Jump to content

Հուավեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուավեյ
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և տեխնոլոգիական ընկերություն
Հիմնադրված է1987[1]
ՀիմնադիրԺեն Չժենֆեյ
ՎայրՇենժեն, Longgang District[2]
Երկիր Չինաստան[2]
ՏնօրենԺեն Չժենֆեյ
Արդյունաբերությունհեռուստահաղորդակցության արդյունաբերություն[3], Էլեկտրոնիկայի արդյունաբերություն և տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ
Ընդհանուր ակտիվներ444 մլրդ ¥ (դեկտեմբերի 31, 2016)[2]
Հասույթ721 մլրդ ¥ (2018)[4][5]
Աշխատողների թիվ105 000 մարդ (հոկտեմբերի 24, 2021)
Դուստր ընկերություններHiSilicon Technologies[2], Huawei Technologies (UK)?[2], Huawei (United States)?, Huawei Technologies Deutschland?[2], Huawei Technologies (Canada)?, Huawei Technologies (France)?, Huawei Technologies (Czech)? և Huawei Device?
ՍեփականատերԺեն Չժենֆեյ[6] և Ժեն Չժենֆեյ[7]
Կայքhuaweiarmenia.am
Մասնակից էԳերմանիայի եվրոպական շարժում, Լինուքս հիմնադրամ[8][9], Համացանցի կոնսորցիում[10], Վայ-Ֆայ Դաշինք[11], CVE Numbering Authorities[12], SD Association[13], FIDO Alliance?[14], Rust Foundation?[15], Wireless Power Consortium?[16], Միջազգային ռադիոյի խորհրդատվական կոմիտե[17], ITU Telecommunication Standardization Sector?[17] և ITU Telecommunication Development Sector?[17]
 Huawei Վիքիպահեստում

Հուավեյ Թեքնոլոջիս (չինարեն՝ 華為技術有限公司, հիերոգլիֆների պարզեցմամբ՝ 华为技术有限公司, փինյին՝ Huáwèi Jìshù Yǒuxiàn Gōngsī, Պալլադիի տառադարձության համակարգով՝ Հուավեյ ցզիշու յուսյան գունսի[18]), հեռուստահաղորդակցության ոլորտում ամենամեծ չինական ընկերություններից[19]։ Հիմնադրել է Չինաստանի ազգային ազատագրական բանակի նախկին անդամ Ժեն Չժենֆեյը։ 1987 թվականին[20]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուավեյ ընկերության մասնաճյուղ

Հուավեյ արտադրանքն ներառում է՝

  • Անլար ցանցային սարքավորումներ(LTE/HSDPA/W-CDMA/EDGE/GPRS/GSM, CDMA2000 1xEV-DO/CDMA2000 1X, TD-SCDMA),
  • Բազային ցանցային սարքավորումներ (IMS, Mobile Softswitch, NGN),
  • Ցանցային սարքավորումներ (FTTx, xDSL, օպտիկական սարքավորումներ, ցանցային անջատիչներ),
  • Հավելվածներ և ապարատային անվտանգություն (IN, բջջային տվյալների տեղափոխման ծառայություններ, BOSS),
  • տերմինալներ (UMTS/CDMA)։

2006 թվականին ընկերությունը ցույնց տվեց աճ նոր սերնդի ցանցերի ոլորտում, ներառյալ նաև 3G ցանցում[21]։

2012 թվականի սկզբին ընկերությունում աշխատում էր 110 000 մարդ։ Դեռ 2010 թվականին ընկերությունը ուներ 8 մարզային գրասենյակ և 100 մասնաճյուղ ամբողջ աշխարհում։ Հուավեյն ունի 20 գիտահետազոտական կենտրոն տարբեր երկրներում՝ ներառյալ Չինաստան, ԱՄՆ, Գերմանիա, Թուրքիա, Հնդկաստան, Շվեդիա և Ռուսաստան։ Ընկերությունը ստեղծել է ժամանակակից ինովացիոն կենտրոններ Vodafone Group, BT Group, Telecom Italia, France Telecom, Telefonica, Deutsche Telekom ընկերությունների հետ։

Ամեն տարի Հուավեյն ներդրում է կատարում ստորագրված պայմանագրերի գումարի 10%-ից ոչ քիչ ($1,26 միլիարդ) հետազոտությունների և զարգացման մեջ՝ մնալով արտոնագրային հայտեր ներկայացրած (26,8 հազար) ամբողջ աշխարհի ընկերությունների թվում[22]։

