Jump to content

Մեյրիդ Կորրիգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեյրիդ Կորրիգան
անգլ.՝ Mairead Corrigan
Դիմանկար
Ծնվել էհունվարի 27, 1944(1944-01-27)[1][2][3][…] (80 տարեկան)
ԾննդավայրԲելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունԹրինիթի քոլեջ
Մասնագիտությունհակապատերազմային ակտիվիստ և քաղաքական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՆոբելյան կանանց նախաձեռնություն
 Mairead Corrigan Վիքիպահեստում

Մեյրիդ Կորրիգան (անգլ.՝ Mairead Corrigan, ամուսնությամբ՝ Մեյրիդ Մագուայր, անգլ.՝ Mairead Maguire, հունվարի 27, 1944(1944-01-27)[1][2][3][…], Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն), 1976 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Բեթի Ուիլյամսի հետ միասին, «Խաղաղ մարդկանց միություն» (անգլ.՝ «Community of Peace People») կազմակերպության համահիմնադիր։ Այդ կազմակերպության գործունեությունը նպաստեց Հյուսիսային Իռլանդիայում արյունահեղ կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորրիգանը ստացել է կաթոլիկ կրթություն։ 1973 թվականին նա ճանապարհորդել է դեպի ԽՍՀՄ և մասնակցել կոմունիստական հասարակությունում կրոնի մասին պատմող ֆիլմի աշխատանքներին։ 1976 թվականի օգոստոսի 10-ին Կորրիգանի երեք զարմիկները պատահական զոհ են դարձել բրիտանական զինված ուժերի և Իռլանդիայի հանրապետական բանակի մարտիկների միջև փոխհրաձգության ժամանակ (ԻՀԲ-ի մարտիկներից մեկը՝ Դենի Լենոնը, մահացու վիրավորվելով բրիտանական բանակի կողմից, մեքենայի տակ է գցել երեխաներին)։ Երեխաների մայրը և Մեյրիդի քույրը՝ Աննա Մագուեյը, հետագայում՝ 1980 թվականին, Նոր Զելանդիայում ինքնասպանություն է գործել։

Զարմիկների մահը շրջադարձային եղավ Կորրիգանի կյանքում։ Տեղի ունեցածից շփոթված՝ նա ողբերգության պատահական վկայի՝ Բեթի Ուիլյամսի հետ բռնության դեմ խաղաղ երթ կազմակերպեց Հյուսիսային Իռլանդիայում։ Շուտով նրանք լրագրող Կյարան Մաքքեոնի հետ ստեղծեցին «Խաղաղ մարդկանց միություն»-ը, որի գործունեությունը հենց այդ տարի նշվեց Նոբելյան կոմիտեի կողմից։ 1978 թվականին միության երեք կազմակերպիչները լքեցին իրենց պաշտոնները, որպեսզի նոր ակտիվիստներին ինքնադրսևորվելու հնարավորություն տան։

Դրանից հետո խաղաղապահ գործողություններ կատարելով՝ Կորրիգանն այցելեց աշխարհի ավելի քան 25 երկիր, հանդիպեց բազմաթիվ քաղաքական և կրոնական առաջնորդների հետ։ 1990 թվականին նա պարգևատրվել է Թերրի մրցանակով։ 1993 թվականին 6 այլ Նոբելյան դափնեկիրների հետ մեկնել է Թաիլանդ` փորձելով ներթափանցել Մյանմար և բողոքի ցույց կազմակերպել 1991 թվականին Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Քիի ձերբակալության դեմ։

Որպես Գազայի հատվածի շրջափակման հակառակորդ՝ Կորրիգանը 2010 թվականի մայիսին ուղեկցել է Ազատության նավատորմի ուղևորությունը դեպի Գազա[6]։ Տասը տարի շարունակ Իսրայելն արգելել է նրա մուտքը երկիր և նույն տարվա հոկտեմբերին օդանավակայանից վայրէջք կատարելուն պես՝ նրան «դեպորտ»-ի են ենթարկել ։ 2014 թվականի մարտին Կորրիգանը մի խումբ իրավապաշտպանների հետ ձերբակալվել է Կահիրեի օդանավակայանում և վտարվել Եգիպտոսից[7]։

Կորրիգանը մասնակցել է Իրաքում տեղի ունեցող պատերազմական գործողություններին, իր աջակցությունն է ցույց տվել «Occupy» շարժմանը, Ջուլիան Ասանժին և Բրեդլի Մեննինգին։

Բարաք Օբամայի մրցանակի հանձնման մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային շնորհվել է Խաղաղության Նոբելյան մրցանակ առանց միջուկային զենքի խաղաղություն ստեղծելու ջանքերի և միջազգային քաղաքականության մեջ նոր կլիմա ձևավորելու համար։ Այս առթիվ Կորրիգանն ասել է, որ Օբամայի մրցանակը շնորհվել է «անարդարացիորեն», քանի որ նա դեռ չի ապացուցել, «որ լրջորեն է տրամադրված Մերձավոր Արևելքի հետ հարաբերությունների նկատմամբ, որ վերջ կդնի Աֆղանստանի պատերազմին և կլուծի շատ այլ խնդիրներ»[8]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Էնդրյու Կորրիգանը, պատուհանների լվացման կապալառու էր, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի։ Կորրիգանն ունի հինգ քույր և երկու եղբայր։ Նա ստացել է կրթություն Սբ. Վինսենթի տարրական դպրոցում, 1 տարի սովորել է Միսս Գորդոնսի առևտրային քոլեջում (անգլ.՝ Miss Gordons Commercial College): 16 տարեկանից աշխատել է տարբեր կազմակերպություններում՝ որպես սղագրուհի։ 1981 թվականի սեպտեմբերին ամուսնացել է իր մահացած քրոջ նախկին ամուսնու՝ Ջեքի Մագուարի հետ։ Նա ամուսնու երեք երեխաների մայրն է և իր սեփական երկու երեխաներինը[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. Mairead Corrigan FactsNobel Foundation.
  5. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  6. Расстрел «флотилии мира»
  7. «Нобелевскую лауреатку выслали из Египта». islamnews.ru. 2014 թ․ մարտի 5. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
  8. Обаме присудили премию незаслуженно — ирландская пацифистка — РИА Новости, 09.10.2009.
  9. Мейрид Корриган. Биографическая справка(անգլ.) — Сайт Нобелевского комитета

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեյրիդ Կորրիգան» հոդվածին։