Հոսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հոսք (այլ կիրառումներ)
Հոսք, ջրաբանության մեջ, որևէ ժամանակահատվածում ցամաքի տվյալ տարածությունից հոսող ջրի քանակը։ Հանդիսանում է ջրի համաշխարհային ջրապտույտի բաղկացուցիչ օղակը։ Լինում է մակերևութային և ստորգետնյա։ Հոսքը ազդում է ռելիեֆի ձևավորման, երկրաքիմիական պրոցեսների, հողածածկի գոյացման (զարգացման), բուսածածկի տեղաբաշխման և այլ երևույթների վրա։ Հոսքի մեծությունն ու ռեժիմը կախված են մթնոլորտային տեղումներից, գոլորշիացումից, ջերմային պայմաններից, ռելիեֆի երկրաբանական կառուցվածքից, բնույթից, վայրի հողաբուսական ծածկույթից։ Հոսքի հետ են կապված էրոզիան, բնական դրենաժներն (ջրաքաշումը) ու ոռոգումը, տեղատարված նյութի աեղափոխումն ու կուտակումը։ Հոսքը արտահայտվում է մ3-ով կամ կմ3-ով, մեծությունը բնութագրվում է հոսքի շերտի բարձրությամբ (մմ կամ սմ), ծավալով (մ3 կամ կմ3), միջին ծախսով (մ3/վրկ), մոդուլով (լ/վրկ կմ2)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 549)։ |