Ջեննի Գարթ
Ջեննի Գարթ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 3, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ուրբանա, Իլինոյս, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ռեժիսոր, կինոդերասանուհի և հեռուստատեսային պրոդյուսեր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0001259 |
Ջենիֆեր «Ջեննի» Իվ Գարթ (անգլ.՝ Jennifer «Jennie» Eve Garth, ապրիլի 3, 1972, Ուրբանա, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկյան հեռուստատեսային դերասանուհի և ռեժիսոր։ Առավել հայտնի է «Բևեռլի Հիլզ, 90210» հեռուստասերիալում խաղացած Քելլի Թեյլորի և «Ինչի համար եմ քեզ սիրում» կատակերգությունում խաղացած Վալերիա Թայլերի դերերով։ Այժմ «Country Music Television» հեռուստաալիքում նկարահանվում է իր սեփական «Ջեննի Գարթ․ Կյանքը քաղաքից այն կողմ» ռեալիթի շոուում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեննի Գարթը ծնվել է 1972 թվականի ապրիլի 3-ին Իլինոյս նահանգի Էրբան քաղաքում[1]։ Նրա ծնողները՝ Ջոնն ու Քերոլայնը, միասին աշխատել են դպրոցում։ Մեծացել է Արկոլում գտնվող 10 հեկտար տարածքով ռանչոյում իր խորթ ավագ քույրերի և եղբայրների՝ ծնողների նախկին ամուսնություններից ծնված երեխաների հետ (Ջոնի, Չակ, Լիզա, Քեմի, Ուենդի և Լին)։ Շուտով նրա ընտանիքը տեղափոխվել է Տասկոլա, իսկ ավելի ուշ, երբ Ջեննին 13 տարեկան էր՝ Արիզոնա նահանգի Գլենդել քաղաք։ Ջեննին զբաղվել է պարով, սովորում էր մոդելի մասնագիտություն և դերասանություն։ 15 տարեկանում տաղանդների մրցույթի ժամանակ արժանացել է մրցանակի, և նրան նկատել է Հոլիվուդյան գործակալ Ռենդի Ջեյմսը։ Աղջիկը սովորել է Գրինվեյի միջնակարգ դպրոցում (Greenway High School), իսկ ավարտական դասարանում տեղափոխվել է Ապոլո Հայ։ Ցանկանալով նվիրել իրեն դերասանուհու կարիերային՝ Ջեննին թողել է ուսումը և տեղափոխվել Լոս Անջելես։ Ավելի ուշ Կալիֆոռնիայում ավարտին է հասցրել դպրացական կրթությունը։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գարթը գրանցվել է դերասանական վարպետության դասընթացների և պարբերաբար հաճախել փորձերի, ինչի շնորհիվ շատ շուտով ստացել է իր առաջին դերերը․ «Հասակի խնդիրներ» (անգլ.՝ Growing Pains) շոուում խաղացել է Դենիզի դերը, իսկ «Նոր կյանք» (անգլ.՝ ABrand New Life) սերիալում՝ Էրիկա ՄաքՔրեյի դերը։ Վերջին սերիալում խաղացել է 1989-1990 թվականներին։
1990 թվականին ստացել է «Բևեռլի Հիլզ 90210» սերիալի գլխավոր դերերից մեկը՝ Քելլի Թեյլորի դերը։ Ի սկզբանե այն փոքրիկ դեր էր, բայց Քելլին արժանացել է հեռուստադիտողի հավանությանը, և Ջեննին մնացել է սերիալում մոտ տասը տարի մինչև 2000 թվականին շոուի փակվելը։ Նկարահանումների ընթացքում կերպարն անցել է բազում կերպարանափոխությունների միջով՝ բախվելով տարատեսակ խնդիրների ինչպես անձնական, այնպես էլ սոցիալական կյանքում։ Սցենարիստների և դերասանուհու անհավանական աշխատանքը կերպարի վրա հանգեցրել են նրան, որ Քելլին դարձել է սերիալի ամենահայտնի հերոսներից մեկը[2], իսկ դերասանուհին արժանացել է «Երիտասարդ դերասան» մրցանակին և «Երիտասարդության ընտրություն» մրցանակի անվանակարգերից մեկին։ Դերասանուհին նկարահանվել է նաև «Մելրոուզ-Փլեյս» և «90210․ Նոր սերունդ» սպին-օֆերում՝ հայտնվելով ֆրանշիզայի սերիալների մեծ մասի մեջ[3][4]։ Բացի այդ, Ջեննին դարձել է առաջին դերասանուհին, որը զբաղվել է շոուի էպիզոդների ռեժիսորությամբ։
