Ռեբեկա Հոլլ
Ռեբեկա Հոլլ բրիտանական անգլերեն՝ Rebecca Hall | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3, 1982[1][2][3][…] (42 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Roedean School? և Սուրբ Եկատերինայի քոլեջ |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն և ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և կինեմատոգրաֆ |
Ծնողներ | հայր՝ Փիթեր Հոլ, մայր՝ Maria Ewing? |
Ամուսին(ներ) | Մորգան Սպեկտոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Ռեբեկա Հոլլ (անգլ.՝ Rebecca Hall, մայիսի 3, 1982[1][2][3][…], Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի։ Հոլլը առաջին անգամ նկարահանվել է 10 տարեկանում՝ 1992 թվականին «Երիցուկների դաշտ» հեռուստասերիալում, որի ռեժիսորը իր հայրն էր՝ Պիտեր Հոլլը։ Նրա պրոֆեսիոնալ բեմական նորամուտը եղել է «Տիկին Ուորենի մասնագիտությունը» ներկայացումով, որը նրան բերեց Յան Չարլզոն մրցանակը։ 2006 թվականի «Սկսել տասից» (Starter for 10) կինոնկարի առաջին դեբյուտից հետո Հոլլը ստացել է իր բեկումնային դերը Քրիստոֆեր Նոլանի «Հեղինակություն» թրիլլերում։ 2008 թվականին Հոլլը նկարահանվել է Վիկիի դերում, Վուդի Ալլենի «Վիկի Քրիստինա Բարսելոնա» ռոմանտիկ կատակերգություն-դրամայում, որի համար ստացել է «Ոսկե գլոբուս» լավագույն դերասանուհի անվանակարգում։ Այնուհետև հայտնվել է բազմաթիվ ֆիլմերում ներառյալ Ռոն Հովարդի «Ֆրոսթն ընդդեմ Նիքսոնի»(Frost / Nixon (2008)) պատմական դրաման, Բեն Աֆլեքի «Քաղաքը» (The Town (2010)) պատմական դրաման, «Էքստրասենս» սարսափ թրիլլերը, Երկաթե մարդը 3 գերհերոսական ֆիլմը, «Գերակայություն» (Transcendence (2014)) գիտական գեղարվեստական կինոնկարը, «Նվերը» հոգեբանական թրիլլեր և «Պրոֆեսոր Մարսթոնը և Հրաշք կանայք» (Professor Marston and the Wonder Women (2017)) կենսագրական դրաման։ 2016 թվականին ֆիլմ-քննադատները գովաբանել էին Հոլլին՝ լրագրող Քրիստին Չաբակի՝ «Քրիստին» կենսագրական դրամայում իր խաղի համար[5]։
2009 թվականին նա արժանացել է Բրիտանական ակադեմիայի հեռուստատեսության մրցանակին երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում 4-րդ ալիքով հեռարձակվող «Կարմիր ձիավարություն» մինի-սերիալում խաղացած դերի համար։ 2013 թվականին առաջադրվել է Բրիտանական ակադեմիայի հեռուստատեսության մրցանակին՝ լավագույն դերասանուհի անվանակարգում, BBC Two-ով հեռարձակվող «Շքերթի ավարտը» ֆիլմում իր կատարման համար։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլլը ծնվել է 1982 թվականի մայիսի 3-ին Լոնդոնում[6] ագլիացի ռեժիսոր, Թագավորական շեքսպիրյան թատերախմբի հիմնադիր Փիթեր Հոլլի և ամերիկացի օպերային երգչուհի Մարիա Էվինգի ընտանիքում։ Նրա մոր նախնիները աֆրոամերիկացի, շոտլանդացի և հոլանդացիներ էին[7][8][9][10]։ 1990 թվականին ծնողները բաժանվել են[7]։ Հոլլը հոր կողմից հինգ եղբայր և քույր ունի՝ բեմական ռեժիսոր Էդվարդ Հոլլը, պրոդյուսեր Քրիստոֆեր Հոլլը, դերասանուհիներ Ջենիֆեր Քերոն Հոլլը և Էմմա Հոլլը, և դիզայներ Լյուսի Հոլլը[7][11]։
