Jump to content

Շառլ Միշել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շառլ Միշել
Charles Yves Jean Ghislaine Michel
Շառլ Միշել, 2014 թվական
Դրոշ
Դրոշ
(69-րդ) Բելգիայի վարչապետ
 2014 թվական հոկտեմբերի 11
Միապետ Ֆիլիպ
Նախորդող Էլիո դի Ռուպո
Դրոշ
Դրոշ
(24-րդ) Բելգիայի զարգացման և համագործակցության նախարար
2007 թվական դեկտեմբերի 21 - 2011 թվական փետրվարի 14
Միապետ Ալբերտ II
Նախորդող Արմանդ դե Կերեր
Հաջորդող Օլիվյե Շաստե
 
Կուսակցություն՝ Reform Movement?[1]
Կրթություն՝ Բրյուսելի ազատ համալսարան և Ամստերդամի համալսարան
Մասնագիտություն՝ իրավաբան
Գործունեություն՝ քաղաքագետ
Ծննդյան օր 1975 թվականի դեկտեմբերի 21
Ծննդավայր Նամյուր
Քաղաքացիություն  Բելգիա
Հայր Louis Michel?
Մայր Մարտին Միշել
Ամուսին Ամելի Դերբաուդրենգյեն
 
Կայք՝ CharlesMichel.be
 
Պարգևներ

Շառլ Իվ Ժան Գիզլեն Միշել (ֆր.՝ Charles Yves Jean Ghislaine Michel, դեկտեմբերի 21, 1975(1975-12-21)[4][5][6], Նամյուր, Բելգիա[7]), բելգիացի պետական և քաղաքական գործիչ, Բելգիայի ֆրանսախոս համայնքի ներկայացուցիչ, «Ռեֆորմատորական շարժում» կուսակցության առաջնորդ սկսած 2011 թվականի փետրվարի 14-ից։ Զբաղեցնում է Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնը 2019 թվականից։ Նա նախկինում զբաղեցրել է Բելգիայի վարչապետի պաշտոնը 2014-ից 2019 թվականներին։ Բելգիայի 69-րդ վարչապետ[8]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլ Միշելը ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 21-ին Նամյուր քաղաքում, Մարտին և Լուի Միշելների ընտանիքում։ Մանուկ հասակում Շառլն իր հոր քաղաքական պաստառներն էր փակցնում քաղաքի պատերից, իսկ արդեն 16 տարեկան հասակում միացավ «Ժոդուանի երիտասարդ ռեֆորմատոր-լիբերալներ» կազմակերպությանը (ֆր.՝ Jeunes Réformateurs Libéraux de Jodoigne)[9]: 1992-1999 թվականներին Շառլը հանդիսանում էր այդ կազմակերպության նախագահը, իսկ 1994 թվականին 18 տարեկան հասակում ընտրվեց որպես Վալոնյան Բրաբանտ նահանգի խորհրդական։ 1998 թվականին Շառլն ավարտեց Բրյուսելի ֆրանսախոս և Ամստերդամի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ինչից հետո դարձավ իրավաբան[10]։

1999 թվականին ընտրվեց Բելգիայի ներկայացուցիչների պալատ։ 2000 թվականին Շառլը նշանակվեց Վալոնիայի կառավարության ներքին գործերի նախարար, այդպիսով 25 տարեկան հասակում նա ճանաչվեց Բելգիայի պատմության մեջ ամենաերիտասարդ նախարարը[11]։ Նույն թվականին նա դարձավ Վավրի քաղաքային խորհրդարանի անդամ, իսկ 2004 թվականին Շառլը նշանակվեց քաղաքաշինության խորհրդական։ 2006 թվականին նշանակվում է Վավրի քաղաքագլուխ։ 2007 և 2010 թվականներին պառլամենտական ընտրությունների արդյունքում Միշելը վերընտրվում է Վալոնյան Բրաբանտի պալատի ներկայացուցիչ[12]։

