Յանա Մարինովան ծնվել է 1978 թվականի օգոստոսի 17-ին, Սոֆիայում։ Ստացել է բարձրագույն տնտեսագիտական կրթություն[2]։ 22 տարեկան հասակում ամուսնացել է և ունի որդի։ Նկարահանվում է բուլղարական առաջատար ֆիլմերում ու հեռուստասերիալներում, ինչպես նաև օտարերկրյա արտադրության ֆիլմերում։ Վարում է տարբեր հեռուստաշոուներ, ֆիլմերում հանդես գալիս որպես աճպարար։ Կրթություն ստանալուց հետո "Downtown" (այժմ՝ "Caucasus") ռեստորանում եղել է մենեջեր։ Աշխատել է որպես մոդել և 2004 թվականին դարձել Միս Բուլղարիա[3]։
Aroma կոսմետիկայի գովազդային գլխավոր դեմքերից է։
2015 թվականին Յանա Մարինովան խաղացել է Ելենա Աթանասովայի դերը «BTV» Glass Home շարքում։ 2015 թվականից վարում է «[[Բուլղարիայի ձայնը]]» երաժշտական մրցույթը։
2016 թվականին BTV հեռուստաալիքով խաղացել է XIa ֆիլմում[4]։