Հոլլը հաճախել է Ռոյեդանի դպրոցը, որտեղ նա դարձել է «գլխավոր աղջիկ» (ուսանողական խորհրդի նախագահ)[7]։ Նա սովորել է անգլիական գրականություն Քեմբրիջի Սբ. Քաթարինի քոլեջում, սակայն 2002 թվականին վերջին կուրսից դուրս է մնացել[7][12][13]։ Քեմբրիջում ուսանելու ընթացքում նա ակտիվ գործունեություն է ծավալել ուսանողական թատրոնի բեմում, ինչպես նաև հիմնել է սեփական թատերախումբը[14] : Նա The Marlowe Society-ի (թատերական ակումբ Քեմբրիջի համալսարանում) անդամ էր, խաղացել է մի շարք ներկայացումներում այդ թվում Դեն Սթիվենսի հետ[15][16]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմ և հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլիի առաջին պրոֆեսիոնալ դերը եղել է 1992 թվականին, երբ նա ինը տարեկանում փոքրիկ Սոֆիի դերում հայտնվել է Մերի Ուոլսի «Երիցուկների դաշտ» հեռուստասերիալում, որի ռեժիսորը իր հայրն էր[17]։ Նրա գեղարվեստական կինոնկարի առաջին դեբյուտը եղել է 2006 թվականին, որպես Ռեբեկա Էպշտեյն, սցենարիստ և նովելիստ Դևիդ Նիքոլսի «Սկսենք տասից» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմում։ Նա իր առաջընթացն ունեցել է Սառա Բորդենի դերում՝ Քրիստոֆեր Նոլանի «Հեղինակություն» ֆիլմում (2006)։ Այնուհետև 2007 թվականին նա հայտնվել է Ստեֆան Պոլիակոֆի «Ջոյի պալատում» ֆիլմում[18], ինչպես նաև նկարահանվել է հեռուստատեսային մի շարք այլ ֆիլմերում, այդ թվում՝ «Լայն Սարգասոյի ծովը» ու «Ռետինե սիրտը»։
Հոլլի հովիվուդյան համբավը մեծացել է, երբ նա նկարահանվել է Վուդի Ալենի «Վիկի, Քրիստինա, Բարսելոնա» ֆիլմում (2008) որպես գլխավոր հերոսներից մեկը՝ Վիկի[19]։ Նրա կատարումը լավ է ընդունվել[19], և նա առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի լավագույն դերասանուհի անվանակարգում։ 2008 թվականին նկարահանվել է Ռոն Հովարդի պատմական դրամա «Ֆրոստն ընդդեմ Նիկսոնի» ֆիլմում որպես Մայքլ Շին՝ Դեյվիդ Ֆրոստի ընկերուհի։ Հաջորդ տարի նա նկարահանվել է բրիտանական «Դորիան Գրեյ» ֆանտաստիկ-սարսափ ֆիլմում, որը հիմնված է Օսկար Ուայլդի 1890 թվականի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպի վրա։
«Տուր խնդրում եմ» կինոնկարում փոքր դերակատարումից հետո նկարահանվել է Բեն Աֆլեքի «Գողերի քաղաք» (2010) քրեական դրամայում[19]։ 2010 թվականի հունիսին նա արժանացել է Բրիտանական ակադեմիայի հեռուստատեսության մրցանակին որպես երկրորդ կարգի լավագույն դերասանուհի 2009 թվականին 4-րդ հեռուստաալիքով հեռարձակվող «Կարմիր ձիավարություն» ֆիլմում Պաուլա Գարլանդի դերի համար[20]։ Հաջորդ տարի նա գլխավոր դեր է խաղացել բրիտանական «Էքստրասենս» միստիկ թրիլլերում, որը թողարկվել է 2011 թվականի սեպտեմբերին.[21][22]:
2012 թվականին նա ստանձնել է Բեթ Ռայմերի դերը «Վեգասի ֆորտունան» կատակերգական դրամայում։ Մի անգամ նա ասել է, որ «խաղում է Ռայմերի դերը որպես բնությամբ ներշնչված ուժ, որը ինչ-որ կերպ կարողանում է գոյատևել վտանգավոր աշխարհում բնավորության հստակ ուժով»[23]։
