Jump to content

Միքայել Թարիվերդիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքայել Թարիվերդիև
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունվրաց.՝ მიქაელ ტარივერდიევი
Ծնվել էօգոստոսի 15, 1931(1931-08-15)[1][2][3][…]
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[3][4]
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մահացել էհուլիսի 25, 1996(1996-07-25)[2][4] (64 տարեկան)
Սոչի, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան[4]
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
Ժանրերօպերա[3] և բեմական երաժշտություն[3]
Մասնագիտությունկոմպոզիտոր
Գործիքներերգեհոն և դաշնամուր
ԿրթությունՌուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա (1957)[3]
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ ԽՍՀՄ պետական մրցանակ[3] և Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ
Կայքtariverdiev.ru
 Mikael Tariverdiev Վիքիպահեստում

Միքայել Լեոնի Թարիվերդիև (Միքայել Լևոնի Թարիվերդյան, ռուս.՝ Микаэл Таривердиев, օգոստոսի 15, 1931(1931-08-15)[1][2][3][…], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[3][4] - հուլիսի 25, 1996(1996-07-25)[2][4], Սոչի, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան[4]), ազգությամբ հայ հռչակավոր երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ֆիլմերի երաժշտության հեղինակ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Թարիվերդիևը սովորել է Թբիլիսիի երաժշտական տասնամյա դպրոցում, ապա՝ ուսումնարանում, որոշ ժամանակ սովորել է Երևանի կոնսերվատորիայում՝ զուգահեռ ուսանելով նաև հայերեն[5]։ 1957 թվականին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ Ռուսաստանի երաժշտական ակադեմիա) ստեղծագործական բաժինը (ղեկավար՝ Արամ Խաչատրյան

Ստեղծագործական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Թարիվերդիևն առավել հայտնի է հանրաճանաչ ֆիլմերի համար գրված երաժշտությամբ։ Նա կինոյում ստեղծագործել է 1958 թվականից. հեղինակ է շուրջ 130 ֆիլմի երաժշտության, որոնց բնորոշ է ինքնատիպ մեղեդայնությունը. լավագույններից են՝ «Եղջերու Արքան» (1970 թ.), «Գարնան տասնյոթ ակնթարթ» (1973 թ.), «Տասնհինգերորդ գարունը» (1973 թ.), «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» (1976 թ.), «Հե՛յ, ո՞վ կա այդտեղ» (1979 թ., Հայֆիլմ) և այլն։ Գրել է երաժշտություն նաև թատերական ներկայացումների և ռադիոբեմադրությունների համար։

Ստեղծագործել է երաժշտության գրեթե բոլոր ժանրերում։ Գրել է «Ո՞վ ես», «Կոմս Կալիոստրո», «Սպասում» օպերաները, «Ստվեր», «Երջանկության պոեմ», «Աղջիկը և մահը», «Աղջիկը գնդի վրա» բալետները, «Չեռնոբիլ» երգեհոնային սիմֆոնիան, կոնցերտներ ձայնի և նվագախմբի, ջութակի և նվագախմբի, երգեհոնի համար, դաշնամուրային պիեսների՝ 24, ռոմանսների՝ 15 (այդ թվում՝ «Տխուր երգեր»՝ Ավետիք Իսահակյանի խոսքերով) շարքեր, երգեր՝ ճապոնացի միջնադարյան բանաստեղծների, նաև Վիլյամ Շեքսպիրի, Բելլա Ախմադուլինայի, Մարինա Ցվետաևայի, Սերգեյ Եսենինի, Վլադիմիր Մայակովսկու և ուրիշների խոսքերով։ Գրել է երաժշտություն նաև թատերական ներկայացումների և ռադիոբեմադրությունների համար։

Միքայել Թարիվերդևը արժանացել է տասնութ միաջազգային մրցանակների, այդ թվում՝ Ճապոնիայի ձայնագրող ընկերության Վիկտորի անվան մրցանակների (1978 թ․), ԽՍՀՄ Պետական (1977 թ․), Լենինի անվան մրցանակների (1977 թ․), Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման (1986 թ․)[6]։

Արժանացել է ՌԴ Նիկա կինոմրցանակին (3 անգամ), Ամերիկյան երաժշտական ակադեմիայի մրցանակին։ 1997 թվականին հրատարակվել է նրա «Ես պարզապես ապրում եմ» գիրքը։

1999 թվականից՝ 2 տարին մեկ, ՌԴ Կալինինգրադ քաղաքում անցկացվում է երգեհոնահարների՝ Թարիվերդիևի անվան միջազգային մրցույթ։

Նա ղեկավարում էր Սովետական կինեմատոգրաֆիստների միության կոմպոզիտորական գիլդիան։

Կինը՝ Վերա Գորիսլավովնա Թարիվերդիևա, Միքայել Թարիվերդիևի բարեգործական ֆոնդի նախագահ, «Երաժշտության կենսագրությունը» (Միքայել Թարիվերդիևի կյանքի և ստեղծագործության մասին) գրքի հեղինակ, Միքայել Թարիվերդիևի անվան երգեհոնահարների մրցույթի գեղարվեստական տնօրեն։

Որդին՝ Կարեն Թարիվերդիև, մայոր, Աֆղանական պատերազմի մասնակից, պարգևատրվել է Կարմիր դրոշի և երկու Կարմիր աստղի շքանշաններով ու մեդալներով, մի քանի անգամ ծանր վիրավորվել է։

Հայրը՝ Լևոն Թարիվերդիև (ծնունդով Լեռնային Ղարաբաղից է)։

Մայրը՝ Սաթենիկ Հակոբովա (ծնունդով Թիֆլիսից է)։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Night pastimes
  • Quo vadis?
  • Remembering Venice
  • Seventeen moments of spring
  • Instrumentalnie kinokhiti
  • Composer's interpretation of the Jewish songs
  • Prescience of love, 20 century madrigals

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 424.
  5. По происхождению – Таривердиев, Ноев Ковчег, 2006
  6. Աշխարհի հայ երաժիշտներ. Երևան: Անտարես. 2014. էջ 84.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Թարիվերդիև» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Թարիվերդիև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 151