Ջասթիս Սմիթ
Ջասթիս Սմիթ անգլ.՝ Justice Smith | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 9, 1995[1] (29 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Orange County School of the Arts? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և թատրոնի դերասան |
Ջասթիս Էլիո Սմիթ (անգլ.՝ Justice Elio Smith, օգոստոսի 9, 1995[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է «Յուրայի դարաշրջանի աշխարհը 2» (2018) ֆիլմում Ֆրանկլին Ուեբի դերով, ինչպես նաև Նեթֆլիքսի «Թրծաթողանք» սերիալում (2016-2017) Եզեկիելի դերով։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սմիթը ծնվել է Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում[2]։ Հայրն աֆրոամերիկացի է, մայրը՝ ֆրանսիական և կանադական արմատներով իտալուհի։ Տան 9 երեխաներից 5-րդն է[3]։ 2013 թվականին ավարտել է Օրինջ շրջանի արվեստի դպրոցը։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին Սմիթը հայտնվել է «Nickelodeon»-ի «Սարսափելի ընտանիք» սուպերհերոսական սերիալի երկու դրվագներում՝ կատարելով Անգուսի դերը[4]։ 2015 թվականին «Թղթե քաղաքներ» ֆիլմում խաղացել է երկրորդական դեր՝ կերտելով Մարկուս «Ռադար» Լինքոլնի կերպարը[4][5]։
2016 թվականին Նեթֆլիքսի «Թրծաթողանք» երաժշտական դրամայում Սմիթը խաղացել է գլխավոր դեր՝ կերտելով Եզեկիել Ֆիգուերոյի կերպարը։ Շոուն մեկնարկել է 2016 թվականի օգոստոսին և ավարտվել 2017 թվականի ապրիլին՝ առաջին եթերաշրջանից հետո[6]։
Սմիթը Լուկաս Հեջեսի հետ գլխավոր դեր է խաղացել 2017 թվականի հունվարի 30-ից մարտի 4-ը Նյու Յորքի Լյուսիլ Լորթել թատրոնում մեկնարկած «Յեն» պիեսի ներկայացման օֆֆ-բրոդվեյ հատվածում[7]։
2018 թվականի փետրվարին «Ուրվական» ֆիլմում խաղացել է Ջասթինի դերը, որը գլխավոր հերուսուհու սիրեցյալն էր[8]։ Նույն տարվա հունիսին նա հայտնվել է «Յուրայի դարաշրջանի աշխարհը 2» բլոկբասթերում՝ խաղալով Ֆրանկլին Ուեբի դերը[9]։
Սմիթը 2019 թվականին նկարահանվել է «Pokémon Detective Pikachu» բլոկբաստերում, որը կենդանի մարտաֆիլմ է։ Այն հիմնված է համանուն տեսախաղի վրա[10]։ 2018 թվականի հուլիսին հայտարարվել է, որ Ջասթիսը «Բոլոր ուրախ վայրերը» ֆիլմում Մարի Էլ Ֆենինգի հետ պետք է խաղա գլխավոր դերը։ Ֆիլմը հիմնված է Ջենիֆեր Նիվենի «Դու մեղավոր չես» վեպի վրա[11]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունիսին Սմիթը քամինգ աութ է կատարել որպես քվիր։ Հարաբերությունների մեջ է դերասան Նիկոլաս Էշի հետ[12]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2012 | Trigger Finger | երիտասարդ դպրոցական | ||
2015 | «Թղթե քաղաքներ» | Paper Towns | Մարկուս «Ռադար» Լինքոլն | |
2018 | «Ուրվական» | Every Day | Ջասթին | |
«Յուրայի դարաշրջանի աշխարհը 2» | Jurassic World: Fallen Kingdom | Ֆրանկլին Ուեբ | ||
2019 | «Պոկեմոն․ Դետեկտիվ Պիկաչու» | Pokémon: Detective Pikachu | Թիմ Գուդման | |
2020 | «Բոլոր ուրախ վայրերը» | All the Bright Places | Թեոդոր Ֆինչ | Նախնական արտադրություն |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
2014-2015 | «Սարսափելի ընտանիք» | The Thundermans | Անգուս | 2 դրվագ |
2016-2017 | «Թրծաթողանք» | The Get Down | Եզեկիել Ֆիգուերո | Հաստատուն դեր, 11 դրվագ |
Թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Հեղինակ | Հարթակ | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|---|---|
2017 | «Յեն» | Yen | Բոբբի | Աննա Ջորդան | Լյուսիլ Լորտել թատրոն | Օֆֆ-բրոդվեյ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ «Justice Elio Smith». FamilySearch.org (անգլերեն).
- ↑ Ortved, John (5 июня 2016). «Justice Smith». Interview (անգլերեն).
- ↑ 4,0 4,1 Ramos, Dino-Ray (24 июля 2015). «Who Plays Radar In 'Paper Towns'? Justice Smith Is A Rising Star With A Killer Next Role». Bustle (անգլերեն).
- ↑ Sneider, Jeff (9 октября 2014). «John Green's 'Paper Towns' Adding Austin Abrams, Halston Sage, Justice Smith (Exclusive)». TheWrap (անգլերեն).
- ↑ Friedlander, Whitney (9 апреля 2015). «Baz Luhrmann's Netflix Series Finds Its Leads». Variety (անգլերեն).
- ↑ Brantley, Ben (31 января 2017). «Review: 'Yen' Is a Den of Family Dysfunction». The New York Times (անգլերեն).
- ↑ N'Duka, Amanda (7 июля 2017). «Maria Bello, Debby Ryan, 'Spider-Man: Homecoming's Jacob Batalon & More Join 'Every Day' From MGM». Deadline.com (անգլերեն).
- ↑ Kit, Borys (1 декабря 2016). «'Jurassic World 2' Casts 'Get Down' Star Justice Smith (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն).
- ↑ Kroll, Justin (16 ноября 2017). «'Get Down' Star Justice Smith Lands Lead in Live-Action 'Pokemon' Movie for Legendary (EXCLUSIVE)». Variety (անգլերեն).
- ↑ Hipes, Patrick (23 июля 2018). «'All The Bright Places' Movie Ramps Up With Justice Smith To Star With Elle Fanning, Brett Haley Directing». Deadline.com (անգլերեն).
- ↑ Tangcay, Jazz (2020 թ․ հունիսի 6). «Justice Smith Comes Out as Queer, Voices Support for Black Queer and Trans Lives». Variety (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջասթիս Սմիթ» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 9 ծնունդներ
- 1995 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