Բելգիայի վարչապետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի պառլամենտական ընտրություններից հետո անհրաժեշտություն եղավ ձևավորել նոր կառավարություն։ Հունիսի 27-ին Բելգիայի Ֆիլիպ թագավորն այդ առաջադրանքը հանձնարարեց Միշելին[13][14]։ Հոկտեմբերի 7-ին «Նոր ֆլամանդական ալյանս», «Քրիստոնյա դեմոկրատներ և ֆլամանդացիներ», «Ֆլամանդական լիբերալներ և դեմոկրատներ» և «Ռեֆորմատորական շարժում» կուսակցությունների միջև ստորագրվեց համաձայնություն նոր կոալիցիոն կառավարության ստեղծման համար[15]։ Հոկտեմբերի 11-ին Ֆիլիպ թագավորը Շառլ Միշելին պաշտոնապես նշանակեց Բելգիայի վարչապետ[16][17] նոր կառավարության տասնչորս նախարարների և չորս պետական քարտուղարների հետ մեկտեղ[18][19]։ Այդպիսով 38 տարեկան հասակում Շառլը ճանաչվում է Եվրոպայի ամենաերիտասարդ լիդերներից մեկը, ինչպես նաև Բելգիայի ամենաերիտասարդ վարչապետը սկսած 1840 թվականից[20][21][22][23][24][25]։

Նոյեմբերի 7-ին Բրյուսելի կենտրոնում անցավ խաղաղ ցույց, որը հավաքել է շուրջ 100 հազար մարդ, ընդգրկելով մետաղագործ բանվորներ, նավահանգստի բանվորներ և դասախոսներ, ինչի հետևանքով Երկրորդ համաշխարհայինից հետո այն ճանաչվեց Բելգիայի թվով երկրորդ մեծաքանակ ցույցը։ Ցուցարարները բողոքում էին տնտեսական կարգավիճակից, ցածր աշխատավարձերից[26][27][28][29]։ Դեկտեմբերի 22-ին կայացած ցույցին ցուցարարները պահանջեցին Միշելի հեռացումը։ Միևնույն ժամանակ Միշելն ու իր ընտանիքը մի քանի օրվա ընթացքում սպառնալիքների անոնիմ նամակներ էին ստանում, ինչի հետևանքով նրանց ընտանիքը որոշ ժամանակ ստիպված էր գտնվել խիստ հսկողության տակ[30][31]։

2015 թվականի հունիսի 11-ից մինչև հունիսի 14-ը Շառլ Միշելը մասնակցեց Բիլդերբերգյան կոնֆերանսի աշխատանքներին, որն անց է կացվել Տելֆսում (Ավստրիա)[32]։

Հունիսի 18-ին, պատասխանելով «Նոր ֆլամանդական ալյանս» կուսակցության պատգամավոր՝ Պետերա դե Ռովերայի հարցին, Միշելը Բելգիայի կառավարության անունից ասաց, որ 1915 թվականի իրադարձությունները «պետք է գնահատել որպես ցեղասպանություն», որն իրականացվել է հայերի նկատմամբ[33][34][35][36][37]:

Հանդիպում ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինի հետ, 2018 թվական հունվարի 31

