Հերբերտ Լոմ
Հերբերտ Լոմ անգլ.՝ Herbert Lom | |
---|---|
Ծնվել է | 1917 սեպտեմբերի 11 |
Ծննդավայր | Պրահա |
Մահացել է | սեպտեմբերի 27, 2012 | (տարիքը 95)
Մահվան վայր | Լոնդոն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և Չեխիա |
Ազգություն | չեխ |
Այլ անուն(ներ) | Հերբերտ Կարել Անջելո Կուխաչեվիչ զե Շլյուդեպրախերու |
Մասնագիտություն | դերասան |
Ակտիվ շրջան | 1937–2004 |
Երեխա(ներ) | 3 |
Պարգևներ և մրցանակներ | |
Հերբերտ Լոմ (անգլ.՝ Herbert Lom, ծննդյան անունը՝ Հերբերտ Կարել Անջելո Կուխաչեվիչ զե Շլյուդեպրախերու (չեխ.՝ Herbert Karel Angelo Kuchačevič ze Schluderpacheru[1]), սեպտեմբերի 11, 1917 թվական Պրահա - սեպտեմբերի 27, 2012 թվական, Լոնդոն), ծագումով չեխ բրիտանացի դերասան։ Աշխատել է կինոյում ավելի քան 60 տարի, սկզբում խաղացել է չարագործների դերեր, ապա՝ «ազատ մասնագիտության» տեր մարդկանց։ Առավել հայտնի է Բլեյք Էդվարդսի «Վարդագույն հովազ» ֆիլմի մասերում խաղացած Շարլ Դրեյֆուսի, Դեյվիդ Կրոնենբերգի «Մեռյալ գոտի» ֆիլմում դոկտոր Վեյզեկի և «Պառավին սպանողները» ֆիլմում ավազակ Լուիս Հարվիի դերերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերբերտ Լոմը ծնվել է 1917 թվականին սեպտեմբերի 11-ին Պրահայում Օլգայի (օրիորդական ազգանունը՝ Գոթլիբ) և Չարլզի ընտանիքում[2]։ Հայրը եղել է սնանկացած կոմս[3]։ Հերբերտի առաջին ֆիլմը «Žena pod křížem» («Խաչով կինը») էր, որից հետո նա սկսում է խաղալ երկրորդական դերեր չեխական ֆիլմերում։
1939 թվականին տեղափոխվում է Անգլիա, նկարահանվում 1940-ականների բազմաթիվ բրիտանական ֆիլմերում՝ խաղալով հիմնական բացասական կերպարներ, որոնց թվում նաև որոշ կատակերգականներ։ Մարմնավորել է Նապոլեոնին սև-սպիտակ «Երիտասարդ պարոն Փիթը» ֆիլմում, մի քանի տարի անց խաղացել է նույն դերը Քինգ Վիդորի «Պատերազմ և խաղաղություն» գունավոր ֆիլմում։ Մտադիր է եղել տեղափոխվել ԱՄՆ, բայց քաղաքական նկատառումներով նրան հրաժարվում են տրամադրել վիզա։ Լոմի հազվադեպ գլխավոր դերերից են երկվորյակների դերը «Երկակի ալիբի» ֆիլմում, թագավոր Սիամը «Թագավորն ու ես» ֆիլմում և հանցագործներից մեկը «Պառավին սպանողները» ֆիլմում։
1953 թվականին, Կանադայով շրջանցելով ճանապարհը, Լոմը վերջապես հասնում է Ամերիկա։ 1960-ականներին դերասանը խաղում է բազմատեսարան դերեր այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Սպարտակ», «Էլ Սիդ», «Խորհրդավոր կղզին» և այլն։ Խաղացել է գլխավոր դերեր բազմաթիվ սակավաբյուջե սարսափ ֆիլմերում, որոնց թվում էին Hammer Film Productions կինոընկերության «Օպերայի ուրվականը» և գերմանական արտադրության մի քանի այլ նշանակալի ֆիլմեր՝ «Սատանայի կնիքը», «Կոմս Դրակուլա»։
