Jump to content

Ջոն Կարմակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Կարմակ
անգլ.՝ John Carmack
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 21, 1970(1970-08-21)[1] (54 տարեկան)
ԾննդավայրShawnee Mission, Ջոնսոն շրջան, Կանզաս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնպրեսբիտերականներ
ԿրթությունՄիսսուրիի Կանզաս Սիթիի համալսարան, Shawnee Mission East High School? և Raytown South High School?
ԵրկերԴում, Quake (1996, տեսախաղ) և Wolfenstein 3D
Մասնագիտությունգլխավոր ճարտարագետ, military flight engineer, ծրագրավորող, համակարգչային գիտնական, ճարտարագետ, գործարար, video game developer, video game director և հեռուստատեսային դերասան
ԱշխատավայրReality Labs?, Softdisk?, id Software և Armadillo Aerospace?
ԱմուսինKatherine Anna Kang?
Զբաղեցրած պաշտոններգլխավոր ճարտարագետ
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 John D. Carmack Վիքիպահեստում

Ջոն Դ․ Կարմակ II (անգլ.՝ John D. Carmack II, օգոստոսի 21, 1970(1970-08-21)[1], Shawnee Mission, Ջոնսոն շրջան, Կանզաս, ԱՄՆ), համակարգչային խաղերի ամերիկացի ծրագրավորող, ինժեներ ինֆորմատիկայի, աերոտիեզերական տեխնիկայի և վիրտուալ իրականության ոլորտներում, ձեռնարկատեր, «id Software» և «Armadillo Aerospace» ընկերությունների համահիմնադիր և համասեփականատեր[3]։ 1991 թվականին Կարմակը դարձել է «id Software» ընկերության հիմնադիրներից մեկը, որը հռչակվել է FPS - Wolfenstein 3D, Doom, Quake ժանրի հիմնարար խաղերի մշակմամբ, որոնց առաջատար ծրագրավորողը Կարմակն էր։ Նրա հեղափոխական ծրագրավորման մեթոդները և Ջոն Ռոմերոյի եզակի դիզայներական լուծումները նպաստեցին 1990-ական թվականներին այս ժանրի ժողովրդականությանը։

Ջոն Կարմակը «id Software»-ի համահիմնադիրներից մեկի՝ Էդրիան Կարմակի ազգականը չէ։

Ջոն Կարմակի անունը զետեղված է Համակարգչային խաղերի փառքի սրահում։ 1997 թվականին «Computer Gaming World»-ը Ջոն Կարմակին ընդգրկել է խաղային ինդուստրիայի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակի երկրորդ հորիզոնականում՝ տեխնոլոգիաների զարգացման գործում նրա ներդրման համար[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղական նորությունների հաղորդավար Ստեն Կարմակի որդի Ջոն Կարմակը մեծացել է Կանզաս նահանգում և վաղ տարիքից հետաքրքրվել համակարգչային տեխնոլոգիաներով։ Դեյվիդ Կաշների «Masters of Doom» գրքում[5] նկարագրված է հետևյալը․ «14 տարեկանում Կարմակն օգնեց մի խումբ երեխաների սովորական դասաժամերից դուրս ներխուժել դպրոց «Apple II» համակարգիչներ գողանալու նպատակով, սակայն ներխուժման ժամանակ աշխատեց անձայն ազդանշանը։ Ջոնը ձերբակալվել է և ուղարկվել հոգեբանական խորհրդատվության (բժշկի զեկույցը եզրակացրել է Ջոնի մոտ այլ մարդկանց հանդեպ կարեկցանքի բացակայությունը) և դատապարտվել 1 տարով մնալու այսպես կոչված «բարդ» երեխաների համար տանը»։ Այն հարցին, «Եթե քեզ այդ ժամանակ բռնած չլինեին, դու կանեի՞ր դա ևս մեկ անգամ», Ջոնը պատասխանել է․ «Այո, հնարավոր է․․․»։ Սակայն բժշկական եզրակացության տրամադրման ժամանակ թերապևտը որոշել է բաց թողնել «Եթե քեզ այդ ժամանակ բռնած չլինեին» բառերն իր գրության մեջ։ Երկու կիսամյակի ընթացքում սովորել է Միսսուրիի համալսարանում (Կանզաս Սիթի), որից հետո սկսել է ծրագրավորողի գործունեությունը։

