Jump to content

Պատրիցիա Նիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատրիցիա Նիլ
ռուս.՝ Patricia Neal
Ծնվել էհունվարի 20, 1926(1926-01-20)[1][2][3][…]
ԾննդավայրPackard, Ուիտլի շրջան, Կենտուկի, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 8, 2010(2010-08-08)[4][1][2][…] (84 տարեկան)
Մահվան վայրEdgartown, Դյուկս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
ԳերեզմանAbbey of Regina Laudis
ԿրթությունՀյուսիսարևմտյան համալսարան, Հյուսիսարևմտյան համալսարանի հաղորդակցության դպրոց և Knoxville High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և դերասանուհի
ԱշխատավայրWarner Bros.
Ամուսին(ներ)Ռոալդ Դալ
Երեխա(ներ)Լյուսի Դալ[5], Օֆելիա Դալ[5], Թեսսա Դալ[5], Օլիվիա Դալ[5] և Թեո Դալ[5]
Պարգևներ և մրցանակներ

Պատրիցիա Նիլ (անգլ.՝ Patricia Neal, հունվարի 20, 1926(1926-01-20)[1][2][3][…], Packard, Ուիտլի շրջան, Կենտուկի, ԱՄՆ - օգոստոսի 8, 2010(2010-08-08)[4][1][2][…], Edgartown, Դյուկս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որը հայտնի է իր ուժեղ բնավորությամբ և անձնական կյանքի ողբերգական մանրամասներով։ «Օսկար» մրցանակի դափնեկիր է և հայտնի է «Այն օրը, երբ երկիրը կանգ առավ» (1951), «Նախաճաշ Թիֆանիի մոտ» (1961) և «Հադ» (1963) ֆիլմերում կատարած իր դերերով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրիցիա Նիլը (ծնված՝ Փեթսի Լուիզա) ծնվել է Թենեսիում։ Երիտասարդ հասակում տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ Բրոդվեյում կայացել է նրա դերասանական առաջնաելույթը։ 1946 թվականին՝ «Թոնի» մրցանակի առաջին մրցանակաբաշխության ժամանակ, իր բրոդվեյական դերերից մեկի համար դերասանուհին արժանացել է «Թոնի» մրցանակին։

1949 թվականին՝ «Աղբյուրը» ֆիլմի նկարահանումների ժամանակ, Պատրիցիան առանց գիտակցելու սիրահարվել է այդ ժամանակվա ամենապահանջված հոլիվուդյան դերասան Գերի Կուպերին, որը նրանից մեծ էր շուրջ քառորդ դար։ Այն բանից հետո, երբ Կուպերի կինը հանդես է եկել պաշտոնական բողոքով, իսկ նրա դուստրը հասարակությունում թքել է Պատրիցիայի վրա, միլիոնավոր մարդկանց կուռքի հետ նրա կապը դարձել է լրագրողներին հասանելի։ Հասարակական կարծիքի ազդեցության տակ դերասանուհին ստիպված է եղել բաժանվել Կուպերից և աբորտ անել երեխային։

Հետագայում նա ամուսնացել է անգլիացի ականավոր գրող Ռոալդ Դալի հետ, որից ունեցել է հինգ երեխա։ Սակայն ավագ դուստրը մահացել է կարմրուկի էնցեֆալիտից, իսկ որդին գրեթե մահացել է, երբ նրա սայլակին հարվածել է տաքսին, և անմխիթար մայրը դարձել է տեղի քրիստոնեական եկեղեցիներից մեկի ծխական։ 1965 թվականին, իմանալով կրտսեր դստեր հղի լինելու մասին, նա երեք շաբաթ կոմայի մեջ է ընկել և մի քանի ամիս եղել է կաթվածահար, սակայն ուշքի է եկել, վերադարձել կինո և 1969 թվականին առաջադրվել «Օսկար» մրցանակի։

1981 թվականին անգլիացի հայտնի դերասանուհի Գլենդա Ջեքսոնը «Պատրիցիա Նիլի պատմությունը» կենսագրական հեռուստաֆիլմում կատարել է Պատրիցիայի դերը։

Պատրիցիա Նիլը մահացել է 2010 թվականի օգոստոսի 8-ին թոքի քաղցկեղից։

Ընտրված ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1949 ֆ Աղբյուրը The Fountainhead Դոմինիկ Ֆրանկոն
1950 ֆ Բեկումնային պահ The Breaking Point Լեոնա Չարլզ
1951 ֆ Այն օրը, երբ երկիրը կանգ առավ The Day The Earth Stood Still Հելեն Բենսոն
1952 ֆ Դիվանագիտական սուրհանդակ Diplomatic Courier Ջոան Ռոս
1957 ֆ Դեմքն ամբոխի մեջ A Face in the Crowd Մարշա Ջեֆրիս
1961 ֆ Նախաճաշ Թիֆանիի մոտ Breakfast at Tiffany’s Էմիլի Յուսթաս «Թուի» Ֆեյլենսոն
1963 ֆ Հադ Hud Ալմա Բրաուն
1965 ֆ Հարմի մեթոդով In Harm’s Way Մեգի
1968 ֆ Եթե չլինեին վարդերը The Subject Was Rose Նեթի Քլիրի
1971 ս Ուոլթոնները The Waltons Օլիվիա Ուոլթոն
1977 հֆ Ծայրի հրաձիգ Ջո Tail Gunner Joe սենատոր Մարգարետ Չեյզ Սմիթ
1979 ֆ Անցում The Passage Արիել Բերգսոն
1979 հֆ Արևմտյան ճակատում ամեն ինչ հանգիստ Է All Quiet On The Western Front Պաուլի մայրը
1981 ֆ Ուրվականների պատմություն Ghost Story Ստելլա
1999 ֆ Բախտի անիվը Cookie’s Fortune Ջուել Մեյ «Կուկի» Օրկատ

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակ Տարի Կատեգորիա Աշխատանք Արդյունք
Օսկար 1964 Լավագույն կանացի դեր Հադ Հաղթանակ
1969 Եթե չլինեին վարդերը Առաջադրված
Ոսկե գլոբուս 1964 Կինոֆիլմում երկրորդ պլանի լավագույն կանացի դեր Հադ Առաջադրված
1972 Դրամատիկական հեռուստասերիալում լավագույն կանացի դեր Ուոլթոնները Հաղթանակ
Էմմի 1972 Մինի-սերիալում կամ հեռուստաֆիլմում լավագույն կանացի դեր Առաջադրված
1977 Մինի-սերիալում կամ հեռուստաֆիլմում երկրորդ պլանի լավագույն կանացի դեր Ծայրի հրաձիգ Ջո Առաջադրված
1980 Արևմտյան ճակատում ամեն ինչ հանգիստ Է Առաջադրված
BAFTA 1964 Լավագույն կանացի դեր Հադ Հաղթանակ
1966 Հարմի մեթոդով Հաղթանակ
Թոնի 1947 Պիեսում Լավագույն կանացի դեր Անտառների հետևում Հաղթանակ

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Encyclopedia of Kentucky. — New York, New York: Somerset Publishers, 1987. — С. 182—183. — ISBN 0-403-09981-1
  • Neal, Patricia As I Am: An Autobiography. — New York, New York: Simon & Schuster, 1988. — ISBN 0-671-62501-2
  • Shearer, Stephen Michael Patricia Neal: An Unquiet Life. — Lexington, KY: University Press of Kentucky, 2006. — ISBN 0-8131-2391-7

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիցիա Նիլ» հոդվածին։