Հերբերտի ամենահայտնի կերպարը դարձավ բազմաչարչար տեսուչ Շարլ Դրեյֆուսի դերը Բլեյք Էդվարդսի 7 ֆիլմերում՝ «Կրակոց մթության մեջ» (1964), «Վարդագույն հովազի վերադարձը» (1975), «Վարդագույն հովազը կրկին հարվածում է» (1976), «Վարդագույն հովազի վրեժը» (1978), «Վարդագույն հովազի հետքը» (1982), «Վարդագույն հովազի անեծքը» (1983), «Վարդագույն հովազի որդին» (1993)։ Բացի այս, նա խաղացել է Ագաթա Քրիստիի հայտնի «Տասը փոքրիկ սևամորթներ» վեպի 2 էկրանավորումներում՝ դոկտոր Արմսթրոնգին 1975 թվականի տարբերակում և գեներալ ՄակԱրթուրին 1989 թվականի տարբերակում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմի անվանում | Բնօրինակ անվանում | Հերոս |
---|---|---|---|
2004 | Միսս Մարփլ Ագաթա Քրիստի | Agatha Christie’s Marple: The Murder at the Vicarage | նշված չէ |
1993 | Վարդագույն հովազի որդին | Son of the Pink Panther | կոմիսար Շարլ Դրեյֆուս |
1991 | Կարմիր մահվան դիմակը | The Masque of the Red Death | Լյուդվիգ |
1991 | Հայրիկը պիտի նիհարի | The Pope Must Diet | Վիտորիո Կորելլի |
1991 | Աղանդ | La Setta | Մեյբուս Քելլի |
1989 | Մահվան գետ | River of Death | գնդապետ Ռիկարդո Դիաս |
1989 | Տասը փոքրիկ սևամորթներ | Ten Little Indians | գեներալ Բրանկո Ռոմենսկի |
1988 | Վայ, Ապոկալիպսիս | Whoops Apocalypse | գեներալ Մոսկերա |
1988 | Կմախքե ափ | Skeleton Coast | Էլայա |
1988 | Բյուրեղյա աչք | The Crystal Eye | նշված չէ |
1987 | Դրագոնարդ դարավանդի տիրակալը | Master of Dragonard Hill | Գաստոն Լե Ֆարժ |
1987 | Դրագոնարդ | Dragonard | Գաստոն Լե Ֆարժ |
1987 | Սենսացիա (ՀՍ) | Scoop | միստր Բոլդուին |
1987 | Ցնդել | Going Bananas | Մակինթոշի ոստիկանության ղեկավար |
1985 | Սողոմոն թագավորի հանքերը | King Solomon’s Mines | գնդապետ Բոկներ |
1984 | Ժանյակ (ՀՍ) | Lace | պարոն Շարդեն |
1984 | Մեմեդ, իմ ճուռակ | Memed My Hawk | Ալի Սաֆա բեյ |
1983 | Մեռյալ գոտի | The Dead Zone | դոկտոր Սեմ Վեյզեկ |
1983 | Վարդագույն հովազի անեծքը | Curse of the Pink Panther | ավագ տեսուչ Շարլ Դրեյֆուս |
1982 | Վարդագույն հովազի հետքը | Trail of the Pink Panther | ավագ տեսուչ Շարլ Դրեյֆուս |
1981 | Պյոտրը և Պավելը(ՀՍ) | Peter and Paul | Վարնավա |
1980 | Մարդը Բոգարտի դեմքով | The Man with Bogart’s Face | պարոն Զեբր |
1980 | Դասարանախաղ | Hopscotch | Ясков |
1979 | Լեդին անհետանում է | The Lady Vanishes | դոկտոր Հարթզ |
1978 | Վարդագույն հովազի վրեժը | Revenge Of The Pink Panther | ավագ տեսուչ Շարլ Դրեյֆուս |
1977 | Չարլստոն | Charleston | տեսուչ Ուոթկինս |
1976 | Վարդագույն հովազը կրկին հարվածում է | The Pink Panther Strikes Again | Շարլ Դրեյֆուս |
1975 | Վարդագույն հովազի վերադարձը | The Return of the Pink Panther | ավագ տեսուչ Շարլ Դրեյֆուս |
1975 | Տասը փոքրիկ սևամորթներ | And Then There Were None | դոկտոր Էդվարդ Արմսթրոնգ |
