Jump to content

Վիքիպեդիա:Վիքիպեդիայի մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԽՆԴՐԱՆՔ բոլոր խմբագիրներին, չջնջել հոդվածում եղած կապերը անգլերեն վիքիի հետ, եթե դեռ չեք պատրատվում համապատասխան հոդվածը թարգմանել։ Այդ կապերը նաև ցույց են տալիս, թե որ հոդվածները դեռ թարգմանության կարիք ունեն։

Վիքիպեդիայի մասին

[խմբագրել կոդը]
Հայերեն Վիքիպեդիան տվյալ պահին՝
Աշխատում է ՄեդիաՎիքի թիվ 1.43.0-wmf.28 (2693c4c).ծրագրով։
Հոդվածների ընդհանուր թիվը՝ 313 461:
էջերի ընդհանուր թիվը 1 156 271։
Խմբագրումների ընդհանուր թիվը՝ 10 127 648։
Ներբեռնված ֆայլերի թիվը՝ 12 178։
Գրանցված մասնակիցների թիվը 148 229,
ներառյալ 9 ադմինիստրատորներ։
Տեղեկությունները ճշգրիտ են՝ 16:16 (AMT(անգլ.)), Հոկտեմբեր 30, 2024 դրությամբ.
Արդիականացնել

«Վիքիպեդիան» WWW ցանցային հիմքով, ազատ բովանդակությամբ բազմալեզու հանրագիտարան է, որը կառուցում են Վիքիպեդիա կայքից օգտվողները ազատ խմբագրման ձևաչափով։ «Վիքիպեդիա» անվանումը ստեղծվել է «վիքի» բառի, որը հավայերեն նշանակում է «արագ» և «էնցիկլոպեդիա» բառի, որը աշխարհի գրեթե բոլոր լեզուներով նշանակում է հանրագիտարան, համաձուլումից։ «Վիքի» են կոչվում նաև համակարգչային տեխնոլոգիաներում այնպիսի ցանցային կայքերը, որտեղ հնարավոր է մարդկանց համատեղ միաժամանակյա աշխատանքը։

Վիքիպեդիայի յուրաքանչյուր հոդված բազմաթիվ ներքին հղումներով կապում է ընթերցողին հանրագիտարանի մյուս էջերի հետ՝ ուղղորդելով նրա նավարկումը տեղեկատվության օվկիանոսում։ Վիքիպեդիան գրվում է, կարելի է ասել, համայն գրագետ մարդկության համատեղ ջանքերով և հիմնականում անանուն ու անվճար։ Ըստ էության աշխարհում ապրող յուրաքանչյուր մարդ՝ ունենալով համացանցին կապված համակարգիչ, կարող է խմբագրել, սրբագրել կամ վավերացնել հանրագիտարանի հոդվածները և ցանկացած թեմայով նոր հոդվածներ գրել։ Մասնակիցները իրենց ներդրումներն անում են անանուն, որևէ կեղծանվան տակ կամ իրենց սեփական անուններով, եթե այդպես ցանկանան, թեև դա չի խրախուսվում անվտանգության նկատառումներով։ Վիքիպեդիայի հանրությունը գործելակերպի բազմաթիվ սկզբունքներ և հրահանգներ է մշակել հանրագիտարանը բարելավելու նպատակով, սակայն ներդրում անելու համար չի պահանջվում ծանոթանալ այդ բոլոր սկզբունքներին։ 2001 թվականին ստեղծվելուց ի վեր, Վիքիպեդիան արագորեն աճել և դարձել է բազմակողմանի տեղեկությունների ամենախոշոր WWW ցանցային կայքը։

2014 թվականի հուլիսի տվյալներով Վիքիպեդիան ամսական կտրվածքով ունեցել է ավելի քան 88 միլիոն այցելու [1]։ Ներկայումս ցանցում կան ավելի քան 71 հզ. ակտիվ հոդվածագիրներ [2], ովքեր 287 լեզուներով միաժամանակ աշխատում են ավելի քան 33 միլիոն հոդվածների վրա[3]։ Այսօրվա դրությամբ անգլերեն Վիքիպեդիայում [4] կա ավելի քան 4.6 միլիոն հոդված։ Ամեն օր աշխարհի բոլոր ծայրերից հարյուր հազարավոր այցելուներ տասնյակ հազարավոր համատեղ խմբագրումներ են անում և ստեղծում հազարավոր նոր հոդվածներ՝ բազմացնելով Վիքիպեդիա հանրագիտարանում հավաքված գիտելիքները։ (Տես նաև՝ Հայերեն Վիքիպեդիայի վիճակագրությունը և Վիքիպեդիայի համապարփակ վիճակագրություն հոդվածները)։

Յուրաքանչյուր ներդրում կարող է վերանայվել կամ փոխվել։ Օգտագործողի փորձը կամ որակավորումը սովորաբար հաշվի չի առնվում։ Վիքիպեդիայի նպատակն է ընդգրկել համայն մարդկության գոյություն ունեցող գիտելիքները, որոնք կարող են փոփոխական լինել՝ գալով տարբեր աղբյուրներից։ Եվ դա է պատճառը, որ Վիքիպեդիայի տեղեկատվական հենքը չի ընդգրկում հեղինակային հետազոտություններ ու գաղափարներ։ Բոլոր տարիքների, մշակութային ու սոցիալական պատկանելության մարդիկ կարող են հոդված գրել Վիքիպեդիայում[5], և գրեթե բացարձակապես բոլոր հոդվածները կարող են խմբագրվել ցանկացած մարդու կողմից, ով համացանցին կապվելու հնարավորություն ունի՝ պարզապես սեղմելով յուրաքանչյուր էջի վերնատողում տեղադրված խմբագրել հիպերկապի վրա. Ողջունելի են յուրաքանչյուր մարդու կողմից ավելացված տեղեկատվական լրացումները, խաչաձև հղումները կամ մեջբերումները պայմանով, եթե դրանք արվեն Վիքիպեդիայի խմբագրական սկզբունքներով և ըստ համապատասխան ձևաչափի։ Ձևաչափից դուրս կամ վիճարկելի տեղեկությունները ենթակա են հեռացման։ Օգտագործողները կարող են չանհանգստանալ, որ Վիքիպեդիայում որևէ տեղեկույթ ավելացնելիս կամ խմբագրելիս, կարող են պատահաբար վնասել որևէ հոդված կամ նյութ, քանի որ մյուս խմբագիրները միշտ մատչելի կլինեն խորհրդատվության կամ ակնհայտ սխալներն ուղղելու համար, իսկ Վիքիպեդիայի համակարգչային ծրագիրը կամ «սոֆթվեյրը» այնպես է կառուցված, որ թույլ է տալիս հեշտությամբ վերականգնել հին տեքստը և ուղղել խմբագրական սխալները։

Բոլոր հոդվածները պարունակում են հղումներ, որոնք բացում են տեղեկույթի այլ էջեր, որոնք նույնպես պարունակում են հղումներ և կրկին կբացեն նոր էջեր։ Դուք կարող եք ավելացնել ձեր ուզած ցանկացած թեմայով նոր հոդվածը, պահպանելով կայքում ընդունված մասնակցության և խմբագրման էթիկական նորմերը, հոդվածների կառուցվածքի և շարադրման ոճն ու կանոնները։ Համարձակ եղե՜ք։ Գրելու ընթացքում կարող եք խորհրդակցել հայերեն Վիքիպեդիայի վիրտուալ հանրության մյուս անդամների հետ։ Վիքի նախագծերում բացի հասարակ կարգավիճակ ունեցող մասնակիցներից կան նաև ադմինիստրատորներ, ովքեր կօգնեն ձեզ ավելի բարդ ու տեխնիկական բնույթի խորհուրդներով և ովքեր նաև հետևում են հոդվածների մաքրությանը՝ պաշտպանելով դրանք վանդալիզմից և չարամիտ կամ անպատշաճ միջամտությունից։

Վիքիպեդիան կենդանի զանգվածային համագործակցության արդյունք է և շատ կարևոր առումներով տարբեր է ավանդական թղթի վրա հրատարակված հանրագիտարաններից Մասնավորապես, այստեղ ավելի հին հոդվածները սովորաբար ավելի բազմակողմանի ու հավասարակշռված են, միչնդեռ առավել նոր հոդվածները կարող են հաճախ որոշակիորն սխալ տեղեկություններ պարունակել կամ ոչ հանրագիտարանային բովանդակություն, կամ վանդալիզմի դրսևորումներ։ Օգտվողները պետք է գիտակցեն դա և ձգտեն ընտրել վավերական տեղեկույթը՝ խուսափելով ապատեղեկատվությունից, որը միայն վերջերս է ավելացվել և դեռ չի հեռացվել։ Սակայն ի տարբերություն թղթային տեղեկատուների, Վիքիպեդիան շարունակաբար հարստանում է ու ծավալվում։ Վիքիպեդիան անդադար արդիականացվում է պատմական իրադարձությունների մասին հոդվածներով, որոնք կարող են ժամերի, րոպեների, կամ նույնիսկ վայրկյանների ճշտությամբ տեղեկություններ հաղորդել ընթերցողներին՝ ի տարբերություն տպագիր հանրագիտարանների ամիսներ ու անգամ տարիներ տևող խմբագրումների ու հրատարակումների։