2000 թվականին Կարմակը հիմնադրել է «Armadillo Aerospace» ընկերությունը, որը նախատեսված է տիեզերական ապարատների ստեղծման համար[3]։

2003 թվականին Ջոն Կարմակը մասնակցել է id Software-ի ժամանակագրության և դրա մասնակիցների «Masters of Doom» գրքի ստեղծմանը։

2005 թվականին, Northrop Grumman Lunar Lander Challenge-ում՝ մասնավոր ընկերության կողմից ստեղծվող տիեզերանավի լավագույն նախագծի մրցույթում Կարմակի թիմը պարտություն է կրել, որից հետո Կարմակն սկսել է աշխատել id Software -ում id Tech 5 նոր շարժիչի վրա, ապագա Rage և Doom 4 խաղերի համար։

2008 թվականին թիմը, որը գլխավորում էր Ջոն Կարմակը, հաղթել է Northrop Grumman Lunar Lander Challenge մրցույթի առաջին փուլում՝ առաջ անցնելով միակ մրցակցից, որի թռչող սարքը շրջվել է օդում և ընկել գետնին։

2013 թվականի օգոստոսին Ջոն Կարմակը միացել է Oculus Rift-ի ստեղծողների թիմին, որպես տեխնիկական տնօրեն[6]։ 2013 թվականի նոյեմբերին Ջոն Կարմակը լքել է id Software-ը։ Այդ տեղեկությունը հայտնել է ստուդիայի տնօրեն Թիմ Վիլիթսը, ինչպես նաև ինքը՝ Ջոնը Թվիթերի իր էջում[7]։

Արտաքին տեսաֆայլեր
Ջոն Կարմակի ելույթը BAFTA Fellowship մրցանակաբաշխության ժամանակ(անգլ.) YouTube-ում


2016 թվականի մարտին Ջոն Կարմակը ներկայացվել է BAFTA Fellowship-ի հատուկ մրցանակի՝ խաղային ինդուստրիայում ունեցած ներդրման համար[8][9]։

2019 թվականի նոյեմբերի 13-ին Ջոն Կարմակը հայտարարեց «Oculus Rift» նախագծից հեռանալու մասին, որպեսզի կենտրոնանա սեփական նախագծի՝ ուժեղ արհեստական ինտելեկտի ստեղծման վրա[10]։

Տեխնոլոգիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալգորիթմների հայտնի իրացումներ․

  • Adaptive tile refresh (Commander Keen)"։
  • Ray casting (Hovertank 3D, Catacomb 3-D, Wolfenstein 3D
  • Binary space partitioning (Doom, Quake
  • Surface caching (Quake
  • Shadow volume|Carmack’s reverse (Doom 3
  • MegaTexture (Rage

Խաղային նախագծեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացված է ժամանակագրական կարգով։

