Տարյա Տուրունեն
Տարյա Տուրունեն ֆիններեն՝ Tarja Turunen | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 17, 1977[1] (47 տարեկան) |
Ծննդավայր | Puhos, Կիտեե |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա |
Կրոն | լյութերականություն |
Կրթություն | Սիբելիուս ակադեմիա և Hochschule für Musik Karlsruhe? |
Մասնագիտություն | օպերային երգչուհի, կոմպոզիտոր, դաշնակահարուհի և երգերի հեղինակ |
Ամուսին | Marcelo Cabuli?[2] |
Անդամություն | Նայթվիշ, Raskasta Joulua? և Outlanders? |
Կայք | tarjaturunen.com |
Tarja Turunen Վիքիպահեստում |
Տարյա Սոյլե Սուսաննա Տուրունեն Կաբուլի (ֆին․՝ Tarja Soile Susanna Turunen Cabuli, օգոստոսի 17, 1977[1], Puhos, Կիտեե), ֆինն օպերային երգչուհի, դաշնակահար, կոմպոզիտոր, Նայթվիշ սիմֆոնիկ-մետալ խմբի նախկին վոկալիստ։ Այդ ժանրում Տարյան հանդիսանում է ամենահայտնի և ամենատաղանդավոր երգչուհիներից մեկը ոչ միայն Ֆինլանդիայում, այլ նաև ողջ Եվրոպայում։ Տարյայի հզոր ձայնը և մետալի համար անսովոր կատարման ոճը Նայթվիշի ծանր երաժշտությանը հաղորդում էին ունիկալ հնչողություն։ 2003 թվականի մայիսին Տարյան հայտնում է, որ մի քանի ամիս առաջ ամուսնացել է արգենտինացի բիզնեսմեն, "NEMS Enterprises" ձայնագրման ընկերության սեփականատեր, Հարավային Ամերիկայում Նայթվիշի պրոդյուսեր և մենեջեր՝ Մարցելո Կաբուլիի (իսպ. Marcelo Cabuli) հետ։ 2005 թվականի հոկտեմբերի 21-ին, համաշխարհային շրջագայության ("Once" ալբոմի աջակցության համար) ավարտական համերգից հետո, Հարտվալլ Արենայում, Հելսինկի, հեռացվեց խմբից։ Հեռացման մասին որոշումը տարածվել է բաց նամակի տեսքով, որը Տարյան ստացավ համերգի ավարտից անմիջապես հետո խմբի մյուս անդամների անունից, որոնք խնդրեցին նամակը բացել հաջորդ օրը։ Դրանից հետո նա հեռացավ Արգենտինա` իր ամուսնու մոտ` հասարակայնության լայն շրջաններից հեռու մնալու համար։ Բայց Բուենոս Այրեսում Տարյային նույնպես հանգիստ չտվեցին, և նա ստիպված եղավ իր սեփական կայքում հրապարակել պատասխան նամակը։ Ներկայումս նա զբաղվում է մենակատարողական գործունեությամբ, ձայնագրել է երկու Սուրբ Ծննդյան ալբոմ՝ "Henkāys ikuisuudesta" (2006), սրա վերաթողարկումը "Henkāys ikuisuudesta (Re-Release)" (2010) և բացի վերջիններիցս՝ "My Winter Storm" (2007) ու "What Lies Beneath" (2010) ալբոմները։ Տարյան նոմինացված է եղել Emma-ի վեց մրցանակի և 2009 թվականին Գրեմմիի մրցանակաբաշխմանը։
Ենթադրվում է, որ վաճառվել է ավելի քան 900000 նրա անձնական սկավառակներից, և 3 միլիոնից ավել Նայթվիշի կազմում։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նայթվիշ-ի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Angels Fall First (1997 թ.)
- Oceanborn (1998 թ.)
- Wishmaster (2000 թ.)
- Century Child (2002 թ.)
- Once (2004 թ.)
Սինգլները
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Carpenter (1997)
- Sacrament Of Wilderness (1998)
- Walking In The Air (1998)
- Sleeping Sun (1999)
- Deep Silent Complete (2000)
- Over The Hills And Far Away (2001)
- Ever Dream (2002)
- Bless The Child (2002)
- Nemo (2004)
- Wish I Had An Angel (2004)
- Kuolema Tekee Taiteilijan (2004)
- The Siren (2005)
- Sleeping Sun 2005 (2005)
DVD
[խմբագրել | խմբագրել կոդը]- From Wishes To Eternity (2001)
- End Of Innocence (2003)
- Once (DVD-Audio) (2005)
- End Of An Era (2005)
Տեսահոլովակները
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Carpenter (1998)
- Sleeping Sun (1998)
- Sacrament of Wilderness (1998)
- Over the Hills and Far Away (2001)
- Bless the Child (2002)
- End of All Hope (2002)
- Nemo (2004)
- Wish I Had an Angel (2005)
- Sleeping Sun (2005)
Մենակատարողական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Henkāys ikuisuudesta (2006, Universal Music)
- My Winter Storm (2007, Universal Music/Vertigo Records)
- What Lies Beneath (2010, Universal Music/Vertigo Records)
- Henkāys ikuisuudesta (Re-Release) (2010, Nuclear Blast)
Սինգլները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Yhden enkelin unelma (Acoustic) (2004)
- Yhden enkelin unelma (2004)
- You Would Have Loved This (2006)
- I Walk Alone (2007)
- Die Alive (2008)
- Enough (2009)
- Falling Awake (2010)
- Until My Last Breath (2010)
- I Feel Immortal (2010)
- The Good Die Young - Scorpions խմբի Sting in the Tail ալբոմի գլխավոր սինգլը (2010)
- Underneath (2011)
EP
[խմբագրել | խմբագրել կոդը]- One Angel's Dream (2004)
- The Seer (2008)
DVD
[խմբագրել | խմբագրել կոդը]- Christmas Concert (2006)
Տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- I Walk Alone (2007)
- Die Alive (2008)
- I Feel Immortal (2010)
- Until My Last Breath (2010)
- Until My Last Breath 2 տարբերակ (2010)
Հետաքրքիր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուսման առաջին վեց տարիների ընթացքում նա միակ աղջիկն էր դպրոցում։
- Նրան ֆորտեպիանոյի դասեր տվող ուսուցիչներից մեկը Տուոմաս Հոլոպայնենի մայրն է եղել։
- Խոսում է հինգ լեզուներով՝ ֆիններեն, շվեդերեն, գերմաներեն, իսպաներեն և անգլերեն։