Ինչ չէ Վիքիպեդիան հոդվածը ձեզ կծանոթացնի Վիքիպեդիայի ծավալման սահմանների հետ։ Հիմնական թեմաներով ավելի մանրամասն տեղեկություններ կան այս հոդվածի ստորև շարադրված ենթագլուխներում։ Այլ տարբեր հարցերով տեղեկություններ ստանալու համար մտեք Հաճախ տրվող հարցեր [6], Վիքիպեդիա:Խորհուրդներ ծնողներին [7] կամ Վիքիպեդիա:Հարցեր [8]։ Հոդվածներ գրելու և խմբագրելու և այլ հարցերի մասին առկա և պատրաստվող օգնության հոդվածները թվարկված են Օգնություն:Գլխացանկ էջում։ Ընթերցեք նաև Ողջույն, նորեկներ, Առաջին քայլերը, Ինչպես խմբագրել էջը հոդվածները։


Վիքիպեդիայի պատմությունը

[խմբագրել կոդը]
«wikipedia.org» վեբ կայքի, Գլխավոր էջը բոլոր լեզուների համար

Վիքիպեդիան հիմնադրվել է որպես «Նյուփեդիա» [9] նախագծի մասնաճյուղ, որի նպատակն էր ազատ հանրագիտարան ստեղծել, որը սակայն այժմ լքված նախագիծ է։ Նյուփեդիան համամասնակիցների կողմից վերանայման և վերստուգման, այսպես կոչված, «peer review» [10] բարդ համակարգ ուներ և պահանջում էր շատ բարձր որակավորում ունեցող ներդրողներ, բայց դրանից հոդվածների ստեղծումը շատ էր դանդաղում։ 2000 թվականի ընթացքում Ջիմմի Ուելսը [11], որը Նյուփեդիայի հիմնադիրն էր, և ամերիկացի փիլիսոփա ու գրող Լարի Սանգերը [12], ում Ուելսն ընդգրկել էր նախագծի վրա աշխատելու համար, քննարկում էին, թե ինչպես կարելի է Նյուփեդիան դարձնել ավելի բաց ու հեշտ համալրվող նախագիծ։ Բազմաթիվ առաջարկներ եղան, որ վիքի ձևաչափի օգտագործումը կարող է թույլ տալ հանրության անդամներին նյութեր ավելացնել նախագծի մեջ, և Նյուփեդիայի առաջին վիքին առցանց միացավ 2001 թվականի հունվարի 10-ին։ Նախագծի ներկայիս և անցյալ աշխատակիցների թվում հարկ է նշել նաև BOMIS ընկերության հիմնադիր Թիմ Շելլիի [13] և ծրագրավորող Ջեյսոն Ռիչիի անունները։

Բնականաբար Նյուփեդիայի հոդվածագիրներն ու խմբագիրները բողոքի մեծ ալիք բարձրացրին Նյուփեդիայի նման ակադեմիական բնույթի նախագիծը վիքի ֆորմատով կայքի հետ կապելու գաղափարի կապակցությամբ, ուստի նոր նախագիծը նոր անուն ստացավ՝ «Վիքիպեդիա» և առցանց դուրս եկավ նավարկության իր սեփական ցանցային տիրույթի անունով՝ «wikipedia.com», և դա տեղի ունեցավ հունվարի 15-ին (այժմ որոշ օգտագործողներ այդ օրը կոչում են «Վիքիպեդիայի օր» [14])։ Ցանցային հաճախականության տիրույթը և սերվերը (ՍանԴիեգոյում) նվիրեց Ուելսը։ Ցանցային տիրույթն ի վերջո փոխվեց ներկայիս «wikipedia.org»-ի, երբ հիմնադրվեց շահույթ չհետապնդող Wikimedia Foundation Վիքիմեդիա հիմնադրամը [15], որպես նախագծի նոր մայր կազմակերպություն՝ հուշելով «.org» տիրույթի օգտագործումը, իր ոչ առևտրային բնույթը շեշտելու համար։ 2007 թվականի մարտին « wiki» բառը պաշտոնապես ճանաչվեց որպես նոր անգլերեն բառ։ [16]

2001 թվականի մայիսին այլալեզու Վիքիպեդիաների մի մեծ հանրություն ծնվեց՝ կատալաներեն, չինարեն, հոլանդերեն, էսպերանտո, ֆրանսերեն, գերմաներեն, եբրայերեն, իտալերեն, ճապոներեն, պորտուգալերեն, ռուսերեն, իսպաներեն, և շվեդերեն լեզվակիրների նախաձեռնությամբ։ Նրանց շուտով միացան արաբերեն և հունգարերեն վիքիները[17]։ Սեպտեմբերին [18] ավելացավ լեհերեն վիքին և էլ ավելի համալրվեցին Վիքիպեդիայի բազմալեզու տեխնիկական հնարավորությունները։ Տարվա վերջում ավելացան նաև աֆրիկանս, նորվեգերեն, և սերբոխորվաթերեն տարբերակները։

Wikipedia անվանումը գրանցված ապրանքանիշ է, որը պատկանում է շահույթ չհետապնդող Վիքիմեդիա հիմնադրամին (Wikimedia Foundation

Վիքիպեդիայի տեքստերի մեծ մասը և պատկերներից շատերը երկակի արտոնագրված են Wikipedia։Text of Creative Commons Attribution-ShareAlike 3.0 Unported License(CC-BY-SA) [19] և Wikipedia։Text of the GNU Free Documentation License (GFDL) [20] արտոնագրերով։ Որոշ տեքստեր ներմուծվել են միայն CC-BY-SA և CC-BY-SA-համատեղելի արտոնագրերով և չեն կարող վերաօգտագործվել GFDL արտոնագրով։ Այդ տեքստերը հատուկ ազդանշված են կամ տվյալ տեքստն օգտագործող հոդվածի էջի ոտնատողի մեջ, կամ էջի պատմության մեջ կամ հոդվածի քննարկման էջի մեջ։ Յուրաքանչյուր պատկեր ունի նկարագրության էջ, որտեղ նշված է այն արտոնագիրը, որով այդ պատկերը տրամադրված է, իսկ եթե այն ազատ չէ օգտագործման համար, ապա տրված է դրա օգտագործման հիմնավորումը։

Ներդրումները մնում են հեղինակների սեփականությունը, իսկ CC-BY-SA և GFDL արտոնագրերը երաշխավորում են, որ բովանդակությունը մատչելի է ազատ շրջանառման և վերարտադրման համար։ (Ավելի մանրամասն տես հեղինակային իրավունքների [21] և հրաժարագրերի [22] մասին հոդվածները)։

Վիքիպեդիայի հոդվածագիրները

[խմբագրել կոդը]
Վիքիպեդիա:Վիքիպեդիացիներ հոդվածը թարգամանված չի

Յուրաքանչյուր մարդ, ով համացանցին միանալու հնարավորություն ունի, կարող է խմբագրել Վիքիպեդիան, և հենց այդ բացությունն է խրախուսում տեղեկատվական նյութերի վիթխարի ծավալների անդադար մուտքը։ Շուրջ 75,000 խմբագիրներ, որոնց թվում կան և փորձագետ գիտնականներ և պատահական այցելու ընթերցողներ, պարբերաբար խմբագրում են Վիքիպեդիան, և հենց այդ փորձառու խմբագիրներն են օգնում ամբողջ հանրագիտարանում պահպանել որոշակի համատեղելի ոճ (Տես՝ Ոճական ուղեցույց).

Վիքիպեդիայի անդամները նման ծավալի բարձրորակ տեղեկատվական ռեսուրս կերտելու ամենօրյա դժվարին գործը կատարում են օգտվելով մի քանի մեխանիզմներց։ Խմբագիրները հետևում են էջերի որակին, տեխնիկական մասնագետները գրում և խմբագրում են ծրագրեր, որոնք ինքնաշխատորեն հետևում են գրառումների վիճակագրությանը և բացահայտում վատորակ հոդվածները։ Կան ավելի քան 1,500 հատուկ իրավասություններով օժտված ադմինիստրատորներ, ովքեր հետևում են, որպեսզի մասնակիցների վարքը համապատասխանի Վիքիպեդիայի ուղեցույցներին և սկզբունքներին։ Այն դեպքերում, երբ անհամաձայնություն է ծագում փաստերի ներկայացման հարցում, խմբագիրներն աշխատում են միասին գալ մի տարբերակի, որն առավել չեզոք է ներկայացնում տվյալ թեմայով փորձագիտական կարծիքները։ Ադմինիստրատորները իրավասու են ժամանակավորապես կամ ընդմիշտ փակել խմբագիրների մուտքը Վիքիպեդիա, եթե վերջիններս չեն կարողանում քաղաքակիրթ ձևով աշխատել մյուսների հետ ։

Թեև կայքն ըստ էության պատկանում է Վիքիմեդիա հիմնադրամին, այն ընդհանուր առմամբ չի մասնակցում հոդվածներ գրելու և կայքերի առօրյա ղեկավարման գործընթացներին։