Նա հաջորդ անգամ նկարահանվել է BBC / HBO / VRT-ի արտադրած «Երթի ավարտը» հեռուստասերիալում (2012) Բենեդիկտ Քամբերբեչի դեմ, որը նրան բերել է BAFTA հեռուստատեսության մրցանակ լավագույն դերասանուհի անվանակարգում[24]։
2013 թվականին Հոլլը փոխարինել է Ջեսիկա Չեսթեյնին որպես Մայա Հանսեն «Երկաթե մարդը 3» գիտաֆանտաստիկ ֆիլմում։ Նույն թվականին նա հայտնվել է «Փակ շրջան» քաղաքական թրիլլերում (2013)։ Այնուհետև նկարահանվել է Ուոլի Պֆիսթերի ռեժիսորական դեբյուտային «Գերակայություն» ֆիլմում ընդդեմ Ջոնի Դեփի (2014)[25]։
2015 թվականին Հոլլը նկարահանվել է «Կիսաքանդ» (Tumbledown) ռոմանտիկ կատակերգությունում և Ջոել Էդգերտոնի ռեժիսորական դեբյուտային «Նվեր» ֆիլմում[26][27]։
2016 թվականին «Քրիստին» կենսագրական դրամայում Հոլլը խաղացել է իրական կերպար՝ լրատվական լրագրող Քրիստին Չուբուկի դերը։ Variety-ն (ամերիկյան շաբաթական պարբերական) նրան անվանել է «աննկատ էլեկտրականություն այն լավագույն դերում, որը մինչ այս առաջարկվել է նրան»[28]։
2017 թվականին Հոլլը միացել է «Անձրևոտ օր Նյու Յորքում» ամերիկյան ռոմանտիկ կատակերգությանը, որը նրան կրկին միավորել է Վուդի Ալենի հետ[29]։ 2018 թվականի հունվարին Ռեբեկա Հոլլը Ինստագրամի իր էջում հայտարարել է, որ զղջում է ֆիլմի վրա աշխատելու համար և այլևս երբեք չի աշխատի Ալենի հետ։ Նա իր աշխատավարձը նվիրաբերել է Time’s Up շարժմանը (հոլիվուդյան հայտնիների կողմից հիմնադրված շարժում՝ ընդդեմ սեռական ոտնձգությունների)[30]։
Թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլլի պրոֆեսիոնալ բեմական դեբյուտը եղել է 2002 թվականին, երբ նա խաղացել է Վիվի դերը Լոնդոնի Ստրենդ թատրոնում իր հոր՝ «Տիկին Ուորենի մասնագիտությունը» ներկայացման մեջ։ Նրա կատարումը նկարագրվել է որպես «հիանալի»[31] և «տաղանդավոր»[32], որը 2003 թվականին բերեց Յան Չարլզոն մրցանակը[33][34]։
2003 թվականին Հոլլի հայրը նշել է իր հիսուն տարին որպես թատրոնի ռեժիսոր հինգ ներկայացումների թատերաշրջան բեմադրելով Բաթի արքայական թատրոնում։ Նա խաղացել է այս պիեսներից երկուսում, հայտնվել որպես Ռոզալինդա իր հոր «Ինչպես կցանկանաք» ներկայացման մեջ[35], որը նրան բերել է Չարլսոնի երկրորդ նոմինացիան և խաղացել է Դեյվիդ Հերբերթ Լոուրենսի «Պայքարը Բարբարայի համար» Թեա Շարոկի գլխավոր դերում[36]։
2004 թվականին նա խաղացել է երեք ներկայացումներում Բաթի արքայական թատրոնում Փիթեր Հոլլ ընկերության համար, որոնցից երկուսի ռեժիսորը հայրն էր։ Առաջինը՝ «Մարդ և Գերմարդ» (Man and Superman) ներկայացումն է, որում նա խաղացել է Աննայի դերը, երկրորդը՝ «Գալիլեոյի դուստրը», որում նա խաղացել է Քույր Մարիա Սելեստին և երրորդը՝ Մոլիերի «Դոն Խուան» Էլվիրայի դերը (ռեժիսոր՝ Շարոկ)[37]։
2005 թվականին Հոլլը կրկնել է Ռոզալինդի դերը «Ինչպես քեզ դուր է գալիս» (As You Like It)-ի տուրիստական արտադրության մեջ՝ կրկին իր հոր ղեկավարությամբ։ Այս շրջագայության ընթացքում հյուրախաղեր են ունեցել Քինգսթոնի Ռոուզ թատրոնում, Նյու Յորքի Բրուքլին երաժշտության ակադեմիայում, Սան Ֆրանցիսկոյի «Կուրրան» թատրոնում[38] և Լոս Անջելեսի «Ահմանսոն» թատրոնում[39]։
