Jump to content

Տրանսիլվանիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրանսիլվանիա
Տեսակպատմական շրջան
ՄայրցամաքԵվրոպա
Երկիր Ռումինիա
ՎարչատարածքՌումինիա
Ամենաբարձր կետNegoiu Peak?
Մակերես100 293 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Տրանսիլվանիա (լատին․՝ Transsylvania «Անտառի հետևում», նաև՝ Արդեալ, ռումիներեն՝ Ardeal (Transilvania), գերմ.՝ Siebenbürgen («Յոթ քաղաքների երկիր»), հունգ.՝ Erdély), պատմական շրջան Ռումինիայի հյուսիս-արևմուտքում։ Տրանսիլվանիան պատմական տարածք է՝ տեղակայված Կենտրոնական Ռումինիայում։ Արևելքում և հյուսիսում շրջապատված է բնական սահմաններով՝ Կարպատյան լեռներով, պատմական Տրանսիլվանիան տարածվում է արևմուտքում մինչև Ապուսենի լեռներ (Արևմտյան Ռումինական լեռներ)։ Տերմինը երբեմն վերագրվում է ոչ միայն բուն Տրանսիլվանիային, այլ նաև Կրիշանայի, Մարամուրեշի և Բանատի ռումինական շրջաններին։

Տրանսիլվանիան հայտնի է Կարպատների գեղեցիկ համայնապատկերներով և հարուստ պատմությամբ։ Նրա մեջ են մտնում նաև այնպիսի քաղաքներ ինչպիսիք են Կլուժ-Նապոկան, Բրաշովը, Սիբիուն, Տարգու Մուրեշ, Ալբա Յուլիան, Բիստրիցան, Արադը, Օրադյան։

Անգլախոս միջավայրում Տրանսիլվանիան շատ հաճախ ասոցացվում է վամպիրների հետ, շնորհիվ Բրեմ Սթոքերի Դրակուլա վեպի և ֆիլմերի՝ ոգեշնչված այդ գրքից[1][2]։

Ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանսիլվանիայի ամենավաղ հիշատակումները հանդիպում ենք 1075 թ. Հունգարական թագավորության Միջին լատիներեն փաստաթղթերում , որտեղ այն հիշատակվում է, որպես ultra silvam , որը նշանակում է «անտառներից այն կողմ», «անտառների հետևում» (ultra նշանակում է «հետևում» կամ «այն կողմում», և sylva բառի սեռական հոլովը (քերականական այլ կառուցվածքի պատճառով հայերենում ստացվում է բացառական հոլով)՝ (sylvam) անտառ)։ Մեկ այլ լատիներեն ածանցի ավելացմամաբ Տրանսիլվանիա նշանակում է «Անտառների այն կողմում»։ Հունգար պատմաբանները պնդում են որ Միջին լատիներեն Ուլտրասիլվանիա, հետագա՝ Տրանսիլվանիան հունգարերեն Erdő-elve-ի (Անտառային օրենքներ) ուղիղ թարգմանությունն է[3]։ Այն նաև օգտագործվել է, որպես այլընտրանքային տարբերակ գերմաներեն überwald ՝ անտառ (13–14 դարեր) և ուկրաիներեն Залісся (Zalissia), (Անտառներից այն կողմ) բառերին։ Տրանսիլվանիայի պատմական անունները՝

Ռումիներենում տարածաշրջանը հայտնի է նաև որպես՝ Արդյալ կամ Տրանսիլվանիա, հունգարերենում՝ Erdély [ˈɛrdeːj] Էրդել, գերմաներեն՝ Siebenbürgen [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈziːbn̩ˌbʏʁɡn̩]]] ( ); թուրքերեն՝ Տրանսիլվանիա։

  • Գերմաներեն Զիբենբյուղգեն նշանակում է «յոթ ամրոցներ» խոսքը Գերմանասաքսոնական յոթ քաղաքների մասին է։ Սա է դարձել մի շարք լեզուներում տարածաշրջանի անվան համար հիմք՝ խորվաթերեն Sedmogradska, բուլղարերեն՝ Седмиградско (Sedmigradsko), լեհերեն՝ Siedmiogród, ուկրաիներեն՝ Семигород (Semyhorod):
  • Հունգարերեն Erdély տարբերակը առաջին անգամ հիշատակվում է 12-րդ դարի Gesta Hungarorum ում որպես Էրդեուլ Erdeuleu (ժամանակակից ուղղագրական կանոններով Erdeüleü) կամ Erdő-elve. Erdő բառը հունգարերենում նշանակում է անտառ իսկ Elve վերաբերում է տարածաշրջանին, նույնանում է հունգարերեն Muntenia (Havas-elve, կամ տարածք որը ընկած է ձյունապատ լեռներից այն կողմ). Erdel, Erdil, Erdelistan, սրանք Արդյալի թուրքերեն համարժեքներն են։
  • Ռումիներեն Արդյալի առաջին հիշատակումը հանդիպում ենք 1432 թվականի մի փաստաթղթում Արդելիու Ardeliu ձևով։ Ռումիներեն Արդյալը փոխառված է հունգարերեն Erdély-ից[4]։
Մեծ Ռումինիան, ներպատերազմական ժամանակաշրջանում
1940 թվականին Ռումինիայի տարածքաին կորուստները, Հյուսիսային Տրանսիլվանիայի անցումը Հունգարիայի թագավորությանը: Տարածքը վերադարձվում է Ռումինիային Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո:
Պատմական Ռումինիայի սահմանները