Դրանից առաջ, մայիսի 21-ին «RTBF» հարցազրույցում Միշելն արդեն ճանաչել էր հայերի ցեղասպանությունը[38]։ Դե Ռոբերը, որը նախօրոք պատրաստել էր ցեղասպանության տարելիցի հետ կապված հռչակագրի ծրագիրը, ի դեմս Միշելի նշեց, որ մեծ աջակցություն է ստացել ծրագիրն իրականացնելու համար, իսկ «Հումանիստական դեմոկրատական կենտրոն» կուսակցության լիդեր՝ Բենուա Լյուտգենն ասաց, որ «այս ճանաչումը Բելգիայի կառավարության կողմից մեծ քայլ է, որը պետք է բերի նրան, որ ամբողջ Բելգիան կճանաչի այս ցեղասպանությունը»[39]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլ Միշելի քաղաքացիական կինն է հանդիսանում՝ Ամելի Դերբաուդրենգյենը[40]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.workwithdata.com/person/charles-michel-1975
  2. https://www.president.gov.ua/documents/3942021-39793
  3. https://www.president.gov.ua/documents/5952022-43765
  4. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. Dictionnaire des Wallons (ֆր.)Fédération Wallonie-Bruxelles, Institut Jules Destrée.
  6. GeneaStar
  7. 7,0 7,1 http://chancellerie.belgium.be/en/content/charles-michel
  8. «Qui est Charles Michel, le nouveau premier ministre de Belgique?». Le Monde. 2014 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
  9. «Charles Michel, un jeune Premier ministre libéral pour la Belgique». L'Express. 2014 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 11-ին.
  10. «Biographie de Charles Michel». 7sur7.be. 20 марта 2008. Վերցված է 11 октября 2014-ին.
  11. «Charles Michel officiellement candidat à la présidence du MR». Le Vif. 13 декабря 2010. Վերցված է 11 октября 2014-ին.
  12. «Le CV de Charles Michel». Référence. Վերցված է 11 октября 2014-ին.
  13. «Het cv van premier Charles Michel». Jobat.be. Վերցված է 11 октября 2014-ին.
  14. «Новое правительство Бельгии формирует правоцентристскую коалицию». ՌԻԱ Նովոստի. 8 октября 2014. Վերցված է 11 октября 2014-ին.
  15. «La suédoise boucle l'accord de gouvernement, Charles Michel Premier ministre». Le Soir. 7 октября 2014. Վերցված է 11 октября 2014-ին.
  16. «Belgium's 'kamikaze coalition' to be sworn in 138 days after elections». The Guardian. 10 октября 2014. Վերցված է 11 октября 2014-ին.
  17. «Belgium swears in new Prime Minister Charles Michel». The Independent. 11 октября 2014. Վերցված է 11 октября 2014-ին.
  18. «Gouvernement Michel: les faits marquants de la passation de pouvoirs». Radio Télévision Belge Francophone. 11 октября 2014. Վերցված է 11 октября 2014-ին.
  19. «Новое правительство Бельгии во главе с премьером Шарлем Мишелем приведено к присяге». ТАСС. 11 октября 2014. Վերցված է 11 октября 2014-ին.
  20. «"Bon courage et bon vent à Charles Michel"». 7sur7.be. 11 октября 2014. Վերցված է 11 октября 2014-ին.
  21. «Di Rupo: "Charles Michel n'aura pas le statut de Premier ministre de la Belgique tout entière"». La Libre.be. 9 октября 2014. Վերցված է 11 октября 2014-ին.
  22. «Elio Di Rupo (PS): "Je souhaiterai bon vent à Charles Michel mais..."». Radio Télévision Belge Francophone. 10 октября 2014. Վերցված է 11 октября 2014-ին.
  23. «Deal reached on centre-right government in Belgium». EUobserver. 8 октября 2014. Վերցված է 19 июня 2015-ին.
  24. «Charles Michel, Belgium's youngest PM in 174 years». Yahoo! News. 7 октября 2014. Վերցված է 19 июня 2015-ին.
  25. «BIOGRAFIE. Charles Michel wordt jongste premier uit Belgische geschiedenis». De Standaard[en]. 7 октября 2014. Վերցված է 19 июня 2015-ին.
  26. «Мирная демонстрация в Бельгии вылилась в беспорядки». BBC Russian. 7 ноября 2014. Վերցված է 30 декабря 2014-ին.
  27. «Столица Евросоюза охвачена беспорядками». BBC Russian. 7 ноября 2014. Վերցված է 30 декабря 2014-ին.
  28. «In pictures: Heated clashes break out in Belgium». Special Broadcasting Service. 7 ноября 2014. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 30 декабря 2014-ին.
  29. «100,000 Belgians march in protest at government cuts». Herald Scotland. 7 ноября 2014. Վերցված է 30 декабря 2014-ին.
  30. «Бельгийский премьер получает письма со смертельными угрозами». ՌԻԱ Նովոստի. 23 декабря 2014. Վերցված է 30 декабря 2014-ին.
  31. «Премьер-министр Бельгии получил письма с угрозами расправы». ТАСС. 23 декабря 2014. Վերցված է 30 декабря 2014-ին.
  32. «Participants. Bilderberg Meeting 2015». Бильдербергский клуб. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 19 июня 2015-ին.
  33. «Le Premier ministre Charles Michel reconnait le génocide arménien, au nom du gouvernement belge». RTBF. Վերցված է 19 июня 2015-ին.
  34. «Charles Michel reconnaît le génocide arménien à la Chambre». Le Soir[en]. 18 июня 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 19 июня 2015-ին.
  35. «Premier Michel erkent de Armeense genocide namens de Belgische regering». Новый фламандский альянс. 18 июня 2015. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 19 июня 2015-ին.
  36. «Бельгийский премьер от имени правительства признал геноцид армян». Lenta.ru. 19 июня 2015. Վերցված է 19 июня 2015-ին.
  37. «Les "oublis" de Charles Michel dans "L'Interview"». RTBF. 23 мая 2015. Վերցված է 19 июня 2015-ին.
  38. «Regering erkent Armeense genocide». Новый фламандский альянс. 18 июня 2015. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 19 июня 2015-ին.
  39. «Reconnaissance du génocide arménien». Гуманистический демократический центр. 18 июня 2015. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 19 июня 2015-ին.
  40. «Amélie, la compagne de Charles Michel: "Une dame d'une gentillesse incroyable" (vidéo)». SudInfo.be. 10 октября 2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 11 октября 2014-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Միշել» հոդվածին։