Jump to content

Նինա Ֆոքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նինա Ֆոքս
հոլ.՝ Nina Foch
Ծնվել էապրիլի 20, 1924(1924-04-20)[1][2]
ԾննդավայրԼեյդեն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ
Մահացել էդեկտեմբերի 5, 2008(2008-12-05)[3][2] (84 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, ԱՄՆ
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի
ԿրթությունԹատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1942)[4] և Ստելլա Ադլերի դերասանական ստուդիա
Քաղաքացիություն ԱՄՆ և  Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոռեժիսոր
ԱշխատավայրՀարավային Կալիֆոռնիայի համալսարան
Ծնողներհայր՝ Dirk Foch?[5], մայր՝ Consuelo Flowerton?
Ամուսին(ներ)Ջեյմս Լիփթոն
Պարգևներ և մրցանակներ

Նինա Ֆոքս (անգլ.՝ Nina Foch; ապրիլի 20, 1924(1924-04-20)[1][2], Լեյդեն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ - դեկտեմբերի 5, 2008(2008-12-05)[3][2], Լոս Անջելես, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, ծագումով հոլանդացի, ներկայացված է եղել Օսկար մրցանակի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինա Կոնսուելա Մաուդ Ֆոքսը (անգլ.՝ Nina Consuelo Maud Fock)[6] ծնվել է Հոլանդիայի Լեյդեն քաղաքում։ Նրա մայրը նույնպես դերասանուհի էր՝ Կոնսուելա Ֆլոուրտոնը, ով իր ամուսնուց՝ Դիրկ Ֆոքսից ամուսնալուծվելուց հետո իր պատանի աղջկա հետ տեղափոխվում է բնակության ԱՄՆ[7]։ Մայրը շատ է օգնել Նինա Ֆոքսին նրա ստեղծագործական առաջընթացում։

Նորամուտը կինոյում կայացել է 1943 թվականին, ունենալով հաջողակ կարիերա։ Մասնավորապես 1951 թվականին խաղացել է Ջին Քելլիի հետ «Ամերիկացին Փարիզում» երաժշտական կատակերգությունում, երկար ժամանակ հանդես է եկել «Թատրոն 90» հեռուստատեսային սերիալում՝ Լիբբի Հանեմանի դերում։ 1954 թվականին «Վարչական իշխանություն» ֆիլմում խաղացած դերի համար ներկայացվել է Օսկար մրցանակի երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար անվանակարգում։

Մյուս նշանավոր ֆիլմերից են «Մութ անցյալ» (1948), «Տասը պատվիրանները» (1956), «Սպարտակ» (1960)։

Նինա Ֆոքսը երեք անգամ ամուսնացած է եղել, առաջինը դերասան Ջեյմս Լիպտոնը (1954-1959), երկրոդր ամուսինը Դենիս Բրայթ (1959-1963), նրանք ունեցել են մեկ տղա, և երրորդը Մայքլ Դեվել (1967-993)։ Երեք անգամ էլ ամուսնալուծվել է։

Կյանքի վերջին տարիներին ապրել է Բևեռլի Հիլզում, որտեղ դասավանդել է Կինեմատոգրաֆիական արվեստ, նաև եղել է հոլիվուդյան մի շարք ռեժիսորների կոնսուլտանտ։

Մահացել է 84 տարեկան հասակում, Լոս Անջելեսի Ռոնալդ Ռեյգանի անվան բժշկական կենտրոնում արյան հիվանդությունից[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 http://www.latimes.com/news/obituaries/la-me-foch7-2008dec07,0,533502.story
  4. Notable Past StudentsAmerican Academy of Dramatic Arts.
  5. 5,0 5,1 https://www.latimes.com/local/obituaries/la-me-foch7-2008dec07-story.html
  6. Bernstein, Adam (2008 թ․ դեկտեմբերի 12). «Nina Foch; 'Executive Suite' Role Earned Actress Oscar Nomination». The Washington Post.
  7. «Nina Foch». The Telegraph. 2008 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  8. Nina Foch, actress and influential acting teacher, dies at 84
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինա Ֆոքս» հոդվածին։