Մոլդովա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոլդովա (այլ կիրառումներ)
Մոլդովայի Հանրապետություն Republica Moldova |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ ռումիներեն՝ Limba noastră «Մեր լեզուն» |
||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Քիշնև (Քիշինյով) | |||
պաշտոնական լեզու ազգային լեզու |
ռումիներեն[1][2] | |||
Էթնիկ խմբեր (2014, (առանց Մերձդնեստր)) | էթնիկ խմբեր՝
|
|||
Կրոն (2014 (առանց Մերձնեստր)) | * 91.8%՝ քրիստոնեություն
|
|||
Կառավարում | ունիտար խորհրդարանական հանրապետություն | |||
- | նախագահ | Մայա Սանդու | ||
- | վարչապետ | Դորին Ռեչան | ||
- | խորհրդարանի նախագահ | Իգոր Գրոսու | ||
Ժամանակագրություն | ||||
- | Մոլդովական իշխանություն կամ Մոլդավիա | 1346 | ||
- | Բեսարաբիա | 1812 | ||
- | Մոլդովայի ժողովրդավարական հանրապետություն | դեկտեմբերի 15, 1917 | ||
- | միավորում Ռումինիայի հետ | ապրիլի 9, 1918 | ||
- | Մոլդովական ԻԽՍՀ | հոկտեմբերի 12, 1924 | ||
- | Մոլդովական ԽՍՀ | օգոստոսի 2, 1940 | ||
- | Մերձդնեստրյան պատերազմ | նոյեմբերի 2, 1990 | ||
- | անկախացում Խորհրդային միությունից | օգոստոսի 27, 1991a | ||
- | Ջրային (%) | 1.4 (ներառյալ Մերձդնեստրը) | ||
Բնակչություն | ||||
- | 2023 թվականի նախահաշիվը | 2,603,813[3] (139-րդ) | ||
- | 2014 մարդահամարը | 2,804,801 | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2023 գնահատում | |||
- | Ընդհանուր | $42.028 միլիարդ[4][Ն 1] (132-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $16,840[4] (89-րդ) | ||
ՀՆԱ (անվանական) | 2023 գնահատում | |||
- | Ընդհանուր | $15.829 միլիարդ[4][Ն 1] (138-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $6,342[4] (130-րդ) | ||
Ջինի (2019) | 26.0 | |||
ՄՆԶԻ (2021) | 0.767 (80-րդ) | |||
Արժույթ | մոլդովական լեյ (MDL) | |||
Ժամային գոտի | EET (ՀԿԺ+2) | |||
- | Ամռանը (DST) | (ՀԿԺ+3) | ||
Ազգային դոմեն | .md | |||
Վեբկայք Մոլդովայի պաշտոնական էլեկտրոնային կայք |
||||
Հեռախոսային կոդ | ++373 |
Մոլդովա ( արտասանություն), պաշտոնապես՝ Մոլդովայի Հանրապետություն (ռումիներեն՝ Republica Moldova), դեպի ծով ազատ ելք չունեցող պետություն Արևելյան Եվրոպայում[5], որն արևմուտքում սահմանակցում է Ռումինիային, իսկ հյուսիսում, հարավում և արևելքում՝ Ուկրաինային։ Ուկրաինայի հետ երկրի արևելյան սահմանին՝ Դնեստր գետի երկայնքով, ձգվում է Մերձդնեստրի ինքնահռչակ հանրապետությունը, որի տարածքը դուրս է Մոլդովայի Հանրապետության վերահսկողությունից։ Մոլդովայի մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Քիշինյովն է։
Մոլդովայի ներկայիս տարածքի մեծ մասը 14-րդ դարից մինչև 1812 թվականը եղել է Մոլդովական իշխանության մաս` մինչ Օսմանյան տերության կողմից վերջինիս հանձնումը Ռուսական կայսրությանը։ Կայսերական Ռուսաստանի կազմում Մոլդովան հայտնի է դառնում Բեսարաբիա անվանումով։ 1856 թվականին հարավային Բեսարաբիան վերադարձվում է Մոլդովային, որը երեք տարի անց միավորվելով Վալախիայի հետ ձևավորում է Ռումինիան։ Այնուամենայնիվ, շատ չանցած՝ 1878 թվականին, ռուսական տիրապետությունը տարածաշրջանի նկատմամբ վերականգնվում է։ 1917 թվականի Ռուսական հեղափոխության շրջանում Բեսարաբիան կարճ ժամանակով դառնում է ինքնավար հանրապետություն Ռուսաստանի կազմում։ 1918 թվականի փետրվարին Մոլդովան հռչակում է իր անկախությունը և նույն տարում ազգային ժողովի քվեարկությամբ միավորվում Ռումինիայի հետ։ Այդ որոշումը վիճարկվում է Խորհրդային Ռուսաստանի կողմից, որը 1924 թվականին Ուկրաինական ԽՍՀ-ի կազմում ստեղծում է այսպես կոչված Մոլդովական ինքնավար հանրապետություն Բեսարաբիայից արևելք գտնվող մոլդովաբնակ տարածքներում։