Տրանսիլվանիայում պատմության ընթացքում իշխել են տարբեր ազգեր ու պետություններ։ Ժամանակին այն Դակիայի թագավորության (Մ.թ.ա 82 – Մ.թ.106թ.թ) կենտրոնն էր ։ Մթ. 106 թվականին Հռոմեական կայսրությունը գրավում է այս տարածքը, կանոնավոր կերպով օգտագործելով տարածքի ռեսուրսները։ Այն բանից հետո երբ Մ.թ.271 թվականին հռոմեական զորքերը դուրս եկան տարածքից, այն դարձավ տարբեր ցեղերի հարձակումների պատճառ անցնելով մեկ կարպի, վեսթգոթերի, հուների, գեպիդների, ավարների և սլավոնների տիրապետության տակ։ 9-ից 11-րդ դարերում Տրանսիլվանիան Բուլղարիայի ազդեցության տակ էր։ Վիճարկելի է արդյուք դակիա-հռոմեացի բնակչությունը փրկվել է հետ-դասական դարաշրջանից հետո, կամ առաջին վալախները/ռումինացիներ տարածաշրջանում հայտնվել են 13-րդ դարից հետո՝ Բալկանյան թերակղզուց.[5][6] :Գիտական բանավեճերի նյութ է նաև մինչև հունգարական նվաճումները Տրանսիլվանիայի բնակչության էթնիկ կազմի խնդիրը։

Հունգարները մինչև 9-րդ դարի ավարտը գրավում են Կենտրոնական Եվրոպայի մեծ հատվածը։ Gesta Hungarorum-ի (Գործք հունգարների) համաձայն Վալախ վոևոդ Գելոուն կառավարում էր Տրանսիլվանիան մինչ հունգարների ժամանումը։ 1003 թվականին Հունգարական թագավորությունը իր իշխանությունն է հաստատում Տրանսիլվանիայում, երբ Իշտվան Ա-ն (Stephen I), լեգենդի համաձայն պարտության է մատնել Գյուլյա անունով իշխանին[7][8][9][10] : Որոշ պատմաբաններ պնդում են, որ Տրանսիլվանիան բնակեցվել է հունգարների կողմից 10-13-րդ դարերի ընթացքում[11][12] , մինչև մյուսները պնդում են որ այն արդեն իսկ բնակեցված էր[13], քանի որ առաջին հունգարական ծագմամաբ արտեֆակտները թվագրվում են 10-րդ դարով[14]։

1003-1526 թվականներին Տրանսիլվանիան Հունգարական թագավորության վոևոդության տակ էր և ղեկավարվում էր Հունգարիայի թագավորի կողմից նշանակված վոևոդի կողմից.[15][16] : Մոհաչի ճակատամարտից հետո 1526 թվականին, Տրանսիլվանիան դառնում է Յանոս Զապոլյայի թագավորության մասը՞ 1570 թվականին թագավորությունը վերափոխվում է Տրանսիլվանիայի իշխանության, որը ղեկավարում էին տեղացի կալվինիստ հունգար իշխանները։ Այդ ժամանակաշրջանում Տրանսիլվանիայի բնակչության էթնիկ կազմի մասին տեղեկություններ է թողել Անտուն Վրանչիչը, բայց կախված նրանից, թե ինչպես են թարգմանել բնագիրը հունգար և ռումինացի մասնագետները, տվյալները տարբեր են։ Ռումինացի մեկնաբանների համաձայն Անտուն Վրանչիչը գրել է, որ «այն բնակեցված է երեք ազգերով՝ սեկեյիներ, հունգարացիներ, սաքսեր, ես պետք է նաև ավելացնեմ ռումինացիներին, ովքեր չնայած թվապես նույն քանակին էին, բայց չունեին ազատություններ և իրավունքներ, բացառությամբ Հացեգի շրջանում բնակվողներին, որը Դեցեբալի ժամանակներում եղել է իշխանության կենտրոնը, իսկ Յանոշ Հունյադիի կառավարման ժամանակ տեղի ազնվականները դարձել են տարածքի իշխողները քանի որ վերջիններս միշտ հաղթանակներ էին տանում թուրքերի դեմ... »[17] , մինչևդեռ ըստ հունգար մեկնաբանների թարգմանությունը արվում է հետևյալ կերպ. «պետք է ավելացնեմ նաև ռումինացիներին, ովքեր հազիվ էին թվապես հավասարվում մյուս ազգերին.. »[18] : Վասիլ Լուպուն 1650 թվականին սուլթանին գրված նամակում նշում է, որ ռումինացիները արդեն Տրանսիլվանիայի բնակչության մեկ երրորդն են կազմում[19]։ Այս ժամանակահատվածում Տրանսիլվանիան հիշատակվում է, որպես Օսմանյան կայսրության իշխանության տակ գտնվող սյուզերենություն։

1687 թվականի Վիեննայի ճակատամարտից հետո Հաբսբուրգները գրավում են տարածքը։ 1687 թվականին Տրանսիլվանիան ճանաչում է Հաբսբուրգների սյուզերենությունը Լեոպոլդ Ա-ի գլխավորությամբ, և տարածաշրջանը պաշտոնապես միացվում է Հաբսբուրգյան Կայսրությանը։ Հաբսբուրգները ճանաչում են Տրանսիլվանիայի իշխանությունը որպես Սուրբ Իշտվանի թագավորության հողեր[20], բայց իշխանության տարածքը ադմինիստրատիվորեն բաժանված էր[21][22] Հաբսբուրգյան Հունգարիայից[23][24][25], և ուղիղ կերպով գտնվում էր տեղացի կառավարիչների ձեռքում[26] : Կառլովիցի պայմանագրով՝ 1699 թվականին թուրքերը պաշտոնապես ճանաչում են Տրանսիլվանիայի կորուստը, հակա-հաբսբուրգյան տարրերը հանդարտվեցին միայն 1711 թվականի Սատմարյան խաղաղությունից հետո, որից հետո Հաբսբուրգների վերահսկողությունը Տրանսիլվանիայի իշխանության նկատմամաբ վերջնական հաստատվեց։ Տրանսիլվանիայի Մեծ Իշխանությունը վերականգնվեց 54 տարի հետո 1765 թվականին։

