Գիտության և համաշխարհային հարցերի վերաբերյալ պագուոշյան կոնֆերանսներ (անգլ.՝ Pugwash Conferences on Science and World Affairs), խաղաղության, զինաթափման և միջազգային անվտանգության, համաշխարհային միջուկային պատերազմի կանխման և գիտական համագործակցության համար հանգես եկող գիտնականների միջազգային կոնֆերանսներ։
1957 թվականին Ս․ Իլոնի ակտիվ աջակցությամբ Պագուոշում (Կանադա) կայացավ առաջին կոնֆերանսը, որտեղ ստեղծվեց պագուոշյան մշտական կոմիտե (նստավայրը՝ Լոնդոն)։ Պագուոշյան կոնֆերանսներ հրավիրվում են ամեն տարի (1-2 կոնֆերանս), աշխարհի տարբեր երկրներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 76)։