1940 թվականին՝ Մոլոտով-Ռիբենտրոպ պայմանագրի արդյունքում, Ռումինիան ստիպված է լինում Խորհրդային Միությանը զիջել Բեսարաբիան և հյուսիսային Բուկովինան, ինչն էլ հիմք է դառնում Մոլդովական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (Մոլդովական ԽՍՀ) ստեղծման համար։ 1991 թվականի օգոստոսի 27-ին, երբ Խորհրդային Միության փլուզման եզրին էր, Մոլդովական ԽՍՀ-ն հռչակում է իր անկախությունը՝ վերանվանվելով «Մոլդովա»[6]։ Նույն ժամանակահատվածում բռնկված ռազմական հակամարտության ավարտից հետո Դնեստրի արևելյան ափին գտնվող Մոլդովայի տարածքը գտնվում է Մերձդնեստրի անջատողական կառավարության փաստացի վերահսկողության ներքո։ Մոլդովայի Սահմանադրությունն ընդունվել է 1994 թվականին։ Այն երկիրը հռչակում էր խորհրդարանական հանրապետություն, որտեղ նախագահը պետության ղեկավարն է, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարը։
Մոլդովան Եվրոպա աշխարհամասի երկրորդ ամենաաղքատ երկիրն է (Ուկրաինայից հետո)՝ մեկ շնչին ընկնող պաշտոնական ՀՆԱ-ի ցուցանիշով, և վերջինիս ՀՆԱ-ի մեծ մասը բաժին է ընկնում է ծառայությունների ոլորտին[7]։ Այն ունի Մարդկային զարգացման ամենացածր ցուցանիշներից մեկը Եվրոպայում՝ զբաղեցնելով 76-րդ տեղն աշխարհում (2022-ի տվյալներով)։ Մոլդովան Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի խորհրդի, Առևտրի համաշխարհային կազմակերպության, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության, ՎՈՒԱՄ-ի, Անկախ պետությունների համագործակցության, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ է։ Մոլդովայի Հանրապետությունը Եվրոպական միության անդամակցելու պաշտոնական թեկնածու է 2022 թվականի հունիսից[8]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մոլդովա» եզրույթը կապված է Մոլդովա գետի անվան հետ, որի ավազանը 1359 թվականին հիմնված Մոլդովիայի իշխանության քաղաքական կենտրոնն էր[9]։ Այսուհանդերձ, գետի անվան հստակ ծագումնաբանությունն անհայտ է։
Համաձայն մոլդավական ավանդական ժամանակագիրներ Դիմիտրիե Կանտեմիրի և Գրիգորե Ուրեկեի՝ գետն անվանվել է իշխան Դրագոշի կողմից որսի ժամանակ, երբ նրա որսաշուն Մոլդան խորտակվեց գետում, որի պատվին էլ գետը ստացավ իր անվանումը։ Հետագայում, որսաշան պատվին անվանակոչված գետի անունով էլ կոչվում է Մոլդովական իշխանությունը[10]։
1990-ականների սկզբին շատ կարճ ժամանակահատված երկիրը կոչվել է նաև «Մոլդովիա»։ Հենց այդ անվանմամբ էլ հանրապետությունը հիշատակվում է Անկախ պետությունների համագործակցության կազմակերպության հիմնադիր փաստաթղթում։
Այսուհանդերձ, Խորհրդային միության փլուզումից հետո պետությունը վերականգնում է իր անվան ռումինական տարբերակը, այն է՝ «Մոլդովա»[11]։ Միավորված ազգերի կազմակերպության կողմից պետությունը ճանաչվում է որպես Մոլդովայի Հանրապետություն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագույն պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին օլդովանյան հատիչ գործիքներ հայտնաբերվեցին Բայրակիում, որոնք 800,000-1.2 միլիոն տարեկան են։ Սա ցույց է տալիս, որ հնագույն մարդիկ են բնակվել Մոլդովայի տարածքում Պալեոլիթի ժամանակաշրջանում[12]։ Նեոլիթյան քարի դարում Մոլդովայի տարածքը խոշոր Կուկուտենի-Տրիպիլլական մշակույթի կենտրոնն էր, որը եզերված էր արևելքից Դնեստր գետով Ուկրաինայում և արևմուտքից՝ Կարպատյան լեռներով Ռումինիայում։ Այս քաղաքակրթության մարդիկ, որոնք ապրել են մոտավորապես Ք.Ա. 5500 թվականից մինչև Ք.Ա. մոտ 2750 թվականը, զբաղվում էին գյուղատնտեսությամբ, որսորդությամբ, անասնապահությամբ և աչքի էին ընկնում կավե անոթների յուրօրինակ ձևավորմամբ։
