Jump to content

ՆԱՍԴԱՔ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նասդաք (/ˈnæzˌdæk/ ( ), ամերիկյան ֆոնդային բորսա։ Այն աշխարհում երկրորդ ամենամեծ ֆոնդային բորսան է շուկայական կապիտալիզացիայով և զիջում է միայն Նյու Յորքի ֆոնդային բորսային[1]։ Բորսան պատկանում է Նասդաք ընկերությանը[2], որին է պատկանում նաև Հյուսիսային (նախկինում հայտնի որպես ՕԷՄԷՔՍ) և Բալթյան Նասդաք բորսայական ցանցը և ամերիկյան որոշ ֆոնդային և օպցիոնային շուկաներ։

Նասդաքը նախկինում համարվում էր ամերիկյան Դիլերների ազգային ասոցիացիայի ավտոմատ գնանշման համակարգը[3]։ Այն հիմնադրվել է 1971 թվականին Դիլերների ազգային ասոցիացիայի կողմից[4], որը Նասդաքից առանձնացավ 2000 և 2001 թվականներին։ Նասդաք ֆոնդային բորսան պատկանում է Նասդաք ընկերությանը և ղեկավարվում է նրա կողմից, որի սեփական բաժնետոմսերն էլ ցուցակվել են բորսայում 2002 թվականի հուլիսի 2-ին։

Նասդաք ֆոնդային բորսան առևտուրը սկսեց 1971 թվականի փերվարի 8-ին։ Այն աշխարհի առաջին էլետրոնային ֆոնդային շուկան է[4]։ Սկզբում այն գնանշման համակարգ էր և թույլ չէր տալիս էլեկտրոնային առևտուր իրականացնել[5]։ Այս ֆոնդային բորսան օգնում էր նվազեցնել սփրեդը (առաջարկի և պահանջարկի գների տարբերությունը)։

Նասդաքը հանձն առավ զանգվածային առևտրի կազմակերպումը, որոնք իրականացվում էին հիմնականում արտաբորսայական եղանակով։

Տարիների ընթացքում Նասդաքը վերածվեց ֆոնդային բորսայի՝ կիրառելով առևտրի ավտոմատացված համակարգեր։ Այն նաև առաջին ֆոնդային բորսան էր ԱՄՆ-ում, որն իրականացնում էր առցանց առևտուր։ Նասդաքը գրավում էր այնպիսի նոր զարգացող ընկերություններին, ինչպիսին էին Microsoft-ը, Apple-ը, Cisco-ն և Oracle and Dell-ը։ Եվ դրա միջոցով էլ արդիականացվեց արժեթղթերի նախնական հրապարակային վաճառքը՝ IPO-ն (Initial Public Offering):

1992 թվականին Նասդաք ֆոնդային բորսան միացավ Լոնդոնի ֆոնդային բորսային՝ վերակազմակերպվելով առաջին միջմայրցամաքային ֆոնդային բորսայի[6]։ Արժեթղթերի դիլերների ազգային ասոցիացիան 2000 թվականին վերածվեց հրապարակային վաճառք իրականացնող ընկերության՝ Նասդաք ֆոնդային շուկայի։

NASDAQ Composite ինդեքսը 1990-ական թվականների վերջին աճեց, այնուհետև կտրուկ անկում ապրեց dot-com bubble-ի պայթյունի հետևանքով:
Նասդաք ստուդիան

2000 թվականի մարտի 10-ին NASDAQ Composite ֆոնդային ինդեքսը հասավ 5,132.52, բայց մինչև ապրիլի 17-ը ընկավ և հասավ 3,227-ի[7], իսկ հետագա 30 ամիսների ընթացքում իր գագաթնակետից ընկավ 78%-ով[8]։

2006 թվականին Նասդաք ֆոնդային շուկայի կարգավիճակը փոխվեց՝ վերածվելով լիցենզավորված ազգային ֆոնդային բորսայի[9]։

2010 թվականին Նասդաքը միավորվեց ՕԷՄԷՔՍ-ի հետ (առաջատար բորսային օպերատոր սկանդինավյան երկրներում)՝ վերանվանվելով Նասդաք ՕԷՄԷՔՍ Գրուպ[10]։

Ցուցակման որակավորում ստանալու համար ընկերությունը պետք է գրանցվեր ԱՄՆ արժեթղթերի և բորսայի հանձնաժողովում, ունենար նվազագույնը երեք շուկա ստեղծողներ (market maker - ֆինանսական ընկերություններ, որոնք իրականացնում են բրոքերային կամ դիլերային գործունեություն՝ մասնագիտացված որոշակի արժեթղթերի գծով) և բավարարեր ակտիվների, կապիտալի, բաժնետերերի նվազագույն պահանջներին։

