Jump to content

Ռեցեսիվություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռեցեսիվություն (լատին․՝ recessus - նահանջ, հեռացում), երկու ալելային գեների փոխհարաբերության ձևերից, որի դեպքում դրանցից մեկը (ռեցեսիվը) ավելի թույլ է ազդում օրգանիզմի համապատասխան հատկանիշի արտահայտման վրա, քան մյուսը՝ դոմինանտը։

Ռեցեսիվություն հասկացողությունը տվել է Գ․ Մենդելը։ Լրիվ դոմինանտության ժամանակ գենի դոմինանտ ձևը () արտահայտվում է և հոմոզիգոտ () և հետերոզիգոտ () վիճակում, իսկ ռեցեսիվը ()՝ միայն հոմոզիգոտ (

Ռեցեսիվ հատկանիշի դրսևորման բնույթը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեցեսիվ հատկանիշի դրսևորման բնույթը կարող է փոփոխվել արտաքին պայմանների ազդեցությամբ։ Մարդու նյութափոխանակության բնածին խախտումների նշանակալի մասը ժառանգվում են ռեցեսիվ տիպով, և հիվանդության կլինիկական պատկերն արտահայտվում է միայն հոմոզիգոտների մոտ (հետերոզիգոտների հիվանդությունը չի արտահայտվում դոմինանտ գենի գործունեության հետևանքով)։

Վնասակար ռեցեսիվ գեները կարող են հոմոզիգոտ վիճակի անցնել մոտ ազգակիցների խաչասերման (ինբրիդինգ) ժամանակ։ Դրա հետ մեկտեղ ռեցեսիվ մուտացիաները արժեքավոր նյութ են սելեկցիոն պրակտիկայում։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «OMIM Entry — *612349 — PHENYLALANINE HYDROXYLASE; PAH». OMIM.org.
  • «Cat Coat Color». Vgl.ucdavis.edu. doi:10.1111/j.1365-2052.2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  • Carr, Steven M. «Extensions to Mendelian Analysis». Mun.ca. Memorial University of Newfoundland. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 651