Սերիալի հաջողությունը ճանապարհ է հարթել դերասանուհու համար դեպի գլխավոր դերեր մի քանի հեռուստաֆիլմերում, այդ թվում «Դանիելա Սթիլի աստղը» (1993), «Առանց համաձայնության» (1994), «Խաբուսիկ սիրտ․ Լորա Քելոգի պատմությունը» (1994), «Կոտրվի՛ր ինձ համար» (1994) և «Անավարտ սիրավեպ» (1996) ֆիլմերում։ Դերասանուհին նաև նկարահանվել է մի քանի լիամետրաժ ֆիլմերում․ «Մահվան ալիքի վրա» (1996), «Իմ եղբոր պատերազմը» (1997) և «Քեզ պատմելով» (1998)։ «FHM» ամսագիրը «2000 թվականի 100 ամենասեքսուալ կանանց» ցանկում դերասանուհուն հատկացրել է 59-րդ հորիզոնականը[5], իսկ «2001 թվականի 100 ամենասեքսուալ կանանց» ցանոկում՝ 92-րդ հորիզոնականը[6]։
2002 թվականին դերասանուհին Վալերի Թայլերի դերում խաղացել է «Ինչի համար եմ քեզ սիրում» սիթքոմի չորս երթերաշրջաններում Ամանդա Բայնսի հետ միասին։ Սերիալը պատմում է Թայլեր քույրերի փոխհարաբերությունների, մյուս հերոսների հետ նրանց ընկերական և ռոմանտիկ հարաբերությունների մասին։ 2003 թվականին Ջեննին խաղացել է «Վերջին կովբոյ» և «Գաղտնի Սանտա» ֆիլմերի գլխավոր դերերում։ 2004 թվականին նա և «Գաղտնի Սանտա» ֆիլմի դերասանական կազմն արժանացել է «CAMIE Award» մրցանակին։
2005 թվականին դերասանուհին հնչյունավորել է Քելլի Թեյլորին և «Stewie Griffin: The Untold Story» մուլտիպլիկացիոն կատակերգության մի քանի այլ կերպարների։ Ֆիլմի վրա աշխատել են նաև Սեթ ՄաքՖարլենը, Ալեքս Բորշթեյնը, Միլա Կունիսը և Դրյու Բերիմորը։ 2007 թվականին դերասանուհին նկարահանվել է ««Դրական» կարգավիճակով աղջիկը»։
2007 թվականին դերասանուհին մասնակցել է «Պարեր աստղերի հետ» շոուի հինգերորդ եթերաշրջանի նկարահանումներին և եղել է Դերեկ Հյուի պարային զույգը։ Զույգը հասել է կիսաեզրափակիչ և նոր միայն դուրս մնացել խաղից։
2008 թվականի սեպտեմբերին դերասանուհին կրկին վերադարձել է «The CW» հեռուստաալիքի «90210․ Նոր սերունդ» սփին-օֆֆի հերոսուհի Քելլիի դերին։ Մեկ այլ շոուում Քելլին դարձել է դպրոցական հոգեբան, իսկ շոուի գլխավոր հերոսուհիներից մեկը նրա արդեն մեծացած «քույրն» էր՝ Էյրին Սիլվերը[7]։ Կելլին դաստիարակում է իր և Դիլան ՄաքՔեյի համատեղ զավակին։ Սցենարիստները կազմակերպել են Ջեննիի վերամիավորումը նախ Շենեն Դոերտիի[8], իսկ ավելի ուշ Թորի Սփելինգի հետ։ Գարթը նակարահանվել է նաև շոուի երկրորդ եթերաշրջանում։
2008 թվականի նոյեմբերի 21-ին դերասանուհին մասնակցել է «Ո՞վ է հինգերորդ դասարանցուց խելացի» շոուին և հաղթել 100 հազար դոլար, որոնք նվիրաբերել է «American Heart Association» բարեգործական ֆոնդին «Go Red For Women» ընկերության համար[9]։ 2009 թվականին դերասանուհին «Տնօրենների խորհուրդ» սերիալում խաղացել է Նատաշայի դերը։ Պրեմիերան կայացել է նույն թվականի սեպտեմբերին։
