
արդարություն (정의 / 正義) | |
ri (리 / 離) |
արև (일 / 日) |
աշուն (추 / 秋) |
հարավ (남 / 南) |
բարեկրթություն (예 / 禮) |
դուստր (녀 / 女) |
կրակ (화 / 火) |
պտուղներ (결실 / 結實) | |
gam (감 / 坎) |
լուսին (월 / 月) |
ձմեռ (동 / 冬) |
հյուսիս (북 / 北) |
խելք (지 / 智) |
զավակ (자 / 子) |
ջուր (수 / 水) |
իմաստություն (지혜 / 智慧) | |
gon (곤 / 坤) |
երկիր (지 / 地) |
ամառ (하 / 夏) |
արևմուտք (서 / 西) |
արդարություն (의 / 義) |
մայր (모 / 母) |
հող (토 / 土) |
կենսունակություն (생명력 / 生命力) |
Չափսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գույներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սխեմա | Մանսել[2] | CIE (x, y, Y)[2] | Pantone[2] | Վեբ գույներ[2] |
---|---|---|---|---|
Սպիտակ | N 9.5 | N/A | N/A | #FFFFFF |
Կարմիր | 6.0R 4.5/14 | 0.5640, 0.3194, 15.3 | 186 Coated | #CD2E3A |
Կապույտ | 5.0PB 3.0/12 | 0.1556, 0.1354, 6.5 | 294 Coated | #0047A0 |
Սև | N 0.5 | N/A | N/A | #000000 |
Հին Թեկըգկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Չոսոն դինաստիայի Թեգըկգի (1800 թվականից առաջ)
-
Չոսոն դինաստիայի դրոշ (1883, մարտ)
-
Փակ Յոնգ Հյոյի Թեգըկգի, (1882, սեպտեմբեր)
-
Թեգըկգի (1910)
-
Թեգըկգիի հին տարբերակ (1944)
Հարավային Կորեայի այլ դրոշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հարավային Կորեայի ռազմածովային դրոշ
-
2000 և 2004 թվականների Օլիմպիական խաղերի ժամանակ Հարավային և Հյուսիսային Կորեաների միացման դրոշ
-
Ջեջու֊դո կղզու դրոշ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Karl-Heinz Hesmer։ Flaggen und Wappen der Welt. Geschichte und Symbolik der Flaggen und Wappen aller Staaten. Bertelsmann-Lexikon-Verlag, Gütersloh 1992, ISBN 3-570-01082-1.
- Whitney Smith, Ottfried Neubecker։ Die Zeichen der Menschen und Völker. Unsere Welt in Fahnen und Flaggen. Reich Verlag, Luzern 1975, ISBN 3-7243-0115-4.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «태극기 최초 창안자 '이응준'이 역사에서 사라진 이유는?». Segye Ilbo (Korean). 2010 թ․ փետրվարի 5. Վերցված է 2010 թ․ փետրվարի 5-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 2,0 2,1 2,2 2,3 «깃면» [Geometry of the National Flag] (Korean). Ministry of Public Administration and Security. 2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հարավային Կորեայի դրոշներ կատեգորիայում։ |