1848 թվականին սկսվում է Հունգարական հեղափոխությունը Հաբսբուրգների դեմ։ Հունգարական թագավորությունում այս հեղափոխությունը վերաճեց Հաբսբուրգյան դինաստիայի դեմ համընդհանուր պատերազմի։ Ավստրիական զորքերի առաջնորդ Յուլիուս Յակոբ ֆոն Հայնաուն նշանակվեց ընդհարումից հետո Հունգարիայում իրավիճակի պատասխանատու։ Նրա հրամանով կախաղան են հանվում 13 հունգար նահատակներ Արադի, իսկ նախարար Բատիանին մահվան դատապարտվեց նույն օրը Օեշտ քաղաքում։ 1849 թվականին Ավստրիացիների մի քանի լուրջ հաղթանակներից հետո կայսրությունը մոտ էր անկման։ Այսպիսով նոր և երիտասարդ կայսր Ֆրանց Յոզեֆ Ա-ն ստիպված էր դիմել Ռուսաստանի օգնությանը, որը հայտնի դարձավ Սրբազան Դաշինք անունով։ Նիկոլայ Ա-ն 200 000 զինվորների ուղարկեց և 80 000 օժանդակ զորք։ Ռուս-ավստրիական միացյալ ուժերը վերջապես կարողացան հաղթանակ տանել հունգարների նկատմամբ։ Հաբսբուրգների իշխանության վերականգնումից հետո Հունգարիան հայտնվեց ռազմական դրության մեջ։ Այն բանից հետո երբ 1849 թվականին Հունգարական բանակը Վիլաագոսում (ներկա Շիրիա՝ Ռումինիա) շրջապատվեց ռուսական բանակի կողմից հեղափոխական դրոշակները առգրավվեցին ցարական զորքերի կողմից և պահվեց նաև հետագայում կոմունիստական համակարգի կողմից (1940 թվականին Սովետական իշխանությունները Հորթիի կառավարությանը առաջարկեցին վերադարձնել)։

1867 թվականի Ավստրո-հունգարական կոմպրոմիսից հետո (Աուսգլիչ) Տրանսիլվանիայի իշխանությունը նորից վերացվեց։ Տարածքը հետո վերանվանվեց Տրանսլեիթանիա[8][10] միավորվելով նոր հիմնված Ավստրո-Հունգարական կայսրությանը։ Ռումինական մտավորականները ի նշանի բողոքի հրապարակում են Բլաժի ելույթը[27]։

Առաջին Համաշխարհայինից հետո Ավստրո-Հունգարիան կազմալուծվեց։ Էթնիկ ռումինացիներից ընտրված ներկայացուցչական մարմինը Տրանսիլվանիայից, Բանատից, Կրիշանայից, Մարամուրեշից վերակազմավորեց ռումինական զորքերը և հռչակեց միացումը Ռումինիային 1918 թվականի դեկտեմբերի 1-ին։ Ալբա Յուլիայի «միացման հռչակագիր»ը ընտրվեց Տրանսիլվանիայից ռումինացի ներկայացուցիչերի կողմից և հաստատվեց Տրանսիլվանիայից Սաքսոնական ներկայացուցիչների կողմից։

Դեկտեմբերի 1-ը Ռումինիայում ազգային տոն է, որի ժամանակ նշվում է Մեծ Միացման օրը (հայտնի է նաև Միացման օր[28]): Այս տոնը սկսեց նշվել ռումինական հեղափոխությունից հետո, նշելու համար ոչ միայն Տրանսիլվանիայի միացումը Ռումինիային այլև Բանատի, Բեսարաբիայի և Բուկովինայի։ Վերոթվարկյալ մարզերը Ռումինիայի թագավորությանը միացվում ենք մի քանի ամիս անց։ Տրիանոնի հաշտությամբ 1920 թվականին հաստատվում են նոր սահմաններ, որոնցով վերջնական հաստատվում է տարածքների միացումը Ռումինիային։ Հունգարիան ընդդիմանում է հաստատված նոր սահմանների դեմ և չի ճանաչում դրանք, քանի որ նրանք չէին ենթարկվում իսկական սահմաններին շուրջ 1.3 կամ 1.6 միլիոն հունգար , որը կազմում էր Տրանսիլվանիայի բնակչության 25.5% կամ 31.6% բնակվում էին Ռումինիայի սահմաններում[29][30] հիմնականում Սեկեյան մարզ տարածքում, որը Արևելյան Տրանսիլվանիայում է։

1940 թվականի օգոստոսին Երկրորդ Վիեննական Արբիտրաժի արդյունքում, որը իրականացվում էր Գերմանիայի ու Իտալիայի կողմից, Հյուսիսային Տրանսիլվանիան հանձնվում էր Հունգարիային (Ներառյալ Կրիշանան ու Մարամուրեշը) դա մոտավորապես կազմում էր 1920 թվականին կորցրած տարածքների 40%։ Այս արբիտրաժը, սակայն, չէր լուծում էթնիկ խնդիրները շուրւ 1.15-1.3 միլիոն ռումիններ (նշված տարածքների բնակչության 48% -ից 50%-ը ), մնում էր Հյուսիսային Տրանսիլվանիայում մինչև 0.36-0.8 միլիոն հունգարների (կամ բնակչության 11% ից 20%) շարունակում էր ապրել Հարավային Տրանսիլվանիայում[31] : Վիեննայի Երկրորդ արբիտրաժը չեղարկվեց 1944 թվականի սեպտեմբերի 12-ին Դաշնակիցների Հանձնաժողովի կողմից Ռումինիայի հետ հաշտության կնքմամաբ(Հոդված 19), և 1947 թվականի Փարիզի հաշտությամբ վերահաստատվեցին Ռումինիայի և Հունգարիայի միջև դեռևս 27 տարի առաջ կնքված Տրիանոնի հաշտության պայմանագիրը, այսպիսով Հյուսիսային Տրանսիլվանիան վերադարձվեց Ռումինիային[8]։

