Ստոունուոլի խռովություններ
Ստոունուոլի խռովություններ | |||
---|---|---|---|
Միակ հայտնի լուսանկարը, որն արվել է խռովությունների առաջին գիշերվա ընթացքում, անկախ լուսանկարիչ Ջոզեֆ Ամբրոզինիի կողմից։ Նկարում պատկերված է նույնասեռական երիտասարդների բախումը ոստիկանների հետ, Ստոունուոլ Ին, 1969թ.[1] | |||
Ամսաթիվ | հունիսի 28 - հուլիսի 3, 1969[2] | ||
Վայր | «Ստոունուոլի Ինն» բար, Գրինվիչ Վիլիջ, Ստորին Մանհեթեն, Նյու Յորք, Նյու Յորք նահանգ, ԱՄՆ | ||
Պատճառ | Ընդդեմ տեղի ԼԳԲՏ համայնքի | ||
Նպատակ | Գեյ-ազատագրական շարժումը և ԱՄՆ-ում քսաներորդ դարի պայքարը ԼԳԲՏ իրավունքների համար | ||
Մեթոդ | Հանկարծակի ներխուժում, բողոքի ակցիաները | ||
Հակամարտող կողմեր | |||
|
Ստոունուոլի խռովություններ (հայտնի է նաև որպես Ստոունուոլի ապստամբություն, Ստոունուոլի դիմադրություն կամ պարզապես Ստոունուոլ), 1969 թվականի հունիսի 28-ի վաղ առավոտյան Նյու Յորքի Ստորին Մանհեթենի Գրինվիչ Վիլիջի հարևանությամբ գտնվող Ստոունուոլ Ին բար ոստիկանության հանկարծակի ներխուժման արդյունքում առաջացած ինքնաբուխ բողոքի ցույցեր՝ ոստիկանության և տեղի ԼԳԲՏ համայնքի միջև։ Երբ ոստիկանությունը սկսեց բռնի ուժ գործադրել, Ստոունուոլի, Վիլիջի այլ գեյ և լեսբի-բարերի մշտական հաճախորդները և հարևան թաղամասի փողոցների բնակիչները սկսեցին ինքնապաշտպանական գործողություններ իրականացնել։ Այս խռովությունները համարվում են ուշագրավ իրադարձություն, որը ամբողջությամբ վերափոխեց գեյ-ազատագրական շարժումը և ԱՄՆ-ում քսաներորդ դարի պայքարը ԼԳԲՏ իրավունքների համար[3][4][5]։
Ինչպես այդ ժամանակ տարածված էր գեյ-բարերի համար, Ստոունուոլ Ինն-ը պատկանում էր ամերիկյան մաֆիային[6][7][8]։ Թեև 1960-ականներին ոստիկանության հանկարծակի ներխուժումները գեյ բարերի վրա սովորական էին, 1969 թվականի հունիսի 28-ին ԱՄՆ ոստիկանական սպաները չկարողացան զսպել իրավիճակը Ստոունուոլ Ինում։ Նյու Յորքի ոստիկանության և Գրինվիչ Վիլիջի գեյ բնակիչների միջև լարվածությունը ավելի բռնկվեց հաջորդ գիշեր և վերածվեց բողոքի ցույցերի։ Շաբաթների ընթացքում գյուղի բնակիչները ինքնակազմակերպվեցին և դարձան ակտիվիստական խմբեր, որոնք պահանջում էին իրենց իրավունքը՝ ապրելու առանց ձերբակալվելու վախի և ազատ՝ անկախ իրենց սեռական կողմնորոշումից։ Նոր ձևավորված ակտիվիստական կազմակերպությունները կենտրոնացան առերեսման մարտավարության վրա, և մի քանի ամիսների ընթացքում ստեղծվեցին երեք թերթ, որոնք աջակցում էին գեյերի և լեսբիների իրավունքներին։
Խռովություններից մեկ տարի անց՝ 1970 թվականի հունիսի 28-ին, տեղի ունեցան առաջին գեյ Հպարտության շքերթները Չիկագոյում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում և Սան Ֆրանցիսկոյում[9]։ Մի քանի տարիների ընթացքում ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում ստեղծվեցին նույնասեռականների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ։ Այսօր, ամեն տարի հունիսին տեղի են ունենում «Հպարտության շքերթ»-ի միջոցառումները՝ ի պատիվ Ստոունուոլում տեղի ունեցած բռնի խռովությունների։
Ստոունուոլի ազգային հուշարձանը հիմնադրվել 2016 թվականին՝ բախումների վայրում[10]։ Ստոունուոլի խռովությյան 50-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցել էին մոտ 5 միլիոն մարդ[11], իսկ 2019 թվականի հունիսի 6-ին Նյու Յորքի ոստիկանության կոմիսար Ջեյմս Փ. Օ'Նիլը պաշտոնական ներողություն խնդրեց 1969 թվականին Ստոունուոլում ոստիկանության սպաների գործողությունների համար[12][13]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1950 և 1960-ական թվականներին շատ քիչ հաստատություններ կային, որոնք ընդունում էին նույնասեռական մարդկանց, իսկ այն հաստատությունները, որոնք ընդունում էին, հաճախ ղեկավարվում էին կազմակերպված հանցավոր խմբերի կողմից՝ այն ժամանակ գեյ-բարերի անօրինական բնույթի պատճառով։ Միևնույն ժամանակ Գեյ բարերի սեփականատերերն ու մենեջերները հազվադեպ էին նույնասեռականներ։ 1950 և 1960-ականների հոմոֆոբ իրավական համակարգը[14] դրդում էր Միացյալ Նահանգների առաջին նույնասեռական խմբերին ապացուցել, որ գեյերը կարող են հասարակության մաս կազմել։ Այնուամենայնիվ, 1960-ականների վերջին տարիներին տարբեր սոցիալական և քաղաքական իրադարձություններ սկսվեցին կատարվել, ներառյալ քաղաքացիական իրավունքների շարժումը, 1960-ականների հակամշակույթը և Վիետնամական պատերազմը։ Այս բոլոր իրադարձությունները հող նախապատրաստեցին և ակտիվիստական մթնոլորտ ստեղծեցին Ստոունուոլի խռովությունների համար։
