Ռոբերտ Սապոլսկի
Ռոբերտ Սապոլսկի Robert Morris Sapolsky | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 6, 1957[1] (67 տարեկան) Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | հրեա |
Մասնագիտություն | համալսարանի դասախոս, գրող, կենսաբան, նյարդաբան, ակադեմիկոս և նյարդակենսաբան |
Գործակից | Stanford University Biology Department? և Stanford University Neurology & Neurological Sciences Department? |
Հաստատություն(ներ) | Սթենֆորդի համալսարան և Քենիայի ազգային թանգարաններ |
Գործունեության ոլորտ | Էթոլոգիա, neuroendocrinology?[2], կենսաբանություն[2], Նյարդավիրաբուժություն, նյարդագիտություն[2], մարդաբանություն, primatology? և նյարդաբանություն[2] |
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան, Ռոքֆելլերի համալսարան և John Dewey High School? |
Կոչում | John A. and Cynthia Fry Gunn Professorship? |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[2] |
Գիտական ղեկավար | Bruce McEwen? |
Պարգևներ | |
Կայք | profiles.stanford.edu/robert-sapolsky(անգլ.) |
Robert Sapolsky Վիքիպահեստում |
Ռոբերտ Մորիս Սապոլսկի (անգլ.՝ Robert Sapolsky, ապրիլի 6, 1957[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի հանրահայտ նեյրոէնդոկրինոլոգ, Ստենֆորդի համալսարանի կենսաբանության և նեյրոբժշկության պրոֆեսոր, գիտական գրքերի հեղինակ։ Ռոբերտ Սապոլսկին աշխարհի առաջատար նեյրոկենսաբաններից մեկն է։ Նա հանդիսանում է Քենիայի Կապիկների հետազոտման ինստիտուտի թանգարանի (անգլ.՝ Institute of Primate Research Museums of Kenya ) գիտաշխատող և հանրահայտ ՄակԱրթուր գիտաթոշակի (անգլ.՝ MacArthur Fellowship ) ստացող։ Նրան անվանում են «Մեր ժամանակների ամենալավ գիտական գրողներից մեկը» կամ «Բնական պատմության առաջատար մասնագետներից մեկը»։ Բացի բազմաթիվ գիտական հոդվածներից, Սապոլսկին մի շարք գիտական և գիտամատչելի գրքերի հեղինակ է[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սապոլսկին ծնվել է Բրուքլինում՝ Սովետական Միությունից գաղթած օրթոդոքս հրեա ընթանիքում։ Մանկուց նա հետաքրքրվում էր կապիկներով, 12 տարեկանում նա արդեն նամակներ էր գրում հայտնի պրիմատոլոգներին։
Սապլոսկին հաճախել է Ջոն Դուիի անվան բարձրագույն դպրոց(անգլ.՝ John Dewey High School) ։ Իր դպրոցական տարիներին Սապոլսկին շարունակել է գրքեր կարդալ իրեն հետաքրքրող թեմայով և սկսել է սովորել սվահիլի[5]։
1978 թվականին Սապոլսկին ավարտել է Հարվարդի համալսարանը ՝ կենսաբանական մարդաբանություն մասնագիտությամբ[6][7]։
1987 թվականից սկսած աշխատում է Ստենֆորդում, որտեղ 1995 թվականին ստանում է պրոֆեսորի հաստիք։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստենֆորդում անցկացրած իր երեսուն տարիների ընթացքում Սապոլսկին ուսումնասիրել է տարբեր տեսակի հիվանդությունների և ստրեսների առաջացման դրդապատճառները։ Նա ճանապարհոդել է Քենիա՝ Մասայ Մարա ազգային արգելոց (անգլ.՝ Masai Mara National Reserve), ուսումնասիրելու պավիանների մի քանի խմբեր և պարզելու, թե ինչ ազդեցություն ունեն նրանց մեջ հաստատված խմբային հիերարխիան, սոցիալական պահելաձևը կամ անհատական հատկանիշները ստրեսների առաջացման և խորացման վրա։
