Jump to content

Մակրոէվոլյուցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կմախքային համակարգի էվոլյուցիան

Մակրոէվոլյուցիա , կյանքի պատմության մեջ տեղի ունեցած մեծ փոփոխությունները, որոնք սովորաբար երևում են բրածո տվյալների ուսումնասիրությունների ժամանակ։

Տերմինի բացատրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակրոէվոլյուցիա՝ լատիներեն «մակրո»-մեծ, «էվոլյուցիա» փոփոխություն։ Մակրոէվոլյուցիան ներառում է նոր տեսակների ծագումը, որն առաջ է բերում կենսաբանական բազմազանություն, դա էվոլյուցիան նորության ծագումն է, օրինակ՝ թռչունների թևերն ու փետուրները կամ մարդու ուղեղի մեծ չափերը։ Դա նաև պայթյունային բազմազանությունն է, որ հետևում է որոշ էվոլյուցիոն թռիչքների, օրինակ՝ ծաղկի ձևավոևման հետևանքով բույսերի հազարավոր տեսակների առաջացումը։ Բացի դրանից հսկայական չափով բնաջնջումներն են՝ կաթնասունների բազմազանությունը, որի պատճառը դինոզարվրերի անհայտացումն էր։ Մակրոէվոլյուցիայի արդյունքը՝ տեսակաառաջացումն է՝ երկու կամ ավելի նոր տեսակների առաջացում[1]։ Ըսկ էությանէ մակրոէվոլյուցիան՝ միկրոէվոլյուցիաների կուտակման արդյունքն է։

Եզրակացություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլեկուլյար կենսաբան Մայքլ Դենտոնը իր՝ «Էվոլյուցիա` Տեսությունը ճգնաժամի մեջ է» գրքում եզրակացրեց, որ Էվոլյուցիոն տեսությունը «ավելի շատ նման է միջնադարյան աստղագուշակության սկզբունքին, քան լուրջ «գիտական տեսության», իսկ կենդանի օրգանիզմների պատահական առաջացման մասին Դարվինյան հավատը կոչում է՝ «Քսաներորդ դարի տիեզերածին մեծ առասպել»»։

Պնդում 1. Մուտացիաները կուտակվում են և նոր տեսակներ առաջացնում։ Մակրոէվոլյուցիան հիմնված է այն բանի վրա, որ մուտացիաները` բույսերի և կենդանիների գենների, ավելի կոնկրետ ալելների աննշան փոփոխություննները, կարող են առաջ բերել ոչ միայն նոր տեսակներ, այլև բույսերի և կենդանիների բոլորովին նոր ընտանիքներ։

Գենետիկայի բնագավառում վերջին 100 տարվա ուսումնասիրությունների արդյունքում այդ պնդումը չի հաստատվել։ Ճառագայթման միջոցով [մուտացիաներ առաջ բերելու համար] ավելի արդյունավետ տեսակներ ստեղծելու փորձերը ձախողվեցին։

Որպես հետազոտության առանձին ճյուղ՝ Արևմտյան երկրներում մուտացիաներ կատարելը դադարեցվեց։ Գրեթե բոլոր մուտանտները մահացան, կամ ավելի թույլ էին, քան դրանց վայրի տեսակները։ Մուտացիաները չեն կարող սկզբնական տեսակները վերափոխել լիովին նոր տեսակների։

Պնդում 2. Բնական ընտրության միջոցով նոր տեսակներ են առաջանում։ Էվոլուցիոնիստները պնդում են, որ երբ տեսակները տարածվեցին և մեկուսացան, սելեկցիան ընտրեց այն տեսակները, որոնք իրենց գեներում եղած փոփոխությունների շնորհիվ ավելի լավ էին հարմարվել նոր միջավայրին։ Հետևաբար մեկուսացած խմբերն ի վերջո վերածվել են բոլորովին նոր խմբերի։

Այն պնդումը, թե Բնական սելեկցիան ընտրում է այնպիսի մուտացիաներ, որոնք նոր տեսակներ են առաջ բերում հիմնված է «սերինոսների 13 տեսակների ուսումնասիրության վրա, որը Դարվինը կատարել է Գալապագոսյան կղզիներում։ Այդ թռչուններն այժմ հայտնի են «Դարվինի սերինոսներ» անունով։4 Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվեց, որ մեկ տարվա երաշտից հետո այն սերինոսներ, որոնք համեմատաբար մեծ կտուցներ են ունեցել, ավելի հեշտությամբ են վերապրել, քան փոքր կտուց ունեցողները ունեցողները։ Սակայն փաստ է, որ երաշտին հաջորդող տարիներին փոքր կտուց ունեցող սերինոսների թիվը կրկին գերակշռեց մեծ կտուց ունեցողների թվին։ Պարզվեց նաև, որ կղզում եղանակային փոփոխություններին զուգընթաց մի տարի գերակշռում են երկար կտուց ունեցող սերինոսները, իսկ հաջոորդ տարի՝ փոքր կտուց ունեցողները։ Նրանք նաև նկատեցին, որ սերինոսների տարբեր «տեսակներ» զուգավորվում էին և առաջ բերում այնպիսի սերունդներ, որոնք ավելի լավ էին հարմարվում միաջավայրին, քան նրանց ծնողները։