1974 | Մութ վայրեր | Dark Places | Փրեսքոթ |
1973 | Այժմ սկսվում է ճիչը | And Now the Screaming Starts! | Հենրի Ֆենգրիֆեն |
1972 | Բուժարան | Asylum | դոկոտոր Բայրոն |
1971 | Սպանություն Մորգ փողոցում | Murders in the Rue Morgue | Ռենե Մարոտ |
1970 | Միստր Ջերիկո (ՀՍ) | Mister Jerico | Վիկտոր Ռուսո |
1970 | Կոմս Դրակուլա | Nachts, wenn Dracula erwacht | Աբրահամ վան Հելսինգ |
1970 | Դորիան Գրեյ | Dorian Gray | Հենրի Ուոթոն |
1970 | Սատանայի կնիքը | Hexen bis aufs Blut gequält | լորդ Քամբերլենդ |
1969 | Կրկնորդը/Ճանապարհորդություն Արևի մյուս կողմը | Doppelgänger / Journey to the Far Side of the Sun | դոկտոր Կուրտ Հասլեր |
1969 | 99 կանայք | Der heiße Tod | նահանգապետ Սանթոս |
1968 | Սպանության հանձնարարություն | Assignment to Kill | Մեթ Ուիլսոն |
1968 | Եվայի դեմքը | The Face of Eve | Դիեգո |
1968 | Վիլյան թամբին | Villa Rides | գեներալ Վիկտորիանո Ուերտա |
1967 | Կարատեիստ մարդասպանները | The Karate Killers | Ռանդոլֆ |
1967 | Նիբելունգներ։ Կրիմհիլդայի վրեժը | Die Nibelungen, Teil 2 - Kriemhilds Rache | Էտցել |
1966 | Գամբիտ | Gambit | Ահմադ Շահբանդար |
1966 | Մեր մարդը Մարրակեշում | Our Man in Marrakesh | միստր Կազիմիր |
1965 | Վերադարձ մոխիրներից | Return from the Ashes | դոկտոր Չարլզ Բովարդ |
1965 | Քեռի Թոմասի խրճիթը | Onkel Toms Hütte | Սայմոն Լեգրի |
1964 | Կրակոց մթության մեջ | A Shot In The Dark | կոմիսար Շարլ Դրեյֆուս |
1962 | Արծաթե լճի գանձը | Der Schatz im Silbersee | գնդապետ Բրինկլի |
1962 | Թիարա Թաիթի | Tiara Tahiti | Չեն Սենգ |
1962 | Օպերայի ուրվականը | The Phantom of the Opera | ուրվական / պրոֆեսոր Պիտրի |
1961 | Վախեցած քաղաքը | The Frightened City | Վալդո Զենիկով |
1961 | Խորհրդավոր կղզին | Mysterious Island | նավապետ Նեմո |
1961 | Էլ Սիդ | El Cid | Յուսուֆ իբն Թաշֆին |
1961 | Միստր Տոպազ | Mr. Topaze | Կաստել Բենակ |
1960 | Վերներ ֆոն Բրաուն | Wernher von Braun / I Aim at the Stars | Անտոն Ռեգեր |
1960 | Սպարտակ | Spartacus | Տիգրան Լեվանտ |
1959 | Փողոցում ծառեր չկան | No Trees in the Street | Ուիլկի |
1959 | Հյուսիսարևմտյան սահման | North West Frontier | Վան Լեյդեն |
1959 | Երրորդ մարդը լեռան վրա | Third Man on the Mountain | Էմիլ Սեկսո |
1959 | Մեծ ձկնորսը | The Big Fisherman | Իրոդ Անտիպա |
1958 | Սպանության մտադրություն | Intent to Kill | Խուան Մենդա |
1958 | Ես մեղադրում եմ | I Accuse! | մայոր Դուպետի դը Կլամ |
1958 | Ամոթի անձնագիր | Passport to Shame | Նիկ Բյաջի |
1958 | Երկնքի արմատները | The Roots of Heaven | Օրսինի |
1958 | Ծուռ ստվերի հետապնդումը | Chase a Crooked Shadow | ոստիկան կոմիսար Վարգաս |
1957 | Վագրի մարտը | Action of the Tiger | Տրիֆոն |