1947-ից 1989 թվականներին Տրանսիլվանիան, ինչպես նաև ողջ Ռումինիան գտնվում էր կոմունիստական ռեժիմի ազդեցության տակ։ 1990 թվականին տեղի ունեցան բախումներ Տիգրու Մմուրեշի էթնիկ հունգարների և ռումինների միջև, կոմունիստական ռեժիմի անկումից հետո, այս միջադեպը դարձավ հետխորհրդային ժամանակի ամենախոշոր միջէթնիկ բախումը։

Աշխարհագրություն և ազգագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տուրդա Գերգեսի պատկերը Կլուժի արևմտյան հատվածց
Գերոգել , Ռումինական ուղղափառ եկեղեցի՝ փայտից

Տրանսիլվանիայի սարահարթ 300-ից 500մ (980-ից 1640 ոտնաչափ) բարձրությամբ ողողվում է Մուրեշ, Սոմեխ, Կրիշ, Օլթ գետերով, ինչպես նաև Դանուբի այլ վտակներով։ Պատմական Տրանսիլվանիան համապատասխանում է ժամանակակից Ռումինիայի 9 քաղաքների։ Սարահարթը նաև շրջապատված է Արևելյան, Հարավային և Արևմտյան Ռումինական Կարպատներով։ Տարածքը ընդգրկում է նաև Տրանսիլվանիայի հարթավայրը։ Այլ տարածքները արևմուտքում և հյուսիսում նույնպես համարվում են Տրանսիլվանիայի մասը։ Ընդհանուր ճանաչմամաբ Տրանսիլվանիայի Արևմտյան սահմանները համարվում են ժամանակակից հունգարա-ռումինական սահմանները, որոնք հաստատվել են 1920 թվականի Տրիանոյի պայմանագրով։

Ազգագրական շրջանները

  • Տրանսիլվանիա
    • Սիբիույի լեռնանցք (Szeben-hegyalja)
    • Տրանսիլվանիայի հարթավայր (Câmpia Transilvaniei/Mezőség)
    • Ցարա Բըրսեյ (Burzenland/Barcaság) Țara՝ Ցարա՝ Երկիր
    • Ցարա Բուզելոր
    • Ցարա Կալատեի (Kalotaszeg)
    • Ցարա Կիաուրուլի (Kővár)
    • Ցարա Ֆեգերաշ (Fogaras)
    • Ցարա Հացեգ(Hátszeg)
    • Ցարա Հըլմաջիուլուի
    • Ցարա Մոկանիլոր
    • Ցարա Մոցիլոր
    • Ցարա Նեսեուդ (Nösnerland/Naszód vidéke)
    • Ցարա Սիլվանեի
    • Ցինուտ Պադուրենիլոր
    • Ցւնուտ Սեկուեսկ (Székely Land)
  • Բանատ
    • Ցարա Ալմաժուլ
  • Կրիշանա
    • Ցարա Զարանդուլ
  • Մարամուրեշ
    • Ցարա Օաշուլ (Avasság)
    • Ցարա Լապուշուլ(Lápos-vidék)

Վարչական բաժանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական վեովոդության տարածքը 55,146 կմ2 (21,292 sq mi).[32][33]

Տարածքը միավորվել է Ռումինիային 1920 թվականին ներառյալ 23 քաղաքները՝ մոտավորապես 102,200 կմ2 (39,460 sq mi) , հունգարական աղբյուրներում նշվում է 102,787–103,093կմ2

Ներկայում որոշակի վարչական փոփոխություններից հետո տարածքը բաժանված է 16 շրջանների (Ռումիներեն՝ judeţ ժուդեց), մոտավորապես 100,290 կմ2 (38,722 sq mi) Ռումինիայի կենտրոնական և հյուսիս-արևմտյան տարածքները։

16 ժուդեցներն են՝ Ալբա, Արադ, Բիհոր, Բիստրիցա- Նեսեուդ, Բրաշով, Կարաշ Սևերին, Կլուժ, Կովասնա , Հարգիտա, Հունեդոարա, Մարամուրեշ, Մուրեշ, Սըլաժ, Սատու Մարե, Սիբիու, Տիմիշ։

Տրանսիլվանիայում առկա են նաև խիտ բնակեցված քաղաքներ, ինչպիսիք են Բրաշովը և Հունեդոարան, ինչպես նաև շատ քիչ բնակեցված՝ Բիստրիցան ու Սըլաժը[34]։

1998 թվականից սկսած՝ Ռումինիան բաժանվել է ութ զարգացող շրջանների, որոնք հանդես են գալիս սոցիալ-տնտեսական կյանքի զարգմացմանն ուղղված միջոցառումներով։ Վեց քաղաքներ (Ալբա, Բրաշով, Կովասնա, Հարգիտա, Մուրեշ և Սիբիու) կազմում են կենտրոնական զարգացման շրջանը, մյուս վեցը՝ ( Բիհոր, Բիստրիցա, Կլուժ, Մարամուրեշ, Սատու Մարե, Սըլաժ) հյուսիսարևմտյան զարգացման տարածքը, իսկ մյուս չորսը (Արադ, Կարաշ Սևերին, Հունեդոարա և Տիմիշ)՝ արևմտյան զարգացման շրջանը։

