Մալթայական եկեղեցի
Մալթայական եկեղեցի գերմ.՝ Malteserkirche | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ավստրիա |
Տեղագրություն | Ներքին Քաղաք[1] |
Հասցե | Kärntner Straße 35[1] |
Ժառանգության կարգավիճակ | Ավստրիայի ճարտարապետական ժառանգության օբյեկտ[1] |
Նվիրված | Հովհաննես Մկրտիչ |
Անվանված | Հովհաննես Մկրտիչ |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն |
Առաջին հիշատակում | 1217 |
Maltese Church, Vienna Վիքիպահեստում |
Մալթայական եկեղեցի կամ Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցի (գերմ.՝ Malteserkirche), կաթոլիկ եկեղեցի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Կոչվել է Մալթայական միաբանության անունով, որին պատկանում է։ Գտնվում է ներքին քաղաքում, Կեռնտներշտրասսե, տուն 37 հասցեում։ Նույն թաղամասում գտնվող Յոհաննեսգասի շենքում (գերմ.՝ Johannesgasse) գտնվում է Մալթայական միաբանության Ավստրիայի Մեծ գրասենյակը (գերմ.՝ Großpriorat von Österreich):
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու տեղում առաջին եկեղեցին կառուցվել է 1217 թվականին։ Եկեղեցին կոչվել է Սուրբ Հովհաննեսի միաբանության մագիստրոսի տուն և պատկանել է Մալթայի շքանշանին։ Ժամանակակից տաճարը կառուցվել 15-րդ դարի կեսերին (1446[2]): 18-րդ դարում տաճարը վերակառուցվել է բարոկկո ոճով։ 1857 թվականին ավելացվել են վիտրաժներ։ 1933 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքների պատճառով ֆինանսական խնդիրներ ունեցող Մալթայի միաբանությունը հարկադրված է եղել վաճառել Վիեննայի արքեպիսկոպոսարանի շենքը, սակայն 1960 թվականին այն հետ է գնել[3]։ 1960 թվականից սկսվել է տաճարի վերականգնումը, որն ամբողջությամբ ավարտվել է 1998 թվականին։
Եկեղեցու խորանը ստեղծվել է 1730 թվականին ճարտարապետ Յոհան Գեորգ Շմիդտի կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Eugen Messner: Die Innere Stadt Wien. Ein Beitrag zur Heimatkunde des 1. Wiener Gemeindebezirkes. Wien-Leipzig: Österreichischer Bundesverlag für Unterricht, Wissenschaft und Kunst, 1928, S. 103
- ↑ Website des Malteserordens: Informationen zur Kirche, abgerufen am 17. September 2012
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալթայական եկեղեցի» հոդվածին։ |