Նույնասեռականությունը 20-րդ դարի ԱՄՆ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ում Երկրորդ համաշխարհային պատերազմի սոցիալական ցնցումներից հետո, ինչպես պատմաբան Բարրի Ադամն է նշում, շատ մարդիկ զգացին «նախապատերազմյան սոցիալական կարգը վերականգնելու և փոփոխությունների ուժերը զսպելու բուռն ցանկությունը»[15]։ Հակակոմունիզմյան ազգային շեշտադրումից ոգեշնչված՝ սենատոր Ջոզեֆ Մաքարթին լսումներ է անցկացրել՝ ԱՄՆ կառավարությունում, ԱՄՆ բանակում և պետականորեն ֆինանսավորվող այլ գործակալություններում և հաստատություններում կոմունիստների որոնման համար, ինչը ԱՄՆ բնակչության մոտ հանգեցրել էր ազգային պարանոյայի։ Անարխիստները, կոմունիստները և մյուսները, որոնք դիտվում էին որպես հակաամերիկյան և դիվերսիոն խմբեր, համարվում էին երկրի անվտանգության սպառնալիք։ Ամերիկայի Պետդեպարտամենտը գեյերին և լեսբիներին ներառել էր այս ցուցակում այն պնդմամբ, որ նրանք կարող էին հեշտությամբ շանտաժի ենթարկվել։ 1950 թվականին Քլայդ Ռ. Հոուին իր կողմից ղեկավարված Սենատի հետաքննության զեկույցում նշում էր. «Ընդհանուր կարծիք կա, որ նրանք, ովքեր այլասերվածության բացահայտ գործողություններ են կատարում, չունեն նորմալ մարդկանց բնորոշ հուզական կայունությունը»[16] և ասել է, որ բոլոր պետական հետախուզական մարմինները «լիովին համաձայն են, որ սեռականորեն այլասերվածները Կառավարությունում անվտանգությանը վտանգ են ներկայացնում»[17]։ 1947-1950 թվականներին 1700 դաշնային աշխատանքի դիմում մերժվել է, 4380 մարդ ազատվել է զինվորական ծառայությունից, իսկ 420 մարդ հեռացվել է պետական պաշտոններից՝ նույնասեռական լինելու կասկածանքով[18]։
1950 և 1960-ական թվականների ընթացքում ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) և ոստիկանական բաժանմունքները իրենց մոտ էին պահում հայտնի նույնասեռականների, նրանց ընկերների ու նրանց կողմից հաճախ այցելվող հաստատությունների ցուցակները։ ԱՄՆ փոստային բաժանմունքը հետևում էր այն հասցեներին, որոնցով նույնասեռականության հետ կապված նյութեր էին ուղարկվել[19]։ Նահանգային և տեղական իշխանությունները նույնպես հետևեցին այդ օրինակին։ Արդյունքում փակվել են գեյերին և լեսբիներին սպասարկող բարերը, իսկ այդ բարեր հաճախորդները ձերբակալվել էին և բացահայտվել թերթերում։ Իշխանությունները ապա արգելեցին հակառակ սեռի հագուստ կրելը, իսկ համալսարանները հեռացրեցին նույնասեռականության մեջ կասկածվող դասախոսներին[20]։
1952 թվականին Ամերիկյան հոգեբուժական միությունը նույնասեռականությունը ներառել էր ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկում (ԱՎՁ, անգլ.՝ Diagnostic and Statistical Manual of Mental Disorders, DSM)՝ որպես հոգեկան խանգարում։ Այս որոշումը արդարացնելու նպատակով 1962 թվականին լայնածավալ հետազոտություններ են անցկացվել, ըստ որի հակառակ սեռից պաթոլոգիական-թաքնված վախն առաջանում է ծնող-երեխա տրավմատիկ հարաբերությունների արդյունքում։ Այս տեսակետը մեծ ազդեցություն ունեցավ բժշկության մեջ[21]։ 1956 թվականին, այնուամենայնիվ, հոգեբան Էվելին Հուկերը հետազոտություն է անցկացրել՝ համեմատելով հոմոսեքսուալ տղամարդկանց երջանկության ու հավասարակշռված լինելու բնույթները հետերոսեքսուալ տղամարդկանց հետ և արդյունքում ոչ մի տարբերություն չի գտել[22]։ Նրա հետազոտությունը ապշեցրել էր ԱՄՆ բժշկական հանրությանը և հերոս էր դարձրել բազմաթիվ գեյերի և լեսբիների համար[23]։ Նույնասեռականությունը, սակայնմ որպես հոգեկան խանգարում մինչև 1974 թվականը մնացել էր ԱՎՁ-ում[24]։
Հոմոֆիլ ակտիվիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս բոլոր իրադարձություններին ի պատասխան իրարից անկախ երկու կազմակերպություններ են հիմնադրվել։ Երկուսն էլ նպատակ ունեին օգնել գեյերի և լեսբիներին, տրամադրել սոցիալական այնպիսի հնարավորություններ, որտեղ նրանք կարող էին շփվել միմյանց հետ առանց ձերբակալվելու վախի։ Լոս Անջելեսում բնակվող նույնասեռականները 1950 թվականին ստեղծել են «Մատաշինի հասարակություն» կազմակերպությունը (անգլ.՝ Mattachine Society), որի համար գրասենյակ էր ծառայում ԼԳԲՏ իրավունքների պաշտպան և կոմունիստ ակտիվիստ Հարի Հեյի տունը[25]։ Կազմակերպության նպատակն էր համախմբել նույնասեռականներին, կրթել նրանց, ապահովել առաջնորդությամբ և օգնել, այսպես ասած, «սեռական շեղվածներին» իրավական խնդիրների կարգավորման հարցերում[26]։ Նման արմատական մոտեցումների արդյունքում առերեսվելով ծանր դիմադրության՝ 1953 թվականին Մատաշինը փորձեց ուշադրությունը բևեռել հասարակության հետ ձուլման և փոխադարձ հարգանքի վրա։ Նրանք պատճառաբանում էին, որ հոմոսեքսուալների վերաբերյալ տեսակետները կփոխվեն, եթե հասարակությանը կարողանան ապացուցել, որ գեյերն ու լեսբիները ոչնչով չեն տարբերվում հետերոսեքսուալներից[27][28]։ Շուտով Սան Ֆրանցիսկոյում մի քանի կանայք են հանդիպել իրար հետ՝ ստեղծելու համար լեսբիների քաղաքացիական և քաղաքական իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Բիլիտիսի դուստրերը» (անգլ.՝ Daughters of Bilitis, DOB) կազմակերպությունը[29][30]։ Թեև «Բիլիտիսի դուստրերը» կազմակերպությունը հիմնադրած ութ կանայք սկզբում հավաքվում էին իրենց հյուրասենյակներում՝ պարելու համար, կազմակերպության անդամների շատանալուն զուգընթաց այն սկսեց ձևավորել «Մատաշին»-ի նպատակների նման նպատակներ և քաջալերեց իր անդամներին դառնալ հասարակության մի մաս[31]։
