Ոսկոր
Ոսկոր | |
---|---|
Տեսակ | անատոմիական կառուցվածքի տեսակ և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | կենդանական օրգան, animal product? և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | կմախք |
Կազմված է | long bone?, short bone?, flat bone?, irregular bone?, sesamoid bone?, pneumatized bone?, membranous bone?, endochondral bone? և accessory bone? |
Անատոմիական կառուցվածքի զարգացում | bone development? |
MeSH | A02.835.232 և A10.165.265 |
Foundational Model of Anatomy | 5018 |
Terminologia Anatomica 98 | A02.0.00.000 |
Terminologia Histologica | H3.01.00.0.00001 |
Նկարագրված է | Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան և 1911 Encyclopædia Britannica |
Bones Վիքիպահեստում |
Ոսկոր (լատիներեն՝ Os, հունարեն՝ οστούν, հայերենում նաև Ոսկոր), պինդ շարակցական հյուսվածքից կազմված օրգան, որը մարդու և բազմաթիվ կենդանիների կմախքի կառուցվածքային միավորն է։ Հասուն մարդն ունի մոտավորապես 220
ոսկոր, որոնք իրար են միացած աճառային, ֆիբրոզ կամ սինովյալ հոդավորումներով։ Ոսկրերի հիմնական ֆունկցիաներն են՝ պաշտպանողական, հենաշարժական, արյունաստեղծ և մետաբոլիկ։ Ոսկրի կառուցվածքային առանձնահատկությունները վերջինիս թույլ են տալիս լինել թեթև, ճկուն և միաժամանակ շատ ամուր։ Ոսկրի ամբողջականության խախտումը կոչվում է կոտրվածք[1]։
Ոսկրահյուսվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կմախքի ոսկրերը կազմված են ոսկրահյուսվածքից, որը շարակցական հյուսվածքի տարատեսակ է։ Այն կազմված է ոսկրաբջիջներից, օրգանական ու անօրգանական միացություններ պարունակող միջբջջային նյութից, որը կազմում է ոսկրահյուսվածքի 2/3-ը։ Այն պինդ է և ամուր, օժտված է մեխանիկական բարձր հատկություններով և ամրությունը գերազանցում է երկաթին ու գրանիտին։ Ոսկրահյուսվածքը պարունակում է արյունատար անոթներ և նյարդեր, նրանում մշտապես կատարվում է ոսկրի քայքայում և ստեղծում։
Տարբերում են ամուր ներդակազմ և թիթեղակազմ ոսկրահյուսվածք։ Ամուր ներդակազմ ոսկրահյուսվածքը հանդիպում է գանգի կարաններում, ջլերը ոսկրերին ամրանալու տեղերում։ Մարդու կմախքի բոլոր ոսկրերը կազմված են թիթեղակազմ ոսկրահյուսվածքից։ Եթե թիթեղները իրար կիպ են հպվում, ոսկրանյութը հոծ է, իսկ եթե դասավորված են ոչ խիտ, առաջանում է սպունգանման ոսկրանյութ։
Ոսկրերի կառուցվածքը և տեսակները
Յուրաքանչյուր ոսկր մի քանի 1հյուսվածքներից կազմված բարդ 2օրգան է։ Արտաքինից ոսկրը պատված 3է շրջոսկրով։ Այն բարակ, ամուր 4արյունատար անոթներով և նյարդերով 5հարուստ շարակցահյուսվածքային թիթեղ է, 6ապահովում է ոսկրի սնուցումը և աճը։ Շրջոսկրը բացակայում է հոդավորվող մակերեսներում։
Տարբերում են ոսկրերի հետևյալ տեսակները՝ խողովակավոր, սպունգանման, տափակ և խառը։
Խողովակավոր ոսկրերը սնամեջ են, որն ապահովում է նրանց ամրությունը և թեթևությունը։ Յուրաքանչյուր ոսկր կազմված է մարմնից և երկու հաստացած ծայրերից՝ գլխիկներից։ Մարմինը կազմված է խիտ ոսկրանյութից, որի ներսում գտնվում է դեղին ոսկրածուծով լցված ոսկրային խոռոչ։ Գլխիկները կազմված են սպունգանման նյութից, որի խորշիկներում գտնվում է կարմիր ոսկրածուծ։ Ոսկրահյուսվածքի թիթեղները սպունգանման նյութում դասավորված են այնպիսի ուղղություններով, որոնցով ոսկրերն առավել ձգվում կամ սեղմվում են։ Նման կառուցվածքը ապահովում է ոսկրի թեթևությունն ու ամրությունը։ Արտաքինից գլխիկները ծածկված են ապակենման աճառով։
