Տիցիան
Տիցիան Tizianо Vecellio | |
---|---|
Ծնվել է | 1477 |
Ծննդավայր | Պյեվե դի Կադորե, (Իտալիա) |
Մահացել է | Օգոստոսի 27, 1576 |
Մահվան վայր | Վենետիկ, (Իտալիա) |
Գերեզման | Santa Maria Gloriosa dei Frari[1] |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Կրոն | կաթոլիկություն |
Երկեր | Կինը հայելու առաջ, The Crowning with Thorns?, Madonna of the Rabbit?, Ուրբինյան Վեներա, Կառլոս V-ի ձիավոր դիմանկարը, Pope Paul III and His Grandsons? և Tarquin and Lucretia? |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ, գծագրող, նկարիչ-փորագրող և վիզուալ արտիստ |
Ամուսին | Cecilia Soldano? |
Ծնողներ | հայր՝ Gregorio Vecellio? |
Զբաղեցրած պաշտոններ | պալատական նկարիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գեղարվեստի ակադեմիա |
Երեխաներ | Orazio Vecellio?, Տիզիանելո և Lavinia Vecellio? |
Ստորագրություն | |
Titian Վիքիպահեստում |
Տիցիանո Վեչելլիո կամ Տիցիան (իտալ.՝ Tiziano Vecellio[2], մոտ 1490[6][7], Պիևե դի Կադորե, Վենետիկի հանրապետություն[4][5] - օգոստոսի 27, 1576[3][4][5][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[5][8][9]), իտալացի գեղանկարիչ։ Վերածննդի դարաշրջանի Իտալիայի 16-րդ դարի վենետիկյան դպրոցի վաղ շրջանի ներկայացուցիչ, իտալական բարձր Վերածննդի գլխավոր ներկայացուցիչներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիցիանը 10 տարեկանում Վենետիկում խճանկարչության դասեր է առել Սեբաստիան Ձուկատոյից, մի քանի տարի անց աշակերտել է նկարիչ Ջովաննի Բելլինիին՝ Ջորջոնեի և ապագա նշանավոր այլ նկարիչների հետ։ Մոտ 1508 թ-ին Ջորջոնեին օգնել է ստեղծելու Վենետիկի գերմանական իջևանատան որմնանկարները, իսկ վերջինիս մահից (1510 թ.) հետո ավարտել է նրա «Քնած Վեներան» կտավը։ Տիցիանն աշխատել է հիմնականում Վենետիկում, նաև Պադուայում (1506 թ.), Ֆեռարայում (1516 և 1523 թթ.), Մանտուայում (1536-37 թթ.), Ուրբինոյում (1542-44 թթ.), Հռոմում (1545-46 թթ.) և Աուգսբուրգում (Գերմանիա, 1548 և 1550-1551 թթ.)։ Ստեղծել է աստվածաշնչյան և դիցաբանական թեմաներով նկարներ, հայտնի է նաև որպես դիմանկարիչ։ Տիցիանը 30 տարեկանում Վենետիկի լավագույն նկարիչն էր։ Նրա արվեստն աչքի է ընկնում կյանքի բազմակողմանի ընդգրկումով, դարաշրջանի դրամատիկ բախումների խոր բացահայտմամբ։ 1510-ական թվականների կեսից Տիցիանը մշակել է ուրույն ոճ. նրա կերպարներին բնորոշ է հանգստությունը, իսկ կտավներին՝ մաքուր գույների ներդաշնակությունը։ 1510-1530-ական թվականներին նկարիչն առավելապես ստեղծել է պաթոսով և դինամիկայով օժտված գործեր՝ «Սալոմե» (1515 թ.), «Ֆլորա» (մոտ 1515 թ.), «Երկնային և երկրային սեր» (մոտ 1515-1516 թթ.), «Աստվածամոր համբարձվելը» (1518 թ.), «Կեսարի դինարը» (1518 թ.), կենսալի կերպարներ, սլացիկ շարժումներով հորինվածքներ («Բաքոսը և Արիադնան», 1523 թ.)