Համաձայն 2011 թվականի մարդահամարի[35] ՝ ամենաբնակեցված քաղաքները (մեգապելիսներ՝ սկսած 2014[36]):

  • Տրանսիլվանիա։
    • Կլուժ -Նապոկա- 324,576 (375,251 մեգապոլիս)
    • Բրաշով- 253,200 (398,462)
    • Սիբիու- 147,245 (208,894)
    • Տիգրու Մարեշ- 134,290 (181,162)
    • Ալբա Յուլիա- 63,536 (109,484)
  • Բանատ։
    • Տիմիշուարա - 319,279 (357,735)
    • Ռեսիցա- 73,282
  • Կրիշինա։
    • Օրադյա- 196,367 (239,329)
    • Արադ - 159,074 (205,049)
  • Մարամուրեշ։
    • Բայա Մարե- 123,738 (182,368)
    • Սատու Մարե - 102,411 (150,104)

Կլուժ-Նապոկա ավելի հայտնի է որպես Կլուժ, Ռումինիայի երկրորդ ամենամեծ քաղաքն է՝ մայրաքաղաք Բուխարեստից հետո, Կլուժ վարչական շրջանի կենտրոնն է։ 1790-1848 թվականներին և 1861-1867 թվականներին եղել է Տրանսիլվանիայի Մեշ իշխանության մայրաքաղաքը։ Բրաշովը կարևոր զբոսաշրջային կենտրոն է, լեռնային զբոսաշրջության ամենամեծ քաղաքը, Ռումինիայի կենտրոնում է և բարենպաստ դիրք ունի ողջ Ռումինիան բացահայտելու տեսանկյունից։

Սիբիուն Ռումինիայի մշակութային կենտրոններից է և ճանաչվել է 2007 թվականի Եվրոպական Մշակույթի մայրաքաղաք՝ Լյուքսեմբուրգ քաղաքի հետ[37] , նախկինում եղել է Սաքսոնական Տրանսիլվանիայի կենտրոնը և 1692-ից 1791 թվականներին և 1849-1865 թվականներին Տրանսիլվանիայի իշխանության կենտրոնը։

Ալբա Յուլիան տեղակայված է Մուրեշ գետի ափին՝ Ալբա վարչական շրջանում և Ուշ միջնադարից քաղաքը համարվել է Կաթոլիկ ռումինների կենտրոնը։ 1541-ից 1690 թվականներին այն արևելյան Հունգարական թագավորության մայրաքաղաքն էր՝ հետագայում՝ Տրանսիլվանիայի իշխանության։ Ալբա Յուլիայում էր , որ 1918 թվականի դեկտեմբերի 1-ին Ռումինիայի ժողովրդի ներկայացուցիչները կնքեցին Տրանսիլվանիան Ռումինիային միացնելու հռչակագիրը։ Տրանսիլվանիայում շատ են միջնադարյան քաղաքները, ինչպիսիք են՝ Սիգիշոարան, Մեդիասը, Սեբեսը և Բիստրիցան։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավստրո-Հունգարիայի էթնո-լեզվաբանական քարտեզը՝ 1910 թվական:

Տրանսիլվանիայի բնակչության մասին առաջին պաշտոնական տեղեկությունները հասնում են 18-րդ դարից։ Ժոզեֆ II կասրը 1784 թվականի մայիսի 1-ին իրականացնում է Հաբսբուրգների դինաստիայի առաջին մարդահամարը, որին մասնակցում է նաև Տրանսիլվանիան։ Տեղեկությունները հրապարակվում են 1787 թվականին, որտեղ ցույց էր տրվում միայն ընդհանուր բնակչության քանակը (1,440,986 բնակիչ)[38]։ Ֆենյես Էլեկը՝ ով 19-րդ դարի հունգար վերլուծաբան, 1842 թվականին հաստատում էր, որ 1830-1840 թվականներին Տրնասիլվանիայի բնակչության մեծամասնությունը 62.3% ռումինացիներ էին, իսկ 23.3%՝ հունգարներ[39]։

19-րդ դարի վերջին քառորդում Տրանսիլվանիայի հունգար բնակչությունը աճում է ՝24.9%-ից դառնալով 1869 թվականին՝ 31.6%, ինչպես նշվում է 1910 թվականի հունգարական մարդահամարում (հրեա բնակչության մեծամասնությունը հունգարիայում նշում էր, իմ հիմնական լեզուն հունգարերենն է և իրենց էթնիկ պատկանելությունը նույնպես հունգարացին է)։ Միևնույն ժամանակ ռումին բնակչության թվաքանակը կրճատվում է ՝ 59.0%-ից հասնելով 53.8%, իսկ գերմանացի բնակչությունը 11.9%-ից իջնում է 10.7%, իսկ ընդհանուր բնակչությունը 5.262.495 էր։ Հունգարականացման քաղաքականությունը գլխավորապես շարունակվում է հաջորդ տարիներին[40]։