Թողարկման ամսաթիվ Անվանում Մշակող Հրատարակիչ պաշտոն
հոկտեմբերի 4, 2011 Rage id Software Bethesda Softworks տեխնիկական տնօրեն
օգոստոսի 18, 2009 Wolfenstein Raven Software Activision Blizzard շարժիչի մշակող
նոյեմբեր 2008 Wolfenstein RPG id Software Electronic Arts մշակող
սեպտեմբերի 28, 2007 Enemy Territory: Quake Wars Splash Damage Activision ծրագրավորող
մայիսի 1, 2006 Orcs & Elves Fountainhead Entertainment Electronic Arts պրոդյուսեր/ծրագրավորող/սցենարիստ
հոկտեմբերի 18, 2005 Quake 4 Raven Software և id Software Activision տեխնիկական տնօրեն
սեպտեմբերի 13, 2005 Doom RPG Fountainhead Entertainment id Software պրոդյուսեր/ծրագրավորող
ապրիլի 3, 2005 Doom 3: Resurrection of Evil Nerve Software Activision տեխնիկական տնօրեն
օգոստոսի 3, 2004 Doom 3 id Software Activision տեխնիկական տնօրեն
նոյեմբերի 19, 2001 Return to Castle Wolfenstein Gray Matter Interactive, Nerve Software Activision տեխնիկական տնօրեն
դեկտեմբերի 15, 2000 Quake III: Team Arena id Software Activision ծրագրավորող
դեկտեմբերի 2, 1999 Quake III Arena id Software Activision ծրագրավորող
դեկտեմբերի 9, 1997 Quake II id Software Activision ծրագրավորող
մարտի 31, 1997 Doom 64 Midway Games Midway Games ծրագրավորող
հունիսի 22, 1996 Quake id Software id Software ծրագրավորող
մայիսի 31, 1996 Strife Rogue Entertainment Velocity շարժիչի մշակող
հոկտեմբերի 30, 1995 Hexen Raven Software id Software 3D-շարժիչի մշակող
հունիսի 17, 1995 Final Doom id Software GT Interactive ծրագրավորող
դեկտեմբերի 23, 1994 Heretic Raven Software id Software շարժիչի մշակող
հոկտեմբերի 10, 1994 Doom II: Hell on Earth id Software GT Interactive ծրագրավորող
դեկտեմբռրի 10, 1993 Doom id Software id Software ծրագրավորող
1993 Shadowcaster Raven Software Origin Systems 3D-շարժիչի մշակող
սեպտեմբերի 18, 1992 Spear of Destiny id Software Apogee Software ծրագրային ապահովման մշակող
մայիսի 5, 1992 Wolfenstein 3D id Software Apogee Software ծրագրավորող
1991 Catacomb 3-D id Software Softdisk ծրագրավորող
1991 Commander Keen: Aliens Ate My Babysitter! id Software FormGen ծրագրավորող
դեկտեմբերի 15, 1991 Commander Keen: Goodbye Galaxy! id Software Apogee Software ծրագրավորող
1991 Commander Keen: Keen Dreams id Software Softdisk ծրագրավորող
1991 Shadow Knights id Software Softdisk դիզայն/ծրագրավորում
1991 Rescue Rover 2 id Software Softdisk ծագրավորող
1991 Rescue Rover id Software Softdisk ծագրավորող
1991 Hovertank 3D id Software Softdisk ծագրավորող
1991 Dangerous Dave in the Haunted Mansion id Software Softdisk ծրագրավորող
դեկտեմբռրի 14, 1990 Commander Keen: Invasion of the Vorticons id Software Apogee Software ծրագրավորող
1990 Slordax: The Unknown Enemy Softdisk Softdisk ծրագրավորող
1990 Catacomb II Softdisk Softdisk մշակող
1990 Catacomb Softdisk Softdisk ծրագրավորող
1990 Dark Designs II: Closing the Gate Softdisk Softdisk ծրագրավորող/դիզայներ
1990 Dark Designs: Grelminar's Staff Ջոն Կարմակ Softdisk մշակող
1990 Tennis Ջոն Կարմակ Softdisk մշակող
1990 Wraith: The Devil's Demise Ջոն Կարմակ Nite Owl Productions մշակող
1989 Shadowforge Ջոն Կարմակ Nite Owl Productions մշակող

Կինը՝ Քեթրին Աննա Քանգը, id Software ընկերության բիզնեսի զարգացման գծով նախկին տնօրենն է։ Նրանք ունեն երկու երեխա՝ ծնված 2004 և 2009 թվականներին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. https://www.gamechoiceawards.com/archive/lifetime
  3. 3,0 3,1 «Джон Кармак сворачивает деятельность своей космической компании». CyberSecurity.ru. 2013 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  4. The Most Influential People in Computer Gaming(անգլ.) // Computer Gaming World : journal. — Ziff Davis, 1997. — № 159. — С. 56.
  5. «Кушнер Дэвид. Masters of Doom» (ռուսերեն). samlib.ru. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 8-ին.
  6. Константин Ходаковский (2013 թ․ օգոստոսի 7). «Джон Кармак стал техническим директором Oculus» (ռուսերեն). 3DNews. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.
  7. Илья Гавриченков (2013 թ․ նոյեմբերի 23). «Джон Кармак покинул id Software» (ռուսերեն). 3DNews. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.
  8. Юлия Позднякова (2016 թ․ մարտի 24). «Джон Кармак получит премию BAFTA за вклад в игровую индустрию» (ռուսերեն). 3DNews. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
  9. «John Carmack To Be Honoured With BAFTA Fellowship» (անգլերեն). BAFTA. 2016 թ․ մարտի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
  10. Devin Coldewey (2019 թ․ նոյեմբերի 14). «John Carmack steps down at Oculus to pursue AI passion project 'before I get too old'». TechCrunch (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Կարմակ» հոդվածին։