2008-2009 թվականներին Հոլլը հայտնվել է Սեմ Մենդեսի «Կամուրջ» նախագծի առաջին ներկայացման մեջ որպես Հերմիոնե՝ «Ձմեռային հեքիաթ»-ում և Վարյա՝ «Բալի այգին» պիեսում[40]։ Նախագիծը նույն դերասանական կազմով ներկայացումներ է տվել Գերմանիայում, Հունաստանում, Նոր Զելանդիայում, Սինգապուրում, Իսպանիայում, Միացյալ Թագավորությունում և Միացյալ Նահանգներում[41]։
2010-2011 թվականներին Լոնդոնի ազգային թատրոնում խաղացել է Վիոլայի դերը «Տասներկուերորդ գիշեր» բեմադրության մեջ, որի ռեժիսորը կրկին իր հայրն էր[42]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին ԶԼՄ-ների կողմից ենթադրություն եղավ, որ սիրային կապ կա Հոլլի և ռեժիսոր Սեմ Մենդեսի միջև, ով այդ ժամանակ ամուսնացած էր Քեյթ Ուինսլեթի հետ։ Նրանք հարաբերությունների մեջ են եղել 2011 թվականից մինչև 2013 թվականը։ 2014 թվականին Հոլլը հանդիպել է Մորգան Սպեկտորին, ում հետ այդ ժամանակ նկարահանվում էին Բրոդվեյի արտադրության մեջ։ 2015 թվականին նրանք ամուսնացել են։ 2018 թվականին զույգը հայտարարել է, որ երեխայի են սպասում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Ֆիլմի անունը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
2006 | Սկսել տասից | Ռեբեկա Էփշտեյն | |
Հեղինակություն | Սառա Բորդեն | ||
2008 | Վիկի Քրիստինա Բարսելոնա | Վիկի | |
Ֆրոսթն ընդդեմ Նիկսոնի | Քերոլին Քուշինգ | ||
Պաշտոնական ընտրություն | Էմիլլի Դիկինսոն | Կարճամետրաժ ֆիլմ | |
2009 | Դորիան Գրեյ (ֆիլմ) | Էմիլի Ուոտոն | |
2010 | Տուր խնդրում եմ | Ռեբեկա | |
Գողերի քաղաքը | Քլեր Քեսեյ | ||
Ամեն ինչ անցողիկ է | Սամանտա | ||
2011 | Մուրճերի պարկ | Մել | |
Էքստրասենս | Ֆլորենս Կարկատ | ||
2012 | Վեգասի ֆորտունան | Բեթ Ռայմեր | |
2013 | Երկաթե մարդը 3 | Մայա Հանսեն | |
Փակ շղթա | Կլաուդիա Սիմոնս-Հովե | ||
Խոստում | Շառլոտ Հոֆմայստեր | ||
2014 | Գերակայություն | Էվելին Քաստեր | |
2015 | Անմահը | Հաննա | |
Նվեր | Ռոբին Կալլեմ | ||
2016 | Քրիստին | Քրիստին Չաբակ | |
Մեծ և բարի հսկան | Մերի | ||
2017 | Ընթրիք | Կատելին Լոհմանը | |
Թույլտվություն | Աննա | Նաև ռեժիսոր | |
Պրոֆեսոր Մարսթոնը և հրաշք կանայք | Էլիզաբեթ Հոլովեյ Մարսթոն | ||
2018 | Միրայն ապագայից | Մայրիկի ձայնը | Անլիական ակումբ |
Երազանքի հետևից | Ջուլս | ||
Հոլմսը և Ուոթսոնը | բժիշկ Գրեյս Հարտ | ||
2019 | Անձրևոտ օր Նյու Յորքում | Քոնի | |
2020 | Գիշերային տուն | Բեթ | Նաև գործադիր պրոդյուսեր |
2021 | Գոձիլան ընդդեմ Քոնգի | Հետարտադրություն |
Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Վերնագիր | Նշումներ |
---|---|---|
TBA | Անցում | Հետարտադրություն |
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Վերնագիր | Նշումներ |
---|---|---|
TBA | Անցում | Հետարտադրություն |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Title | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1992 | Երիցուկների դաշտ | փոքրիկ Սոֆի | |
1993 | Փիթեր նապաստակի և ընկերների աշխարհը | Լյուսի | |
Մի թողեք ինձ այսպես | Լիզի Նեյլ[43] | ||
2006 | Լայն Սարգասոյի ծով | Անտուանետ Քոսվեյ | |
