Հին Սվինեսունդի կամուրջ
Հին Սվինեսունդի կամուրջ նորվ.՝ Gamle Svinesundsbrua | |
---|---|
Այլ անվանում(ներ) | շվեդ.՝ Gamla Svinesundsbron |
Երկիր | Շվեդիա[1] և Նորվեգիա |
Տեղանք | Strömstad Municipality?[1] և Հալդեն |
Նշանակություն | կամուրջ[1] |
Տեսակ | կամարային կամուրջ |
Նյութ | բետոն |
Թռիչքների քանակ | 9 |
Հատում է | Svinesund? |
Երկարություն | 420 մ |
Լայնություն | 9,5 մետր |
Երթևեկելի մասի բարձրությունը ջրից | 58 մ |
Երթևեկելի գծերի քանակ | 2 |
Շինարարության սկիզբ | ապրիլի 1, 1939 |
Բացման տարեթիվ | հունիսի 15, 1946[2] |
Ժառանգության կարգավիճակ | governmental listed building complex?[3] |
Հին Սվինեսունդի կամուրջ, (նորվ.՝ Gamle Svinesundsbrua, շվեդ.՝ Gamla Svinesundsbron), կամուրջ Սվինեսունդի ծոցի վրա` Շվեդիայի և Նորվեգիայի սահմանին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախքան կամրջի կառուցումը Սվինեսունդի ծոցով տրանսպորտային հաղորդակցությունն իրականացվում էր լաստանավերի միջոցով։ 1938 թվականին Շվեդիայի և Նովեգիայի խորհրդարանները որոշում կայացրին ավտոճանապարհային կամրջի կառուցման վերաբերյալ։ Որպես կամրջի կառուցման վայր` ընտրվեց լաստանավային կայանից 50 մետր արևելեք ընկած տեղանքը։
Կամուրջը բացվեց 1946 թվականի հունիսի 15-ին Նորվեգիայի արքա Հոկոն 7-րդի և Շվեդիայի թագաժառանգ Գուստավ Ադոլֆի ու թագուհի Լուիզիայի կողմից։ Կամրջի բացման արարողությանը ներկա էր շուրջ 15 000 մարդ։ Նորվեգական ափին տեղադրվել է հուշատախտակ, որի վրա գրառում են կատարել Հոկոն 7-րդը և Գուստավ Ադոլֆը։
Հանդիսանալով Շվեդիայի և Նորվեգիայի միջև սահմանային անցակետ` կամուրջը օրական բաց է թողել 25 հազար ավտոմեքենա։
2005 թվականին կառուցվեց նոր կամուրջ, որն իր վրա վերցրեց E6 մայրուղու ավտոմոբիլների հիմնական հոսքը։ 3.5 տոննայից ավելի կշռող ավտոմեքենաների երթևեկությունը կամրջով արգելվեց։
2005 թվականի օգոստոսի 31-ին Հին Սվինեսունդի կամուրջը հռչակվեց Նորվեգիայի և Շվեդիայի մշակութային ժառանգության հուշարձան[4]։
2006-2008 թվականներին կատարվեցին կամրջի վերանորոգման աշխատանքներ, որոնց արդյունքում փոխարինվեցին ճաղաշարային և արգելապատնեշային պարիսպները, լուսավորությունը, երթևեկելի հատվածի և մայթի ծածկը, տեղադրվեց լուսավորման նոր համակարգ։ 35 միլիոն նորվեգական կրոն արժողությամբ աշխատանքները ֆինանսավորվեցին Շվեդիայի և Նորվեգիայի ճանապարհային վարչությունների կողմից[5]։
Կամրջով երթևեկությունը վճարովի է։ Տուրիստների հարմարավետության նկատառումներով կամրջի դիտման համար շվեդական ափին տեղադրված է հարթակ։
2000 թվականից նորվեգական Midnight Sun Bungee Team ընկերությունը անհաջող ջանքեր է գործադրում կամրջից բանջի-ջամփինգ իրականացնելու թույլտվություն ստանալու համար[6]։
Շինարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1939 թվականի ապրիլի 1-ից կամրջի հիմքերը կանգնեցնելու նպատակով սկսվեցին հորատապայթեցման աշխատանքներ։ Երբ 1940 թվականի ապրիլին Գերմանիան ներխուժեց Նորվեգիա, շինարարական աշխատանքները որոշ ժամանակով դադարեցվեցին։ Այնուհետև կամրջի շինարարությունը վերսկսվեց։ Նախատեսվում էր կամուրջը շահագործման հանձնել 1942 թվականին, սակայն նույն տարվա հուլիսի 6-ին անհայտ պատճառներով մեծ պայթյուն եղավ, որն էականորեն վնասեց կամուրջը։ Մինչ օրս հստակ հայտնի չէ պայթյունի իրական պատճառը` դժբախտ պատահար, թե դիվերսիա։ Շինարարությունը 3 տարով դադարեցվեց, և աշխատանքները վերսկսվեցին 1945 թվականին։
Միջին հիմքերի կառուցման համար օգտագործվել են աշտարակային կռունկներ (հիմքերի բարձրությունը շուրջ 50 մետր է)։ Կամարային կառույցները ստեղծվել են փայտյա կամարակալների օգնությամբ։ Կամարակալների պատրաստման համար, ընդհանուր առմամբ, օգտագործվել է շուրջ 14 000 կուբամետր փայտանյութ[5]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամուրջը կամարաձև է, ունի 7 կամրջամաս։ Կողքային հատվածները և հիմքը կառուցված են գրանիտից, իսկ կենտրոնական մասը` երկաթբետոնից։ Կամրջի ընդհանուր երկարությունը կազմում է 420 մետր։ Կենտրոնական կամրջամասն ունի 165 մետր երկարություն։ Երթևեկելի մասի բարձրությունը ջրից կազմում է 58 մետր։ Կամրջի վրա առանձնացված է շարժման համար նախատեսված երկու գիծ և 2 մայթ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Erik var med när Svinesundsbron öppnade 1946 (շվեդերեն) // Bohusläningen — 2008. — ISSN 1103-9108
- ↑ Bebyggelseregistret
- ↑ Svinesund-brua fredet som kulturminne (նորվ.)
- ↑ 5,0 5,1 Gamle Svinesund svensk-norsk minnesmerke (նորվ.)
- ↑ Fikk nei til strikkhopp fra Svinesundsbrua...(չաշխատող հղում) (նորվ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեղեկատվություն կամրջի մասին Broer.no կայքում (նորվ.)
- Կամրջի նկարներ (նորվ.)
- Կամրջի պատմական նկարներ (նորվ.)