2010 թվականի հունվարին Գարթը նկարահանվել է «Երեկույթ այգում» վեբ-սերիալում։ Շոուն ցուցադրվում էր «iVillage» հեռուստաալիքով և պատմում զանազան բանջարեղենների ու մրգերի մասին։ Որպես նախագծի հովոնավոր հանդես է եկել «Hidden Valley Ranch»-ը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1994-1996 թվականներին ամուսնացած է եղել Դենիել Քլարկի հետ[10]։
2001-2013 թվականներին ամուսնացած է եղել Պիտեր Ֆաչինելիի հետ[11]։ Նրանք համատեղ ունեն երեք դուստր՝ Լուկա Բելլա Ֆաչինելին, Լոլա Ռեյ Ֆաչինելին և Ֆիոնա Իվ Ֆաչինելին։
2015 թվականի հուլիսին Գարթն ամուսնացել է դերասան Դեյվ Աբրամսի հետ, որի հետ հանդիպել է ամուսնությունից ութ ամիս առաջ[12]։ 2018 թվականի ապրիլի 6-ին Աբրամս ամուսնալուծության համար դիմել է դատարան, սակայն 2019 թվականի փետրվարի 8-ին հայտնի է դարձել, որ ամուսնինները վերամիավորվել են[13]։
2002 թվականին Գարթի մոտ ախտորոշել են միտրալ անբավարարություն, կարգավիճակ, որն ըստ դերասանուհու պահանջում է հետևողականություն մինչև կյանքի վերջը։ Նա պատմել է ախտորոծման մասին 2009 թվականին[14]։ «Ապագայում դա կարող է լինել ինչ-որ ավելի բարդ կամ անհնար բան», - մեկնաբանել է նա[14]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինո | ||||
---|---|---|---|---|
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
1996 | Մահվան ալիքի վրա | Power 98 | Շարոն Պենն | գլխավոր կանացի դեր |
1997 | Իմ եղբոր պատերազմը | My Brother’s War | Մերի Ֆեյգան Բեյլի | գլխավոր կանացի դեր |
1998 | Քեզ պատմելով | Telling You | Ամբեր | էպիզոդիկ դեր |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստատեսություն | ||||
---|---|---|---|---|
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
1989 | Հասակի խնդիրներ | Growing Pains | Դենիզ | «Ben and Mike’s Excellent Adventure» էպիզոդ |
1989-1990 | Նոր կյանք | A Brand New Life | Էրիկա ՄաքՔրեյ | 6 էպիզոդ |
1990 | Դեռահաս հրեշտակի վերադարձը | Teen Angel Returns | Քերի Դոնատո | |
1990 | Պարզապես կատարելություն | Just Perfect | հեռուստաֆիլմ | |
1990-2000 | Բևեռլի Հիլզ, 90210 | Beverly Hills, 90210 | Քելլի Թեյլոր | 292 էպիզոդ |
1992 | Մելրոուզ-Փլեյս | Melrose Place | Քելլի Թեյլոր | 3 էպիզոդ |
1993 | Դանիելա Սթիլի աստղը | Star | Քրիստալ Վայաթ | հեռուստաֆիլմ |
1994 | Խաբուսիկ սիրտ․ Լորա Քելոգի պատմությունը | Lies Of The Heart: The Story Of Laurie Kellogg | Լորի Քելոգ | հեռուստաֆիլմ |
1994 | Առանց համաձայնության | Without Consent | Լորա Միլս | հեռուստաֆիլմ |
1995 | Կոտրվի՛ր ինձ համար | Falling For You | Մեգ Քրեյն | հեռուստաֆիլմ |
1995 | Լարի Սանդերսի շոուն | The Larry Sanders Show | Խաղում է ինքն իր դերը | «Larry’s Sitcom» էպիզոդ |
1996 | Անավարտ սիրավեպ | An Unfinished Affair | Շեյլա Հարթ | հեռուստաֆիլմ |
1996 | Անմեղության կորուստ | A Loss Of Innocence | Չելինչիյա Բոուեն | հեռուստաֆիլմ |
2000-2001 | Փողոցներ | The $treet | Ջիլիան Շերման | 8 էպիզոդ |
2001 | Դետեկտիվների աշխատանքին հետևելով | Watching The Detectives | հեռուստաֆիլմ | |
2002-2006 | Ինչի համար եմ քեզ սիրում | What I Like About You | Վալերի Թայլեր | 86 էպիզոդ |
2003 | Վերջին կովբոյ | The Last Cowboy | Ժակլին Կուպեր | հեռուստաֆիլմ |