Ռումին բնակչության թիվը գերազանցապես աճում է 1918 թվականի դեկտեմբերի 1-ին՝ Միավորման հռչակագրից հետո։ Հունգար բնակչության չափաբաժինը և տարածվածության ցուցանիշները փոխվում են, քանի որ տարբեր ծայրամասերից ռումինացիներ մեծ հոսքով շարժվում են դեպի քաղաքային բնակավայրեր, որոնք ավելի են ռումինականացվում[30] :Հատկապես Տրիանոյի պայմանագրից հետո սկսվեց Տրանսիլվանիայի համատարած ռումինականացումը, որը ուղեցկվում էր հունգարներին իրենց տարածքներից վռնդելով և բերրի հողերը ռումինացիներին հանձնելով[41]։ Այլ հանգամանքներ ևս, օրինակ՝ ոչ ռումին բնակչության արտագաղթը և Ռումինիայի ներքին տեղաժարժերը (նշվում է, որ 1945-1977 թվականներին մոտավորապես 630.000 տեղափոծվել են Հին թագավորությունից դեպի Տրանսիլվանիա, և 280.000 Տրանսիլվանիայից Հին Թագավորություն՝ մեծ մասամբ Բուխարեստ).[30]

Ժամանակակից բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի բնակչության հաշվեհամարի Տրանսիլվանիայի ընդհանուր բնակչությունը կազմում է 6.789.250 բնակիչ, որի էթնիկ պատկանելությունը հետևյալն է. 7.062%-ռումինացիներ, 17.92% հունգարներ, 3.99%-գնչուներ, 0.63%-ուկրաինացիներ, 0.49%-գերմանացիներ, և 0.77% այլ ազգեր։ Մոտավորապես 378.298 բնակիչ (5.58%) չունի որևէ էթնիկ որոշարկում։ Ներկայացված տեղեկատվությունը վերցված է հետևյալ կայքիից ՝ http://www.recensamantromania.ro/rezultate-2: Էթնիկ հունգար բնակչությունը մեծամասնություն է կազմում հետևյալ շրջաններում ՝ Կովասանա (73.68%) և Հարգիթա (84.8%): Հունգարացիները նաև մեծ թիվ են կազմում Մուրեշում՝ (37.8%), Սատու Մարեյում (34.5%), Բիհորում (25.2%) և Սըլաժում (23.2%):

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռումինացի ֆերմերները իրենց վարելահողերում՝ Մարամուրեշ

Տրանսիլվանիան հարուստ է բնական ռեսուրսներով՝ լիգնիտ, երկաթ, կապար, մագնեզիում, ոսկի, պղինձ, բնական գազ, աղ և ծծումբ։

Շատ են երկաթի և պողպատի, ինչպես նաև քիմիական ու տեքստիլ արդյունաբերական գործարանները։ Կարևոր է նաև գյուղատնտեսությունը, գինու արտադրությունը։ Գյուղատնտեսությամբ հատկապես հայտնի է Տրանսիլվանիայի սարահարթի հատվածը։ Փայտանյութը հաջորդ թանկարժեք ռեսուրսն է։

ՏՏ ոլորտը, էլեկտրատեխնիկան նույնպես կարևոր է։ Կարևոր համալսարաններ են՝ Կլուժ-Նապոկայում (Ռոբերտ Բոշի անվան կենտրոնը, Էմերսոն Էլեքթրոնիքսը), Տիմիշոարայում (Ալկատել Լյուսենթ, Ֆլեքստրոնիքս, և Քոնթինենթալ ԱԳ), Բրաշովում, Սիբիուում, Օրադյայում և Արադում։ Կլուժ Նապոկան և Տիգրու Մուրեշը հայտնի են որպես բժշկական կենտրոններ, այստեղ են տեղակայված ամենահայտնի բժշկական կենտրոնները[42]։

Տեղական ապրանքները ներառյալ՝ Ռոմանը ՝ Բրաշովում (բեռնատարներ և ավտոբուսներ), Ազոմուրեշը ՝ Տիգրու Մուրեշում ՝(պարարտանյութեր), Թերապիա՝ Կլուժ-Նապոկայում(դեղամիջոցներ), Բանկա Տրանսիլվանիա՝ Կլուժ-Նապոկա (ֆինանսներ), Ռոմգազ և Տրանսգազ՝ Մեդիաշում (բնական գազ), Ժիդվեի՝ Ալբայում (սպիրտային խմիչքներ), Տիմիշորեանա՝ Տիմիշոարայում (սպիրտային խմիչքներ) և այլն։

Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում Տրանսիլվանիան (Հարավային Ռումինիան , պատերազմի ժամանակ այն բաժանվել էր մասերի) համարվում էր Ռումինիայի պատշտպանական ուժերի կենտրոնը։ Տրանսիլվանիայի արտադրամասերը մինչև 1945 թվականը պատրաստեցին և թողարկեցին շուրջ 1000 ռազմական ինքնաթիռ, 1000 հրետանային զենքեր[43]։

Ջորջե Կոշբուկ, ռումին պոետ, թարգմանիչ, ուսոցիչ և լրագրող, առավել հայտնի է գյուղական կյանքի նկարագրություններով:

Տրանսիլվանիայի մշակույթը խառնուրդ է՝ պայմանավորված իր պատմությամբ։ Նրա մշակույթը տարիների ընթացքում մեկ միացվել է Կենտրոնական Եվրոպայի մշակույթին, մեկ՝ Հարավարևելյան Եվրոպային, այստեղ մեծ է ինչպես հունգարացիների, այնպես էլ գերմանացիների ազդեցությունը[44]։ Ինչ վերաբերում է ճարտարապետությանը, այստեղ կարող ենք գտնել գոթական մշակույթի մի շարք նմուշներ , ինչպես օրինակ՝ Բրաշովի Սև եկեղեցին (թվագրվում է 14-15-րդ դարերով), մի շարք եկեղեցական տաճարներ, Բրան ամրոցը՝ Բրաշովում (14-րդ դար), Հունյադիի ամրոցը ՝ Հունեդոարայում (15-րդ դար)։