Հին և Միջին դարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտիկ շրջանում Մոլդովայի տարածքը բնակեցված էր դակիական ցեղերով։ Մեր թվարկության առաջինից յոթերորդ դարերի միջև հարավային շրջանները գտնվում էին նախ Հռոմեական, ապա Բյուզանդական կայսրությունների տիրապետության տակ։ Կապված իր ստրատեգիկ նշանակության տարածքից Ասիայի և Եվրոպայի միջև՝ ժամանակակից Մոլդովայի տարածքը հաճախ է գրավվել ուշ հնադարում և վաղ միջնադարում տարբեր ցեղերի կողմից, այդ թվում՝ գոթերի, հուների, ավարների, բուլղարացիների, մագյարների, պեչենեգների, կումանների, մոնղոլների և թաթարների կողմից։
Մոլդավիայի իշխանությունը, հիմնված 1359 թվականին, երիզված էր Կարպատներով արևմուտքից, Դնեստր գետով արևելքից և Դանուբ գետով ու Սև ծովով հարավից։ Այդ տարածքը ներառում էր ներկայիս Մոլդովայի տարածքը, Ռումինիայի 41 երկրներից արևելյան ութը և Ուկրաինայի Չերնիվցի օբլաստն ու Բուդյակի մարզը։ Ինչպես ժամանակակից հանրապետությունն ու Ռումինիայի հյուսիսարևելյան շրջանը՝ տեղացիների կողմից այն կոչվում էր Մոլդովա։ Մոլդավիան գրավվել է թաթարների և, 15-րդ դարից սկսած՝ թյուրքերի կողմից։ 1538 թվականին իշխանությունը դարձավ Օսմանյան կայսրության հարկատու, սակայն պահպանում էր ներքին և, մասամբ, արտաքին անկախություն[13]։
Նոր դարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսական կայսրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1812 թվականի Բուխարեստի պայմանագրի համաձայն և անկախ մոլդավական ազնվականության բազմաթիվ բողոքների և անհամաձայնության, Օսմանյան կայսրությունը, որի վասսալն էր Մոլդավիան, Ռուսական կայսրությանը փոխանցեց Մոլդավիայի իշխանության արևելյան հատվածը Խոթինի և հին Բեսարաբիայի հետ միասին, որոնք Ռուսաստանն արդեն գրավել էր ու ավերել։ Ռուսական նոր գովառը կոչվեց Մոլդավիայի և Բեսարաբիայի օբլաստ և նախնական շրջանում վայելում էր մեծ ինքնավարություն։ 1828 թվականից հետո այս ինքնավարությունը զգալիորեն կրճատվեց, իսկ 1871 թվականին օբլաստը փոխակերպվեց Բեսարաբիայի գուբերնիայի, ինչը կազմում էր պետականորեն կարգավորվող ասսիմիլացիայի՝ ռուսիֆիկացիայի մի մասը։ Որպես այս պրոցեսի մաս՝ ցարական կառավարությունը աստիճանաբար հեռացրեց ռումիներենը ազգային և եկեղեցական լեզվի ստատուսից[14]։ Մոլդավիայի արևմտյան մասը պահպանեց իր ինքնավար իշխանությունը և 1859 թվականին, միանալով Վալախիայի հետ, հիմնեց Ռումինիայի թագավորությունը։ 1856 թվականի Փարիզի համաձայնագիրը Մոլդավիային վերադարձրեց Բեսարաբիայի երեք դքսություններ Քահուլը, Բոլգրադն ու Իսմաիլը, սակայն 1878 թվականի Բեռլինի համաձայնագիրը ստիպեց Ռումինիայի թագավորությանը վերադարձնել այս տարածքները Ռուսական կայսրությանը։ 19-րդ դարի ընթացքում ռուսական իշխանությունները խրախուսում էին ռումինացիների[15], ուկրաինացիների, լիպովանների, կոզակների, բուլղարացիների[16],, գերմանացիների[17], գագաուզների կողմից երկրի հարավի գաղութացումը և առավել ընդլայնեցին բնակության հնարավորությունները հրեաների համար, որպեսզի ճնշեին 1770-80 ական թվականներին՝ Ռուս-թուրքական պատերազմների ժամանակ[18], այստեղ տարածված նոգաի թաթարներին։ Այս շրջանում մոլդովական բնակչությունը մեծացավ և հասավ 86%-ի 1816 թվականին[19]։ 1905 թվականին, իսլամական հոսանքների ազդեցության ներքո մոլդովական բնակչությունը կազմում էր գուբերնիայի 52%-ը[20]։ Այս շրջանում գուբերնիայում տիրական էին հակասեմական տրամադրությունները, որը բերեց հազարավոր հրեաների արտագաղթի դեպի ԱՄՆ[21]։
Ռուսական հեղափոխությունն ու Մեծ Ռումինիան