Կառավարության բռնաճնշումների առաջին մարտահրավերներից մեկը տեղի է ունեցել 1953 թվականին։ ONE, Inc. անունով կազմակերպությունն սկսեց հրատարակել ONE հանդեսը։ ԱՄՆ փոստային ծառայությունը հրաժարվել էր փոստով ուղարկել հանդեսի օգոստոսյան համարը, որտեղ խոսվում է ամուսնության մեջ գտնվող նույնասեռականների մասին։ Փոստային ծառայությունը պատճառաբանում էր, որ չնայած համարը փաթաթված էր շագանակագույն թղթի մեջ, այն միևնույնն է, ուներ «խայտառակ» բովանդակություն։ Գործն ի վերջո հասնում է Գերագույն դատարան, որը 1958 թվականին որոշում է, որ ONE, Inc. կազմակերպությունը կարող է իրենց նյութերը ուղարկել փոստային ծառայության միջոցով[32]։
Հոմոֆիլ կազմակերպությունները (այդ ժամանակաշրջանում այսպես էին իրենց նույնականացնում նույնասեռական խմբերը) մեծացան և տարածվեցին ամբողջ Արևելյան ափով։ Այդ կազմակերպությունների անդամներն աստիճանաբար ավելի խիզախ էին դառնում։ Ֆրենկ Կամենին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հիմնեց Մատաշինի կազմակերպությունը։ Նա նույնասեռական լինելու համար հեռացվել էր ԱՄՆ բանակի քարտեզային ծառայությունից և աշխատանքին վերականգնվելու համար դատական հայց էր ներկայացրել։ Հայցը, սակայն, անհաջող ելք է ունեցել։ Կամենին գրել է, որ հոմոսեքսուալները ոչնչով չեն տարբերվում հետերոսեքսուալներից, և հաճախ դա ցանկացել է ցույց տալ հոգեկան առողջության մասնագետներին, որոնցից ոմանք հաճախում են Մատաշին և «Բիլիտիսի դուստրերը» կազմակերպությունները և անդամներին անվանում «աննորմալ»[33]։
1965 թվականին Կուբայի նույնասեռականների աշխատանքային ճամբարների մասին լուրերը Նյու Յորքում և Վաշինգտոն ԿՇ-ում հիմնադրված Մատաշին կազմակերպությունների անդամներին ոգեշնչել էր բողոքի ցույցեր կազմակերպել Միավորված ազգերի կազմակերպության և Սպիտակ տան առջև։ Այնուհետև նմանատիպ ցույցեր տեղի ունեցան կառավարական մի շարք այլ շենքերի դիմաց։ Ցույցների նպատակը Կուբայում նույնասեռականների հանդեպ վատ վերաբերմունքի[34][35] և Միացյալ Նահանգներում աշխատելու խտրականության դեմ բողոքելն էր։ Այս ցույցերը շոկի ենթարկեցին շատ գեյերի և վրդովվեցրին Մատաշինի և «Բիլիտիսի դուստրերը» կազմակերպության ղեկավարության որոշ մարդկանց[36][37]։ Միևնույն ժամանակ, քաղաքացիական իրավունքների շարժման և հակավիետնամյան պատերազմի ցույցերը 1960 թվականներին դարձան ավելի ակներև, հաճախակի և բռնի, շատացան նաև ոստիկանության հետ նրանց բախումները[38]։
Վաղ դիմադրություններ և խռովություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի քանի փոքր գեյ համայնքներում կային մարդիկ, որոնք մարտահրավեր էին նետել գոյություն ունեցած գենդերային պատկերացումներին։ Նրանք կանացի տղամարդիկ և առնական կանայք էին, կամ մարդիկ, ովքեր կամ ամբողջ ընթացքում, կամ որոշ ժամանակով հագնվում և ապրում էին այնպես, ինչպես բնորոշ չէ իրենց կենսաբանական սեռին։ Ժամանակակից եզրույթով նրանց դասում էր տրանսվեստիտների շարքին, և նրանք սեռական փոքրամասնությունների ամենաակնառու ներկայացուցիչներն էին։ Նրանք հավատում էին Mattachine Society-ի և DOB-ի կողմից խնամքով մշակված այն պատկերին, ըստ որի նույնասեռականները ընդունելի և նորմալ մարդիկ են[39]։ Մատաշինը և DOB-ը հակառակ սեռի հագուստ կրելու համար ձերբակալվածների դատավարությունները տեսնում էին որպես հոմոֆիլ կազմակերպությունների պայքարին զուգահեռ պայքար. դրանք թեև նման էին, այնուամենայիվ զգալիորեն տարբեր էին։
Գեյերը, լեսբիները, բիսեքսուալները և տրանսգենդերները 1959 թվականին Լոս Անջելեսի Կուպեր Դո-Նաթս սրճարանում ոստիկանության ոտնձգություններին ի պատասխան փոքր դիմադրություն են կազմակերպել[40]։ 1966 թվականին դրեգ քուինները, սեքս-աշխատողները և տրանսգենդեր կանայք[41] նստած էին եղել Սան Ֆրանցիսկոյի Կոմպտոնի ճաշարանում, երբ ոստիկանությունը է ժամանել ձերբակալելու նրանց, ովքեր ֆիզիկապես նման էին տղամարդկանց, բայց հագել էին կանացի շորեր։ Խռովությունը սկսվեց հաճախորդների կողմից ափսեների, բաժակների և պնակների ջարդելուց հետո, նրանք կոտրեցին ճաշարանի դիմացի օրգանական ապակուց պատրաստված պատուհանները և վերադարձան մի քանի օր հետ՝ կոտրելու արդեն փոխված պատուհանները[42]։ Պրոֆեսոր Սյուզան Ստրայքերը Կոմպտոնի ճաշարանի խռովությունը դասակարգում է որպես «տրանսգենդերների նկատմամբ խտրական գործողություն, ոչ թե խտրականություն՝ կապված անձի սեռական կողմնորոշման հետ»։ Նա խռովությունը կապում է գենդերային, ռասայական և դասակարգային հարցերի հետ, որոնք արժեզրկվել են հոմոֆիլ կազմակերպությունների կողմից[39]։ Սա սկիզբ է դրել Սան Ֆրանցիսկոյում տրանսգենդերների պաշտպանության ակտիվիզմին[42]։