։ Տիցիանը կրոնական և դիցաբանական թեմայով նկարներում հաճախ ներմուծել է ճարտարապետական ֆոն և կենցաղային մանրամասներ («Պեզարո ընտանիքի տիրամայրը», 1526 թ., և այլն)։ 1519-1526 թթ-ին որմնանկարել է մի շարք Ավագ խորաններ։ Տիցիանի դիմանկարչական արվեստը ծաղկել է 1530-40-ական թվականներին. ժամանակակիցների կերպարներում ընդգծել է նրանց բնավորության գծերը, յուրաքանչյուրի համար գտել հորինվածքային հնարամիտ, գունային յուրօրինակ լուծումներ («Հիպպոլիտո Մեդիչի», 1532-33 թթ., «Վեներա», 1538 թ., «Պիետրո Արետինո», 1545 թ., «Պողոս III պապը Ալեսսանդրո և Օտտավիո Ֆառնեզեների հետ», 1545-46 թթ., և այլն)։ XVI դարի կեսից՝ ստեղծագործության ուշ շրջանում, Տիցիանը հասել է կատարյալ գեղանկարչականության և կրոնական ու դիցաբանական թեմաների մեկնաբանման բացառիկ խորության։ Մարդու մարմնի գեղեցկությունը նկարչի գործերի առանձնահատուկ թեմաներից է («Դանայա», մոտ 1554 թ., «Վեներան հայելու առջև», 1550-ական թվականներ, «Եվրոպայի առևանգումը», մոտ 1559 թ., և այլն)։ Այդ շրջանի կրոնական թեմայով նկարներին («Սուրբ Հիերոնիմոս», մոտ 1552 թ., «Ապաշխարող Մարիամ Մագդաղենացին», 1560-ական թթ., «Սուրբ Սեբաստիանոս», 1570 թ., և այլն) բնորոշ են գունային նուրբ ելևէջներն ու ազատ կերպավորումը։ Տիցիանը գեղանկարչության մեջ մշակել է նոր տեխնիկա. ներկերը կտավին քսել է և՜ վրձնով, և՜ մատներով, և՜ քսաթիակով։ Նա ստեղծել է նաև գծանկարներ։ Տիցիանի նկարներն ուսումնասիրել են տարբեր երկրների ու դարաշրջանների նկարիչներ (Տինտորետո, Էլ Գրեկո, Ռեմբրանդ, Էդուարդ Մանե, Դիեգո Վելասկեզ, Պիտեր Ռուբենս և ուրիշներ)։ Նրան անվանել են Աստվածային Տիցիան։ Տիցիանի գործերից պահվում են Լոնդոնի ազգային, Բեռլինի, Հռոմի Բորգեզե, Ֆլորենցիայի Պալատին պատկերասրահներում, Փարիզի Լուվր, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ և այլ թանգարաններում։ Նրա անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա։
Իսպանիայի Կառլոս V թագավորը Տիցիանին հրավիրել է իր մոտ և արժանացրել հատուկ պատվի ու հարգանքի։ «Ես կարող եմ ունենալ հերցոգ, սակայն չեմ կարող գտնել երկրորդ Տիցիան», - ասել է նա։ Մի անգամ նկարելու ժամանակ Տիցիանի ձեռքից վրձինն ընկել է։ Կառլոս V-ը բարձրացրել է այն և ասել. «Տիցիանին ծառայելը պատիվ է նույնիսկ թագավորի համար»։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Լյուդովիքի Արիստոյի դիմանկարը
-
Ուրբինյան Վեներա
-
Կառլ V-ի դիմանկարը
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էլի Ֆոր, Արվեստի պատմություն (վերածնվող արվեստ), հատոր 3, Ե., «Սարգիս Խաչենց», 2008։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.basilicadeifrari.it/en/opere/monumento-a-tiziano/
- ↑ http://www.retrobibliothek.de/retrobib/seite.html?id=115759#Tizian
- ↑ 3,0 3,1 RKDartists (նիդերլ.) — 2019.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 https://www.nationalgallery.org.uk/artists/titian
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ KulturNav — 2016.
- ↑ https://www.nationalgallery.org.uk/artists/titian — National Gallery.
- ↑ 8,0 8,1 Wethey H. E. Encyclopædia Britannica
- ↑ [1]Մետրոպոլիտեն թանգարան timeline, retrieved Փետրվարի 11, 2009
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիցիան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 19)։ |