Ինչպես առավելագույնս օգտվել Վիքիպեդիայից

[խմբագրել կոդը]

Վիքիպեդիայի հետազոտումը

[խմբագրել կոդը]

[23]

Բազմաթիվ այցելուներ մտնում են այս կայքը գիտելիքներ ձեռք բերելու համար, շատերն էլ՝ գիտելիքներով կիսվելու համար։ Հենց այս պահին տասնյակ հոդվածներ են խմբագրվում և նոր հոդվածներ են գրվում։ Բոլոր փոփոխությունները կարելի է տեսնել Վերջին փոփոխությունները էջում, ինչպես նաև կարելի է պատահական հոդվածներ թերթել։

Վիքիպեդիայի անգլերեն և ամենամեծ տարբերակի հանրությունը ունի ավելի քան 2,000 ընտիր հոդվածների հավաքածու, որտեղ հավաքված են հանրագիտարանի լավագույն հոդվածները։ Հայերեն կայքի ընտիր հոդվածների հավաքածուն դեռ նոր պետք է համալրվի։ Անգլերեն կայքում ևս 7000 հոդված առանձնացված են որպես լավ հոդվածների։ Եվ կրկին հայերեն Վիքիպեդիան դեռ պետք է զարգացնի իր սեփական բարձրորակ հոդվածների հավաքածուն։ Որոշ տեղեկատվություն Վիքիպեդիայում առանձնացված է ցանկերի մեջ, որոնք տարբեր լեզուներով կայքեր մշակում են իրենց սեփական ոճական ուղեցույցներով։ Տես օրինակ անգլերեն կայքի ցանկերը և ընտիր ցանկերը։

Վիքիպեդիան ունի նաև բովանդակային պորտալներ, որտեղ բովանդակությունը կազմակերպվում է ըստ թեմաների։ Անգլերեն կայքում կա պորտալների ցանկ և ընտիր պորտալների ցանկ։ Հայերեն կայքում դեռ վերջնականապես չեն կազմակերպվել այդ կառուցվածքները։ Հոդվածները կարելի է գտնել օգտագործելով «որոնման» տուփը, որը գտնվում է էկրանի ձախակողմյան սյունակում։

Վիքիպեդիան մատչելի է երկու հարյուր հիսունից ավելի լեզուներով (տես ՝ այլ լեզուներով տարբերակները), ինչպես նաև կից նախագծերով, որոնց թվում կան՝ բառարաններ, քաղվածքների հավաքածուներ, գրքեր, ձեռնարկներ և գիտական տեղեկատուներ, ինչպես նաև նորությունների ծառայություն (տես Քույր նախագծեր)։ Այս ամենը պահպանվում, թարմացվում և տնօրինվում է առանձին հանրությունների կողմից, և հաճախ այս տեղեկատվական շտեմարանները կարող են պարունակել այնպիսի տեղեկություններ, որոնք դժվար է գտնել որևէ այլ աղբյուրից։

Ինչպես կողմնորոշվել Վիքիպեդիայում

[խմբագրել կոդը]

Վիքիպեդիայի բոլոր հոդվածները փոխկապակցված են հիպերկապերով։ Եթե նկատում եք սրա նման գունավորված տեքստ, ապա դա նշանակում է, որ հղումը հիպերկապի միջոցով կապված է որևէ այլ հոդվածի կամ Վիքիպեդիայի այլ էջի հետ, որտեղ դուք կգտնեք հավելյալ կամ ավելի մանրամասն տեղեկույթ կամ ինֆորմացիա ձեզ հետաքրքրող թեմայով։ Մկնիկի կուրսորը կամ սլաքը պահելով այդ հղման վրա կտեսնեք մանրատառ, թե որ էջի հետ է այն կապում։ Ցանկացած հղումի վրա ընդամենը մեկ մատնահարված է պետք լրացուցիչ ինֆորմացիա ստանալու համար։

Հոդվածների մեծամասնության վերջում կան նաև այլ հղումներ դեպի հետաքրքրություն ներկայացնող այլ հոդվածներ, կապեր դեպի թեմայով հարակից արտաքին կայքեր և էջեր, տեղեկատվական նյութեր և գիտելիքների թեմաներով կազմակերպված կատեգորիաներ, որոնք կարող եք թերթել, պրպտել ու տնտղել հիերարխիկ կամ աստիճանակարգային կառուցվածքով՝ լրացուցիչ ինֆորմացիա գտնելու համար։

Որոշ հոդվածներ կարող են նաև կապեր պարունակել դեպի բառարանային սահմանումներ, աուդիո կամ ձայնային գրքեր, քաղվածքներ կամ նույն հոդվածի այլ լեզուներով գրված տարբերակները, որոնք կան քույր նախագծերում։ Եթե որևէ կապ պակասում է, այն միշտ կարելի է ավելացնել, և դա կայքից օգտվողների կամ կայքի կառուցմանը մասնակցողների խմբագրական ներդրումներից մեկն է։

Վիքիպեդիայի օգտագործումը որպես հետազոտության գործիք

[խմբագրել կոդը]

[24]

Քանի որ վիքի կայքի հոդվածները երբեք չեն համարվում վերջնականապես ավարտված, դրանք կարող են շարունակաբար խմբագրվել ու բարելավվել։ Ժամանակի ընթացքում արդյունքը սովորաբար լինում է այն, որ բարձրանում է հոդվածների որակը և համակարծությունը դրանցում ներկայացված տեղեկատվության մասին։

Օգտագործողները պետք է գիտակցեն, որ ոչ բոլոր հոդվածներն են հենց սկզբից ունենում հանրագիտարանային որակ, դրանք կարող են պարունակել սխալ կամ վիճարկելի տեղեկություններ։ Իրոք շատ հոդվածներ սկիզբ են առնում որպես միակողմանի կարծիքի ներկայացում և քննարկման ու բանավեճերի միջոցով հետզհետե հասնում ընդհանուր համաձայնությամբ ձեռք բերված չեզոք տեսքի։ Այլ հոդվածներ հնարավոր է երկար մնան կողմնակալ կարծիքների ազդեցության տակ և գուցե ամիսներ պահանջվի մինչև դրանք հասնեն բովանդակության ավելի հավասարակշռված ներկայացման։

Մասամբ դա լինում է այն պատճառով, որ խմբագիրները հաճախ ներդնում են այնպիսի նյութեր, որոնցում իրենք մասնավոր հետաքրքրություն ունեն և չեն փորձում իրենց ներմուծած յուրաքանչյուր հոդված դարձնել բազմակողմանի։ Սակայն ամեն դեպքում ի վերջո այլ խմբագիրներ մեծացնում և բարելավում են դրանք չեզոք ներդրումներով։ Ի լրումն Վիքիպեդիան ունի վիճաբանությունների կամ անհամաձայնությունների լուծման մի շարք արդյունավետ ներքին գործընթացներ, որոնք կարող են օգնել խմբագիրներին համաձայնության գալ բովանդակության և մոտեցումների շուրջը, ինչը սովորաբար այդպես էլ լինում է։

Վիքիպեդիայի իդեալական հոդվածը պետք է լինի գրագետ գրված, հավասարակշռված, չեզոք ու հանրագիտարանային և պարունակի բազմակողմանի, օգտակար գիտելիքներ։ Հոդվածների մեծամասնությունը հասնում են այս ստանդարտին ժամանակի ընթացքում, իսկ շատերն արդեն համապատասխանում են դրան։ Մեր լավագույն հոդվածները որակավորվում են որպես Ընտիր հոդվածներ և խորհրդանշված են հոդվածի աջ վերին անկյունում տեղադրված փոքրիկ աստղով, երկրորդ խմբի լավագույն հոդվածները կոչվում են պարզապես Լավ հոդվածներ։ Սակայն բարձրորակ հոդվածների կուտակման գործընթացը ժամանակ է պահանջում և կարող է նույնիսկ ամիսներ կամ տարիներ տևել։ Որոշ հոդվածներ կարող են պարունակել կարծիքներ, որոնք դեռ հիմնավորված չեն։ Մյուսներում կարող են ավելացվել նոր ենթավերնագրեր։ Ավելի ուշ միացած խմբագիրներին հնարավոր է թվա, որ հոդվածում եղած տեղեկությունները բավարար չեն կամ հնացած են և որոշ դրույթներ կարող են նորից խմբագրվել կամ համալրվել։

Չնայած ընդհանուր առմամբ որակը շարժվում է դեպի բարելավում, կարևոր է նաև շատ շրջահայաց լինել Վիքիպեդիան օգտագործելիս, եթե պատրաստվում եք օգտագործել այն որպես հետազոտության աղբյուր, քանի որ առանձին հոդվածներ կարող են նշանակալիորեն տարբերվել որակով և հասունության աստիճանով։

Օգտագործողներն ու հետազոտողները կարող են օգտվել Վիքիպեդիայի միջոցով հետազոտական աշխատանք իրականացնելու ուղեցույցների և տեղեկատվական էջերից [25], ինչը կօգնի ավելի արդյունավետ դարձնել նրանց հետազոտական աշխատանքը։ Կա նաև մի հոդված. որտեղ ամփոփված են Վիքիպեդիայի մասին երրորդ կողմերի գնահատականներն ու կարծիքները. Վիքիպեդիայի վստահելիությունը [26]։

Օգնություն հետազոտողներին և այլ նմանատեսակ հարցեր

[խմբագրել կոդը]

Մասնակիցներին կամ այցելուներին յուրահատուկ թեմաներով հոդվածների որոնման մեջ օգնելու համար կան հետևյալ հնարավորությունները.