Գրինվիչ Վիլիջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանհեթենի Գրինվիչ Վիլիջ և Հարլեմ թաղամասերը Առաջին համաշխարհային պատերազմից հետո բազմաթիվ գեյ և լեսբի մարդկանց բնակավայրն էր (այն բանից հետո, երբ բանակում ծառայածներին հնարավորթյուն տրվեց վերաբնակեցվել ավելի մեծ քաղաքներում)։ Գեյերի և լեսբիների համայնքը, որը թերթերում հիշատակվում էր որպես «կարճ մազերով կանայք և երկար մազերով տղամարդիկ», հաջորդ երկու տասնամյակների ընթացքում զարգացրին առանձնահատուկ ենթամշակույթ[43]։ ԱՄՆ-ում ոգելից խմիչքներն արգելող օրենքը չկանխատեսված կերպով օգուտ բերեց նույնասեռական հաստատություններին, քանի որ ալկոհոլի օգտագործումը (ինչպես նաև որոշ վարքագծեր, որոնք անբարոյական էին համարվում) մղվեց ավելի ընդհատակյա (գաղտնի) իրակացման։ Թեև Նյու Յորքում նույնասեռականության և մասնավոր ձեռնարկությունների դեմ օրենք էր մտցվել, սակայն ալկոհոլի մեծ պահանջարկը, գաղտնի գարեջրատները և հանպատրաստից ստեղծված խմելու օբյեկտները այնքան շատ էին, որ ոստիկանությունը չէր կարողանում հետևել բոլորին[44]։ Այնուամենայնիվ, ոստիկանական հանկարծակի ներխուժումները շարունակվում էին, ինչի արդյունքում 1926 թվականին փակվեցին այնպիսի խորհրդանշական հաստատություններ, ինչպիսին է «Եվայի ապաստարանը»[45]։
1950-ականների սոցիալական ռեպրեսիան Գրինվիչ Վիլիջում հանգեցրել է մշակութային հեղափոխության։ Բանաստեղծների մի խումբ, որոնք հետագայում կոչվեցին Բիթ բանաստեղծներ, սկսեցին գրել ժամանակի հասարակական կառուցվածքի չարիքների մասին՝ անվիճելի սոցիալական համապատասխանությունների, սպառողականության և նեղմիտության փոխարեն փառաբանելով անարխիան, թմրանյութերը և հեդոնիստական հաճույքները։ Նրանցից Ալեն Գինզբերգը և Ուիլյամ Սյուարդ Բերրոուզը, երկուսն էլ Գրինվիչի բնակիչներ, նույնպես ուղղակիորեն և անկեղծորեն գրել են նույնասեռականության մասին։ Նրանց գրվածքները գրավեցին ազատամիտ համախոհներին, ինչպես նաև համայնք փնտրող նույնասեռականներին[46]։
1960-ականների սկզբին քաղաքապետ Ռոբերտ Ֆ. Վագներ կրտսերի հրամանով մեծ արշավ թափ առավ՝ Նյու Յորքը գեյ-բարերից մաքրելու համար։ Քաղաքապետն անհանգստացած էր 1964 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ քաղաքի ընդհանուր պատկերով։ Քաղաքը չեղյալ էր համարել ալկոհոլ վաճառելու լիցենզիայի օրենքը, և ոստիկանության գաղտնի աշխատակիները փորձում էին որքան հնարավոր է շատ նույնասեռական տղամարդկանց հայտնաբերել[47]։ Ծպտյալ ոստիկաները փորձում էր «թակարդի» մեջ գցել նույնասեռական տղամարդկանց մի քանի ձևերով, օրինակ՝ խմիչք առաջարկելով կամ զրույցի բռնվելով։ Եթե այնպես էր ստացվում, որ խոսակցությունը տանում էր նրան, որ գաղտնի ոստիկանը և նույնասեռականության մեջ կասկածվող տղամարդը պետք է առանձնանային, ոստիկանը նույն տեղում ձերբակալում էր նրան։ New York Post-ը հրատարակել էր մի ձերբակալման մասին, որը տեղի է ունեցել մարզասրահի հանդերձարանում։ Այդ ժամանակ ծպտյալ ոստիկանը բռնել է իր ցայլքից և սկսել է տնքալ, որին ի պատասխանը նույնսեռականության մեջ կասկածվող տղամարդը հարցրել է, թե արդյոք նա նրա մոտ ամեն ինչ կարգին է։ Այդ ժամանակ վերջինս ձերբակալվել է[48]։ Շատ քիչ փաստաբաններ ցանկություն կհայտնեին պաշտպանել նման անցանկալի գործերը, և այդ փաստաբաններից ոմանք անգամ վերադարձնում են իրենց վճարներրը ձերբակալող սպային[49]։
Մատաշինի հասարակությանը հաջողվել էր նորընտիր քաղաքապետ Ջոն Լինդսեյին համոզել վերջ դնել Նյու Յորքում ոստիկանության կողմից նման վարքագծին։ Սակայն նրանք շարունակում էին դժվար ժամանակներ ապրել Նյու Յորք Նահանգի ալկոհլային օրենքներով զբաղվող մարմնի հետ։ Թեև ոչ մի օրենք չէր արգելում նույնասեռականներին ալկոհոլ վաճառել, սակայն դատարանը այդ մարմնին տվել էր իրավասություն՝ հաստատելու և չեղարկելու ալկոհոլի լիցենզիաները այն ձեռնարկությունների հետ, որոնք կարող են դառնալ «անկարգ»[8][50]։ Չնայած գեյերի և լեսբիների մեծ թվին, որոնք Գրինվիչ Վիլիջը իրենց տունն էին համարում, բացի բարերից շատ քիչ տեղեր կային, որտեղ նրանք կարող էին ազատ հավաքվել (առանց ծեծի ենթարկվելու կամ ձերբակալվելու)։ 1966 թվականինին Նյու Յորքի Մատաշինը Գրինվիչ Վիլիջի Հուլիոս կոչվող բարում, որտեղ հաճախ էին նույնասեռականներ այցելում, «sip-in» էր կազմակերպել՝ ցույց տալու համար, թե ինչ խտրականությունի են առերեսվում նույնասեռական մարդիկ։
Գեյերի և լեսբիների կողմից այցելված բարերից և ոչ մեկը նույնասեռականների սեփականությունը չէր։ Գրեթե բոլորը պատկանում և վերահսկվում էին ամերիկյան հանցավոր մաֆիայի կողմից, որը լավ չէր վարվում մշտական այցելուների հետ (ալկոհոլի հետ ջուր էին խառնում կամ կամ ավելի թանկ վաճառում խմիչքները)։ Այնուամենայիվ, նրանք նաև կաշառում էին ոստիկաններին՝ նրանց հանկարածկի ներխուժումները կանխելու համար[8][51]։
Ստոունուոլի Ինն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստոունուոլի Ինն բարը, որը գտնվում էր Քրիստորֆեր 51 և 53 փողոցում, մի քանի այլ հաստատությունների հետ միասին պատկանում էր Ջենովեզի հանցավոր ընտանիքին[6][8]։ Այն Ամերիկյան մաֆիայի մաս կազմող «Հինգ ընտանիքներ»-ից մեկն էր, որը Նյու Յորքում և Նյու Ջերսի բազմաթիվ կազմակերպված հանցագործություններ էր իրագործել[52]։ 1966 թվականին մաֆիայի երեք անդամներ 3,500 ամերիկյան դոլար էր ներդրել Ստոունուոլի Իննը գեյ բար սարքելու համար (մինչև այդ Ստոունուոլի Իննը ռեստորան և գիշերային ակումբ էր հետերոսեքսուալների համար)։ Շաբաթը մեկ անգամ ոստիկանության աշխատակիցը որպես կաշառք փողի ծրարներ էր հավաքում, քանի որ նոր հիմնադրված բարը ալկոհոլ վաճառելու լիցենզիա չուներ։ Այդ ծրարները հայտնի էին «gayola» անվամբ[53][54]։ Բարում հոսող ջուր չկար, իսկ կողտոտ բաժակները լվացվում էին ջրի բաքերում և միքանգամից օգտագործման դրվում[8][51]։ Չկային հրդեհային ելքեր, և զուգարանները կեղտոտ էին[55]։ Թեև բարում մարմնավաճառություն չկար, սակայն թմրանյութեր և սև շուկայի վաճառք, այնուամենայնիվ, կար։ Ստոունուոլի Իննը Նյու Յորքի միակ բարն էր, որտեղ գեյ տղամարդկանց թույլադրվում էր պարել[56]։ Պարելը համարվում էր վերաբացված բարի հիմնական գրավչությունը[57]։
