Jump to content

Մոխա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Մոխա
արաբ․՝ المخا‎‎
ԵրկիրԵմեն Եմեն
ՀամայնքTa'izz Governorate?
ԲԾՄ13 մետր
Բնակչություն14 562 մարդ (2005)
Ժամային գոտիUTC+3
Մոխա (Եմեն)##
Մոխա (Եմեն)

Մոխա (Մուխա) (արաբ․՝ المخا‎‎; անգլ.՝ al-Mocha), եմենական նավահանգստային քաղաք է Կարմիր ծովի ափին։ Անվանվել է ի պատիվ «Մոկկա» սուրճի տեսակի։

Տեղակայված է Բաբ էլ-Մանդեբի նեղուցից 74 կմ հյուսիս՝ ընդարձակ նավահանգստով, պաշտպանված է երկու ամրոցներով։ Ունի 14-ից 15 հազար բնակիչ։ Առաջ այստեղից արտահանում էին սուրճի լավագույն տեսակը, հիմա կարևորությունը ընկել է։

Նավահանգիստը և սուրճը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաք-նավահանգիստ Մոխան հայտնի է նրանով, որ Եմենի սուրճի արտահանման հիմնական շուկան ու նավահանգիստն է՝ XV դարից մինչև XVII դար։ Նույնիսկ սուրճի նոր աղբյուրներ հայտնաբերելուց հետո, «Mocha» սուրճի հատիկները (նաև անվանում են Սանանայի կամ «Mocha» Սանանի, այսինքն՝ Սանաայից) շարունակվում են արժևորվել իրենց հատուկ համի շնորհիվ և մնում են այդպիսին մինչև մեր օրեր։

Ճանապարհորդ Ջերոնիմո Լոբոյի անունով, ով 1625 թվականին քայլել է Կարմիր ծովի նավահանգստով, Մոխան նախկինում ուներ «սահմանափակ համբավ և առևտուր», բայց «Արաբական թերակղզում թուրքերի իշխանության գալու հետևանքով այն դարձել է տարածքի գլխավոր քաղաքը, գտնվում էր թուրքական տիրապետության տակ, թեև այդ փաշայի բնակության վայրը չէր, որը գտնվում էր երկու օր հեռավորության վրա դեպի Սանա քաղաքի խորքերը»[1]։ Լոբոն ավելացնում է, որ նրա նշանակությունը որպես նավահանգիստ հաստատվել է Օսմանյան օրենքներով, սահմանված էր, որ բոլոր նավերը, որոնք մուտք էին գործում Կարմիր ծով, պետք է մտնեին «Մոխա» նավահանգիստ և վճարեին իրենց բեռի տուրքը։

Ռեմեդիուս Պրուտսկին (անգլ.՝ Remedius Prutky) Մոխայով անցնելիս 1752 թվականին հայտնաբերել է, որ քաղաքը նման էր «մարգարե Մուհամեդի օթևանատանը, որը նման էր հսկայական բազմաբնակարան բլոկի, կառուցված էր բազմաթիվ առանձին սենյակներից, որտեղ բնակավայր վարձակալվում էր բոլոր անծանոթների համար՝ առանց խտրականության, հաշվի չէին առնում կրոնը կամ ռասան»։ «Նա նաև հայտնաբերել է եվրոպական նավերի նավահանգիստ՝ երեք ֆրանսիական, չորս անգլիական, երկու հոլանդական և մեկ պորտուգալական»[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Donald M. Lockhart, translator, The Itinerário of Jerónimo Lobo (London: Hakluyt Society, 1984), p.88
  2. J.H. Arrowsmith-Brown, translator and editor, Prutky’s Travels to Ethiopia and Other Countries (London: Hakluyt Society, 1991), pp.363f

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Мокка». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Густерин П. В. Йеменская Республика и её города. М.։ Международные отношения, 2006.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]