Jump to content

Տերմոլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմունա
Տերմոլի
Termoli
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզՄոլիզե
ԳավառԿոմպաբասո
ՀամայնքԿամպոբասո
Մակերես55 կմ²
ԲԾՄ15 մ
Բնակչություն32331 մարդ (2008)
Խտություն585 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ0875
Փոստային ինդեքս86039
Փոստային դասիչ86039
Ավտոմոբիլային կոդCB
ISTAT070078
Պաշտոնական կայքcomune.termoli.cb.it
Տերմոլի (Իտալիա)##
Տերմոլի (Իտալիա)
Տերմոլի (Մոլիզե)##
Տերմոլի (Մոլիզե)

Տերմոլի (իտալ.՝ Termoli), կոմունա Իտալիայում, գտնվում է Մոլիզե մարզում՝ Կոմպաբասո գավառում[1]։

Բնակչությունը կազմում է 32331 մարդ, բնակչության խտությունը կազմում է 585 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 55 կմ² մակերես։ Փոստային ինդեքս՝ 86039, հեռախոսային կոդ՝ +39 0875։

Տերմոլին Մոլիզեի միակ ծովային նավահանգիստն է։ Ամբողջ տարվա ընթացքում լաստանավերն ուղղվում են դեպի Իզոլե Տրեմիտի և Խորվաթիա։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կաստելո Սվեվո - Ամրոց՝ կառուցված 13-րդ դարում Ֆրեդերիկ II-ի կողմից։
  • Աստվածածնի տաճար (Santa Maria della Purificazione, հապավում - Սան Բասո), 11-րդ դար։

Տաճարում պահվում են Պողոս առաքյալի աշակերտ սուրբ Տիմոթեոս առաքյալի մասունքները, որոնք հայտնաբերվել են 1945 թվականի մայիսի 11-ին քահանա Բյաջիո դ'Ագոստինոյի կողմից՝ վերակառուցման աշխատանքների ժամանակ։ Մայր տաճարի երկրորդ անունը տրվել է Սան Բասոյի մասունքներին, որոնք նույնպես պահվում են այստեղ։ Քաղաքում տեղի է ունենում Թերմոլի ձկան փառատոնը։

Սուրբ Վասը և Տիմոթեոս Առաքյալը համարվում են բնակավայրի հովանավորները, տոնակատարությունը օգոստոսի 3-ին և 4-ին է։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակի փոփոխությունները.

Կոմունայի վարչակազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia: Campobasso». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հունիսի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տերմոլի» հոդվածին։