Պնդում 3. Բրածոները ապացուցում են մակրոէվոլյուցիոն փոփոխությունները։ Կենսաբանության որոշ դասագրքեր ընթերցողի մոտ այնպիսի տպավորություն են ստեղծում, թե գիտնականների հայտնաբերած բրածոները բավարար են փաստելու մակրոէվոլյուցիան։

Նմանատիպ հայտարարությունները բացահայտ կեղծիք են, քանի որ մինչ օրս որևէ բրածո անցողիկ ձևեր չեն հայտնաբերվել ձկների և երկկենցաղների, երկկենցաղների և սողունների, սողունների և կաթնասունների ու պրիմատների սերունդների միջև։

Էվոլյուցոնիստ Նիլզ Էլդրիջը ասում է, որ բրածոների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ փոփոխություններ չեն «կուտակվել», այլ երկար ժամանակահատվածում «շատ տեսակներ կրել են քիչ էվոլյուցիոն փոփոխություններ կամ նրանց մեջ ընդհանրապես ոչինչ չի փոփոխվել»։ Մինչև օրս գիտնականները հայտնաբերել և գրանցել են մոտ 200 միլիոն մեծ բրածոներ և միլիարդավոր փոքր բրածոներ։ Շատ հետազոտողներ համաձայն են, որ տարեգրությունը ցույց է տալիս, որ կենդանիների բոլոր մեծ խմբերը առաջացել են միաժամանակ և մնացել են գրեթե անփոփոխ, իսկ շատ տեսակներ անհետացել են այնքան հանկարծակի, որքան որ հայտնվել են։

Պնդում 4. Միկրոէվոլյուցիոն փոփոխությունները ապացույցն են Մակրոէվոլյուցիայի։ «Մարդկանց թյուրիմացության մեջ են գցում այն հավատով, թե քանի որ միկրոէվոլյուցիան հանդիսանում է իրական փաստ, ապա մակրոէվոլյուցիան նույնպես հանդիսանում է այդպիսի փաստ։ Էվոլյուցիոնիստները պնդում են թե երկար ժամանակահատվածում ոչ մեծ փոփոխությունները կուտակվում են, այնպիսի ձևով, որ ձևավորվում են նոր ավելի կատարյալ օրգանիզմներ…դա մաքուր պատրանք է, քանի որ չկա ոչ մի գիտական ապացույց կենսաբանական նման մեծ փոփոխությունների հնարավորության մասին»։

Կենսաաշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարվինը առաջինն էր, որ հուշեց նախնի տեսակներից ժամանակակիցնրեի առաջացման մասին։ Նա այդ եզրակացությանը եկավ Գալապագոսյան կղզիներ այցելությունից հետո։ Կենսաաշխարհագրական բազմաթիվ օրինակներ՝ պարկավորների բազմազանությունը Ավստրալիայում՝ վարկածն առաջադրեց, որ Ավստրալիայի յուրօրինակ վայրի բնությունն զարգացել է մեկուսացված լինելով այն տարածաշրջանից որտեղ ապրում են կաթնասունների շատ տարածված տեսակներ, բացի պարկավորների շատ ներկայացուցիչնեիրց։ Դարվինի տեսակետին համաձայն՝ մենք հայտնաբերում ենք տեսակներն այնտեղ, որտեղ նրանք գտնվում են, քանի որ նրանք զարգացել են այդ տարածաշրջանում բնակված նախնիներից։

Համեմատական անատոմիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր տեսակների մարմնի կառուցվածքային համեմատությունը կոչվում է հաեմատական անատոմիա։ Օրինակ մարդկանց, չղջիկների, կետերի, կատուների առջևի վերջույթները կազմված են միևնույն կմախքային տարրերից, չնայած որ դրանք խիստ տարբերվում են իրենց կատարած գործառույթներով՝ կետի լողակները նույն աշխատանքը չեն կատարում, ինչ չղջիկների։

Ընդհանուր ծագման հետևանքով այս կառուցվածքային նմանությունը կոչվում է հոմոլագիա։ Ամենափոքր հոմոլոգ օրգաններից են «մնացորդային» (ռուդիմենտ) օրգանները, որոնք օրգանիզմի համար անկարևոր են։

Համեմատական անատոմիան հաստատում է, որ էվոլյուցիան վերափոխման գործընթաց է, որւոմ նախնիների ճրգանները փոփոխվում են, քանի որ ձեռք են բերում նոր գործառույթներ։

Օրգանիզմների սաղմնային նմանությունները

Համեմատական սաղմնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր տեսակի կենդանիների զարգացման վաղ փուլերի համեմատությունը բացահայտում է լրացուցիչ նմանություններ, որոնք տեսանելի չեն հասուն օրգանիզմներում։

Մոլեկուլային կենսաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարվինի անենահամարձակ վարկածն այն էր, որ կյանքի բոլոր ձևերն էվոլյուցիան ճյուղերով, որոշակի աստիճաններով կապված են ավելի վաղ օրգանիզմների հետ։ Այս վարկածին համաձայն Դարվինց մոտ հարյուր տարի անց կենսաբանները սկսեցին ներկայացնել բոլոր օրգանիզմներում ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի գենետիկ լեզուն և կոդը։ Հենց սա էլ մոլեկուլային նմանությունն էր, որը փոխանցվել էր էվոլյուցիոն ծառի միջոցով։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]