Jump to content

Վիրատ Կոհլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիրատ Կոհլի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝կրիկետ խաղացող
Երկիր՝ Հնդկաստան
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 5, 1988(1988-11-05)[1] (36 տարեկան)
Ծննդավայր՝Դելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան[1]
Ակումբ՝Հնդկաստանի կրիկետի հավաքական[2], Delhi cricket team?[2], Royal Challengers Bengaluru?[2] և India Under-19 cricket team?[2]
Հասակ՝1,75 մետր[3]
Քաշ՝69 կիլոգրամ

Վիրատ Կոհլի (անգլ.՝ Virat Kohli, նոյեմբերի 5, 1988(1988-11-05)[1], Դելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան[1]), հնդիկ կրիկետ խաղացող, ով համարվում էր աշխարհի լավագույն բեթսմեններից (հետ հարվածող) մեկը[9][10]։ Ներկայումս Հնդկաստանի Պրեմեր լիգայում Հնդկաստանի հավաքականի թիմի ավագն է։ 2018 թվականին Time ամսագիրը Կոհլիին անվանել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը[11]։ Պարգևատրվել է երկրի բարձրագույն մարզական մրցանակով՝ Ռաջիվ Գանդի Կհել Ռատնա և Հնդկաստանի Պադմա Շրի քաղաքացիական շքանշանով։ Կոհլին դերասանուհի Անուշկա Շարմայի ամուսինն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրատ Կոհլին ծնվել է 1988 թվականի նոյեմբերի 5-ին՝ Դելիում, փենջաբցու ընտանիքում, սովորել է Արևմտյան Դելիի կրիկետի ակադեմիայում (1998 թվականին հիմնադրվելուց ի վեր) և միաժամանակ խաղացել է Սումիտ Դոգրայի ակադեմիայում Նոիդայից ոչ հեռու։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականից նա սկսել է հանդիպել բոլիվուդյան դերասանուհի Անուշկա Շարմայի հետ։ Շուտով այդ զույգին տվել են «Վիրուշկա» մականունը։ Նրանց հարաբերությունները զանգվածային ուշադրություն է գրավել լրատվամիջոցների անդադար ասեկոսներից, քանի որ նրանցից ոչ մեկը հրապարակայնորեն չի խոսել այդ մասին։ Ամուսնացել է 2017 թվականի դեկտեմբերի 11-ին՝ Ֆլորենցիայում։

Կարիերա և միջազգային մրցաշարեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2002 թվականին առաջին անգամ խաղացել է Դելիի «U-15» թիմում։
  • 2004 թվականի վերջին ընտրվել է Դելիի «U-17» թիմում։
  • 2006 թվականի հուլիսին ընտրվել է «U-19» ազգային թիմում, իսկ նոյեմբերին առաջին դասարանում նորամուտը նշել Դելիի թիմի կազմում «Թամիլ Նադու» թիմի դեմ։
  • 2007 թվականի ապրիլին առաջին անգամ ելույթ ունեցավ Twenty20 ֆորմատի խաղում։
  • 2008 թվականին գլխավորել Է Հնդկաստանի հավաքականը Մալայզիայի «U--19» աշխարհի առաջնությունում, որից հետո «Royal Challengers Bangalore»-ը նրա հետ կնքել է 30 հազար ԱՄՆ դոլարի պատանեկան պայմանագիր։ Նույն թվականին նա Հնդկաստանի հավաքականի կազմում մասնակցել է Շրի Լանկայի և Պակիստանի մրցաշարերին։
  • 2009 թվականին մրցաշարեր են անցկացվել Ավստրալիայում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում։
  • 2010 թվականին մրցաշարեր են անցկացվել Բանգլադեշում և Զիմբաբվեում։
  • 2011 թվականին մրցաշարեր են անցկացվել Հարավաֆրիկյան Հանրապետությունում։
  • Արջունա՝ 2013 թվական[12]
  • Պադմա Շրի սպորտաձև՝ 2017 թվական[13]
  • Ռաջիվ Գանդի Կհել Ռատնա՝ 2018 թվական[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Virat Kohli — ESPNcricinfo.com
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.espncricinfo.com/ci/content/player/253802.html
  3. https://starsunfolded.com/virat-kohli/
  4. 4,0 4,1 https://indianexpress.com/article/sports/cricket/virat-kohli-receives-padma-shri-award-at-rashtrapati-bhavan-4592835/
  5. 5,0 5,1 http://www.cricketcountry.com/news/list-of-indian-cricketers-winning-arjuna-award-485560
  6. 6,0 6,1 Marathi Wikipedia (маратхи) — 2003.
  7. 7,0 7,1 http://time.com/collection/most-influential-people-2018/5217615/virat-kohli/
  8. 8,0 8,1 https://www.bloomsbury.com/uk/discover/wisden/wisden-honours/leading-cricketer-in-the-world/
  9. ICC Test Championship Batting Rankings — Virat Kohli
  10. «Virat Kohli is a genius and best in the world: Javed Miandad» (անգլերեն). The Times of India. 2018 թ․ փետրվարի 8. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  11. «Virat Kohli is on the 2018 TIME 100 List» (անգլերեն). Time. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  12. «Arjuna Award for Virat Kohli, PV Sindhu; Ronjan Sodhi gets Khel Ratna» (անգլերեն). NDTV. 2013 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  13. «Virat Kohli receives Padma Shri Award at Rashtrapati Bhavan, watch video» (անգլերեն). The Indian Express. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  14. «Virat Kohli, Mirabai Chanu bask in Khel Ratna glory» (անգլերեն). The Times of India. 2018 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիրատ Կոհլի» հոդվածին։