2000 թվականի փետրվարին NYSE Euronext-ի և Deutsche Börse-ի հայտարարված միաձուլումից հետո ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ի և Միջմայրցամաքային բորսայի (Intercontinental Exchange (ICE)) միջև սկսում է սուր մրցակցություն Նյու Յորքի ֆոնդային բորսայի համար։ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ը կարող էր նվաճել ամերիկյան բորսաների դրամական միջոցների բիզնեսը, իսկ Միջմայրցամաքային բորսան՝ ածանցյալ գործիքների բիզնեսը։ Այդ ժամանակ NYSE Euronext-ի շուկայական արժեքը հասնում էր $9.75 միլիարդի, Նասդաքի շուկայական արժեքը՝ $5.78 միլիոնի, իսկ Միջմայրցամաքային բորսայի արժեքը՝ $9.45 միլիարդի[11]։ Ամսվա վերջում Նասդաքը առաջարկեց Միջմայրցամաքային բորսային կամ Չիկագոյի ապրանքային բորսային (Chicago Mercantile Exchange) միավորվել $11–12 միլիարդի դիմաց[12]։ 2005 թվականին Նասդաքը $1.9 միլիարդով գնեց Instinet-ը՝ պահելով INET ECN-ը և ավելի ուշ վաճառելով բրոքերային բիզնեսը Silver Lake Partners-ին և Instinet management-ին[13]։

Արժեթղթերի դիլերների եվրոպական ասոցիացիայի ավտոմատ գնանշման համակարգը (EASDAQ) հիմնադրվել է որպես Նասդաք ֆոնդային բորսայի եվրոպական համարժեք։ 2011 թվականին այն գնվեց ՆԱՍԴԱՔ-ի կողմից և վերանվանվեց NASDAQ Europe: Սակայն dot-com bubble-ի պայթյունի արդյունքում այն դադարեցրեց իր գործունեությունը։ 2007 թվականին NASDAQ Europe-ը վերածնվեց որպես Equiduct և այժմ ղեկավարվում է Börse Berlin-ի կողմից[14]։

2012 թվականի հունիսի 18-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ-ը դարձավ Միավորված ազգերի կայուն բորսաների նախաձեռնության (Sustainable Stock Exchanges Initiative) անդամ Միավորված ազգերի կայուն զարգացման համաժողովի նախօրեին (Ռիո +20)[15]:

2016 թվականի նոյեմբերին Նասդաքի գործադիր տնօրեն Ադենա Ֆրիդմանը առաջադրվեց գլխավոր տնօրենի պաշտոնին և դարձավ առաջին կինը, ով ղեկավարում է ԱՄՆ-ի խոշորագույն բորսան[16]։ 2016 թվականին Նասդաքի ցուցակման հետ կապված եկամուտները հասան $272 միլիոնի[17]։

2018 թվականի հոկտեմբերին ԱՄՆ արժեթղթերի և բորսայի հանձնաժողովը որոշեց, որ Նասդաքը և Նյու Յորքի ֆոնդային բորսան շուկայական տվյալներ վաճառելիս չեն արդարացնում ընթացիկ գների աճը[18][19][20]։

Գնանշման մակարդակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նասդաքն առաջարկում է գնանշման երեք մակարդակ.

  • Առաջին մակարդակ՝ ներկայացնում է առավելագույն պահանջարկը և նվազագույն առաջարկը,
  • Երկրորդ մակարդակ՝ ներկայացնում է շուկա ստեղծողների կողմից ցուցաբերված առաջարկը և պահանջարկը, ինչպես նաև կատարված գործարքները[21],
  • Երրորդ մակարդակ՝ օգտագործվում է շուկա ստեղծողների կողմից և թույլատրում է նրանց կատարել գործարքներ[22]։

Առևտրի օրակարգը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հյուսիսամերիկյան արևելյան ժամային գոտու (eastern time)՝ Նասդաք ֆոնդային բորսայի առևտրի նստաշրջանները տեղի են ունենում հետևյալ օրակարգով.

4:00-9:30 ՝ նախաառևտրային նստաշրջան,

9:30-16:00՝ առևտրային նստաշրջան,

16:00-20:00՝ հետառևտրային նստաշրջան[23]։

Նասդաք ֆոնդային բորսան մեկ տարվա ընթացքում միջինում անցկացնում է 253 առևտրային օր։

Շուկայի հատվածները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նասդաք ֆոնդային շուկան բաղկացած է երեք հատվածից.

