Jump to content

Պորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Պորի
ֆիններեն՝ Porin kaupunki
շվեդ.՝ Björneborg stad
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖինլանդիա Ֆինլանդիա
ՀամայնքՍատակունա
Հիմնադրված է1558 թ.
Մակերես1156,16 կմ²
Պաշտոնական լեզուֆիններեն[1][2]
Բնակչություն83 219 մարդ (փետրվարի 29, 2024)[3]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Պաշտոնական կայքpori.fi(ֆին.)(անգլ.)
Պորի (Ֆինլանդիա)##
Պորի (Ֆինլանդիա)

Պորի (ֆիններեն՝ ˈpori, շվեդ.՝ Björneborg [bjœːrneˈborj] ( ); լատին․՝ Arctopolis[4]), քաղաք և համայնք Ֆինլանդիայի արևմտյան մասում՝ Կոկեմակի գետի էստուարիայում, Բոտնիական ծովածոցից մոտավորապես 10, Տամպերե քաղաքից՝ 110, Տուրկուից՝ 140, մայրաքաղաք Հելսինկիից՝ 241 կիլոմետր հեռավորության վրա։ Սատակունտա շրջանի և դրա Պորի ենթաշրջանի վարչական կենտրոնն է[5]։ Հիմնադրվել է 1558 թվականին դուքս Յոհանի կողմից, ով հետագայում դարձել է Շվեդիայի Յոհան III թագավորը[6]։

Քաղաքն զբաղեցնում է 2․062 քառակուսի կիլոմետր տարածք, որից 870,01 քառակուսի կիլոմետրը ջրածածկ է։ 2021 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 83․491, բնակչության խտությունը կազմել է 100,1 մարդ/կմ2[7]։ Բնակչության թվաքանակով Ֆինլանդիայում զբաղեցնում է 7-րդ տեղը․ 1952 թվականին այդ ցուցանիշով եղել է հինգերորդը՝ հաջորդելով Հելսինկիին, Տուրկուին, Տամպերեին և Լահտիին[8]։

Պորին համբավվել է Եվրոպայի ամենահին ջազային փառատոնով, առաջին ֆիննալեզու թատրոնով[9], մանրավազ լողափերով, տափօղակով հոկեյի Porin Ässät ակումբով, FC Jazz ֆուտբոլային ակումբով, որը երկու անգամ նվաճել է Ֆինլանդիայի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև արագ սննդի տեղական տեսակով՝ porilainen-ով[10]։ Իր տարեգրության ընթացքում բնակավայրը ինն անգամ հրո ճարակ է դարձել[11][12][13][14][15]։

Պորիի զինանշանը 1931 թվականի դեկտեմբերի 11-ին հաստատել է Ֆինլանդիայի այն ժամանակվա նախագահ Պ․ Սվինհուֆվուդը[16]։ Զինանշանին առկա է քաղաքի հիմնադիր դուքս Յոհանի կարգախոսը՝ deus protector noster[6]։

Պորիի տեսարժան վայրերից է Յուզելիուսի դամբարանը, որի ձևավորումը կատարել է ծննունդով պորիացի ֆինն նկարիչ Աքսելի Գալեն-Կալելան[17]։

Ժողովրրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչության 98 տոկոսից ավելին ֆիննախոս է։ Շվեդերենը մայրենի լեզու է հայտարարել բնակիչների 0,5 տոկոսը[18]։ Քաղաքի և Սատակունտա շրջանի շվեդ փոքրամասնության համար Պորիում գործում են շվեդական դպրոց և շվեդական մշակույթի ակումբ։

