Մեծ Բրիտանիայի զինված ուժեր, կազմված են ցամաքային զորքերից՝ բանակից, ռազմաօդային և ռազմածովային ուժերից, ինչպես նաև տերիտորիալ և պահեստային զորամասերից։ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը Մեծ Բրիտանիայի սահմանադրական միապետն է՝ թագուհին կամ թագավորը։ Նրա ղեկավարությունը ձևական է։ Փաստորեն զինված ուժերի համար պատասպանատու են վարչապետը և նախարարությունները։ Բարձրագույն ղեկավարությունն իրականացնում է պաշտպանության կոմիտեն՝ վարչապետի գլխավորությամբ։ Պաշտպանության նախարարությունը զինված ուժերի անմիջական ղեկավարությունն իրականացնում է բանակի, ՌՕՈՒ-ի և ՌԾՈՒ-ի գծով տեղակալների և պաշտպանության շտաբի միջոցով։
Խաղաղ պայմաններում զինված ուժերը սովորաբար համալրվում են զինվորագրված կամավորներով. սովորական պայմանագիրը կնքվում է 22 տարի, կարճատև է՝ 6 ամսից մինչև 12 տարի ժամկետով։ Ցամաքային զորքերը բաժանվում են կանոնավոր ու տարածքային բանակների և պահեստների։ Կանոնավոր բանակի միավորումները ու զորամասերը տեղաբաշխված են Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Մերձավոր և Միջին Արևելքում, Մալայզիայում, Սինգապուրում, Սյանհանում, Ջիբրալթարում և այլ շրջաններում։ Բանակը զինված է անգլիական և ամերիկյան ռազմական տեխնիկայով։
Ռազմաօդային ուժերը կազմված են կանոնավոր ՌՕՈՒ-ից և պահեստից։ ՌՕՈՒ-ի գլխավոր հարվածող ուժն են կազմում ռմբակոծիչ, կործանիչ, հետախուզական ավիացիայի միավորներ ու զորամասերը, պարեկային ինքնաթիռներն ու ուղղաթիռներն։ Ռազմածովային ուժերը կազմված են ռազմածովային նավատորմից (շուրջ 200 նավ), ՌԾՈՒ-ի ավիացիայից և ծովային հետևակից։ Իր մարտական հնարավորություններով անգլիական նավատորմը 2-րդ տեղն է գրավում կապիտալիստական աշխարհում։ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի և ՌԾՈՒ-ի հիմնական միջուկային հարկածող ուժը ատոմային հրթիռակիր սուզանավերն են, որոնցից յուրաքանչյուրը զինված է Պոլորիս Ա-3 տիպի 16 բալիստիկ հրթիռներով։ Հիմնական բազաներն են մետրոպոլիայում՝ Ռոսայթ, Ֆասլեյն, Չաթմ, Միջերկրական ծովում` Ջիբրալթար, Մալթա, Հնդկական օվկիանոսում` Բահրեննյան և Մալդիվյան կղզիներ, Խաղաղ օվկիանոսում` Հոնկոնգ և Սինգապուր։ Մեծ Բրիտանին ՆԱՏՕ, ՍԵԱՏՕ և այլ ագրեսիվ ռազմական խմբավորումների անդամ է։
Մեծ Բրիտանիայի կողմից նախկինում և ներկայումս վերահսկվող երկրներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 410)։