Վիքիպեդիան իր բնույթով առաջին հերթին խրախուսում է ընթերցողներին ինքնուրույն որոնել ուզած տեղեկույթը։ Եթե սակայն որոնած տեղեկույթը Վիքիպեդիայում չկա, ուրեմն Վիքիպեդիան նաև խրախուսում է համարձակ լինել և ավելացնել համապատասխան հոդվածը, որպեսզի ուրիշները նույնպես օգտվեն դրանցից։

Վիքիպեդիան ի հակադրություն թղթային հանրագիտարանների

[խմբագրել կոդը]

Վիքիպեդիան բազմաթիվ առավելություններ ունի ավանդական թղթային հանրագիտարանների համեմատությամբ։ Վիքիպեդիան շատ ցածր «հրատարակչական» ինքնարժեք ունի հոդվածներ ավելացնելու կամ ընդլայնելու համար և շատ ցածր ազդեցություն բնության վրա, այսինքն բնապահպանական հետևանքներ։ Ի լրումն Վիքիպեդիայում էջերի տողատակի ծանոթագրությունների փոխարեն օգտագործվում են «վիքիկապեր» կամ հիպերկապեր և յուրաքանչյուր հոդվածի սկզբում տրված է համառոտ ներածական ամփոփումը (հոդվածների ներածականները և բովանդակությունը), ինչին հաջորդում է ամբողջական հոդվածը իր մանրամասնություններով։ Դրանից բացի հոդվածների վերախմբագրման ժամանակային ցիկլը շատ կարճ է։ Թղթային հանրագիտարանը անփոփոխ է մնում մինչև հաջորդ վերախմբագրումը, մինչդեռ Վիքիպեդիայի խմբագիրները կարող են սկսել վերախմբագրել հոդվածները դրանց հայտնվելուց հետո տառացիորեն վայրկյաններ անց և շուրջօրյա՝ հոգալով, որ հոդվածները արդիական մնան ամենավերջին իրադարձությունների և գիտական նվաճումների հետ։

Վիքիպեդիայի ուժեղ ու թույլ կողմերը և հոդվածների որակը

[խմբագրել կոդը]

Վիքիպեդիայի և ուժեղ, և թույլ կողմերը, և առավելությունները, և թերությունները բխում են նախագծի բաց հանրային բնույթից, այն ունի ներդրողների հսկայական հանրություն և հոդվածները գրվում են մասնակիցների փոխհամաձայնությամբ՝ ըստ նախագծի խմբագրման սկզբունեքների և ուղեցույցների։

  • Վիքիպեդիան բաց է ներդրողների մեծ հանրության համար, և համագործակցության ու հաղորդակցման մեծ միջներես կամ ինտերֆեյս է տալիս շատ տարբեր կրթության տեր մարդկանց։ Դա թույլ է տալիս Վիքիպեդիային նշանակալիորեն կրճատել այն ներհատուկ տարածաշրջանային և մշակութային միտվածությունը, որն ունենում են բազմաթիվ այլ, հատկապես հրատարակված տեղեկատվական աղբյուրները և նաև դժվարացնում է մարդկանց ցանկացած առանձին խմբի համար որևէ միտվածություն կամ գրաքննություն պարտադրելը։ Հսկայական բազմազան խմբագրական հիմքը նաև կարծիքների ու գիտելիքների այնպիսի մեծ ծավալներ ու կենդանի շունչ է տալիս որևէ թեմայի լուսաբանմանը, ինչն ուղղակի չունի նմանությամբ կամ ծավալներով մոտ նախադեպ, և այլ կերպ կամ պարզապես մատչելի չէ, կամ քիչ է փաստաթղթագրվել։ Ցանկացած պահի հանրագիտարանի վրա աշխատող խմբագիրների մեծ թիվը նաև նշանակում է, որ Վիքիպեդիան կարող է հանրագիտարանային հոդվածներ և ռեսուրսներ ստեղծել, որոնք լուսաբանում են լրատվության արժանի իրադարձություններ՝ դեպքերից ընդամենը ժամեր կամ օրեր հետո։ Դա նաև նշանակում է, որ ցանկացած այլ հրատարակված նյութի նման Վիքիպեդիան կարող է արտացոլել ներդրողների մշակութային, տարիքային, սոցիալ-տնտեսական և այլ տեսակի միտվածությունները։ Չկա որևէ համակարգված գործընթաց, որը կապահովեր կամ կերաշխավորեր, որ հոդվածներ գրվեն "ակնհայտորեն կարևոր" թեմաներով,, ուստի Վիքիպեդիան կարող է անսպասելի թեմաներ լուսաբանել, միևնույն ժամանակ անտեսելով տրամաբանորեն կամ ակնհայտորեն կարևոր թեմաները։ Թեև հոդվածների մեծամասնությունը կարող են փոփոխության ենթարկվել ցանկացած մեկի կողմից, իրականում խմբագրման աշխատանքներն իրականացվում են որոշալի ժողովրդագրական հատկանիշեր ունեցող մարդկանց խմբերի կողմից (գրում են ավելի շատ երիտասարդները, քան տարեցները, ավելի շատ գրում են տղամարդիկ, քան կանայք, գրում են այնպիսի մարդիկ, ովքեր բավականաչափ բարեկեց են կյանքում համակարգիչ ու համացանցային կապ ունենալու համար և այլն) ուստի դա նույնպես կարող է միտվածության հիմք հանդիսանալ։ Որոշ թեմաներ հնարավոր է շատ մակերեսային արտացոլվեն, մինչդեռ մյուսները՝ լուսաբանվեն առանձնահատուկ խորությամբ։
  • Թույլ տալով, որ ցանկացած մարդ խմբագրի, Վիքիպեդիան հեշտացնում է նաև վանդալիզմի դրսևորումները, ինչպես նաև չստուգված, անհավաստի տեղեկատվության մուտքը, որը հետո պետք է վերացվի Տես Wikipedia:Administrator intervention against vandalism։ Մինչդեռ ակնհայտ վանդալիզմը սովորաբար շատ հեշտ ու արագ է հայտնաբերվում ու մաքրվում, Վիքիպեդիայի որակին ավելի շատ սպառնում է սուբյեկտիվ տեսակետների արտահայտումը։ Այդուհանդերձ, այն միտվածությունը, որը գուցեև առարկության տեղիք չտա ավանդական տեղեկատուներում, Վիքիպեդիայում դիտվում է որպես մեծ խնդիր։ Թեև Վիքիպեդիայի հոդվածները խմբագրումից հետո սովորաբար պահպանում են չեզոքության ստանդարտը, կարևոր է հաշվի առնել, որ նորաստեղծ հոդվածները և այն հոդվածները, որոնք ավելի քիչ են վերահսկվում, միանգամայն կարող են ենթարկվել վանդալիզմի և պարունակել սխալ տեղեկատվություն։ Վիքիպեդիայի ռադիկալ բացությունը նաև ենթադրում է, որ ցանկացած առանձին վերցված հոդված ցանկացած պահի կարող է լինել վատ վիճակում, ինչպես օրինակ մի մեծ հոդված՝ խմբագրման ընթացքում, կամ նույն հոդվածը՝ հակամետ վերախմբագրման ընթացքում։ Շատ ներդրողներ դեռ լրիվ չեն համապատասխանում Վիքիպեդիայում ընդունված սկզբունքներին և ուղեցույցներին կամ տեղեկույթ են ավելացնում առանց հղումների և չնշելով մեջբերված քաղվածքի աղբյուրները։ Վիքիպեդիայի բաց բնույթը իրականում շատ է մեծացնում հավանականությունը, որ որևէ սխալ տեղեկույթ, տվյալ կամ ապակողմնորոշիչ դրույթ հարաբերականորեն արագ կուղղվի։ Բազմաթիվ խմբագիրներ ցանկացած պահի վերահսկում են և կայքում կատարված վերջին փոփոխությունները և իրենց հեղինակած հոդվածներում կատարված փոփոխությունները հսկողության ցանկերի միջոցով։
  • Վիքիպեդիան գրվում է բաց ու թափանցիկ փոխհամաձայնությամբ։ Մոտեցում, որն ունի և իր առավելությունները և թերությունները։ Գրաքննությունը կամ "պաշտոնական" տեսակետների պարտադրումը ծայրահեղ դժվար է և սովորաբար որոշակի ապարդյուն ջանքերից հետո դադարեցվում է։ Ի վերջո հոդվածների մեծամասնության մեջ ուղղակի կուտակվում և համատեղվում են բոլոր արժեքավոր կարծիքները և հոդվածներն սկսում են չեզոք տեսակետ արտահայտել՝ neutral point of view։ Սակայն իրականության մեջ փոխհամաձայնության ձեռք բերման գործընթացը կարող է շատ երկար տևել և որոշ հոդվածներ կարող են շատ երկար ժամանակ անավարտ մնալ մինչև բոլորն իերնց տեսակետներն արտահայտեն ու ձեռք բերվի չեզոք դիրքորոշում, որին համաձայն են բոլոր կողմերը։ Չեզոքության ձեռք բերումը երբմն շատ է դժվարանում որոշ խմբագիրների ծայրահեղական մոտեցման պատճառով՝ extreme-viewpoint contributors։ Վիքիպեդիան ունի խմբագրական կարծիքների հաշտեցման մի ամբողջ գործընթաց, որը թույլ է տալիս երկար քննարկել հարցը, դիտարկել ու տնտղել այն խորությամբ և բազմակողմանիորեն։ Բայց հենց այդ մոտեցման շնորհիվ անհամաձայնությունները կարող են ամիսներ տևել, մինչև անորակ կամ կողմնակալ խմբագրումները չհեռացվեն։ Ընդհանուր մոտեցումն այն է, որ Վիքիպեդիան իրոք արժեքավոր ռեսուրս է և իր մեջ ներկայացված թեմաների շուրջ իրոք բազմակողմանի կարծիքներ և հղումներ է պարունակում։
  • Սակայն պետք է նշել նաև, որ համակարգված մոտեցման պակասի պատճառով հոդվածներն ու թեմաները շատ հաճախ մեծ բացթողումներ են ունենում, և մինչ վանդալիզմը սովորաբար շատ արագ է վերացվում, ապա նույնը չի կարելի ասել նաև դիտավորյալ ապատեղեկատվության մասին։ Օրինակ, Վիքիպեդիայում այսպիսի դեպք է եղել, երբ ինչ-որ մեկը this incident հանրահայտ ժուռնալիստի համար որպես կատակ կեղծ կենսագրական էր տեղադրել՝ կապելով նրան Քենեդիի սպանության և Խորհրդային Ռուսաստանի հետ, ինչը առանց բացահայտվելու մնացել էր գրեթե չորս ամիս։ Երբ այդ կատակասեր խմբագրին հետո պատասխանատվության էին կանչել, նա ասել էր. «...Չգիտեի, որ Վիքիպեդիան որպես լուրջ տեղեկատու է օգտագործվում»։
  • Վիքիպեդիան հիմնականում գրվում է ոչ մասնագետների կողմից։ Ոչ մի առավելություն չի տրվում նրանց, ովքեր փորձագիտական որակավորում ունեն։ Որոշ մասնագետ խմբագիրներ դժգոհ են, որ իրենց գրած հոդվածներն առավել չեն արժեվորվում, քան սիրողների կողմից գրվածները։ Վիքիպեդիայի հոդվածները նաև չեն ենթարկվում որևէ գիտական, բժշկական կամ ճարտարագիտական մասնագիտական փորձաքննության։ Հանրագիտարանի կառուցման մեջ սիրողների ներգրավելու առավելություններց մեկն էլ այն է, որ նրանք ավելի շատ ազատ ժամանակ ունեն և ավելի անմիջական են արձագանքում ընթացիկ իրադարձություններին, երբ ասենք ինչ-որ մեկը վախճանվում է, կամ ինչ-որ տեղ երկրաշարժ է լինում, կամ երկաթուղային վթար։