2010 թվականի սեպտեմբերի 21-ին Հոնկոնգում Հուավեյն ներկայացրեց նախատիպը չունեցող DSL (Digital Subscriber Line)` 700 Մբիթ վայրկյանում։ Այդ ցուցագրումը համարվում է առաջինը իր դասում։ Ընկերության կարծիքով՝ SuperMIMO տեխնոլոգիայի շնորհիվ (համակարգ բազմաթիվ մուտքերով և ելքերով) այդ որոշումը թույլ է տալիս օպերատորներին կառուցել արդյունավետ և զարգացված ցանցեր՝ բարձր անցելիության մակարդակով։ Այդ օրինակը գերազանցում էր մյուս բոլոր DSL օրինակներին[23]։

2015 թվականին ընկերությունը դարձավ աշխարհում սմարթֆոնների երրորդ ամենամեծ արտադրողը։

Գործունեության հիմնական ցուցանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Եկամուտը 2007 թվականին - $12,5 միլիարդ (աճել է 48 %-ով ի համեմատ 2006 թվականի)։ 2007 թվականին կնքված պայմանագրերի մեծ մասը՝ շուրջ 72 %, ընկերությունը կնքել է միջազգային շուկաների հետ։ Նոր պայմանագրերի շուրջ 45 %-ը UMTS/HSDPA ինֆրակառուցվածքի ստեղծմանն է օգտագործվել, իսկ 44,8 %-ը՝ CDMA ցանցերի կառուցմանը։ Հուավեյ պատվիրատուների 50-ից 35-ը աշխարհի հզորագույն օպերատորային կապերից են։ 2007 թվականին ընկերությունը ստորագրել է 34 պայմանագիր՝ ծառայությունների կառավարման ոլորտում՝ ներառյալ պայմանագրեր Vodafone, China Mobile, Etisalat և MNT Group-ի հետ[24]։
  • Եկամուտը 2008 թվականին - $23,3 միլիարդ (46 % աճ), զուտ շահույթ - $1,15 միլիարդ։ 2008 թվականին ընկերության օպերացիոն շահութաբերությունը աճել է 3 %-ից մինչև 13 %[25]։
  • Եկամուտը 2009 թվականին - $21.5 միլիարդ (7,7 % նվազում)։ Ընկերության զուտ շահույթը, համեմատած նախորդ տարվա, աճել է 2,3 անգամ և դարձել $2,7 միլիարդ։ Վաճառքից հասույթ՝ $21,8 միլիարդ (19 % աճ)[26]։ Զուտ շահութաբերությունը՝ 12,2 %[27]։

Ընկերության գործունեության քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերական լրտեսություն և տեխնոլոգիաների ոչ թույլատրելի պատճենահանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը մի քանի անգամ քննադատվել է արտադրանքի զարգացման անարդար մեթոդներ օգտագործելու համար։

Մասնավորապես 2003 թվականին Տեխասի դատարանում քննական հայց է ներկայացրել Cisco Systems ընկերությունը[28], որի մեղադրյալներն էին Huawei Technologies-ը և 3COM-ը։ Հայցում հաստատվում էր, որ VR օպերացիոն համակարգը և Quidway երթուղղիչը պատճենահանված են Cisco Systems-ին պատկանող տեքստերից։ Հայտում կային նաև ապացույցներ, որոնք ներառում էին կոդային նույնական օրինակներ, գործընթացների նույնական անվանումներ։ Այս դատական հայցը ավարտվել է հաշտությամբ[29]։

2004 թվականին ընկերության աշխատակիցը՝ Ժու Իբինը(Zhu Yibin), ձերբակալվել է SuperComm ցուցահանդեսում անվտանգության աշխատակիցների կողմից։ Վերջինս փորձել էր նկարել մրցակից ընկերության սարքավորումները[30]։ Ժու Իբինը ցուցահանդեսին գրանցված էր որպես Weihua ընկերության ներկայացուցիչ։

Երկու դեպքերում էլ Huawei ընկերությունը պաշտոնապես հանձնել է անբարեխիղճ աշխատողների պատասխանատվությունը (անգլ.՝ rogue employees)[31][32]։

