Այն փոխարինեց Վինդոուզ 2000 և ME տարբերակներին։ Օպերացիոն համակարգը մշակվում էր 1990-ականների վերջին և օգտագործում էր «Whistler» ծածկագիրը։ Այս օպերացիոն համակարգն ուներ օգտագործողի համար ավելի հարմար ինտերֆեյս, քան մյուսները։ Այն նաև Վինդոուզ-ի առաջին տարբերակն էր, որը հիմնված չէր MS-DOS-ի վրա։ Վինդոուզ XP-ը հետագայում փոխարինվեց Վինդոուզ Վիստա-ով 2007-ին։ Օպերացիոն համակարգին աջակցությունն ավարտվել է 2014 թվականիապրիլի 8-ին[3]։ Այնուամենայնիվ, Վինդոուզ XP-ը դեռ շատ տարածված է որոշ երկրներում, ինչպես, օրինակ, Հայաստանում, որտեղ համակարգիչների ավելի քան 50%-ը օգտագործում է այս օպերացիոն համակարգը[4]։