Historical census populations – Pori
ՏարեթիվԲնակ․±%
1910 13,482—    
1910 13,981+3.7%
1920 13,928−0.4%
1930 15,966+14.6%
1940 18,23+14.2%
1950 43,306+137.6%
1960 52,542+21.3%
1970 72,983+38.9%
1974 80,443+10.2%
1978 79,815−0.8%
ՏարեթիվԲնակ․±%
1980 78,405−1.8%
1984 78,933+0.7%
1988 76,789−2.7%
1990 76,357−0.6%
1994 76,561+0.3%
1998 76,375−0.2%
2000 75,994−0.5%
2004 76,152+0.2%
2005 76,144−0.0%
2006 76,181+0.0%
ՏարեթիվԲնակ․±%
2007 76,234+0.1%
2008 76,436+0.3%
2010 83,029+8.6%
2012 83,285+0.3%
2013 83,427+0.2%
2015 85,326+2.3%
2020 83,884−1.7%
2022 83,462−0.5%
Աղբյուր՝ Porin kaupunki, Finnish Population Registry Center[19][20]
Պորիի օդանավակայան, records 1960 - presentի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 9.6
(49.3)
9.5
(49.1)
14.5
(58.1)
24.5
(76.1)
29.4
(84.9)
32.9
(91.2)
33.3
(91.9)
32.1
(89.8)
28.2
(82.8)
20.1
(68.2)
14.7
(58.5)
11.3
(52.3)
33.3
(91.9)
Միջին բարձր °C (°F) −1.2
(29.8)
−1.3
(29.7)
2.4
(36.3)
8.7
(47.7)
15.0
(59)
18.9
(66)
21.8
(71.2)
20.6
(69.1)
15.3
(59.5)
8.5
(47.3)
3.3
(37.9)
0.5
(32.9)
9.4
(48.9)
Միջին օրական °C (°F) −4.0
(24.8)
−4.6
(23.7)
−1.3
(29.7)
4.0
(39.2)
9.7
(49.5)
14.1
(57.4)
17.1
(62.8)
15.8
(60.4)
11.0
(51.8)
5.4
(41.7)
1.2
(34.2)
−1.8
(28.8)
5.6
(42.1)
Միջին ցածր °C (°F) −7.0
(19.4)
−7.6
(18.3)
−4.9
(23.2)
−0.4
(31.3)
4.3
(39.7)
9.0
(48.2)
12.1
(53.8)
11.0
(51.8)
6.8
(44.2)
2.3
(36.1)
−1.3
(29.7)
−4.8
(23.4)
1.6
(34.9)
Ռեկորդային ցածր °C (°F) −35.7
(−32.3)
−36.8
(−34.2)
−27.1
(−16.8)
−16.3
(2.7)
−5.8
(21.6)
−2.0
(28.4)
1.7
(35.1)
−1.1
(30)
−7.3
(18.9)
−16.7
(1.9)
−22.5
(−8.5)
−35.4
(−31.7)
−36.8
(−34.2)
Տեղումներ մմ (դյույմ) 44
(1.73)
28
(1.1)
29
(1.14)
30
(1.18)
35
(1.38)
54
(2.13)
67
(2.64)
71
(2.8)
56
(2.2)
66
(2.6)
55
(2.17)
51
(2.01)
586
(23.07)
Ձյան տեղումներ սմ (դյույմ) 14
(5.5)
14
(5.5)
4
(1.6)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
3
(1.2)
8
(3.1)
43
(16.9)
Միջ. անձրևոտ օրեր 18 13 12 9 9 11 12 14 13 15 16 17 159
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորիի քույր քաղաքներն են[21]՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.stat.fi/meta/luokitukset/kunta/001-2012/luokitusavain_ks.html
  2. Kuntien ja kielisuhdeluokituksen 2024 välinen luokitusavain, Klassificeringsnyckeln mellan kommuner och språklig indelning år 2024, The correspondence table between municipalities and language distribution in 2024Statistics Finland, 2024.
  3. Finland's preliminary population figure was 5,608,218 at the end of February 2024Statistics Finland.
  4. https://memphismagazine.com/travel/savoring-heritage/ Savoring Heritage: A Memphis Writer explores her daughter's Finnish roots.
  5. Statistics Finland Retrieved 7 February 2015.
  6. 6,0 6,1 Vuonokari, Pekka (2017 թ․ հունիսի 22). «Pori – joen ja meren kaupunki». Päivämies (ֆիններեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  7. «Kuntien asukasluvut suuruusjärjestyksessä». Population Information System (ֆիններեն and շվեդերեն). Population Register Center of Finland. 2008 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 10 Սեպտեմբեր 2011-ին.
  8. "Suomen kuntien väkilukutiedot 1.1.1952" Mitä missä milloin Yearbook 1954.
  9. «Teatteritalon historia» (ֆիններեն). City of Pori. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  10. MTV:n grilliraportti: Näin syntyy legendaarinen porilainen – on siinä makkarasiivulla kokoa! – MTV Uutiset (in Finnish)
  11. «Meren kaupunki Pori». YLE Elävä arkisto (ֆիններեն). YLE. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  12. «Porin seutu» (ֆիններեն). Porin seudun kehittämiskeskus Oy POSEK. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  13. Dialogiluento, Kaarina Niskala ja Markus H. Korhonen: Kylästä kaupungiksi – mikä kaupunkirakenteessa ja -kulttuurissa on pysyvää Արխիվացված 2005-09-09 Wayback Machine (in Finnish)
  14. Elo Jarkko (1999). Satakunnan maakuntakirja (ֆիններեն). Pori: Satakuntaliitto. ISBN 952-5295-08-7.
  15. «Hotellit – Pori». Kuumat.com (ֆիններեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.
  16. «Asetus vaakunan vahvistamisesta Porin kaupungille». Valtionarkisto (ֆիններեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 29-ին.(չաշխատող հղում)
  17. Искавший вдохновения в могилах Галлен-Каллела вызывал недоумение у жителей родного Пори. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 9 марта 2015.(Ստուգված է 9 Մարտի 2015)
  18. «Population according to language and the number of foreigners and land area km2 by area as of 31 Դեկտեմբեր 2008». Statistics Finland's PX-Web databases. Statistics Finland. Վերցված է 29 Մարտ 2009-ին.(չաշխատող հղում)
  19. «Porin kaupungin tilastollinen vuosikirja 2011» (PDF) (ֆիններեն). Porin kaupunki. May 2011. էջ 8. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 20-ին.
  20. Finnish Population Registry Center, 31 August 2013 Արխիվացված 28 Սեպտեմբեր 2013 Wayback Machine Retrieved 5 December 2013.
  21. «Verkostot maailmalla» (ֆիններեն). City of Pori. 2017 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պորի» հոդվածին։