Առևտրային լրտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի փետրվարին Excelcomindo Pratama հնդկական հեռախոսակապի օպերատորի մամուլի ծառայությունը հաղորդել է Հուավեյ ընկերության աշխատակցի ձերբակալության մասին, ով փորձել էր պատճենահանել ծառայողական փաստաթղթերը[33]։

Անարդար գովազդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը հայտարարում է, որ «հիմնական արտադրությունը պատրաստվում է ASIC միկրոսխեմայի հիման վրա, որպեսզի ապահովվի համարժեք որակը և տնտեսական օգուտները»[34]։ Ընկերության այս հայտարարությունը ուղղակիորեն հակասում է միկրոսխեմա պատրաստող ընկերությունների (EZChip[35], Xelerated[36] և Dune Networks) տվյալներին։ 2004 թվականի հոկտեմբերին Huawei-ն առանձնացրեց միկրոսխեմաների զարգացումը որպես առանձին ընկերություն HiSilicon, սակայն այն չի համարվում ցանցային պրոցեսորների արտադրող[37]։

Ընկերության ստանդարտ պրակտիկան համարվում է «նոր սերնդի» սարքավորումների ցուցադրությունը, որոնք «ժամանակավոր ենթակա չեն» վաճառքի համար։ 2010 թվականին այդ սարքավորումներից ամենահայտնին համարվում էր 100 Գբիթ վայրկյանում լուծումը[38]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www-file.huawei.com/-/media/CORPORATE/PDF/annual-report/AnnualReport2016_en.pdf
  3. https://www.huawei.com
  4. https://web.archive.org/web/20190329040533/https://www-file.huawei.com/-/media/corporate/pdf/annual-report/annual_report2018_en.pdf?la=zh
  5. https://finance.sina.com.cn/zt_d/2019_zq500qbd/
  6. https://web.archive.org/web/20170629103831/https://www-file.huawei.com/-/media/CORPORATE/PDF/annual-report/AnnualReport2016_en.pdf — 2017.
  7. https://web.archive.org/web/20200603082838/https://www-file.huawei.com/-/media/corporate/pdf/annual-report/annual_report_2019_en.pdf?la=en — 2020.
  8. Our Corporate Members – The Linux Foundation
  9. https://www.linuxfoundation.org/press-release/2015/08/huawei-deepens-its-investment-in-linux-and-open-source-software-with-linux-foundation-platinum-membership/
  10. https://www.w3.org/Consortium/Member/List
  11. https://www.wi-fi.org/membership/member-companies
  12. https://cve.mitre.org/cve/request_id.html#cna_participants
  13. https://www.sdcard.org/about_sda/member_companies/index.html
  14. https://fidoalliance.org/members/
  15. https://foundation.rust-lang.org/members/
  16. https://www.wirelesspowerconsortium.com/members/18253
  17. 17,0 17,1 17,2 https://www.itu.int/hub/membership/our-members/directory/?myitu-industry=true&request=sector-members
  18. «Huawei's School of Pronunciation».
  19. Открытые Системы: Конкуренция по-китайски
  20. «Доклад конгресса: Huawei и ZTE представляют угрозу безопасности США». // gazeta.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 8-ին.
  21. «Huawei стал лидером на рынке UMTS/HSPA (агентство CNEWS)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
  22. Данные ВОИС за 2006 год(русская версия)
  23. Huawei совершила прорыв в области DSL, продемонстрировав первый в мире опытный образец 700 Мбит/с
  24. «Mobile-review.com — пресс релизы». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  25. «CNews: Объём продаж Huawei в 2008 г. вырос на 46 %». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
  26. Финансовые показатели (официальный сайт компании)
  27. «Чистая прибыль Huawei за 2009 г. составила $2,7 млрд». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
  28. «Судебное заявление Cisco Systems против Huawei Technologies» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  29. «Cisco Systems комментирует окончание судебного преследования компании Huawei». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  30. LightReading: Huawei и шпионаж
  31. Lightreading: Совместные комментарии от Cisco & Huawei
  32. Business Week: A Huawei Story Lost in Translation
  33. Excelcomindo says stops Huawei man stealing data | Reuters
  34. Huawei: Общая информация на сайте компании
  35. Huawei-3Com выбирает EZChip
  36. Huawei выбирает Xelerated
  37. «HiSilicon: Обзор Продуктов». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  38. 100G решения Huawei: Описание и фотографии ASIC(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուավեյ» հոդվածին։