Սապոլսկու կենսաբանական լաբորատորիան աշխատում է երեք կարևոր հիմնախնդիրների շուրջ՝ ինչպես է մահանում նեյրոնը, ինչպես է նեյրոնի մահը արագացվում ստրեսի պատճառով, գենային թերապիայի նոր ռազմավարությունների մշակում, որոնք կպաշտպանեն վտանգված նեյրոնները տարատեսակ հիվանդույթուններից։ Հայտնաբերվող շարունակական ստրեսը կարող է լուրջ վնասներ պատճառել հիպպոկամպուսին ՝ գլխուղեղի այն բաժինը, որը պատասխանատու է հիշողությունների և սովորելու համար։
Գրելու հմտությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբերտ Սապոլսկին զարգացրել է իր գրելու հմտություններն Աֆրիկայում՝ դաշտային հետազոտությունների անցկացման ժամանակ։ Նա աշխատում և ապրում էր մենակ , առանց որևէ ընկերակցության և արտաքին աշխարհի հետ կապի միջոցների։ Այդ ժամանակ նա ընտելացել էր նամակներ գրել իր բոլոր ծանոթներին ՝ նրանցից պատասխան ստանալու ակնկալիքով։ Հետզհետե նա գնալով ավելի էր հմտացել նույն ինֆորմցիան ավելի հակիրճ և հասկանալի վերարտադրելու և փոխացնելու գործում։ Այժմ Սապոլսկին հիմնականում գրում է Սան Ֆրանցիսկոն Ստենֆորդի հետ կապող գնացքով երթևեկելիս։
Սապոլսկին հայտնի է դարձրել Նյու Յորքեր (անգլ.՝ The New Yorker) թերթում տպագրված մի շարք Էսսեների շնորհիվ։
Անձնական հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սապոլսկին աթեիստ է։ Չնայած այն հանգամանքին, որ նա դաստիարակվել է հավատացյալ հրեաների ընտանիքում, 13 տարեկանից սկսած Սապոլսկին սկսել է հրաժարվել իր ունեցած կրոնական պատկերացումներից։ Համարում է դա իր կյանքի շրջադարձային կետերից մեկը[8] ։
Գրքացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սապոլսկին հետևյալ գրքերի հեղինակն է՝
- Ստրես, ծերացող ուղեղը ու նեյրոնի մահվան մեխանիզմները (անգլ.՝ Stress, the Aging Brain, and the Mechanisms of Neuron Death), MIT Press հրատարակչություն,1992թ.[9]
- Ինչպես են զեբրերը խուսափում խոցերից (անգլ.՝ Why Zebras Don't Get Ulcers ), Holt Paperbacks հրատարակչություն, 1994թ.
- Տեստոստերոնի հետ կապված խնդիրը, և այլ էսսեներ մարկային անհարմարությունների կենսաբանության շուրջ (անգլ.՝ The Trouble with Testosterone: And Other Essays on the Biology of the Human Predicament ), Holt Paperbacks հրատարակչություն, 1997թ.
- Աղբով սնվող կապիկները (անգլ.՝ Junk Food Monkeys ), Headline Publishing հրատարակչություն, 1997թ.
- Մի պրիմատի օրագրեր (անգլ.՝ A Primate's Memoir ), Touchstone Books հրատարակչություն, 2002թ.
- Մանքիլուվ և կենդանիների կյանքին նվիրված այլ էսսեներ (անգլ.՝ Monkeyluv : And Other Essays on Our Lives as Animals ), Scribner հրատարակչություն, 2005թ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 The MacArthur Fellows Program: the first fifteen years, 1981-1996 — John D. and Catherine T. MacArthur Foundation, 1997. — P. 181.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://www.apa.org/about/awards/scientific-contributions?tab=3
- ↑ Ռորբերտ Սապոլսկի, Ինչպես եմ ես գրում
- ↑ «Կենսաբան , ով համերաշխության մեջ է ապրում իր ներքի կապիկի հետ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Ռոբերտ Սապոլսկի։ Ստրեսի վերաբերյալ մեր ունեցած պատկերացումների տասնամյակների առաջընթանցի մասին». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Ռոբերտ Սապոլսկի, linkedin անձնական էջը(չաշխատող հղում)
- ↑ «Հավատն ու կենսաբանությունը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Ռորբերտ Սապոլսկի, գրքերը Amazon կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Սապոլսկի» հոդվածին։ |
|