2007 | Rubberheart (short) | Մեգգի[44] | Հոլի մի կարճ պատմվածքի հիման վրա |
Ջոյի առանձնատունը | Թինա | ||
2008 | Էյնշտեյնը և Էդդինգթոնը | Վենիֆրեդ Դդդինգթոն | |
2009 | Կարմիր ձիավարություն 1974 | Փաուլա Գառլենդ | |
2012 | Շքերթի ավարտը (հեռուստասերիալ) | Սիլվիա Տիտյենս | |
2015 | Ղեկավարման ծածկագրերը | Ռեբեկա Ռոթմենսըն[45] | |
2016 | Հորասը և Փիթը | Ռաքել | Դրվագ #1.1 |
2019 | Պատմություններ Լուպից | Լորետտա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Births, Marriages & Deaths Index of England & Wales, 1916–2005
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ http://www.theatreworldawards.org/past-recipients.html
- ↑ M. Smith, Nigel (2016 թ․ հունվարի 24). «Christine review: Rebecca Hall astonishes in real-life horror story». The Guardian. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ Births, Marriages & Deaths Index of England & Wales, 1916–2005. Gives name at birth as "Rebecca Maria Hall".
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Hattenstone, Simon (2010 թ․ հունիսի 12). «Who, me? Why everyone is talking about Rebecca Hall». The Guardian. London. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Isenberg, Barbara (1992 թ․ նոյեմբերի 8). «MUSIC No-Risk Opera? Not Even Close Maria Ewing, one of the most celebrated sopranos in opera, leaps again into the role of Tosca, keeping alive her streak of acclaimed performances while remaining true to herself». Los Angeles Times. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
- ↑ McLellan, Joseph (1990 թ․ նոյեմբերի 15). «Article: Extra-Sensuous Perception;Soprano Maria Ewing, a Steamy 'Salome'». The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ Marsh, Robert C. (1988 թ․ դեկտեմբերի 18). «Growth of Maria Ewing continues with 'Salome' // Role of princess proves crowning achievement». Chicago Sun-Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Rebecca Hall Relationships». TV Guide. Վերցված է 2014 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Former Cambridge student takes her first leading role» (PDF). The Cambridge Student. 2011 թ․ նոյեմբերի 3. էջ 06.(չաշխատող հղում)
- ↑ Farber, Jim (2005 թ․ փետրվարի 20). «For Rebecca Hall, it's all in the family business». U-T San Diego. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «The Prestige production notes» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Macbeth». Marlowe Society. 2002. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Rebecca Hall takes the lead». The Daily Telegraph. 2011 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Hall of fame: Rebecca Hall». The Daily Telegraph. 2008 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Grant, J. "BBC, HBO unite for Poliakoff copro", C21 Media, 9 November 2006.