  • Capital Market (small cap), որը նախատեսված է հիմնականում փոքր շուկայական կապիտալիզացիա ունեցող ընկերությունների համար։ Այստեղ, համեմատած շուկայի այլ հատվածների հետ, որտեղ ցուցակվում են մեծ կապիտալիզացիա ունեցող ընկերություններ, ցուցակման պայմանները ավելի մեղմ են[24]։
  • Global Market (mid cap), որտեղ ցուցակված են 1,450 արժեթղթեր, որոնք պետք է բավարարեն Նասդաքի կողմից ներկայացված խիստ ֆինանսական և իրացվելիության պահանջներին և ընկերության կառավարման ստանդարտներին[25]։
  • Global Select Market (NASDAQ-GS large cap), որը իրենից ներկայացնում է շուկայական կապիտալիզացիայի կշված ինդեքսային մեծություն՝ բաղկացած ԱՄՆ և համաշխարհային արժեթղթերից։ Շուկայի այս հատվածը բաղկացած է 1,200 արժեթղթերից, որոնք պետք է բավարարեն Նասդաքի կողմից ներկայացված խիստ ֆինանսական և իրացվելիության պահանջներին և ընկերության կառավարման ստանդարտներին։ Սա ավելի փակ շուկա է, քան նախկինը։ Ամեն հոկտեմբեր ամսին Նասդաքի ցուցակման որակավորման բաժինը վերանայում է Global Market-ը որոշելու համար՝ արդյոք կան արժեթղթեր, որոնք իրավասու են ցուցակվելու Global Select Market-ում[26][27]։

Տարեկան միջին աճի տեմպը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսին Նասդաք ֆոնդային բորսայի տարեկան միջին աճի տեմպը կազմել է 9.24% 1971 թվականի փետրվարից ի վեր։ 2009 թվականի հունիսյան անկումի ավարտից սկսած՝ այն տարեկան աճել է 18.29%-ով[28]։

NASDAQ ինդեքսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

NASDAQ-ում արժեքորոշվում են ոչ միայն բարձր տեխնոլոգիական ընկերությունները, այդ պատճառոց ի հայտ է եկել ինդեքսների մի ամբողջ համակարգ, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է իրավիճակը տնտեսության համապատասխան հատվածում։ Այժմ կան տասներեք նման ինդեքսներ, որոնք հիմնված են NASDAQ էլեկտրոնային համակարգում վաճառվող արժեթղթերի գնանշումների վրա։

Nasdaq Composite ինդեքսը ներառում է NASDAQ ֆոնդային բորսայում ցուցակված բոլոր ընկերությունների բաժնետոմսերը (ընդհանուր առմամբ ավելի քան 5000)։ Շուկայական արժեքը հաշվարկվում է հետևյալ կերպ․ ընկերության բաժնետոմսերի ընդհանուր թիվը բազմապատկվում է մեկ բաժնետոմսի ընթացիկ շուկայական արժեքով[29]։

Nasdaq-100-ը ներառում է կապիտալիզացիայի առումով 100 խոշորագույն ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են NASDAQ ֆոնդային բորսայում։ Ինդեքսը չի ներառում ֆինանսական սեկտորի ընկերությունները[30]։ 2021 թվականի դրությամբ Nasdaq-100-ի 57%-ը տեխնոլոգիական ընկերություններ են[31]։ Nasdaq ֆոնդային բորսայում QQQ նշանով հիմնադրամը բարձր ճշգրտությամբ կրկնում է Nasdaq-100-ի դինամիկան[32][33]։

NASDAQ-ի այլ ինդեքսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

NASDAQ Bank Index - բանկային սեկտորի ընկերությունների համար

NASDAQ Biotechnology Index - բժշկական և դեղագործական ընկերությունների համար

NASDAQ Computer Index - համակարգիչների համար ծրագրային ապահովման և սարքավորումների մշակմամբ զբաղվող ընկերությունների համար

NASDAQ Financial Index - ֆինանսական սեկտորի ընկերությունների համար, բացառությամբ՝ բանկերի և ապահովագրական ընկերությունների