Այնպիսի հայտնի գրողներ, ինչպիսիք են Էմիլ Սիորանը, Լուկիան Բլագան, Ջորջե Կոշբուկը, Օկտավիան Գոգան և Լիբիու Ռեբրեանուն ծնվել են Տրանսիլվանիայում։ Ռիբրիանուն հեղինակել է «Իոն» վեպը, որտեղ ներկայացնում է 20-րդ դարի Տրանսիլվանիայի գյուղացու կյանքն ու կենցաղը։

Եվրոպայի այլ տարածաշրջաններից Տրանսիլվանիան տարբերվում է իր հարուստ ու բազմազան կրոնական պատմությամբ։ Բողոքական ռեֆորմացիայի ժամանակներից սկսած, քրիստոնեական տարբեր ուղղությունները սկսում են խառնվել մեկ ընդհանուր տարրայում՝ ներառյալ Ռումինական Օրթոդոքս, Ռումինա-հունական Կաթոլիկ, այլ՝ Արևելյան Օրթոդոքս, Հռոմեական կաթոլիկ, Լյութերական, Ռեֆորմիստական և Ունիթորական ուղղությունները։ Այլ հավատի դավանողներ նույնպես առկա էին, ինչպես հուդայականներ, այնպես էլ մուսուլմաններ։ Հաբսբուրգների տիրապետության շրջանում Տրանսիլվանիան ծառայում էր որպես «ազատ կորնի կենտրոն»։ Քրիստոնեությունը ամենատարածված կրոնն է Տրանսիլվանիայում։ Տրանսիլվանիան եղել և շարունակում է մնալ ռումինացիների համար ամենամեծ Արևելյան Օրթոդոքս եկեղեցու կենտրոնը։ Այստեղ մեծ են նաև Հռոմեական կաթոլիկ, Հույն կաթոլիկ և Բողոքական եկեղեցու հետևորդները[45]։

1930 2011
Ուղղությունը Թվաքանակը Տոկոսը Թվաքանակը Տոկոսը
Արևելյան ՈՒղղափառ 1,933,589 34.85 4,478,532 65.96
Հույն կաթոլիկ 1,385,017 24.96 142,862 2.10
Հռոմեական կաթոլիկ 946,100 17.05 632,948 9.32
Գլխավոր Բողոքական 1,038,464 18.72 675,107 9.34
Եվանգելիական Բողքական 37,061 0.66 339,472 4.70

Որոշակի թիվ են կազմում նաև Ադվենտիստները և Եհովայի վկաները։

Այլ

Տեղեկությունները գլխավորապես վերաբերում են Բանատի, Կրիշանայի և Մարոամուրեշի բնակչությանը:[47][48]

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կորվինի ամրոց, Հունեդոարա (հունգ.՝ Vajdahunyad, գերմ.՝ Eisenmarkt)
Ռըշնովի ամրոց (հունգ.՝ Barcarozsnyó, գերմ.՝ Rosenau)
Բիերտան ամրոցային եկեղեցի, Բիերտան (գերմ.՝ Birthälm, հունգ.՝ Berethalom)
Բրան ամրոց, Բրան (հունգ.՝ Törcsvár , գերմ.՝ Törzburg)
Տուրդայի աղահանք
  • Բրանի ամրոց, հայտնի է նաև «Դրակուլայի ամրոց» անունով
  • Միջնադարյան քաղաքներ՝ Ալբա Յուլիան, Կլուժ-Նապոկան (Եվրոպական երիտասարդություն 2015-ի կենտրոնը), Սիբիու (2007 թվականի Եվրոպական Մշակույթի մայրաքաղաք), Տիգրու Մոււրեշ ր Սիգիշոարա (ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է որպես Վլադ Դրակուլայի ծննդավայր)
  • Բրաշով քաղաքը՝ Պոիանա Բրաշով ձմեռային հանգստի կենտրոնի կողքին
  • Հունեդոարա քաղաքը իր 14-րդ դարով թվագրվող Կորվին ամրոցով
  • Արտ Նովոյի կենտրոն Օրադյա
  • Դենսուսի եկեղեցին՝ ամենահինը Ռումինիայում, որը դեռ գործում է[49]
  • Կարմիր Լիճ
  • Ռըշնովի ամրոց
  • Սաքսոնական ամրոցային եկեղեցի (ՅՈՒՆԵՍԿՕ-յի համաշխարհային ժառանգություն)
  • Ապուսենի Լեռներ
    • Ցարա Մոցիլոր
    • Արջերի քարանձավ[50]

Փառատոններ և միջոցառումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տրանսիլվանաիյի միջազգային կինոփառատոն, Կլուժ-Նապոկա, Ռումինաիայի ամենակարևոր կինոփառատոնը
  • Զվարճալի Կլուժ, Կլուժ-Նապոկա
  • Հումորային ֆիլմերի կինոփառատոն, Տիմիշոարա[51][52]

Երաժշտական փառատոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ոսկե Եղնիկի երաժշտական փառատոն, Բրաշով
  • Գըրանա Ջազ փառատոն, Գըրանա
  • Անպատմելի փառատոն , Կլուժ-Նապոկա, Ռումինաիյի ամենամեծ երաժշտական միջոցառումը
  • Արվեստամանիա փառատոն , Սիբիու
  • Էլեկտրո ամրոց փառատոն, Կլուժ-Նապոկա
  • Սիգիշոարայի միջնադարյան փառատոն, Սիգիշոարա
  • Սիբիույի Միջազգային թատերական փառատոն