Խողովակավոր ոսկրերը կազմում են վերջույթների կմախքը և կատարում լծակների ֆունկցիա։ Տարբերում են երկար (բազուկոսկր, ազդրոսկր) և կարճ (մատոսկր) խողովակավոր ոսկրեր։
Սպունգանման ոսկրերը կազմված են սպունգանման ոսկրանյութից և ծածկված են խիտ ոսկրանյութի բարակ շերտով (ող, դաստակի ոսկրեր)։
Տափակ ոսկրերը երկու կողմից պատված են խիտ ոսկրանյութի թիթեղով, որոնց միջև գտնվում է սպունգանման նյութ։ Դրանք մասնակցում են խոռոչների գոյացմանը և կատարում պաշտպանական ֆունկցիա (գանգի ոսկրեր, կոնքոսկր)։
Խառը ոսկրերը կազմված են տարբեր կառուցվածք և ձև ունեցող մասերից (քունքոսկր)։
Ոսկրերի բաղադրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենդանի օրգանիզմում ոսկրը պարունակում է 50% ջուր, 28% օրգանական և 22% անօրգանական նյութ։ Ոսկրի 2/3-ը կազմում են անօրգանական նյութեր (կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում և ուրիշ), որոնցից կախված է ոսկրի կարծրությունը, իսկ 1/3-ը օրգանական նյութեր, որոնք պայմանավորում են ոսկրի առաձգականությունը, ճկությունը։ Տարիքին զուգընթաց փոխվում է ոսկրի քիմիական կազմը։ Մանուկների և պատանիների ոսկրերում գերակշռում են օրգանական նյութեր, ուստի նրանց ոսկրերը ճկուն են և ուշ կոտրվում։ Տարեց և ծերունական հասակում ոսկրերում գերակշռում են անօրգանական աղերը, որի պատճառով նրանք դառնում են դյուրաբեկ, փխրուն, շուտ կոտրվում են և դժվար կպչում։
Ոսկրերի աճը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոսկրերն աճում են երկարությամբ և հաստությամբ։ Ոսկրի աճը հաստությամբ պայմանավորված է շրջոսկրի ոսկրաստեղծ հատկությամբ։ Նրա ներքին մակերեսի բջիջների բաժանման շնորհիվ ոսկրի մակերևույթին առաջանում են ոսկրաբջիջների նոր շերտեր, իսկ դրանց շուրջը՝ միջբջջային նյութ։ Ոսկրերի ծայրերում գտնվող աճառահյուսվածքի բջիջների բաժանման շնորհիվ ոսկրերն աճում են երկարությամբ։
Ոսկրերի աճը կարգավորում է հիպոֆիզի առջևի բլթի աճի հորմոնը։ Չափահաս մարդու ոսկրերը չեն աճում, սակայն հին ոսկրանյութի փոխարինումը նորով շարունակվում է ամբողջ կյանքում։
Ոսկրերն ունեն բարդ քիմիական բաղադրություն, կազմված են օրգանական և անօրգանական միացություններից։ Ոսկրերի բաղադրության մեջ մտնում է մոտ 50% ջուր միացությունները կազմում են 28%, իսկ անօրգանական միացությունները՝22%:Օրգանական միացությունները ոսկրին տալիս են առաձգականություն, ճկունություն, իսկ անօրգանական միացությունները՝ամրություն:Անօրգանական միացություններից հատկապես շատ են կալցիումի կարբոնատը և ֆոսֆատի աղերը։ Երիտասարդ հասակում ոսկրերում գերակշռւմ են օրգանական նյութերը, և այդ պատճառով դրանք ավելի ճկուն ու առաձգական են։ Ծերության շրջանում ոսկրերում ավելանում է հանքային աղերի պարունակությունը, ուստի դրանք դառնում են ավելի փխրուն հաստությամբ և դյուրաբեկ։ Արտաքնապես ոսկրը պատված է ամուր