2003 | Գաղտնի Սանտա | Secret Santa | Ռեբեկա Չենդլեր | հեռուստաֆիլմ |
2005 | Stewie Griffin: The Untold Story | Stewie Griffin: The Untold Story | Քելլի Թեյլոր | հնչյունավորում |
2006 | Ամերիկական հայրիկ | American Dad! | Թրուդի | «Roger n' Me» էպիզոդ |
2008-2010 | 90210․ Նոր սերունդ | 90210 | Քեյլի Թեյլոր | 20 էպիզոդ |
2011 | Անսպասելի սեր | Accidentally In Love | Էննի Բենչլի | հեռուստաֆիլմ |
2011 | Ամանորյա հարսանիք | A Christmas Wedding Tail | Սյուզան | հեռուստաֆիլմ |
2012 | Գյուղացիներ | Village People | Ալեքսա | հեռուստաֆիլմ |
2012 | Ջեննի Գարթ․ Կյանք քաղաքից այն կողմ | Jennie Garth: A Little Bit Country | Խաղում է ինքն իր դերը | ռեալիթի-շոու |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցանակ | Անվանակարգ | Դեր | Արդյունք |
---|---|---|---|---|
1991 | Young Artist Awards | «Երկրորդական պլանի լավագույն դերասանուհի» | «Բևեռլի Հիլզ, 90210» | Առաջադրված |
1992 | «Հեռուստատեսության լավագույն երիտասարդ դերասանուհի» | Հաղթանակ | ||
1999 | Teen Choice Awards | «Հեռուստատեսության լավագույն դերասանուհի» | Առաջադրված | |
2005 | Character & Morality In Entertainment Awards | «Լավագույն դերասանական անսամբլ» | «Գաղտնի Սանտա» | Հաղթանակ |
2008 | Prism Awards | «Աչքի ընկնող դեր հեռուստաֆիլմում/մինի սերիալում» | ««Դրական» կարգավիճակով աղջիկը» | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ My Life: Jennie Garth
- ↑ «Jennie Garth» tv.yahoo.com. Retrieved on April 1, 2009
- ↑ «Jennie Garth Credit Listings». Yahoo!. Վերցված է 2009 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Jennie Garth Credits». TV Guide. Վերցված է 2009 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «FHM 100 Sexiest Women of 2000». FreeJose.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «FHM 100 Sexiest Women of 2000». FreeJose.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Ausiello, Michael (2008 թ․ մայիսի 10). «Jennie Garth joins 90210 Remake». Ausiello Report. TV Guide. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Exclusive: Tori Is Out, Shannen Is In for 90210 Remake!». E! Online. Վերցված է 2008 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Matters of the heart: Jennie Garth goes red Արխիվացված 2012-07-13 archive.today msnbc.
- ↑ Ravitz, Justin Peter Facinelli, Jennie Garth to Divorce(անգլ.) : magazine. — 2012.
- ↑ «'Jennie Garth Has Red-and-White Wedding'». ABC News. 2001 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Jennie Garth Marries Dave Abrams
- ↑ Jennie Garth and Dave Abrams Call Off Their Divorce: 'They’re Very Happy'
- ↑ 14,0 14,1 «Jennie Garth Reveals Heart Ailment». People. 2009 թ․ մայիսի 27. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեննի Գարթ» հոդվածին։ |
|
- Ապրիլի 3 ծնունդներ
- 1972 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի կին ռեժիսորներ
- «Երիտասարդ դերասան» մրցանակի դափնեկիրներ