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին աշխարհամարտը առաջ բերեց քաղաքական և էթնիկ-մշակութային տեղեկացվածության վերելք, մինչ 300.000 բեսարաբցիներ տեղակայվել էին 1917 թվականին կազմավորված ռուսական բանակում։ Այս շրջանում մի շարք Մոլդավացի զինվորների կոմիտեներ ստեղծվեցին։ 1917 թվականի Ռուսական հեղափոխությունից հետո բեսարաբիական խորհրդարանը՝ Սֆաթուլ Թարիին (ռումիներեն՝ Sfatul Țării, [sfatul tsərij]) կազմավորվեց և բացվեց դեկտեմբերի երեքին։ Սֆաթուլ Թարիին հայտարարեց Մոլդավական Ժողովրդավարական Հանրապետությունը՝ ռուսական դաշնային պետության ներսում, որից հետո ձևավորվեց կառավարությունը։
Բեսարաբիան հայտարարեց իր անկախությունը 1918 թվականի փետրվարի վեցին և խնդրեց Ռումինիայում տեղակայված ֆրանսիական բանակի օժանդակությունը, ինչպես նաև ռումինական բանակի օժանդակությունը։ Ապրիլի իննին Սֆաթուլ Թարիին ձայների ճնշող մեծամասնությամբ որոշում ընդունեց միավորվել Ռումինիայի հետ։ Միավորումը ենթադրում էր ագրարային հեղափոխության ավարտ, ինքնավարություն և մարդու իրավունքների հանդեպ հարգանք[22]։ Խորհրդարանի անդամների մի մասը համաձայնեց հետաձգել միացումը, մինչև Բուկովինան և Տրանսիլվանիան ևս կմիանան Ռումինիայի թագավորությանը, սակայն պատմաբանները պնդում են, որ նրանք այդ անելու համար չունեին համապատասխան քվորումը[23][24][25][26][27]։ Այս միությունը ճանաչվեց Անտանտի պետությունների կողմից 1920 թվականի Փարիզի համաձայնագրով, որը, սակայն, չէր վավերացվել բոլոր ստորագրողների կողմից[28][28][29]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Constituția Republicii Moldova, articolul 13: (1) Limba de stat a Republicii Moldova este limba română, funcționând pe baza grafiei latine. (pag.25)» (ռումիներեն). Parlamentul Republicii Moldova (www.parlament.md). Վերցված է 2023 թ․ ապրիլի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Constituția Republicii Moldova, articolul 13 (1), pag.25» (PDF) (ռումիներեն). Preşedinţia Republicii Moldova (www.presedinte.md). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Numărul populației cu reședința obișnuită pe medii și sexe, în profil teritorial, la începutul anilor 2014-2022» (ռումիներեն). Biroul Național de Statistică al Republicii Moldova (BNS). 2022 թ․ հուլիսի 11. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «World Economic Outlook Database, April 2023 Edition. (Moldova)». IMF.org. International Monetary Fund. Վերցված է 2023 թ․ ապրիլի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «The World Factbook — Central Intelligence Agency». Cia.gov (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «"Wine Road" in Republic of Moldova» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «GDP per capita, PPP (current international $)». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «EU awards Ukraine and Moldova candidate status». BBC News (բրիտանական անգլերեն). 2022 թ․ հունիսի 23. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «History». Republic of Moldova. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ King, Charles (2000). «From Principality to Province». The Moldovans: Romania, Russia, and the politics of culture. Hoover Press. էջ 13. ISBN 0-8179-9792-X. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «The End of the Soviet Union; Text of Accords by Former Soviet Republics Setting Up a Commonwealth». The New York Times. 1991 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին. «...Republic of Kazakhstan, the Republic of Kirghizia, the Republic of Moldavia, the Russian Federation...»