Վիքիպեդիան աշխատում է MediaWiki համակարգչային ծրագրով, որը պահպանում է բոլոր խմբագրումների և փոփոխությունների պատմությունը։ Ուստի Վիքիպեդիայում գրված որևէ բան երբեք չի "կորչում"։ Վիճարկելի թեմաների համար քննարկման էջերը շատ կարևոր ռեսուրս են, և լուրջ հետազոտողները երբեմն իրոք հետաքրքիր հիմնավորումներ ու տեսակետներ կարող են գտնել հենց քննարկման էջերում, որոնք կարող են և չլինել հոդվածի բուն տեքստում։

Հրաժարագրերը

[խմբագրել կոդը]
Վիքիպեդիայի հրաժարագրերը
Հիմնական հրաժարագրերը
Այլ

Վիքիպեդիայի պաշտոնական հրաժարագրերը վերաբերում են Վիքիպեդիայի բոլոր էջերին։ Սակայն որոշվել է հրաժարագրեր ներկայացնող բոլոր ուղերձները դնել էջերի ոտնատողում դեպի համապատասխան հոդվածները տանող կապի տեսքով, որպեսզի որոշ հրաժարագրեր հոգեբանական և բարոյական ճնշող ազդեցություն չթողնեն մարդկանց վրա, նաև որոշ մարդկանց պնդումով, որպեսզի դրանք անդադար ուշադրություն չգրավեն Վիքիպեդիայում հնարավոր սխալների վրա։

Վիքիպեդիան, ինչպես և բազմաթիվ այլ վեբ կայքեր, ունի մի հրաժարագիր, որը երբեմն որոշ մեկնաբաններ ցիտում են ի ապացույց կամ օժանդակություն այն տեսակետի, որ Վիքիպեդիան տեղեկատվության վստահելի աղբյուր չէ։ Ցանկության դեպքում դուք կարող եք ծանոթանալ այլ աղբյուրներից հավաքված հրաժարագրերի մի ամբողջ հավաքածուի հետ այստեղ (թարգմանված չի), որը կազմված է վստահելի համարվող աղբյուրներից վերցված հրաժարագրերից, այդ թվում օրինակ Encyclopædia Britannica, Associated Press, և Oxford English Dictionary։ Կարող եք դրանք համեմատել Վիքիպեդիայում օգտագործվող հրաժարագրերի հետ, որոնք կգտնեք այստեղ (թարգմանված չի)։

Վիքիպեդիայում տեղեկություններ ու այլ նյութեր ավելացնելը

[խմբագրել կոդը]
Հիմնական հոդվածներ. Վիքիպեդիայում տեղեկություններ ու նյութեր ավելացնելը (թարգմանված չի) , Հոդված խմբագրելու առաջին քայլերը, Նոր ներդրողների օգնության էջը (թարգմանված չի)
Վանդալիզմի հետևանքների վերացման ուղեցույց. Ինչպես ետ շրջել էջը (թարգմանված չի)

Ցանկացած մեկը կարող է տեղեկություններ ավելացնել Վիքիպեդիայում պարզապես սեղմելով որևէ հոդվածի վերնատողում խմբագրել ստեղնավանդակի վրա։ Սակայն խմբագրել սկսելուց առաջ, ծանոթացեք մի շարք հարմար և օգտակար գործիքների հետ, ինչպես օրինակ Ինչպես խմբագրել էջը և Ողջույն, նորեկներ հոդվածներին, ինչպես նաև Վիքիպեդիայի ուսումնական ձեռնարկը/Tutorial (թարգմանված չի) և Սկզբունքներ և ուղեցույցներ / Սկզբունքներ և ուղեցույցներ (թարգմանված չի)

Կարևոր է գիտակցել, որ Վիքիպեդիայում նյութեր և տեղեկություններ ավելացնելու ընթացքում մասնակիցներից սպասվում է քաղաքակիրթ պահվածք (թարգմանված չի) և չեզոք տեսակետերի արտահայտում, հարգանք բոլոր ուրիշ տեսակետերի նկատմամբ և միայն վավերանելի (թարգմանված չի)ու փաստացի տեղեկույթ, բայց ոչ յուրօրինակ հեղինակային գաղափարներ կամ սուբյեկտիվ կարծիքներ (թարգմանված չի) ։ Խորհուրդ է տրվում նաև ընթերցել Վիքիպեդիայի հինգ սյուները հոդվածը, որտեղ ամփոփ մեկնաբանված են վերոհիշյալ մոտեցումներն ու սկզբունքները։

(Վանդալների մասին զեկուցվում է ադմինիստրատորներին և ցանկացած վանդալիզմի հեղինակ կարող է ժամանակավորապես կամ ընդմիշտ զրկվել/ blocked (թարգմանված չի) Վիքիպեդիայում խմբագրելու հնարավորությունից)։

Հոդվածների մեծ մասը սկսվում են անավարտ պիտակներով (թարգմանված չի), բայց բազմաթիվ ներդրումներից հետո դառնում են ընտիր հոդվածներ (թարգմանված չի)։ Երբ մասնակիցներից որևէ մեկը որոշում է մի թեմա ընտրել, որը համապատասխանում է նրա հետաքրքրությունների շրջանակին, կարող է կամ հայտարարել այդ թեմայով՝ այդ թեմայով հոդվածի կարիքի առկայության մասին (թարգմանված չի) կամ կարող է ինքը հետազոտել հարցը և ինքնուրույն հոդված գրել։ Վիքիպեդիայում կան ընթացիկ նախագծեր (թարգմանված չի), որոնք կենտրոնանում են առանձին յուրահատուկ թեմաների կամ ոլորտների վրա, ինչն օգնում է կոորդինացնել խմբագրումը։