1957 | Գեհենի կրակը | Fire Down Below | նավահանգստի տեր |
1957 | Դժոխային վարորդներ | Hell Drivers | Ջինո Ռոսսի |
1956 | Պատերազմ և խաղաղություն | War and Peace | Նապոլեոն 1-ին |
1955 | Պառավին սպանողները | The Ladykillers | Լուիս Հարվի |
1955 | Կեղծ խայծ | The Wrong Widget | նշված չէ |
1954 | Հնդկաստանի աստղը | Star of India | Նարբոն |
1954 | Չքնաղ անծանոթուհին | Beautiful Stranger | Էմիլ Լենդոշ |
1954 | Սիրային վիճակախաղ | The Love Lottery | Անդրե |
1953 | Կոպիտ որս | Rough Shoot | Սանդորսկի |
1953 | Ցանց | The Net | դոկտոր Ալեքս Լեոն |
1952 | Մարդ, ով նայում էր, թե ինչպես են գնացքները գնում | The Man Who Watched Trains Go By | Ջուլիուս դը Կոստեր կրտսեր |
1952 | Զանգ | The Ringer | Մորիս Մեյսթեր |
1952 | Բամբասող Սմիթը նվաճում է Լոնդոնը | Whispering Smith Hits London | Ռոջեր Ֆորդ |
1952 | Պարոն Դեննինգը մեկնում է հյուսիս | Mr. Denning Drives North | Մադոս |
1951 | Երկուսը սալի վրա | Two on the Tiles | Ֆորդ |
1951 | Չորրորդ գիշերը | Night of the Fourth | դոկտոր Կուրտ Ֆիշեր |
1951 | Դժոխքը վաճառվում է | Hell Is Sold Out | Դոմինիկ Դենջես |
1950 | Ոսկե վանդակ | Cage of Gold | Ռախման |
1950 | Սև վարդ | The Black Rose | Անթեյ |
1950 | Ազգային գաղտնիք | State Secret | Կարլ Թեոդոր |
1950 | Ոսկե սալամանդր | Golden Salamander | Ռանքլ |
1950 | Գիշեր և քաղաք | Night and the City | Քրիստո |
1949 | Կորած մարդիկ | The Lost People | հյուր |
1948 | Չափազանց սառը | Brass Monkey | Պիտեր Հոբարթ |
1948 | Դիմանկար կյանքից | Portrait from Life | Ֆրից Կոտլեր Հենդլեման |
1948 | Երկակի ալիբի | Dual Alibi | Ժյուլ դը Լիլ / Ժորժ դը Լիլ |
1948 | Աղջիկ հաճույքի համար | Good-Time Girl | Մաքս Վայն |
1948 | Ձյունապատ | Snowbound | Ֆոն Կելերման / Կերամիկոս |
1946 | Հանցալի հանդիպում | Appointment with Crime | Գրեգորի Լանգ |
1946 | Գիշերային նավակը Դուբլինում | Night Boat to Dublin | Քեյթել |
1945 | Յոթերորդ շղարշ | The Seventh Veil | դոկտոր Լարսեն |
1944 | Ռեզերվ հյուրանոց | Hotel Reserve | Անդրե Ռու |
1943 | Մութ աշտարակը | The Dark Tower | Սթիվեն Տորգ |
1943 | Վաղը մենք կապրենք | Tomorrow We Live | Կուրց |
1942 | Գաղտնի առաքելություն | Secret Mission | բժիշկ |
1942 | Երիտասարդ պարոն Փիթը | The Young Mr. Pitt | Նապոլեոն |
1940 | Իմ պայքարը-իմ հանցանքները | Mein Kampf - My Crimes | նշված չէ |
1937 | Խաչով կինը | Zena pod krízem | Գուստավ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Herbert Lom Biography
- ↑ Herbert Lom
- ↑ «Herbert Lom: The odd fellow». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- KinoExpert Արխիվացված 2012-05-05 Wayback Machine (ռուս.)
- Կինոյի բրիտանական ինստիտուտ (անգլ.)
- IMDb (անգլ.)
|