Jump to content

Տուն (բնակարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տուն
Օգտագործվում էապրելու համար
Նախագծեր առանձնացված տան համար, որոնք ցույց են տալիս յուրաքանչյուր սենյակի սոցիալական գործառույթները

Տուն կամ բնակարան, բնակեցման ինքնուրույն միավոր, բնակելի տարածք, որն օգտագործվում է մշտական կամ ոչ մշտական բնակության համար` անհատի, ընտանիքի, տնային տնտեսության կամ մի քանի ընտանիքների համար։ Հաճախ այն մեկհարկանի բնակելի շինություն է, բնակարան որևէ շենքում կամ այլընտրանքային շարժական տուն[Ն 1], տուն-նավակ, տանիքածածկ, յուրդ կամ այլ դյուրակիր ապաստան։ Շատ երկրներում, ըստ սահմանադրական իրավունքի սկզբունքի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի[1] 12-րդ հոդվածում ամրագրված իրավունքով նշվում է տան անձեռնմխելիությունը՝ որպես անհատի ապաստան և բնակարան։

Տները սովորաբար լինում են տարբեր նշանակության սենյակներով՝ տարածքներ և հարմարություններ քնելու, սնունդ պատրաստելու, ուտելու և հիգիենայի համար։ Մարդկանց ավելի մեծ խմբեր կարող են ապրել բնակարանային կոոպերատիվում, ծերանոցում, մանկատանը, հանգստավայրում կամ նմանատիպ այլ բնակավայրերում ու հաստատություններում։ Տնային տնտեսության մեջ կան նաև գյուղատնտեսական նշանակության հողեր և տնային տնտեսությունների համար հարմարություններ։ Այն դեպքում, երբ բնակելի տները գնային առումով մատչելի չեն, մարդիկ կարող են ապրել ոչ ֆորմալ կիսաքանդ տներում, ապօրինի կառույցնեոում, երբեմն՝ ցեխից ու փայտից պատրաստված քառակուսիներում, որոնք գտնվում են սողանքներում և քաղաքների ոչ հարմարավետ տարածքներում։ Ընդհանուր առմամբ, «տունը» համարվում է աշխարհագրական տարածք, ինչպիսիք են քաղաքը, գյուղը, արվարձանը, մեծ բնակավայրը կամ երկիրը։

Գտնվել է Պուերտո Ռիկոյի քարանձավում, որտեղ Տաինոն բնակվել է մինչև եվրոպացիների ժամանումը

Մարդկանցով բնակեցված ամենավաղ շրջանի տները, բնականաբար` քարանձավներն էին։

Պատմության ընթացքում, ամենավաղ մարդկային բրածոները Հարավային Աֆրիկայի Կրուգերսդորպ և Մոկոպանեի մերձակայքում գտնվող մի շարք քարանձավներում են հայտնաբերվել։ Քարանձավային վայրերից են՝ Ստերկֆոնտեյնը (անգլ.՝ Sterkfontein), Սվարթկրանսը (անգլ.՝ Swartkrans), Կրոմդրաայի Բ (անգլ.՝ Kromdraai B), Դրիմոլենը (անգլ.՝ Drimolen), Մալափան (անգլ.՝ Malapa), Քոուպեր Դ (անգլ.՝ Cooper D)-ն, Գլեդիսվալան (անգլ.՝ Gladysvale), Գոնդոլինը (անգլ.՝ Gondolin) և Մակապանսգաթը (անգլ.՝ Makapansgat), որտեղ հայտնաբերվել են մի շարք վաղ ժամանակաշրջանի մարդկանց բրածոներ, որոնք ապրել են մեզանից մեկ միլիոն տարի առաջ, ինչպես նաև՝ Ավստրալոպիտեուս աֆրիքանուս (անգլ.՝ Australopithecus africanus)[2], Ավստրալոպիտեուս սեդիբա (անգլ.՝ 7Australopithecus sediba)[3] և Ավստրալոպիտեուս ռոբուստուս (անգլ.՝ Paranth robustus)[4] ոչնչացած ցեղատեսակներ։

Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ կարծում են, որ վաղ շրջանի այդ մարդիկ ոչ թե ապրել են քարանձավներում, այլ քարանձավներ են բերվել նրանց սպանած մսակերների կողմից։

1924 թվականին Աֆրիկայում հայտնաբերված առաջին վաղեմի հոմինիտը՝ Թաունգ մանուկը, երկար տարիներ պնդում էր, որ ինքը եկել է քարանձավից, որտեղ նրան պահել են արծիվները։ Այնուամենայնիվ, այս հարցը մնչև հիմա քննարկվում է։ Քարանձավները ձևավորվել են Գաափ սարահարթում, ինչպես նաև Ուոնդերվերքի տարածքում՝ վաղ, միջին և ուշ քարե դարաշրջաններում։ Այնուամենայնիվ, ըստ Թաունգ մանուկի ենթադրությունների, քարանձավը, որը ձգվում է գերեզմանոցի երկայնքով, երկրորդական կրաքարային հանքավայրում, կոչվել է՝ տուֆ[Ն 2]: Բազմաթիվ ապացույցներ կան աշխարհի առնվազն մեկ միլիոն տարի առաջ քարանձավներում բնակվող մյուս վաղ դարաշրջանի մարդկային ցեղերի մասին, այդ թվում՝ Չինաստանում՝ Հոմո էրեկտուս (անգլ.՝ Homo erectus)՝ Զոուկուդյան (անգլ.՝ Zhoukoudian), Հոմո ռհոդեսիենսիս (անգլ.՝ Homo rhodesiensis), Հարավային Աֆրիկայում՝ Անկյուններ (անգլ.՝ Hearths) քարանձավում (Մակապանսգատ անգլ.՝ Makapansgat), Հոմո նիդերտալենսիսում (անգլ.՝ Homo neandertalensis) և այլն։ Հոմո հեյդելբերգենիսը Եվրոպայում՝ Ատապուերկայի հնագիտական տեղանքում, Ինդոնեզիայում գտնվող Հոմո ֆլորեսիենսիս, և Սիբիրի հարավում գտնվող՝ Դենիսովները։

