Մայքլ Արթին
Մայքլ Արթին (անգլ.՝ Michael Artin, հունիսի 28, 1934[1], Համբուրգ, Նացիստական Գերմանիա[1]), ամերիկահայ մաթեմատիկոս և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի անվանի պրոֆեսոր, որը հայտնի է հանրահաշվական երկրաչափության մեջ իր ներդրմամբ[12]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթինը ծնվել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում։ Նրա մայրը՝ Նատալյա Նաումովնա Յասնայան (հետագայում անունը փոխել է՝ դարձնելով Նատաշա և առավել հայտնի է դարձել այդ անունով՝ 1909-2003), ծնվել է փաստաբանի, հետագայում՝ հայտնի տնտեսագետ Նաում Յասնու (անգլ.՝ Naum Jasny, 1883-1967) ընտանիքում, Սանկտ Պետերբուրգում և 1921 թվականին, բոլշևիկների իշխանության գալուց հետո, արտագաղթել է Գերմանիա[13][14]։
Համբուրգում Նատաշան հաճախել է գիմնազիա, այնուհետև դասընթացներ Համբուրգի համալսարանում, որոնք անցկացրել է հանրահաշվի 20-րդ դարի մեծագույն մասնագետներից մեկը՝ հայազգի Էմիլ Արթինը։ Արթինն ու Յասնայան ամուսնացել են 1929 թվականին, Մայքլ Արթինը նրանց երկրորդ որդին է։ 1937 թվականին Էմիլ Արթինը հեռացվել է համալսարանից (Նատաշան կիսով չափ հրեա էր), և նրանց ընտանիքն արտագաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ[15]։
1955 թվականին Մայքլ Արթինը Փրինսթոնի համալսարանից ստացել է բակալավրի աստիճան։ Դրանից հետո նա տեղափոխվել է Հարվարդ և 1960 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում Օսկար Զարիսկու ղեկավարությամբ (թեզի թեման՝ On Enriques' Surfaces)[16]։ Նա չի հրապարակել թեզը, քանի որ կարծում էր, որ այն բավականաչափ լավը չէ տպագրության համար[13]։ Մինչև 1963 թվականը Արթինն աշխատել է Հարվարդի համալսարանում, այնուհետև որոշ ժամանակ անցկացրել է Ֆրանսիայում, Բարձրագույն գիտական ուսումնասիրությունների ինստիտուտում (IHES)՝ մանակցելով Միշել Դեմազյուրի Séminaire de Géométrie Algébrique du Bois Marie (SGA) գրքի 4-րդ հատորի ստեղծմանը։ 1966 թվականին ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսորի պաշտոնը։ Սխեմաների կատեգորիայում ներկայացվող ֆունկտորները նկարագրելու խնդրի վերաբերյալ նրա աշխատանքը հանգեցրել է Արթինի մոտարկելի թեորեմի ապացուցմանը։ Նա նաև տվել է հանրահաշվական տարածության սահմանումը, որն ընդհանրացնում է սխեմայի սահմանումը և թույլ է տալիս հանրահաշվական երկրաչափության մեթոդները տարածել մոդուլների շատ տարածությունների վրա։ 1974 թվականին նա տվել է հանրահաշվական ստեկի նոր սահմանում։ 1980-ական թվականներից նրա հետազոտական հետաքրքրությունները տեղափոխվել են ոչ կոմուտատիվ երկրաչափության ոլորտ[15]։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1999՝ Չեռնի հրավիրյալ պրոֆեսոր
- 2002՝ Լերոյ Պ. Սթիլի մրցանակ ողջ կարիերայի ընթացքում ակնառու նվաճումների համար
- 2005՝ Հարվարդի համալսարանի բարձրագույն դպրոցի հարյուրամյակի մեդալ
- 2013՝ Վոլֆի մրցանակ
- 2013՝ ԱՄՆ-ի ազգային գիտական մեդալ
Վաստակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայքլ Արթինը ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի, Արվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիայի (1969)[17], Ամերիկյան գիտության զարգացմանն օժանդակող միության[12] անդամ է, Մոսկվայի մաթեմատիկական ընկերության պատվավոր անդամ[12]։ Նա նաև Ամերիկյան մաթեմատիկական ընկերության իսկական անդամ է[18], 1991-1992 թվականներին եղել է նրա նախագահը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Michael Artin — MacTutor History of Mathematics archive.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://www.siam.org/prizes-recognition/fellows-program/all-siam-fellows
- ↑ 5,0 5,1 http://www.ams.org/fellows_by_year.cgi?year=2013
- ↑ 6,0 6,1 http://www.ams.org/news?news_id=1680
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 7,20 7,21 7,22 7,23 7,24 7,25 7,26 7,27 7,28 7,29 7,30 7,31 7,32 7,33 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ https://www.siam.org/prizes-recognition/fellows-program/all-siam-fellows?page=1
- ↑ https://www.ams.org/prizes-awards/pabrowse.cgi?parent_id=25
- ↑ 12,0 12,1 12,2 «Faculty profile» (անգլերեն). MIT mathematics department. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ 13,0 13,1 «Artin Michael». MacTutor History of Mathematics archive (անգլերեն). University of St Andrews. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Karin Tate. «Natascha Artin-Brunswick, née Jasny — Biography» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ 15,0 15,1 «2002 Steele Prizes» (PDF) (անգլերեն). American Mathematical Society. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Michael Artin» (անգլերեն). Mathematics Genealogy Project. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «BookofMembers» (PDF) (անգլերեն). American Academy of Arts & Sciences. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «List of Fellows of the American Mathematical Society» (անգլերեն). Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.
- Հունիսի 28 ծնունդներ
- 1934 ծնունդներ
- Ապրող անձինք
- Համբուրգ քաղաքում ծնվածներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Փրինսթոնի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի մաթեմատիկոսներ
- 20-րդ դարի մաթեմատիկոսներ
- Ամերիկահայ մաթեմատիկոսներ
- Գերմանացի մաթեմատիկոսներ
- 20-րդ դարի ամերիկացի մաթեմատիկոսներ
- 21-րդ դարի ամերիկացի մաթեմատիկոսներ