1969 թվականին Ստոունուոլի Իննի այցելուներին դիմավորում էր դռնապանը, որը դռան դիտանցքից զննում էր հաճախորդներին։ Ալկոհոլ օգտագործելու օրինական տարիք սահմանվել էր 18 տարեկանը։ Որպեսզի կանխվեր ծպտյալ ոստիկանի (որոնց անվանում էին «Լիլի Լոու», «Կապույտ զգեստով Ալիսան» կամ «Բեթի Բեյջ»[58]) բար մուտք գործելը, դռնապանը կա՛մ պետք է ճանաչեր այցելուին, կա՛մ այցելուն պետք էր «գեյի տեսք ունենար»։ Հաճախորդները պարտավոր էին ստորագրել գրքի տակ, որպեսզի ապացուցեին, որ Ստոունուոլի Իննը մասնավոր «շշերի ակումբ» էր (անգլերեն «bottle club»-ից, սրանք ակումբներ էին, որտեղ հաճախորդներին իրենց պատկանող շշերի մեջ ալկոհոլ էր մատուցվում՝ հաշվի առնելով ալկոհոլի լիցենզիայի խիստ քաղաքականությունը), սակայն նրանք հազվադեպ էին ստորագրում իրենց իսկական անուններով։ Ստոունուոլն ուներ երկու պարահրապարակ։ Բարի ինտերիերը ներկված էր սև գույնով, ինչը ներսը դարձնում էր շատ մութ։ Եթե դրսում ոստիկանները էին նկատվում, վառվում էին սովորական սպիտակ լույսերը և ազդանշան էր տրվում, որպեսզի բոլորը դադարեին պարել կամ դիպչել միմյանց[58]։ Բարի հետևի մասում կար ավելի փոքր սենյակ, որտեղ գնում էին «քուինները»։ Ստոունուոլը այն երկու բարերից մեկն էր, որտեղ կարող էին դիմահարդարված և գզված մազերով (թեև տղամարդու հագուստով) ֆեմինին (կանացի) տղամարդիկ այցելել։ Դռնապանը ընդամենը մի քանի ամբողջությամբ դրեգ հագնված մարդկանց էր թողում ներս[59]։ Հաճախորդների «98 տոկոսը տղամարդիկ էին», սակայն երբեմն մի քանի լեսբիներ նույնպես այցելում էին բար։ Հաճախ պատանի անտուն տղաները, որոնք քնում էին մոտակայքում գտնվող Քրիստոֆեր այգում, փորձում էին ներս մտնել բար, որպեսզի այցելուները իրենց համար խմիչք գնեն[60]։ Հաճախորդների տարիքային կազմը տատանվում էր դեռահասներից մինչև երեսունականների կեսերը, իսկ ռասայական խառնուրդը ներառում էր հիմնականում սպիտակամորթներին, ապա սևամորթներին և իսպանական ծագում ունեցողներին[59][61]։ Տարբեր մարդկանց, գտնվելու վայրի և պարային գրավչության համար Ստոունուոլի Իննը շատերի կողմից հայտնի էր որպես «քաղաքի էն գեյ-բարը»[62]։
Գեյ բարերում ոստիկանության կողմից հանկարծակի ներխուժումները հաճախ տեղի ունեցող երևույթ էր. ամեն բարը ամիսը միջինում մեկ անգամ ներխուժման էր ենթարկվում։ Շատ բարեր ալկոհոլի պաշար էր պահում բարի հետևում գտնվող գաղտնի սենյակում կամ մի քիչ ներքև կայանած մեքենայում, որ ալկոհոլի հնարավոր բռնագրավման պարագայում բիզնեսը շարունակելու միջոցներ լիներ[6][8]։ Բարերի տնօրինությունը սովորաբար նախօրոք տեղյակ էր լինում ոստիկանության հանկարածակի ներխուժումների մասին (կաշառված ոստիկանների հուշումների շնորհիվ)։ Նման ներխուժումները տեղի էին ունենում բավականին վաղ երեկոյան, որից հետո միայն բարը սկսում էր իր բնականոն աշխատանքը[63]։ Նման մի ներխուժման ժամանակ ոստիկանները վառել են բարի լույսերը, ապա շարել հաճախորդներին և ստուգել վերջիններիս անձը հաստատող փաստաթղթերը։ Նրանք, որոնք չունեին այդ փաստաթղթերը կամ ամբողջությամբ հագնված էին դրեգով, ձերբակալվել էին, իսկ մնացածին թույլ էին տվել հեռանալ։ Տղամարդկանցից մի քանիսը, ներառյալ նրանք, որոնք դրեգ էին հագնված, որպես անձը հաստատող փաստաթուղթ ցույց էին տվել իրենց զինակոչի թուղթը։ Կանայք պարտավոր էին հագած լինել երեք կտորից բաղկացած կանացի հագուստ, իսկ եթե ոչ, ապա նրանք նույնպես ձերբակալվում էին։ Որպես կանոն, ձերբակալվում էին նաև բարերի աշխատակիցներն ու տնօրինությունը[63]։ 1969 թվականի հունիսի 28-ից առաջվա ժամանակահատվածը արդեն իսկ հայտնի էր տեղական բարեր ոստիկանության կողմից հանկարածակի ներխուժումներով (մինչև հունիսի 28-ը (շաբաթ) Ստոունուոլի Ինն ներխուժում է եղել նաև երեքշաբթի օրը[64]): Այդ ժամանակ Գրինվիչ Վիլիջում փակվել են շատ բարեր՝ ներառյալ Չեկերբորդը, Թեյլ-Ստարը և երկու այլ ակումբներ[65][66]։
Ըստ պատմաբան Դեյվիդ Քարթերի տված տեղեկությունների[67]՝ Ստոունուոլի մաֆիայի սեփականատերերը ու մենեջերը շանտաժի էին ենթարկում բարի ավելի հարուստ հաճախորդներին, հատկապես նրանց, որոնք աշխատում էին Մանհեթենի Ֆայնենշլ թաղամասում[8]։ Նրանք կարծես ավելի շատ գումար էին վաստակել շորթումից, քան բարում ալկոհոլ վաճառելուց։ Քարթերը եզրակացնում է, որ երբ ոստիկանությանը չհաջողվեց շանտաժից բավարար չափով գումար ստանալ, նրանք որոշեցին ընդմիշտ փակել Ստոունուոլի Իննը։
Խռովություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոստիկանության հանկարծակի ներխուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այդ երեկոյան երկու ոստիկաններ և երկու ծպտյալ ոստիկան մտել էին բար՝ վիզուալ ապացույցներ հավաքելու համար, իսկ դրսում նրանց ազդանշանին էին սպասում Հանրային վարքի ջոկատը (անգլ.՝ Public Morals Squad): Երբ ամեն ինչ պատրաստ էր, ոստիկանության ծպտյալ սպաները, օգտագործելով բարի վճարովի հեռախոսը, Նյու Յորքի վեցերորդ տեղամասից լրացուցիչ օգնություն են կանչել։ Ստոունուոլի աշխատակիցները չեն մտաբերում, որ իրենց հայտնած լինեն այդ գիշեր ոստկանական ստուգայցի մասին (քանի որ, սովորության համաձայն, կաշառքի դիմաց նրանց միշտ տեղեկացնում էին դրա մասին)։ Ըստ Դուբերմանի՝ խոսակցություններ կային, որ ոստիկանությունը հնարավոր էր գալ ստուգայցի, սակայն քանի որ արդեն ուշ երեկո էր, և նման ստուգայցները օրվա սկզբում էին լինում, բարի ղեկավարությունը այդ խոսակուցությունները անհիմն էր համարել։
1969 թվականին հունիսի 28-ին, շաբաթ օրը, գիշերը ժամը 01:20-ին, քաղաքացիական հագուստով (մուգ կոստյումներով) չորս ոստիկաններ, համազգեստ հագած պարեկային ծառայության երկու աշխատակիցներ, դետեկտիվ Չարլզ Սմայթը և փոխտեսուչ Սեյմուր Փայնը եկան Ստոունուոլ և տվեցին հետևյալ հրամանը. «Ոստիկանությո՛ւն, գրավե՛լ տարածքը»[69]։ Երաժշտությունն ընդհատվեց և վառվեցին բարի հիմնական լույսերը։ Այդ գիշեր բարում եղել է մոտ 205 մարդ։ Հաճախորդները, որոնք ոստիկանության ներխուժում երբեք չէին տեսել, շփոթված էին։ Մի քանիսը հասկացել էին պահը և խուճապահար ցանկանում էին թաքնվել կամ դուրս գալ բարից, սակայն դա նրանց չի հաջողվել։ Մայքլ Ֆեյդերը հիշում է.
Ամեն ինչ շատ արագ եղավ՝ գիտակցումից դուրս։ Ոչ մի տեղից հանկարծ ոստիկաններ հայտնվեցին և հրամայեցին շարք կանգնել և բարից դուրս գալու համար մեր անձը հաստատող փաստաթղթերը պատրաստ պահել - Մայքլ Ֆեյդեր
|
Ոստիկանության հանկարծակի այս ներխուժումը չէր անցել այնպես, ինչպես նախապես պլանավորված էր։ Սովորականի նման այցելուներին պետք էր շարել, ստուգել նրանց փաստաթղթերը, և ոստիկանության կին աշխատակիցները պետք է կանանց հագուստով հաճախորդներին տանեին զուգարան՝ նրանց սեռը ստուգելու համար։ Ապա ցանկացած մարդ, որը ֆիզիկապես տղամարդ էր, սակայն հագնված էր կանացի հագուստով, պետք է ձերբակալվեր։ Այդ գիշեր կանանցի հագուստ հագած տղամարդիկ հրաժարվեցին աշխատակիցների հետ գնալ ստուգման։ Շարք կանգնած տղամարդիկ նույնպես հրաժարվեցին ցույց տալ իրենց անձը հաստատող փաստաթուղթը։ Սրանից ելնելով, ոստիկանությունը որոշեց ներկա գտնվող բոլորին տանել բաժին՝ կանացի հագնված կասկածվող տղամարդկանց առանձնացնելով բարի հետևի սենյակում։ Ե՛վ հաճախորդները, և՛ ոստիկանության աշխատակինցերը հիշում են, որ շուտով բարում սկսեց տիրել անհանգստություն, երբ ոստիկաններից մի քանիսը խուզարկության ժամանակ «ոչ պատշաճ կերպով էին դիպչում» մի քանի լեսբիների[70]։
Երբևէ տեսե՞լ էիք, որ գյոթը կռվի ... Հիմա ժամանակները փոխվում են։ Երեքշաբթի գիշերը այդ անհեթեթության վերջին օրն էր ... Նպատակը հիմնականում մեկն էր. «այս տխմարությանը պետք է վերջ դրվի»
Ոստիկանները բարի ալկոհոլը պետք է պարեկային վագոններով տեղափոխեին։ Առգրավվել է գարեջրի 28 արկղ և 19 շիշ թունդ ալկոհոլային խմիչքներ, սակայն քանի որ պարեկային բանտարկյալներ տեղափոխող փակ ավտոմեքենաները դեռ չէին եկել, ոստիկանությունը բարի այցելուներին հրրամայել էր հերթում սպասել մոտ 15 րոպե[72]։ Նրանք, որոնք չէին ձերբակալվել, ազատ արձակվեցին մուտքի դռան մոտից, սակայն սովորականի նման նրանք միանգամից չլքեցին բարը։ Փոխարենը նրանք սպասեցին դրսում, և սկսվեց ամբոխ կուտակվել։ Մի քանի րոպեի ընթացքում դրսում արդեն հավաքվել էին 100-ից 150 մարդ (նրանցից ոմանք բարից ազատ արձակված հաճախորդներն էին, իսկ ոմանք սովորական անցորդներ, որոնք նկատել էին ոստիկանական մեքենաները և հավաքված ամբոխին)։ Ոստիկանները ուժ գործադրելով մի քանի հաճախորդների դուրս են հանել բարից։ Ազատ արձակված որոշ հաճախորդներ եկել են ամբոխի դիմաց՝ հատուկ կեցվածքներով և չափազանցված կերպով ոստիկաններին ողջունելու համար։ Ամբոխի ծափահարություններն էլ ավելի էին ոգևորել նրանց[73]։
Երբ առաջին պարեկային մեքենան եկավ, տեսուչ Փայնը հիշեց, որ ամբոխը, որոնցից շատերը նույնասեռականներ էին, առնվազն տասնապատիկ ավելացել էր ձերբակալվածների թվից[74]։ Ռադիոկապի հետ կապված խառնաշփոթը հետաձգեց երկրորդ բանտարկյալներ տեղափոխող փակ ավտոմեքենայի ժամանումը։ Ոստիկանները սկսեցին մաֆիայի անդամներին նստեցնել առաջին ավտոմեքենան՝ ներկա գտնվողների բացականչությունների և աղմուկի ներքո։ Ապա բարի աշխատողներին նստեցրին այդ մեքենաները։ Մի ականատես բղավել է. «Գեյ ուժ» (անգլ.՝ Gay power!), ինչ-որ մեկն էլ սկսել է երգել «We Shall Overcome» (հայ.՝ «Մենք կհաղթահարենք») երգը։ Այս ամբողջ ընթացքում հավաքվածներն արձագանքում էին հրճվանքով և ընդհանուր լավ հումորով, որը խառնված էր «աճող և ինտենսիվ թշնամանքով»[75]։ Ոստիկանության սպան դրեգ հագնված մի մարդու հրել էր, որն էլ ի պատասխան պայուսակով խփել։ Գրող Էդմունդ Ուայթը, որը ցույցի ժամանակ պատահմամբ անցնելիս է եղել բարի կողքով, հիշում է.