- ↑ 19,0 19,1 19,2 Nugent, Benjamin (2010 թ․ ապրիլի 30). «Rated 'R' for Rebecca». gq. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Awards Database – The BAFTA site». Bafta.org. Արխիվացված է օրիգինալից 2012-11-05-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «It's Time for StudioCanal's Awakening». Dread Central.
- ↑ Optimum Releasing website. Արխիվացված 2016-04-26 Wayback Machine. Retrieved 19 August 2011
- ↑ «Lay the Favourite – review». London Evening Standard. 2012. Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին. «plays Raymer as an endearing force of nature who somehow manages to survive in a dangerous world through sheer force of character»
- ↑ O'Donovan, Gerard (2013 թ․ մայիսի 10). «Baftas 2013: the contenders». The Daily Telegraph. Վերցված է 2017 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «Rebecca Hall Joins Transcendence With Johnny Depp & Paul Bettany». Empire. 2013 թ․ մարտի 5. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
- ↑ Pamela McClintock. «Berlin: Rebecca Hall to Star Opposite Jason Sudeikis in 'Tumbledown'». The Hollywood Reporter.
- ↑ «Joel Edgerton Receives The Gift». Dread Central. 2015 թ․ մարտի 25. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
- ↑ Lodge, Guy (2016 թ․ հունվարի 24). «Sundance Film Review: 'Christine'». Variety. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Kilday, Gregg (2017 թ․ սեպտեմբերի 11). «Diego Luna, Liev Schreiber Join Woody Allen's New Movie». The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Stefansky, Emma (2018 թ․ հունվարի 13). «Rebecca Hall Donated Her Salary from Woody Allen's Next Movie to Time's Up». Vanity Fair. New York City: Condé Nast. Վերցված է 2018 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Billington, M. "Mrs Warren's Profession", Guardian Unlimited: Arts, 11 October 2002. Retrieved 9 November 2006.
- ↑ Loveridge, L. "Mrs Warren's Profession: A CurtainUp London Review", CurtainUp, ~11 October 2002. Retrieved 9 November 2006.
- ↑ Lathan, P. (2003 թ․ ապրիլի 20). «Another Hall Hits the Heights». The British Theatre Guide. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Paddock, Terri (2003 թ․ ապրիլի 14). «Rebecca Hall & Tempest Two Win Charleson Awards». whatsonstage.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Brantley, Ben (2003 թ․ դեկտեմբերի 15). «THEATER REVIEW; Actress Finds Shadows in Shakespearean Spunk». The New York Times. Վերցված է 2011 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Spencer, Charles (2003 թ․ հուլիսի 10). «Long-lost – but no masterpiece». The Telegraph. London. Վերցված է 2011 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Cripps, Charlotte (2004 թ․ հուլիսի 15). «Rebecca Hall: My art belongs to Daddy». The Independent. London. Վերցված է 2011 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Connema, Richard (2005 թ․ ապրիլի 15). «Sir Peter Hall's Production of The Bard's As You Like It is Stimulating». talkinbroadway.com. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Haithman, Diane (2005 թ․ փետրվարի 25). «Taking the fast lane to success». Los Angeles Times. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Mendes and Spacey in theatre link». BBC News. 2007 թ․ ապրիլի 3.
- ↑ Bridge project info at BAM Արխիվացված 14 Մայիս 2009 Wayback Machine bam.org
- ↑ Benedict, David (2011 թ․ հունվարի 23). «Twelfth Night». Variety.
- ↑ https://www.filmaffinity.com/uk/film996977.html
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
- ↑ https://www.slashfilm.com/steve-mcqueen-hbo/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեբեկա Հոլլ» հոդվածին։ |
|
- Մայիսի 3 ծնունդներ
- 1982 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի անգլիացի դերասանուհիներ
- 21-րդ դարի կանայք
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Անգլիացի դերասաններ
- Անգլիացի կանայք
- Անգլիացի կինոդերասանուհիներ
- Բրիտանացի կինոդերասանուհիներ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Թատրոնի դերասաններ