Վարդին սկսել է կարիերան Շեֆիլդ Ուենսդի ՖԱ-ի ակադեմիայից։ Փոքր հասակից խաղացել է հարձակման գծում։ 16 տարեկան հասակումն նա դուրս է մնացել թիմից ցածր հասակի պատճառով[2]։ 1 տարվա ընդմիջումից հետո Վարդին որոշեց վերադառնալ ֆուտբոլ և սկսեց խաղալ Անգլիայի 8-րդ դիվիզիոնի Սթոքբրիջ թիմում։ 3 տարի երիտասարդական թիմում խաղալուց հետո նա հաստատվեց առաջին թիմում։ 20 տարեկան հասակում նա սկսեց ելույթները թիմի կազմում և դարձավ հարձակման առաջատարը։ Դրանից հետո նրանով սկսեցին հետաքրքրվել «Գալիֆակս Թաուն» ակումբի սկաուտները, որտեղ էլ որ հետագայում տեղափոխվեց Վարդին։ Թիմում նա անցկացրեց 1 տարի, սակայն դա էլ բավական եղավ, որ նրանով սկսեց հետաքրքրվել Ֆլիթվուդ Թաունը։ Իր նոր թիմի կազմում նույնպես անցկացրեց 1 և բավական հաջող մրցաշրջան։
2012 թվականին չեմպիոնշիփի ներկայացուցիչ Լեսթեր Սիթին կայացրեց իր պատմության ամենաթանկ տրանսֆերը, 1 միլիոն ֆունտ ստեռլինգով գնելով Վարդիին[3]։ Պռոֆեսիոնալ կարիերայի առաջին սեզոնը այդքան էլ հաջող չստացվեց, նա հեղինակեց ընդամենը 5 գնդակ։ Արդեն մոտենում էր կարիերան ավարտելու պահը, սակայն թիմի մարզիչ Նաջել Պիրսոնը համոզեց նրան մնալ թիմում։ Հաջորդ մրցաշրջանում նա համեմատաբար լավ սկսեց, 16 խաղում հեղինակելով 8 գնդակ։ Դրանից հետո Լեսթերը դուրս եկավ բարձրագույն խումբ։ Դեբյուտը նշեց 2014 թվականի օգոստոսի 1-ին, Արսենալի[4] դեմ խաղում, իսկ առաջին գնդակը հեղինակեց սեպտեմբերի 21-ին Մանչեսթեր Յունայթեդի[5] դեմ խաղում։ Այդ մրցաշրջանում նա հեղինակեց 5 գնդակ, կատարեց 10 գոլային փոխանցում անցկացրած 34 խաղերում։
2015-16 թվականի մրցաշրջանը նա սկսեց Սանդերլենդի դեմ խաղում, դարպասի գրավումով, որտեղԼեսթերը հաղթեց 4-2 հաշվով։ 2 «չոր» խաղ անկացնելուց հետո, նա դարձավ 9 անընդմեջ գոլի հեղինակ։ Դրանց հետո նրան սկսեցին համեմատել Ռուդ վան Նիստելռոյի հետ։