- ↑ "Articles".
- ↑ "Moldova Library of Congress Country Studies". Lcweb2.loc.gov. Retrieved 2013-10-09.
- ↑ Charles Upson Clark (1911-06-12). "Bessarabia". Depts.washington.edu. Retrieved 2013-10-09. Naturally, this system resulted not in acquisition of Russian by the Moldavians, but in their almost complete illiteracy in any language. Check date values in: |year= / |date= mismatch (help); |chapter= ignored (help)
- ↑ Vasile Baican, "Human settlements in Moldavia represented on "the Russian map" between 1828-1829", Scientific Annals of "Alexandru Ioan Cuza" University of Iasi - Geography series, 54, 2008, p. 65.
- ↑ Charles Upson Clark (1927). "Bessarabia". Depts.washington.edu. Retrieved 2013-10-09. Today, the Bulgarians form one of the most solid elements in Southern Bessarabia, numbering (with the Gagauzes, i.e., Turkish-speaking Christians also from the Dobrudja) nearly 150,000. Colonization brought in numerous Great Russian peasants, and the Russian bureaucracy imported Russian office-holders and professional men; according to the Romanian estimate of 1920, there were about Great Russians were about 75,000 in number (2.9%), and the Lipovans and Cossacks 59,000 (2.2%); the Little Russians (Ukrainians) came to 254,000 (9.6%). That, plus about 10,000 Poles, brings the total number of Slavs to 545,000 in a population of 2,631,000, or about one-fifth |chapter= ignored (help)
- ↑ "The Germans from Bessarabia". Ualberta.ca. Retrieved 9 October 2013.[dead link]
- ↑ "Mennonite-Nogai Economic Relations, 1825–1860". Goshen.edu. Retrieved 2013-10-09.
- ↑ Ion Nistor, Istoria Bassarabiei, Cernăuți, 1921
- ↑ (German) Flavius Solomon, Die Republik Moldau und ihre Minderheiten (Länderlexikon), in: Ethnodoc-Datenbank für Minderheitenforschung in Südostosteuropa, p. 52
- ↑ Ariel Scheib (1941-07-23). "Moldova". Jewishvirtuallibrary.org. Retrieved 2013-10-09.
- ↑ King, Charles (2000). "From Principality to Province". The Moldovans: Romania, Russia, and the politics of culture. Hoover Press. pp. 33–35. ISBN 0-8179-9792-X. Retrieved 2010-10-31.
- ↑ "Sfatul Țării ... proclaimed the Moldavian Democratic Republic" (in Romanian). Prm.md. Archived from the original on 2007-12-04. Retrieved 9 October 2013.
- ↑ Charles Upson Clark (1927). "24:The Decay of Russian Setiment". Bessarabia: Russia and Romania on the Black Sea – View Across Dniester From Hotin Castle. New York: Dodd, Mead & Company. Retrieved 31 October 2013.
- ↑ Ion Pelivan (Chronology)
- ↑ Petre Cazacu (Moldova, pp. 240–245)
- ↑ Cristina Petrescu, "Contrasting/Conflicting Identities:Bessarabians, Romanians, Moldovans" in Nation-Building and Contested Identities, Polirom, 2001, pg. 156
- ↑ 28,0 28,1 Malbone W. Graham (October 1944). "The Legal Status of the Bukovina and Bessarabia". The American Journal of International Law (American Society of International Law) 38 (4): 667–673. doi:10.2307/2192802. JSTOR 2192802
- ↑ Mitrasca, Marcel (2002). "Introduction". Moldova: a Romanian province under Russian rule: diplomatic history from the archives of the great powers. Algora Publishing. p. 13. ISBN 1-892941-86-4. Retrieved 2010-10-31.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոլդովա» հոդվածին։ |
|
|
|
|
|
Քաղվածելու սխալ՝ <ref>
tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/>
tag was found