Սևիչե
Սևիչեի բաղադրիչները | |
Պերուական խոհանոց[1] | |
Տեսակ | ճաշ և հում ձկից ուտեստ |
Ենթատեսակ | հում ձկից ուտեստ |
Առաջացման երկիր | Պերու |
Ceviche Վիքիպահեստում |
Սևիչե (սեբրիչե, իսպ.՝ ceviche, cebiche, seviche կամ sebiche), ձկով կամ ծովամթերքով ուտեստ, որի հայրենիքը Պերուն է[2][3]։ Ճաշատեսակը լայն տարածում է գտել Լատինական Ամերիկայի շատ երկրների խոհանոցներում, թեև բաղադրատոմսերը կարող են զգալիորեն տարբերվել։ Օրինակ՝ Կոլումբիայում օգտագործում են տոմատի մածուկ կամ կետչուպ։
Սևիչեի օրիգինալ բաղադրատոմսը ներառում է տարբեր տեսակների նուրբ տապակած հում ձուկ, որը մարինացվում է 15 րոպե լայմի հյութի մեջ։ Դրանից հետո ձկան մեջ ավելացնում են օղակներով կտրատած կարմիր սոխը և երբեմն ռոկկոտո (Պերուից կծու պղպեղ)։ Լայմի հյութում պարունակվող կիտրոնաթթվի շնորհիվ ձկան մեջ պարունակվող սպիտակուցները դենատուրացվում են։
Բաղադրատոմսը կարող է տարբեր լինել՝ կախված երկրից կամ տարածաշրջանից։ Այսպիսով, երբեմն ձկանը ավելացնում են զանազան ծովամթերքներ, այս դեպքում ճաշատեսակը կոչվում է «սևիչե ասորտի» (իսպ.՝ ceviche mixto): Եթե ձուկն ու խեցեմորթն օգտագործվում են հում վիճակում, ապա մնացած ծովամթերքը (ութոտնուկ, կաղամար և այլն) նախօրոք եփվում են։ Ամենատարածված տարբերակներից մի քանիսն են՝ ceviche de conchas negras՝ սևիչե սև կատարիներով, ceviche de ostras՝ սևիչե ոստրեներով և ceviche con camarones՝ սևիչե ծովախեցգետնով։ Այլ բաղադրիչներն են նեխուրի ցողունները, գինձը, կարմիր պղպեղը։
Պերուում սևիչեն սովորաբար մատուցվում է բաթաթի, տապակած եգիպտացորենի կամ կասավայի հետ, Էկվադորում՝ բրնձով կամ բանանի չիպսերով կամ պոպկորնով։ Որպես առանձին ուտեստ «վագրի կաթ» անվանումով մատուցվում է նաև սևիչե մարինադ, որն ունի աֆրոդիզիակի հատկություն։
2013 թվականին Պերուի մայրաքաղաք Լիմայում բացվել է սևիչեի հուշարձան[4].
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://peru.info/es-pe/gastronomia/noticias/2/13/cebiche--plato-bandera-del-peru
- ↑ Hatlestad, Kari (March 2017). «The Social and Cultural Origins of Peruvian Food». International Development- Latin America. 1: 31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 17-ին – via Portland State University Library.
- ↑ Rodriguez, Douglas (2010). Defining Ceviche. New York: Crown Publishing Group. էջեր 1, 2. ISBN 978-1-5800-8107-8.
- ↑ «Памятник национальному блюду открыт в Перу». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Похлёбкин В. В. Себиче // Кулинарный словарь. — М.: Издательство «Э», 2015. — С. 321—322. — 456 с. — 4000 экз. — ISBN 978-5-699-75127-3.
- Charles Sinclair. seviche // Dictionary of Food: International Food and Cooking Terms from A to Z. — Second Edition. — London: A & C Black, 2004. — P. 119. — 632 p. — ISBN 978-1-4081-0218-3.