Խմբագրմանը մասնակցելու հեշտության հետևանքով բազմաթիվ մարդիկ են մասնակցում խմբագրման ընթացքին։ Դա շատ է հեշտացնում հանրագիտարանում տեղադրված նյութերի արդիականացումը։ Հոդվածները նորացվում են գրեթե իրական ժամանակում՝ կատարվող իրադարձությունների հետ համընթաց։

Վիքիպեդիայի էջերի խմբագրումը

[խմբագրել կոդը]

Վիքիպեդիան օգտագործում է էջերի ձևավորման պարզ ու հարմար, բայց շատ հզոր գործիքներ, ինչը խմբագիրներին թույլ է տալիս կենտրոնանալ ավելի շատ նյութեր ավելացնելու, քան էջերի ձևավորման վրա։ Այդ գործիքների մեջ մտնում են էջերի ավտոմատ բաժանումը առանձին հատվածների և ենթահատվածների, ավտոմատ կայացող հղումներն ու խաչաձև հղումները, պատկերների և աղյուսակների ներմուծումը, պարբերությունների և ցանկերի դասավորումը, կապերը, ISBN կոդերը և մաթեմատիկական նշանները, ինչպես նաև սովորական էջադրման ու ձևավորման այլ տարրեր, աշխարհի բոլոր այբուբեններն ու ընդհանուր օգտագործման խորհրդանշանները։ Դրանց մեծ մասն ունեն պարզ ձևաչափեր, որոնց կիրառումը կանխամտածված հեշտ է և գրեթե բնազդաբար ընկալելի։

Էջը կազմված է պատուհանի վերնատողում շարված հետևյալ ստեղնավանդակներից.

  • Նախագծի էջ/Հոդվածի էջ, որը ցույց է տալիս Վիքիպեդիայի տյալ հոդվածի հիմնական էջը։
  • Քննարկում, որը ցույց է տալիս տվյալ հոդվածի կապակցությամբ մասնակից խմբագիրների ունեցած քննարկումները, առաջարկները, առարկությունները կամ դիտարկումները և այլն։
  • Խմբագրել/Խմբագրել էջը, որը թույլ է տալիս մասնակիցներին խմբագրել հոդվածները։ Թեմայի հետ կամ շուրջը ծագած հակասությունների կամ շատ հակադիր կարծիքների դեպքում հնարավոր է, որ այս ստեղնավանդակը ոչ բոլոր մասնակիցների համար տեսանելի լինի։ (Օրինակ ադմինիստրատորներից բացի մյուս բոլոր մասնակիցները չեն կարող խմբագրել Գլխավոր էջը
  • Պատմություն, որը ընթերցողներին թույլ է տալիս տեսնել հոդվածի վրա աշխատած խմբագիրներին և համեմատել հոդվածում նրանց կատարած փոփոխություններն ու ավելացումները։
  • Տեղափոխել/Վերանվանել, որը թույլ է տալիս վերանվանել հոդվածը՝ հետևելով բացված պատուհանում տրված հրահանգներին և նշելով վերանվանման պատճառները։
  • Հսկել, որը սեղմելով կարող եք տվյալ հոդվածի մեջ հետագա կատարված բոլոր փոփոխությունները գրանցել ձեր «Հսկացանկում» (Նկատեք, որ մի անգամ այս ստեղնավանդակի վրա սեղմելուց հետո անունը կփոխվի Հանել հսկումից

Վիքիպեդիան ունի տարբերակների վերահսկման շատ հիմնավոր և ճկուն համակարգ։ Դա նշանակում է որ ցածրորակ խմբագրումները և վանդալիզմի երևույթները կարող են արագ և հեշտությամբ վերացվել կամ մաքրվել ըստ համապատասխան ստանդարտի ցանկացած այլ խմբագրի կողմից։ Ուստի անփորձ մասնակիցները չեն կարող հարատև վնաս պատճառել խմբագրման ընթացքում իրենց կատարած պատահական կամ անփորձության սխալների հետևանքով, քանի որ շատ ուրիշ խմբագիրներ էլ կան, ովքեր հետաքրքրված են հոդվածների բարձր որակի մեջ, և սխալներով գրված հոդվածները սովորաբար բավականին արագ ուղղվում են։

Վիքիպեդիայի պարունակության չափանիշները

[խմբագրել կոդը]

Վիքիպեդիայի պարունակությունը պետք է լինի փաստացի, նշանակալի, վավերանելի արտաքին աղբյուրներին արված հղումներով, և անկողմնակալ շարադրված։

Համապատասխան կանոնակարգերի և ուղեցույցների հետ կարող եք ծանոթանալ հետևյալ էջերում.

  1. Ինչ չէ Վիքիպեդիան, որն ամփոփում է այն, ինչ կարելի է վերագրել Վիքիպեդիային և այն ինչ չի կարելի վերագրել նրան։
  2. Չեզոք տեսակետ, որը նկարագրում է Վիքիպեդիայի առանցքային մոտեցումը հոդվածներն անկողմնակալ և չեզոք դիրքորոշմամբ շարադրելուն։
  3. Ոչ հեղինակային նյութեր թարգմանված չի . որն արգելում է օգտագործել Վիքիպեդիան խմբագիրների անձնական կարծիքները և հեղինակային հետազոտությունները հրապարակելու համար և Վիքիպեդիայի դերը բնորոշում է որպես առկա «ճանաչված» գիտելիքների հանրագիտարան։
  4. Վավերանելիություն թարգմանված չի, որը բացատրում է, որ ընթերցողը պետք է հնարավորություն ունենա հավաստիանալու հոդվածի պարունակության վավերականության մեջ՝ համեմատելով այն վստահելի արտաքին աղբյուրների հետ (հետևելով Ռիսկի հրաժարագիր, էջի ուղղորդմանը, որի հետ կապ կա յուրաքանչյուր էջի ոտնատողում Ընդհանուր հրաժարագիր էջի միջոցով։
  5. Վստահելի աղբյուրներ, որը բացատրում է, թե ինչ գործոններով է որոշվում վկայակոչման աղբյուրի վստահելիությունը։
  6. Ցիտման աղբյուրներ թարգմանված չի, որը նկարագրում է աղբյուրներից ցիտելու ձևերը այնպես. որ ընթերցողները կարողանան ինքնուրույն հավաստիանալ աղբյուրի վավերականության մեջ;
  7. Ոճական ուղեցույց, որն առաջարկում է ձևավորման ոճերի ուղեցույց, սակայն ընդհանուր առմամբ խմբագիրները համապատասխան շարադրման և էջադրման ոճի մանրամասն գիտելիքներ ու հմտություններ ձեռք են բերում ժամանակի ընթացքում։

Մասնակիցների վարչարարական, վերահսկող և ղեկավարող գործառույթները

[խմբագրել կոդը]

en:Wikipedia:Editorial Oversight and Control

Վիքիպեդիայի հանրությունը հիմնականում ինքնակազմակերպվող է, և յուրաքանչյուր մասնակից կարող է ժամանակի ընթացքում փորձառու և բանիմաց խմբագրի հեղինակություն ձեռք բերել և ընդգրկվել ցանկացած դերի մեջ, որը նա կամ «նե» կարող է ընտրել համամասնակիցների հավանությամբ։ Առանձին անհատներ հաճախ նախընտրում են ընդգրկվել որոշակի մասնագիտական առաջադրանքների կատարման մեջ. ինչպես օրինակ հոդվածների վերստուգումը այլ մասնակիցների խնդրանքով, ընթացիկ խմբագրումներին հետևելը վանդալիզմի դեպքերի արագ բացահայտման համար, նորաստեղծ հոդվածների որակին հետևելը կամ նմանատեսակ այլ դերեր։ Այն խմբագիրները, ովքեր կարծում են, որ իրենք կարող են առավելապես արդյունավետ ծառայել հանրությանը, իրենց վրա վերցնելով խմբագրական վարչական պատասխանատվություններ, կարող են դիմել համամասնակիցներին, որպեսզի նրանք համաձայնություն տան իրենց կողմից նման պատասխանատվություններ ստանձնելու համար։ Այս կառուցվածքը խրախուսում է մերիտոկրատիայի երևույթը, այսինքն այնպիսի հասարակական կարգավիճակի ձեռք բերումը, որը որոշվում և արժեվորվում է զուտ մարդու կատարած գործերի արժեքով ու կարևորությամբ։ Նաև ժամանակի ընթացքում կազմավորվում են խմբագրման ու պահելակերպի հանրային ձևաչափեր։ Ներկայումս հանրությունից ստացվող հավանության 75–80% -ը կախված է այդ լրացուցիչ գործիքների և պատասխանատվությունների ստանձնումից։ Այս ձևաչափը սակայն պահանջում է փորձառության բարձր մակարդակ, վստահություն և ծանոթություն Վիքիպեդիային բնորոշ բազմազան հարցերի մեծ տեսականու հետ։

Մի շարք հարմարանքներ ծրագրային բնույթի համակարգեր և ինքնաշխատ ծրագրեր օգնում են հոդվածագիրներին և ադմինիստրատորներին հետևել խնդրաշատ խմբագրումներին և խմբագիրներին։ Տեսականորեն բոլոր հոդվածագիրները, խմբագիրները և մասնակիցները հավասար վերաբերմունքի են արժանանում և նախագծում չկա որևէ առանձնհատուկ կամ յուրահատուկ աստիճանակարգային կամ այլ տեսակի իշխանության համակարգ։ Սակայն կան մասնակցության թույլտվության և դիրքերի որոշակի հիերարքիկ աստիճաններ, որոնցից մի քանիսի մասին գրված է ստորև։