Բոլորը անհանգիստ, զայրացած և ոգևորված էին։ Ոչ ոք կարգախոս չուներ, ոչ ոք նույնիսկ կեցվածք չուներ, բայց ինչ-որ բանի համար հող էր ստեղծվում։ - [76]
|
Երբ շշուկներ տարածվեց, որ բարի ներսում ոստիկանները հաճախորդներին ծեծում էին, հավաքվածներն սկզբում կոպեկներ, ապա գարեջրի շշեր են նետել բանտարկյալներ տեղափոխող փակ ավտոմեքենաների ուղղությամբ։
Բռնության գործողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոստիկանները, փորձելով վերահսկել ամբոխի մի մասին, հարվածներ են հասցրել մի քանի մարդու, որից անցորդները ավելի են զայրացել։ Ոստիկանական վագոններում գտնվող ձերբակալված մի քանի մարդ փախչել են, երբ ոստիկանները նրանց առանց հսկողություն էին թողել (ըստ որոշ վկաների՝ ոստիկանները դիտավորյալ էին նրանց առանց հսկողության թողել[Ն 1][78]): Խռովությունները ավելի մեծ թափ են ստացել այն ժամանակ, երբ մարդիկ հասկացել էին՝ ինչ է կատարվում։ Ամբոխի միջից մեկը հայտարարել է, որ բարը ենթարկվել է ոստիկանական հետախուզման, քանի որ «ոստիկաններին չէին վճարել», որին ի պատասխան մեկ ուրիշն ասել էր՝ «դե եկեք վճարե՛նք նրանց»[79]։ Սրանից հետո ամբոխը սկսել է մետաղադրամներ նետել ոստիկանների ուղղությամբ, նրանց անվանելով «Խոզե՛ր» և «գյո՛թ ոստիկանները»։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Վկա Մորթի Մանֆորդը հայտարարել է. «Ես կասկած չունեմ, որ այդ մարդիկ միտումնավոր անպաշտպան են մնացել։ Ենթադրում եմ, որ ինչ-որ հարաբերություններ են եղել բարի ղեկավարության և տեղի ոստիկանության միջև, ուստի նրանք իսկապես չէին ցանկանում ձերբակալել այդ մարդկանց։ Նրանք պետք է ձևացնեին, թե իրենց գործն են անում:"[77]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Carter, 2004, էջ 162
- ↑ Grudo, Gideon (2019 թ․ հունիսի 15). «The Stonewall Riots: What Really Happened, What Didn't and What Became Myth». The Daily Beast.; «New-York Historical Society commemorates 50th anniversary of Stonewall Uprising with special exhibitions and programs». New-York Historical Society. 2019 թ․ ապրիլի 23.; «Movies Under the Stars: Stonewall Uprising». New York City Department of Parks and Recreation. 2019 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Julia Goicichea (2017 թ․ օգոստոսի 16). «Why New York City Is a Major Destination for LGBT Travelers». The Culture Trip. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Brief History of the Gay and Lesbian Rights Movement in the U.S». University of Kentucky. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 2-ին.; Nell Frizzell (2013 թ․ հունիսի 28). «Feature: How the Stonewall riots started the LGBT rights movement». Pink News UK. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 19-ին.; «Stonewall riots». Encyclopædia Britannica. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ US National Park Service (2016 թ․ հոկտեմբերի 17). «Civil Rights at Stonewall National Monument». US Department of the Interior. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.; «Obama inaugural speech references Stonewall gay-rights riots». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 Duberman, 1993, էջ 183
- ↑ Carter, 2004, էջեր 79–83
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 «Stonewall Uprising: The Year That Changed America – Why Did the Mafia Own the Bar?». American Experience. PBS. 2011 թ․ ապրիլ. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Heritage | 1970 Christopher Street Liberation Day Gay-In, San Francisco». SF Pride. 1970 թ․ հունիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Nakamura, David; Eilperin, Juliet (2016 թ․ հունիսի 24). «With Stonewall, Obama designates first national monument to gay rights movement». Washington Post. Վերցված է 2016 թ․ հունիսի 24-ին.
- ↑ About five million people attended WorldPride in NYC, mayor says By karma allen, July 2, 2019. Accessed July 4, 2019.
- ↑ Gold, Michael; Norman, Derek (2019 թ․ հունիսի 6). «Stonewall Riot Apology: Police Actions Were 'Wrong,' Commissioner Admits». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «New York City Police Finally Apologize for Stonewall Raids». advocate.com. 2019 թ․ հունիսի 6. Վերցված է 2019 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Carter, 2004, էջ 15
- ↑ Adam, 1987, էջ 56
- ↑ Edsall, 2003, էջ 277
- ↑ David K. Johnson (2004). The Lavender Scare: The Cold War Persecution of Gays and Lesbians in the Federal Government. University of Chicago Press, pp. 101–102, 114–115 0226404811
- ↑ Adam, 1987, էջ 58
- ↑ Edsall, 2003, էջ 278
- ↑ Adam, 1987, էջ 59
- ↑ Edsall, 2003, էջ 247
- ↑ Edsall, 2003, էջ 310
- ↑ Marcus, 2002, էջեր 58–59
- ↑ Mayes, Rick; Bagwell, Catherine; Erkulwater, Jennifer L. (2009). «The Transformation of Mental Disorders in the 1980s: The DSM-III, Managed Care and "Cosmetic Psychopharmacology"». Medicating Children: ADHD and Pediatric Mental Health. Harvard University Press. էջ 76. ISBN 978-0-674-03163-0. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Marcus, 2002, էջեր 24–25
- ↑ Adam, 1987, էջեր 62–63
- ↑ Adam, 1987, էջեր 63–64
- ↑ Marcus, 2002, էջեր 42–43
- ↑ Marcus, 2002, էջ 21
- ↑ Perdue, Katherine Anne (2014 թ․ հունիս). Writing Desire: The Love Letters of Frieda Fraser and Edith Williams—Correspondence and Lesbian Subjectivity in Early Twentieth Century Canada (PDF) (PhD). Toronto, Canada: York University. էջ 276. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Gallo, 2006, էջեր 1–5, 11
- ↑ Marcus, 2002, էջեր 47–48
- ↑ Marcus, 2002, էջեր 80–88
- ↑ Kirchick, James (2016 թ․ նոյեմբերի 27). «Fidel Castro's Horrific Record on Gay Rights». Daily Beast.
