Jump to content

Շատո Տիեռի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Շատո Տիեռի
ֆր.՝ Château-Thierry[1]
ֆր.՝ Château-Égalité[2]
ֆր.՝ Égalité-sur-Marne[2]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքՇատո Տերրի
Մակերես16,55 կմ²
ԲԾՄ63 մետր, 59 մետր, 222 մետր
Բնակչություն15 204 մարդ (հունվարի 1, 2021)[3]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ02400[4]
Պաշտոնական կայքchateau-thierry.fr(ֆր.)
Շատո Տիեռի (Ֆրանսիա)##
Շատո Տիեռի (Ֆրանսիա)

Շատո Տիեռի (ֆր.՝ Château-Thierry), քաղաք և համայնք Ֆրանսիայի հյուսիսում՝ Օ դը Ֆրանս երկրամասի Էն գավառում, որի կազմի մեջ մտնող շրջաններից մեկի վարչական կենտրոնն է։ Շատո Տիեռին ընկած է գավառի կենտրոնական մասում՝ Փարիզից 85 կմ դեպի արևելք, Ռեյմսից 51 կմ դեպի արևմուտք։

Բնակչությունը 2014 թվականին կազմում էր 14 546 մարդ։

Հիմնադրվել է Հռոմեական կայսրության գոյության վերջին տարիների ընթացքում։ Օտմյու կոչվող բնակավայրը գտնվում էր Սուասոնի Տրուա կոչվող։ Այնտեղով էր անցնում նաև Մառն գետը։

VIII դարում մայորդոմ Կառլոս Մարտելը գերեվարում է ֆրանկների թագավորին և փակում նրան Օտմյու դղյակում։ Շուտով այն ստանում է «Castrum Theodorici» անվանումը, որը շուտով դառնում է «Շատո Տիեռի» («Theodorici» անունը թարգմանվեց ֆրանսերենից որպես Տիեռի)։ Շատո Տիեռին երկար տարիներ շարունակ պատկանում էր Վերմանդուայի գրաֆներին՝ ֆրանսիայի թագավորների մոտ բարեկամներին։

Շատո Տիեռիի տարածքում էին տեղի ունեցել երկու կարևոր մարտեր։ Առաջին մարտը տեղի է ունեցել 1814 թվականին փետրվարի 12–ին, Նապոլեոնի վեցօրյա պատերազմի ժամանակ, իսկ Առաջին աշխարհամարտի ժամանակ 1918 թվականին այստեղ դաշնակիցները հարված հասցրին գերմանական զորքին։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայտնի Շատո Տիեռի դղյակի ավերակներ։ Պահպանվել են պատերի մի մասը, Սեն-Ժան և Սեն-Պիեր դարպասները։
  • XVII դարի վանք։ Ներկայումս գործում է որպես քոլեջ։
  • XV դարի եկեղեցի։
  • Բողոքական եկեղեցի։
  • Բալն (նախկին դիտարան)։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության զբաղվածությունը՝

  • գյուղատնտեսություն — 0,8 %
  • արդյունաբերություն — 16,1 %
  • շինարարություն — 3,8 %
  • առևտուր, տրանսպորտ և սպասարկման ոլորտ — 42,3 %
  • պետական և համայնքային ծառայություններ — 37,0 %

Գործազրկության մակարդակը (2014) — 22,9 % (Ֆրանսիա — 13,5 %, Էն համայնք — 17,8 %)։ Մեկ մարդու տարեկան միջին եկամուտը(2013) — 17 385 եվրո (Ֆրանսիա — 20 185 եվրո, Էն համայնք — 18 300 եվրո)։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվի դինամիկա

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շատո Տիեռի» հոդվածին։