թաղանթով՝շրջոսկրով,որն ապահովում է ոսկրերի աճը հաստությամբ և կոտրվածքների ժամանակ նպաստում նրանց վերականգնմանը։ Շրջոսկրի տակ գտնվում է հոծ նյութը, որին հարում է սպունգանման նյութը։ Վերջինս կազմված է բազմաթիվ ոսկրային թիթեղներից, որոնց արանքում կամ խոռոչներ՝ լցված կարմիր [[ոսկրածուծով։|:Հատկանշական է, որ ոսկրային թիթեղիկները դասավորված են այնպիսի ուղղությամբ, որը համապատասխանում է ոսկրի վրա ընկնող ծանրության ուժին։ Հոծ ոսկրանյութն ապահովում է ոսկրի ամրությունը, իսկ սպունգանմանը՝ թեթևությունը։ Երկար խողովակավոր ոսկրերի մարմնում առկա է խոռոչ՝ լցված դեղն ոսկրածուծով։ Այն հարուստ է ճարպային նյութերով։ Ոսկրերն աճում են ինչպես երկարությամբ այնպեսել հաստությամբ։ Ոսկրերի աճը հաստությամբ տեղի ունենում շրջոսկրի ներքին շերտի բջիջների բաժանման միջոցով։ Ոսկրերի աճը երկարությամբ կատարվում է նրա խողովակավոր ոսկրի գլխիկը պատող աճառի բջիջների բազմացման միջոցով։ Ոսկրերի աճի կարգավորում ն իրականացվում է մակուղեղի արտադրած աճի հորմոնով:Չափահաս մարդու ոսկրերը չեն աճում, սակայն հին վոսկրանյութը փոփոխվում է ամբողջ կյանքում։
Ոսկրերի միացման տեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդու կմախքը կազմված է միմյանց միացած բազմաթիվ ոսկրերից։ Տարբերում են ոսկրերի միացման երեք տեսակ՝ անշարժ (անընդհատ), կիսաշարժուն և շարժուն։
Անընդհատ միացումներն առաջանում են ոսկրերի սերտաճման հետևանքով։ Ոսկրերն իրար միանում են շարակցական, աճառային կամ ոսկրային շերտերով (գանգի կարանները, կոնքի ոսկրերի սերտաճումը)։ Շատ ոսկրերն իրար միանում են աճառային միջնաշերտով։ Այդպիսի միացումը կոչվում է կիսաշարժուն (ողների միացումները)։ Ոսկրերի շարժուն միացումը կոչվում է հոդ։ Յուրաքանչյուր հոդ ունի հոդապարկ, հոդային մակերեսներ և հոդախոռոչ։
Հոդապարկը կազմված է արտաքին և ներքին թաղանթից։ Ներքին թաղանթն արտադրում է թափանցիկ հեղուկ, որը շարժումների ժամանակ փոքրացնում է շփումը և նպաստում հոդամակերեսների սահելուն։ Արտաքին թելակազմ շարակցա հյուսվածքը հաստանալով առաջացնում է արտահոդյա կապաններ։
Հոդային մակերեսները ծածկված են ապակենման աճառով, որը խոնավ է և հեշտացնում է շարժումները հոդում։ Հոդավորվող ոսկրերից մեկի վրա կա փոս, մյուսի վրա՝ գլխիկ, որն իր ձևով համապատասխանում է փոսին։ Հոդախոռոչը հերմետիկորեն փակ, ճեղքանման տարածություն է, պարունակում է քիչ քանակով հեղուկ։ Հոդը կազմող ոսկրերը միանում են ամուր ջլերով։
Ոսկրային Ախտահարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոտրվածքներ
- բնածին արատներ
- օստեոմիելիտ
- ուռուցքներ
- օստեոխոնդրոզ
- օստեոխոնդրիտ
- տուբերկուլյոզ[2]
- Ռախիտ
- Օստեոպորոզ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The Human Body An Introduction to Structure and Function A. Faller, M.D. ISBN 1-58890-122-X
- ↑ Campbell's operative orhtopaedics 11th edition ISBN 978-0-323-03329-9
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.crosscenter.am/am/diseases/osteochondrosis
- Կենսաբանություն։ 8-րդ դասարանի դասագիրք. Ս. Հ. Սիսակյան., Տ. Վ. Թանգամյան, Գ. Ի. Միրզոյան - Երևան, Տիգրան Մեծ, 2014.-208 էջ։