Jump to content

Նյուբուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Նյուբուրգ
անգլ.՝ Newburgh
անգլ.՝ City of Newburgh
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀամայնքՕրենջ շրջան
Հիմնադրված է1709 թ.
Մակերես12,391484 կմ², 12,391497 կմ²
ԲԾՄ39 մետր
Բնակչություն28 856 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիEDT?
Հեռախոսային կոդ845
Փոստային դասիչ12550
Պաշտոնական կայքcityofnewburgh-ny.gov(անգլ.)
Նյուբուրգ (ԱՄՆ)##
Նյուբուրգ (ԱՄՆ)

Նյուբուրգ (անգլ.՝ Newburgh), քաղաք Նյու Յորք նահանգում՝ ԱՄՆ։ Նյուբուրգի բնակչությունը կազմում է 28101 մարդ (2009թ հունիսի դրությամբ)։ Քաղաքն ունի սիթի վարչական կարգավիճակ (city):

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաք Նյուբուրգը (City of Newburgh) գտնվում է Նյու-Յորք նահանգի Օրենջ շրջանի տարածքում, Նյու-Յորքից 60 կմ դեպի հյուսիս և Օլբանից 90 կմ դեպի հարավ, Հուդզոն գետի արևմտյան ափին։ Քաղաքի կազմում է գտնվում Պոլեպել կղզին՝ Բաններմանա ամրոցով[2][3]։ Հարևանությամբ գտնվում է համանուն քաղաք Նյուբուրգը, ունենալով թաունի կարգավիճակ (town): Այստեղ՝ գետի վրա, կա մի կամուրջ, որը Նյուբուրգը քաղաքը կապում է Բեկոնի հետ[4]։

Քրիստափոր Կոլումբոսի արձանը Նյուրբուրգի նավամատույցի վրա

Առաջին եվրոպացիները հայտնվել են այս վայրերում 1609 թվականին, երբ այստեղ կանգ առավ Հենրի Հուդզոնի արշավախումբը՝ անցնելով գետը։ Առաջին բնակավայրը ծագել է 1709 թվականին, այն հիմնադրել են գերմանացի վերաբնակիչները՝ լյութերականները։ Գերմանական բնակչությունը գերակշռել է մինչև 1750 թվականը, 1752 թվականին քաղաքը ստացել է ներկայիս անունը՝ Շոտլանդիայի քաղաքներից մեկի անունով[5]։ Ամերիկյան հեղափոխության ընթացքում Նյուբուրգը մեծ դեր խաղաց։ Այստեղ էր գտնվում Ջորջ Վաշինգտոնի Մայրցամաքային բանակի շտաբ-բնակարանը։ Այստեղ նաև բանակի սպաների կողմից պատրաստվել է պետական հեղաշրջում՝ հօգուտ Ջորջ Վաշինգտոնի, ստանալով Նյուբուրգյան հեղաշրջում անվանումը։ XIX դարում Հուդզոն գետի վրա՝ աշխարհագրական բարենպաստ դիրքի շնորհիվ, Նյու-Յորքի և Օլբանիի միջև ընկած ճանապարհին, քաղաքն արագ զարգանում է, վերածվելով տրանսպորտային և արդյունաբերական կենտրոնի։ 1800 թվականին այն ստանում է գյուղի վարչական կարգավիճակ (village), 1865 թվականին՝ քաղաքի կարգավիճակ (city): Այստեղ ստեղծվում են գործվածքների, օճառների, սառնարանային խցերի, հագուստի և այլնի արտադրության ձեռնարկություններ[6]։ 1939 թվականին Նյուբուրգում հայտնվում է հեռուստատեսությունը։

Նյուբուրգի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F (°C) 71
(22)
75
(24)
87
(31)
96
(36)
97
(36)
102
(39)
103
(39)
103
(39)
105
(41)
91
(33)
82
(28)
75
(24)
105
(41)
Միջին բարձր °F (°C) 35
(2)
39
(4)
48
(9)
61
(16)
71
(22)
80
(27)
85
(29)
83
(28)
75
(24)
63
(17)
51
(11)
40
(4)
60.9
(16.1)
Միջին ցածր °F (°C) 18
(−8)
20
(−7)
28
(−2)
38
(3)
48
(9)
57
(14)
61
(16)
60
(16)
53
(12)
45
(7)
33
(1)
22
(−6)
40.3
(4.6)
Ռեկորդային ցածր °F (°C) −22
(−30)
−18
(−28)
−3
(−19)
15
(−9)
27
(−3)
38
(3)
45
(7)
40
(4)
29
(−2)
19
(−7)
8
(−13)
−13
(−25)
−22
(−30)
Տեղումներ դյույմ (մմ) 3.66
(93)
3.20
(81.3)
3.89
(98.8)
4.13
(104.9)
4.11
(104.4)
4.56
(115.8)
4.59
(116.6)
4.61
(117.1)
4.47
(113.5)
4.99
(126.7)
4.33
(110)
4.20
(106.7)
50,74
(1288,8)
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «Transitioning to the New OMB 2013Definitions» (PDF). Federal Housing Finance Agency. էջ 25. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-03-19-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
  3. «OMB Bulletin No. 13-01» (PDF). 2013 թ․ փետրվարի 28. էջ 42. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
  4. Nutt, John J., Newburgh, her Institutions, Industries, and Leading citizens, Ritchie & Hull, Newburgh, NY, 1891
  5. «Opening the West Shore» (PDF), The New York Times, June 5, 1883, Վերցված է 2012-01-28-ին
  6. Berliner, Harvey L.; Campo, David W.; Dickerson, Charles N.; Mack, Glenn (November 2003), «Design and Construction of the Weehawken Tunnel and Bergenline Avenue Station for the Hudson–Bergen Light Rail Transit System» (PDF), Transportation Research E-Circular, Transportation Research Board, E-C058: 389–406, ISSN 0097-8515, Վերցված է 2011-07-30-ին

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]