  1. Յուրաքանչյուրը կարող է խմբագրել հոդվածների մեծ մասը։ Որոշ հոդվածներ պաշտպանվում են կամ փակ են՝ վանդալիզմի երևույթներից կամ խմբագրական պատերազմներից խուսափելու նպատակով, և դրանք խմբագրման համար մատչելի են միայն որոշակի մասնակիցների կամ խմբագիրների։
  2. Յուրաքանչյուրը, ով առնվազն չորս օրվա պատմությամբ գրանցված մասնակցային հաշիվ ունի և արդեն գոնե տաս խմբագրումներ է արել, ստանում է Ինքնաշխատորեն հաստատվող կարգավիճակ, և երեք բան անելու տեխնիկական կարողություն, ինչը չեն կարող անել դեռ Ինքնաշխատորեն հաստատվող կարգավիճակ չունեցող խմբագիրները։ Այն է.
    • Տեղափոխել կամ վերահղել հոդվածները (փոխել հոդվածների անունները կամ ուղղում անել անունների մեջ).
    • Խմբագրել կիսապաշտպանված հոդվածները.
    • Քվեարկել որոշակի ընտրությունների ժամանակ (կախված ընտրությունների բովանդակությունից մասնակցից պահանջվող նվազագույն խմբագրումների թիվը կարող է տարբեր լինել)։
  3. Շատ հոդվածագիրներ իրենց մասնակցային հաշիվների շնոհիվ որոշակի գործիքներից օգտվելու հնարավորություն են ստանում։ Գործիքների մեծ մասի հետ մասնակիցները ծանոթանում են աստիճանաբար, հենց իրենց կատարած խմբագրումների ընթացքում, բայց լավ հեղինակություն ունեցող բոլոր խմբագիրները ստանում են մեկ ընդհանուր առավելություն "«rollback»" կատարելու հնարավորությունը, ինչը հեշտացնում է կատարած խմբագրումները ցանկության դեպքում հետ դարձնելու ընթացքը։
  4. Ադմինիստրատորները ("ադմինները" կամ "սիսօպները") հանրության կողմից հավանությամբ հաստատված մասնակիցներ են, և կարող են աշխատել որոշ նշանակալից վարչարարական գործիքներով։ Նրանք կարող են ջնջել հոդվածներ, փակել մասնակցային հաշիվներ, կամ «IP» հասցեներ և խմբագրել լրիվ պաշտպանված կամ փակ հոդվածները։
  5. Բյուրոկրատները ընտրվում են նույնպիսի ընթացքով ինչ ադմինիստրատորները։ Բյուրոկրատների թիվը շատ քիչ է։ Նրանք այնպիսի տեխնիկական կարողություն ունեն, որը թույլ է տալիս ադմինիստրատորական իրավունքներ տալ կամ հետ վերցնել մասնակիցներից, հաստատել կամ անվավերացնել "բոտերի" առավելությունները, և վերանվանել մասնակցային հաշիվները։
  6. Հաշտարար հանձնաժողովը կարելի է համարել Վիքիպեդիայի յուրօրինակ գերագույն դատարանը։ Այդ Հանձնաժողովն է լուծում այն խնդիրները, որոնց լուծման համար մյուս բոլոր միջոցները ձախողվել են։ Հանձնաժողովի անդամներն ընտրվում են հանրության կողմից և սովորաբար լինում են ամենափորձառու ադմինները։
  7. Ստյուարդները ներկայացնում են տեխնիկական թույլտվությունների վերին էշելոնը, բացի Վիքիպեդիայի Տնօրենների խորհրդից։ Ստյուարդները կարող են մի քանի տեխնիկական բաներ անել, և նրանց մասին մասնակիցները գրեթե երբեք ոչինչ չեն լսում, որովհետև նրանք գործում են միայն այն դեպքերում, երբ որևէ վիքիում տեղական ադմինիստրատոր կամ բյուրոկրատ չկա։ Ստյուարդները շատ քիչ են։
  8. Ջիմմի Վեյլսը, որպես Վիքիպեդիայի հիմնադիր ունի մի քանի հատուկ դերակատարումներ և արտոնություններ։ Սակայն հիմնականում նա չի ակնկալում որևէ այլ խմբագրից կամ ադմինիստրատորից տարբեր վերաբերմունքի արժանանալ։

Խմբագրման որակի վերստուգումը

[խմբագրել կոդը]

Վանդալիզմի և ստանդարտից դուրս խմբագրումների վերահսկման ու բացահայտման համակարգերի նման, Վիքիպեդիան ունի նաև ոճի ու բովանդակության վերահսկման մի ամբողջ ձեռնարկ և մի շարք արդյունավետ համակարգեր՝ հոդվածները շարունակաբար վերահսկելու և բարելավելու համար։ Այս համակարգերի օրինակներ կան նկարագրված Վիքիպեդիա:Համամասնակիցների վերահսկում էջում, Վիքիպեդիա:Լավ հոդվածների գնահատման էջում և Վիքիպեդիա:Ընտիր հոդվածների ընտրության էջում, ինչը ենթադրում է հոդվածների մանրակրկիտ վերստուգում, Վիքիպեդիայի ամենաբարձր ստանդարտներին համապատասխանելու տեսակետից, նպատակ ունենալով ցուցադրել, որ Վիքիպեդիան ի վիճակի է շատ բարձրորակ արտադրանք տալ։

Դրանից բացի յուրահատուկ տեսակի հոդվածներն ու թեմատիկ ոլորտները սովորաբար ունենում են իրենց մասնագիտացած և բազմակողմանի գնահատման գործընթացները, ինչպես օրինակ Վիքի նախագծերի (թարգմանված չի) համար, կամ կենսագրական հոդվածների գնահատման համար) (թարգմանված չի), և կան փորձագետ վերստուգողներ, ովքեր դա անում են ըստ առանձին թեմատիկ ոլորտների։ Արդեն ընտրված հոդվածները նույնպես հաճախ ուշադրության են արժանանում որոշ նախագծերի շրջանակներում, ինչպես օրինակ Չեզոքության պահպանման նախագծի շրջանակներում (թարգմանված չի) կամ կարող են ենթարկվել խմբագրական թիմերի կողմից մաքրման արշավների Մաքրման խմբային նախաձեռնության շրջանակներում (թարգմանված չի)։

Տարակարծությունների և չարաշահումների փարատումը

[խմբագրել կոդը]

en:Wikipedia:Vandalism, en:Wikipedia:Dispute resolution, en:Wikipedia:Consensus, en:Wikipedia:Sock puppetry, en:Wikipedia:Conflict of interest

Վիքիպեդիան սովորաբար կատարվող չարաշահումների փարատման համար ունի տարբեր եղանակների մեծ ընտրանի։ Այդ եղանակները լավ փորձված են, և դրանց կարելի է վստահել։

Դրանից բացի լրիվ նոր մասնակիցները (քանի դեռ որոշ չափով չեն ինքնահաստատվել) իսկզբանե կարող են այնպիսի տպավորություն ստանալ, որ նրանց ձայները ավելի պակաս են գնահատվում խմբագիրների կողմից որոշ ոչ ձևական քվեարկություններում, ինչն արվում է զուտ միանպատակ հաշիվներից չարաշահումներ թույլ չտալու համար։


Տեխնիկական առանձնահատկություններ

[խմբագրել կոդը]

Վիքիպեդիան օգտագործում է ՄեդիաՎիքի «սոֆթվեյրը», որը բաց ելքային տեքստով համակարգչային ծրագիր է և օգտագործվում է ոչ միայն Վիքիմեդիա նախագծերում այլ նաև բազմաթիվ այլ երրորդ կողմերին պատկանող վեբային կայքերում։ Վիքիմեդիա նախագծերին օժանդակող «հարդվեյրը» կամ համակարգչային սարքավորումները տեղադրված են աշխարհի տարբեր հյուրընկալող երկրներում գտնվող մի քանի հարյուր սերվերների վրա։ Այս սերվերների և նրանց դերերի ամբողջական նկարագրության հետ կարող եք ծանոթանալ այս մետա էջում(թարգմանված չի)։ Վիքիպեդիայի մասին տեխնիկական տեղեկություններ ստանալու համար այցելեք Տեխնիկական ՀՏՀ էջը (թարգմանված չի)։ Վիքիպեդիան տարբեր տեսակի մետատվյալներ (թարգմանված չի) է հրապարակում և Վիքիպեդիայի էջերում տասնյակ հազարավոր միկրոֆորմատներ (թարգմանված չի) կան։

Կարծիքներ և հարցեր

[խմբագրել կոդը]