- ↑ Marc Stein (2012). Rethinking the Gay and Lesbian Movement. Routledge. ISBN 978-0415874106.
- ↑ Marcus, 2002, էջեր 105–108
- ↑ DiGuglielmo, Joey (October 20, 2011). "Steps to Stonewall". Washington Blade. Retrieved on November 5, 2012.
- ↑ Adam, 1987, էջեր 72–73
- ↑ 39,0 39,1 Stryker, Susan (Winter, 2008). "Transgender History, Homonormativity and Disciplinarity". Radical History Review, pp. 145–157.
- ↑ Faderman, Timmons, էջեր 1–2
- ↑ Devor, Aaron and Ardel Haefele-Thomas (2019). Transgender: A Reference Handbook, p. 30
- ↑ 42,0 42,1 Boyd, Nan Alamilla (2004). "San Francisco" in the Encyclopedia of Lesbian, Gay, Bisexual and Transgendered History in America, Ed. Marc Stein. Vol. 3. Charles Scribner's Sons. pp. 71–78.
- ↑ Edsall, 2003, էջեր 253–254
- ↑ Edsall, 2003, էջեր 255–256
- ↑ Gattuso, Reina (2019 թ․ սեպտեմբերի 3). «The Founder of America's Earliest Lesbian Bar Was Deported for Obscenity». Atlas Obscura.
- ↑ Adam, 1987, էջեր 68–69
- ↑ Carter, 2004, էջեր 29–37
- ↑ Carter, 2004, էջ 46
- ↑ Duberman, 1993, էջեր 116–117
- ↑ Carter, 2004, էջ 48
- ↑ 51,0 51,1 Duberman, 1993, էջ 181
- ↑ «The Changing Face of organize crime in New Jersey» (PDF). State of New Jersey Commission of Investigation. 2004 թ․ մայիս.
- ↑ Duberman, 1993, էջ 185
- ↑ Carter, 2004, էջ 68
- ↑ Carter, 2004, էջ 80
- ↑ Duberman, 1993, էջ 182
- ↑ Carter, 2004, էջ 71
- ↑ 58,0 58,1 Duberman, 1993, էջ 187
- ↑ 59,0 59,1 Duberman, 1993, էջ 189
- ↑ Duberman, 1993, էջ 188
- ↑ Deitcher, 1995, էջ 70
- ↑ Carter, 2004, էջ 74
- ↑ 63,0 63,1 Duberman, 1993, էջեր 192–193
- ↑ Carter, 2004, էջեր 124–125
- ↑ Teal, 1971, էջ 4
- ↑ Eskow, Dennis (1969 թ․ հունիսի 29). «4 Policemen Hurt in 'Village' Raid: Melee Near Sheridan Square Follows Action at Bar». The New York Times. էջ 33. (subscription required)
- ↑ Carter, 2004, էջեր 96–103
- ↑ Carter, 2004, photo spread, p. 1
- ↑ Carter, 2004, էջ 137
- ↑ Carter, 2004, էջ 141
- ↑ Carter, 2004, էջ 143
- ↑ Carter, 2004, էջ 142
- ↑ Teal, 1971, էջ 2
- ↑ Carter, 2004, էջ 147
- ↑ Carter, 2004, էջեր 147–148
- ↑ Carter, 2004, էջ 148
- ↑ Marcus, 2002, էջ 128
- ↑ Carter, 2004, էջ 154
- ↑ Carter, 2004, էջ 156
Ընդհանուր և օգտագործված աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Adam, Barry (1987). The Rise of a Gay and Lesbian Movement. G. K. Hall & Co. ISBN 978-0-8057-9714-5.
- Bronski, Michael, ed. (2003). Pulp Friction: Uncovering the Golden Age of Gay Male Pulps. St. Martin's Press. ISBN 978-0-312-25267-0.
{{cite book}}
: Text "St. Martin's Griffin" ignored (օգնություն) - Cain, Paul (2007). Leading the Parade: Conversations with America's Most Influential Lesbians and Gay Men. Scarecrow Press, Inc. ISBN 978-0-8108-5913-5.
- Carter, David (2004). Stonewall: The Riots that Sparked the Gay Revolution. St. Martin's Press. ISBN 978-0-312-34269-2.
- Clendinen, Dudley and Nagourney, Adam (1999). Out for Good. Simon & Schuster. ISBN 978-0-684-81091-1.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - Deitcher, David, ed. (1995). The Question of Equality: Lesbian and Gay Politics in America Since Stonewall. Scribner. ISBN 978-0-684-80030-1.
- Duberman, Martin (1993). Stonewall. Penguin Books. ISBN 978-0-525-93602-2.
- Edsall, Nicholas (2003). Toward Stonewall: Homosexuality and Society in the Modern Western World. University of Virginia Press. ISBN 978-0-8139-2211-9.
- Faderman, Lillian (1991). Odd Girls and Twilight Lovers: A History of Lesbian Life in Twentieth Century America. Penguin Books. ISBN 978-0-14-017122-8.
- Faderman, Lillian; Timmons, Stuart (2006). Gay L.A.: A History of Sexual Outlaws, Power Politics and Lipstick Lesbians. Basic Books. ISBN 978-0-465-02288-5..
- Fejes, Fred (2008). Gay Rights and Moral Panic: The Origins of America's Debate on Homosexuality. Palgrave MacMillan. ISBN 978-1-4039-8069-4.
- Gallo, Marcia (2006). Different Daughters: A History of the Daughters of Bilitis and the Rise of the Lesbian Rights Movement. Seal Press. ISBN 978-1-58005-252-8.
- Hoffman, Amy (2007). An Army of Ex-Lovers: My life at the Gay Community News. University of Massachusetts Press. ISBN 978-1558496217.
- Katz, Jonathan (1976). Gay American History: Lesbians and Gay Men in the U.S.A. Thomas Y. Crowell Company. ISBN 978-0-690-01165-4.
- LaFrank, Kathleen, ed. (1999 թ․ հունվար). National Historic Landmark Nomination: Stonewall (PDF). US Department of the Interior: National Park Service.
- Marcus, Eric (2002). Making Gay History. HarperCollins]]. ISBN 978-0-06-093391-3.
- Teal, Donn (1971). The Gay Militants. St. Martin's Press. ISBN 978-0-312-11279-0.
- Williams, Walter; Retter, Yolanda, eds. (2003). Gay and Lesbian Rights in the United States: A Documentary History. Greenwood Press. ISBN 978-0-313-30696-9.
- Witt, Lynn; Thomas, Sherry; Marcus, Eric, eds. (1995). Out in All Directions: The Almanac of Gay and Lesbian America. New York: Warner Books. ISBN 978-0-446-67237-5.