Հարավային Աֆրիկայում, հին ժամանակներում՝ մեզանից մոտ 1800000 տարի առաջ, երբ մարդիկ առաջին անգամ սովորեցին ծովագնացություն, նրանք պարբերաբար օգտագործեցին ծովային քարանձավները՝ որպես ապաստարան։ Ամենահին հայտնի տարածքներից մեկը՝ PP13B-ն է Փինեքլ Փոյնթում (անգլ.՝ Pinnacle Point): Հենց սա գուցե և թույլ է տվել մարդկանց արագ ընդլայնել տարածքները՝ Աֆրիկայից դուրս և գաղութացնել այնպիսի տարածքներ, ինչպիսիք են Ավստրալիան, մեզանից 60000-50000 տարի առաջ։ Ամբողջ Հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում և Եվրոպայում, ժամանակակից մարդիկ քարանձավներն ու ժայռափոր ապաստարանները օգտագործում են որպես ռոք արվեստի վայրեր, ինչպիսիք է՝ Հսկայի ամրոցը[Ն 3]: Ապաստանի համար օգտագործվել են Չինաստանի Յաոդոնգ (չինարեն՝ Yaodong)[Ն 4] քարանձավները, այլ քարանձավներ օգտագործվել են թաղման համար (օրինակ, ժայռաբեկորների դամբարանները), կամ որպես կրոնական վայրեր (օրինակ՝ բուդդայական քարանձավները)։ Հայտնի Սուրբ քարանձավներից են Չինաստանի «Հազար Բուդա» քարանձավը[5] և Կրետեի Սուրբ քարանձավը։

Տեխնոլոգիան զարգանալուն պես մարդիկ և այլ հոմինիդներ սկսեցին կառուցել իրենց տները։ Շինությունները, ինչպիսիք են՝ խրճիթը[Ն 5] և երկար տունը[Ն 6] օգտագործվել են ապրելու համար վաղ քարի դարից, որն անվանում են նաև՝ «Նոր քարե դար»։

Անհայտ է, թե երբ է կառուցվել առաջին առանձնատունը, քանի որ հաստատ չգիտենք, բայց ենթադրվում է, որ ծագումը որպես պալատական տիպի կառույցի՝ տիպիկ է եղել Միջագետքի ժամանակաշրջանին։

Ասացվածքներ, դարձվածքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի ասացվածքներ տան մասին.

  • Տունն այնտեղ է, որտեղ սիրտդ է գտնվում,
  • Տնից լավ տեղ՝ միայն տունն է,
  • Տղամարդու համար տունը նրա ամրոցն է,
  • Տան նման լավ տեղ չկա աշխարհում,
  • Տունն այն է, որտեղ դու կախում ես քո գլխարկը,
  • Ով տուն չի շինել, կարծում է սյուները բուսնելով են,
  • Կնոջ շինած տունը աստված էլ չի քանդի, ասածու շինած տունը կինը կքանդի,
  • Տուն լինի,
  • Տնից-տեղից հեռու,
  • Ձեզ զգացեք՝ ինչպես ձեր տանը,
  • Դուք այլևս չեք կարող տուն վերադառնալ։
  1. բնակելի հավաքովի կառույց, որը կառուցվում է կցասայլով
  2. կրաքարի տեսակ է, ծակոտկեն հրաբխային ժայռ, որը ձևավորվում է բարձր ջերմաստիճանում՝ ածխաթթու հանքանյութերի թափվելու հետևանքով
  3. լեռ է, որը գտնվում է Հարավային Աֆրիկայի ՔվաԶուլու-Նատալ քաղաքում գտնվող Դրակենսբերգ լեռնաշղթայի սահմաններում
  4. «քարանձավային տուն» երկրային կացարանի հատուկ ձև է, որը տարածված է Չինաստանի հյուսիսում գտնվող Լեսսի սարահարթում
  5. Խրճիթները պարզունակ բնակարաններ են, որոնք կարելի է պատրաստել տեղական տարբեր նյութերից
  6. Երկար տունը` երկար, համամասնորեն նեղ, քարից կամ փայտաշեն, մեկ սենյականոց շենքի մի տեսակ է, որը կառուցվել է աշխարհի տարբեր մասերում, ներառյալ Ասիայի, Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի ժողովուրդների կողմից

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Universal Declaration of Human Rights» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
  2. https://en.wikipedia.org/wiki/Australopithecus_africanus. {{cite news}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. https://en.wikipedia.org/wiki/Australopithecus_sediba. {{cite news}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. https://en.wikipedia.org/wiki/Paranthropus_robustus. {{cite news}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. Olsen, Brad (2004). Sacred Places Around the World: 108 Destinations. CCC Publishing. էջ 16. ISBN 978-1-888729-16-0.