Վիքիպեդիան գործում է որպես հանրային նախաձեռնություն։ Սա հանրային նախագիծ է, որի արդյունքը համատեղ ջանքերով ստեղծված հանրագիտարան է։ Բովանդակության մասին քննադատական կամ խորհրդակցական կարծիքներն առաջին հերթին պետք է արտահայտվեն հոդվածների քննարկման էջերում։ Համարձակ եղեք, և խմբագրեք էջերը՝ ավելացնելով պակաս տեղեկությունները և ուղղելով սխալները։

Հանրային քննարկումը

[խմբագրել կոդը]

Հոդվածների բովանդակության կամ հոդվածագիրների պահելակերպի հետ կապ չունեցող առանձին յուրահատուկ թեմաներով քննարկումների համար տես «Village pump», այսինքն «Գյուղական ջրաղբյուր» կոչվող էջը, ինչի պարզեցված տարբերակը հայերեն վիքիում Խորհրդարան էջն է, որը սակայն մասնակիցների ու ռեսուրսների սակավության պատճառով դեռ համապատասխան զարգացման կարիք չի ունեցել։ Ենթադրաբար այդ էջը պետք է ընդգրկի նաև այնպիսի թեմաներ ինչպես հայտարարությունները, հանրային քննարկման սկզբունքները և տեխնիկական քննարկումները, ինչպես նաև տեղեկություններ տա այլ մասնագիտացված պորտալների մասին, ու կապեր տա դեպի այլ վարչական էջերը, ինչպես օրինակ Օգնությունը, Հղումները և համամասնակիցների վերահսկումը։ Վիքիպեդիայի Հանրային պորտալը կենտրոնացված մի էջ է, որտեղ կարելի է իմանալ թե ինչ է անում հանրությունը, ինչ համատեղ գործերի կարելի է մասնակցել, ստանալ ընդհանուր խմբագրական խորհուրդներ և պարզապես իմանալ թե ինչ նորություններ կան հանրության ներքին կյանքում։ Այդ ամենի համար հայերեն վիքիում ծառայում է Խորհրդարան էջը։

Ինչպես կարծիք հայտնել և խորհրդակցել

[խմբագրել կոդը]

Վիքիպեդիայում կա հարցերի քննարկման և վիճաբանությունների լուծման հաստատված գործընթաց, ինչպես նաև կան էջեր` նվիրված հարցերին, կարծիքներին, առաջարկություներին և մեկնաբանություններին։

  • Քննարկման էջերը— հոդվածներին կից քննարկման էջերը, որևէ հոդվածի կամ սկզբունքի բովանդակության քննարկման համար (դա սովորաբար հոդվածի հետ կապված հարցերի քննարկման առաջին վայրն է)։
  • Վանդալիզմ — հարմարություն վանդալիզմի դեպքերի մասին հայտնելու համար (բայց նաև վանդալիզմը շտկելու և նոր հայտնելու համար);
  • Վիճաբանությունների լուծումը— գործընթաց, որն օգնում է լուծել վիճաբանությունները, որոնք չեն փարատվում հոդվածների քննարկման էջերում և
  • Խորհրդարանը — Վիքիպեդիայի քննարկման այն տարածքը, որը հանրային պորտալի մասն է։

Ինչպես կապվել Վիքիպեդիայի առանձին խմբագիրների հետ

[խմբագրել կոդը]

Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար առաջին հերթին պետք է գնալ Օգնություն։ Գլխացանկ էջը։ Անհատ հոդվածագիրների հետ կապվելու համար ուղերձ թողեք նրանց Քննարկման էջերում talk page։ Գործելու կարգի և սկզբունքների մասին և նախագծերի հետ կապված հարցեր տալու լավագույն տեղը Խորհրդարանն է, որը գործում է առցանց, ինչպես նաև փոստային հասցեների ցանկերը Wikipedia mailing lists, որտեղից ուրիշ մասնակիցների Wikipedians հետ կարող եք կապվել IRC կապուղիներով և է-մակով e-mail։

Ի լրումն կա «Վիքիմեդիա հիմնադրամը» meta-wiki, կայք որտեղ կոորդինացվում են Վիքիպեդիայի տարբեր նախագծեր և քույր նախագծեր և իրականացվում տեսական քննարկումներ կայքի գործունեությամն սկզբունքների և ուղղությունների մասին։ Կան նաև հատուկ տեղեր, որտեղ կարելի է ներկայացնել Վիքիպեդիա:բագ զեկուցագրեր և արտոնությունների հայտեր bug reports and feature requests:

Կապերի ամբողջական ցանկի համար տես նաև en:Wikipedia:Contact us։

Հաճախ տրվող հարցեր (ՀՏՀ)

[խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել կոդը]
  1. http://siteanalytics.compete.com/wikipedia.org?metric=uv
  2. http://en.wikipedia.org/wikistats/EN/TablesWikipediansEditsGt5.htm
  3. http://meta.wikimedia.org/wiki/List_of_Wikipedias#Grand_Total
  4. http://en.wikipedia.org/wiki/Main_Page
  5. http://en.wikipedia.org/wiki/Who_writes_Wikipedia
  6. http://en.wikipedia.org/wiki/Wikipedia:FAQ
  7. http://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Advice_for_parents
  8. http://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Questions
  9. http://en.wikipedia.org/wiki/Nupedia
  10. http://en.wikipedia.org/wiki/Peer_review
  11. http://en.wikipedia.org/wiki/Jimmy_Wales
  12. http://en.wikipedia.org/wiki/Larry_Sanger
  13. http://en.wikipedia.org/wiki/Tim_Shell
  14. http://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Wikipedia_Day
  15. http://en.wikipedia.org/wiki/Wikimedia_Foundation
  16. "Quarterly update to OED online: New edition: Prakrit to prim", Oxford English Dictionary, March 15, 2007
  17. «Wikipedia announcements — May 2001»., wikipedia.org
  18. «Wikipedia announcements — September 2001»., wikipedia.org
  19. http://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Text_of_Creative_Commons_Attribution-ShareAlike_3.0_Unported_License
  20. http://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Text_of_the_GNU_Free_Documentation_License
  21. http://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Copyrights
  22. http://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Content_disclaimer
  23. http://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Explore
  24. http://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Researching_with_Wikipedia
  25. http://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Researching_with_Wikipedia
  26. http://en.wikipedia.org/wiki/Reliability_of_Wikipedia

Լրացուցիչ ընթերցանյութ

[խմբագրել կոդը]

Վիքիպեդիային կից նախագծերը

[խմբագրել կոդը]


Հնարավոր է, որ այլ կայքեր նույնպես օգտագործեն ՄեդիաՎիքի ծրագիրը և ուստի արտաքինից նմանվեն Վիքիպեդիային, կամ ունենան այնպիսի անվանում, որի մեջ կան «վիքի-» կամ «-պեդիա» արմատները, կամ ունենան նմանատեսակ ցանցային տիրույթի անուն, այդուհանդերձ միայն Վիքիպեդիան ու վերոհիշյալ նախագծերն են պատկանում Wikimedia Foundation/Վիքիմեդիա հիմնադրամի ընտանիքին։

Վիքիպեդիայի այլալեզու տարբերակները

[խմբագրել կոդը]
Վիքիպեդիան այլ լեզուներով

Հայերեն Վիքիպեդիայի կառուցումն սկսվել է 2005 թվականի փետրվարին։ Այս պահին հայերեն կայքում կա 313 461 հոդված։ Վիքիպեդիա նախագծում ներկայումս կան 270 այլալեզու էջեր, որոնցից հոդվածներով առավել հարուստ կայքերը թվարկված են ստորև․

Ավելի քան 3,400,000 հոդված՝ English/(անգլերեն)

Ավելի քան 1,100,000 հոդված՝ Deutsch/(գերմաներեն)

Ավելի քան 1,000,000 հոդված՝ Français/(ֆրանսերեն)

Ավելի քան 500,000 հոդված՝
Polski/(լեհերեն)  · Italiano/(իտալերեն)  · 日本語/(ճապոներեն)  · Nederlands/(հոլանդերեն)  · Español/(իսպաներեն)  · Português/(պորտուգալերեն)  · Русский/(ռուսերեն)

Ավելի քան 150,000 հոդված՝
Svenska/(շվեդերեն)  · 中文/(չինարեն)  · Norsk (bokmål)/(նորվեգերեն (բուկմոլ))  · Català/(կատալաներեն)  · Suomi/(ֆիններեն)  · Українська/(ուկրաիներեն)  · Čeština/(չեխերեն)  · Magyar/(հունգարերեն) · Türkçe/(թուրքերեն)  · Română/(ռումիներեն)  ·

Ավելի քան 100,000 հոդված՝
한국어/(կորեերեն)  · Esperanto/(էսպերանտո)  · Dansk/(դանիերեն)  · العربية/(արաբերեն)  · Bahasa Indonesia/(ինդոնեզերեն (բահասա))  · Volapük/(վոլափյուք)  · Tiếng Việt/(վիետնամերեն)  · Slovencina/(սլովակերեն)  · Српски/Srpski/(սերբերեն)  · Lietuviu/(լիտվերեն)  · Български/(բուլղարերեն)  · فارسی/(պարսկերեն)  · Slovenščina/(սլովեներեն)  · Winaray/(սամար-լեյթե)  · עברית/(եբրայերեն)