NASDAQ Industrial Index - արդյունաբերական ընկերությունների համար

NASDAQ Insurance Index - ապահովագրական ընկերությունների համար

NASDAQ Telecommunications Index - հեռահաղորդակցության ընկերությունների համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Monthly Reports». World-Exchanges.org. World Federation of Exchanges. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 3-ին.
  2. «Nasdaq – Business Solutions & Services». Business.nasdaq.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
  3. «Frequently Asked Questions. NASDAQ.com. NASDAQ, n.d. Web. December 23, 2001». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  4. 4,0 4,1 Terrell, Ellen. «History of the American and Nasdaq Stock Exchanges». LOC.gov. Library of Congress Business Reference Services. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
  5. «Nasdaq.com Frequently Asked Questions». Nasdaq.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
  6. Odekon, Mehmet (2015 թ․ մարտի 17). Booms and Busts: An Encyclopedia of Economic History from the First Stock Market Crash of 1792 to the Current Global Economic Crisis: An Encyclopedia of Economic History from the First Stock Market Crash of 1792 to the Current Global Economic Crisis. Routledge. ISBN 9781317475750. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  7. «NASDAQ Composite daily index». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 22-ին.
  8. Glassman, James K. (2015 թ․ փետրվարի 11). «3 Lessons for Investors From the Tech Bubble». Kiplinger's Personal Finance. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 15-ին.
  9. Walsh, Michelle. «Nasdaq Stock Market Becomes A National Securities Exchange; Changes Market Designations». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 17-ին.
  10. Lucchetti, Aaron; MacDonald, Alistair (2007 թ․ մայիսի 26). «Nasdaq Lands OMX for $5.7 Billion; Are More Merger Deals on the Way?». Wall Street Journal. ISSN 0099-9660. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 21-ին.
  11. De la Merced, Michael J., "Nasdaq and ICE Hold Talks Over Potential N.Y.S.E. Bid" Արխիվացված Հունվար 20, 2012 Wayback Machine, The New York Times Dealbook, February 18, 2011, 12:46 pm. Retrieved February 18, 2011.
  12. Fraser, Michelle E., "Nasdaq May Ask CME or ICE for Help in NYSE Counterbid, WSJ Says" Արխիվացված Հուլիս 29, 2014 Wayback Machine, Bloomberg, February 26, 2011 9:30 am ET. Retrieved March 1, 2011.
  13. «Nasdaq to Acquire Instinet in $1.9 Billion Deal». The New York Times (ամերիկյան անգլերեն). 2005 թ․ ապրիլի 22. ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ ապրիլի 3-ին.
  14. «Easdaq Makes A Comeback As Equiduct». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  15. «Sustainable Stock Exchanges Initiative: Exchanges listing over 4,600 companies commit to promoting sustainability». Reuters.com. Reuters. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 13-ին.
  16. «Nasdaq's New CEO Attributes Her Success to an 'Eclectic' Career Path». Fortune. 2016 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  17. Osipovich, Alexander (2017 թ․ հոկտեմբերի 26). «Startup Exchange Cleared to Take on NYSE, Nasdaq for Stock Listings». Wall Street Journal. New York City, United States. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
  18. Alexander Osipovich; Dave Michaels; Gretchen Morgenson. «SEC Ruling Takes Aim at Stock-Exchange Profits». Wall Street Journal. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  19. «SEC rules NYSE and Nasdaq did not justify data fee increases». Financial Times. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  20. Michaels, Dave (2018 թ․ հոկտեմբերի 19). «NYSE, Nasdaq Take It on the Chin in Washington». Wall Street Journal (ամերիկյան անգլերեն). ISSN 0099-9660. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
  21. «Order Book, Level 2 Market Data, and Depth of Market». Daytrading. About.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 13-ին.
  22. «Nasdaq Level III Quote». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին.
  23. «Nasdaq Trading Schedule». Nasdaq.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
  24. «Definition of 'Nasdaq SmallCap Market', now known as Nasdaq Capital Market». Investopedia.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  25. «Definition of 'Nasdaq Global Market Composite'». Investopedia.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  26. «Definition of 'Nasdaq Global Select Market Composite'». Investopedia.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
  27. Pinto, Jerald E.; Henry, Elaine; Robinson, Thomas R.; Stowe, John D. (2010). Equity Asset Valuation. CFA Institute Investment Series. Vol. 27 (2 ed.). John Wiley & Sons. էջ 6. ISBN 9780470579657. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 4-ին. «[...] NASDAQ-GS stands for 'Nasdaq Global Select Market,' [...]»
  28. «Measuring Worth – Measures of worth, inflation rates, saving calculator, relative value, worth of a dollar, worth of a pound, purchasing power, gold prices, GDP, history of wages, average wage». measuringworth.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
  29. «Index Metology Nasdaq Composite» (PDF). indexes.nasdaqomx.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 20-ին.
  30. «Five facts about the Nasdaq 100 index». morningstar.com.au. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 20-ին.
  31. «Best Nasdaq 100 Brokers Guide». comparebrokers.co. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 20-ին.
  32. «Invesco QQQ Trust, Series 1». nasdaq.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 20-ին.
  33. «Q: Why Did QQQQ drop a Q to Become QQQ?». wsj.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]