Տրանսիլվանիայի պատմական զինանշան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանսիլվանիայի առաջին զինանշանները հիշատակվում են 16-րդ դարով։ Առաջին զինանշանը, որ հանդիպում ենք Տրանսիլվանիայում, Սիբիու քաղաքինն է։ 1596 թվականին Լևինուս Հուլսիուսը ստեղծում է Տրանսիլվանիայի կայսերական մարզի համար զինանշան, որը ներկայացնում էր վահաններ, որոնք դրված էին յոթ բլուրների վրա, որոնցից ամենացածրի գագաթին ամրոց էր։ Նա իր աշխատանքը հրապարակում է «Ժամանակագրություն» աշխատության մեջ, որը հրատարակվում է, նույն տարում՝ Նյուրենբերգում։ 1597 թվականի զինանշանը , որը ստեղծվել էր Սիգիզմունդ Բիթհորի կողմից, իրենից ներկայացնում էր նախկին զինանշանի փոփոխված տարբերակը․ այստեղ՝ ներքևի հատվածում, արևով և լուսնով շրջապատված արծիվ էր, իսկ ներքևի բլորների վրա տեղակայված էին աշտարակներ[53]։

Միշել Արիասիրտի զինանշանը թվագրվում է 1600 թվականով և վերաբերում է Դակիայի թագավորությանը՝ Մոլդավիա և Վալախիա, ինչպես նաև Տրանսիլվանիային[54]։

  • Սև արծիվը (Վալախիան)
  • Վայրի ցուլի գլուխը (Մոլդավիա)
  • Յոթ բլուրները (Տրանսիլվանիան).
  • Բլուրների վերևի հատվածում երկու Over the hills there were two rampant lions affronts, supporting the trunk of a tree, as a symbol of the reunited Dacian Kingdom.[54]

The Diet of 1659 codified the representation of the privileged nations in Transylvania's coat of arms. It depicted a black turul on a blue background, representing the Hungarian nobility[55], a Sun and the Moon representing the Székelys, and seven red towers on a yellow background representing the seven fortified cities of the Transylvanian Saxons. The red dividing band was originally not part of the coat of arms.

Հիշատակում զանգվածային մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Lugosi as Count Dracula

Էմիլի Գերարդի կողմից «Անտառներից այն կողմ» (1888) վեպի հրատարակումից հետո Բրեմ Սթոքերը գրեցի իր հայտնի «Դրակուլա․ գոթական սարսափ» վեպը՝ 1897 թվականին՝ օգտագործելով Տրանսիլվանիան որպես իրադարձությունների զարգացման հիմնական վայր։ Վեպի հաջողությունից հետո Տրանսիլվանիան անգլախոս միջավայրում սկսեց ասոցացվել վամպիրների հետ։ Սկսած այդ ժամանակներից՝ վեպերում այն ներկայացվում էր որպես առեղծվածների և կախարդանքների տարածք։ Օրինակ՝ Պաոլո Կոելիոն իր «Պորտոբելի կախարդը» վեպի գլխավոր հերոս Շիրին Խալիլին նկարագրում է որպես Տրանսիլվանիայի որբերից մեկը, ում մայրը գնչուական ծագում ուներ, ինչը հերոսին հաղորդում է որոշակի միստիկ կերպար։ Միկլոշ Բաֆֆի գրած, այսպես կոչված, Տրանսիլվանյան եռապատումը ՝ «Պատի վրա գրվածը», ներկայացնում է 19-20-րդ դարերի երկրի դրությունը։ Դրակուլայի դերը առաջինը կերտածներից մեկը Բելա Լուգոշցին է, ով ծնվել է Լուգոսում (ներկայում՝ Լուգոժ) ժամանակակից Ռումինիայում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Travel Advisory; Lure of Dracula In Transylvania». The New York Times. 1993 թ․ օգոստոսի 22.
  2. «Romania Transylvania». Icromania.com. 2007 թ․ ապրիլի 15. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
  3. Engel, Pál (2001). Realm of St. Stephen: History of Medieval Hungary, 895–1526 (International Library of Historical Studies), page 24, London: I.B. Taurus. 1-86064-061-3
  4. Pascu, Ștefan (1972). «Voievodatul Transilvaniei». I: 22. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. István Lázár: Transylvania, a Short History, Simon Publications, Safety Harbor, Florida, 1996 + It was the nucleus of the Kingdom of Dacia (82 BC – 106 AD). In 106 AD the Roman Empire conquered the territory, systematically exploiting its resources. After the Roman legions withdrew in 271 AD, it was overrun by a succession of various tribes, bringing it under the control of the Carpi, Visigoths, Huns, Gepids, Avars, and Slavs. − [1](չաշխատող հղում)
  6. − Martyn C. Rady: Nobility, Land and Service in Medieval Hungary, Antony Grove Ltd, Great Britain, 2000 − [2]
  7. Gyula - it is possible that during the 10th century some of the holders of the title of gyula also used Gyula as a personal name, but the issue has been confused because the chronicler of one of the most important primary sources (the Gesta Hungarorum) has been shown to have used titles or even names of places as personal names in some cases.
  8. 8,0 8,1 8,2 «Transylvania». Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica, Inc. 2008. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 1-ին.
  9. Engel, Pal; Andrew Ayton (2005). The Realm of St Stephen. London: Tauris. էջ 27. ISBN 1-85043-977-X.
  10. 10,0 10,1 "Transylvania", Microsoft Encarta Online Encyclopedia 2008.
  11. K. Horedt, Contribuţii la istoria Transilvaniei în secolele IV-XIII, Editura Academiei RSR, 1958 p. 113.
  12. I.M.Țiplic (2000). Considerații cu privire la liniile întarite de tipul prisacilor din transilvania, Acta terrae Septemcastrensis, I, pag. 147-164
  13. «Settlements and Villages in Transylvania at the Time of the Conquest and in the early Árpádian Period». mek.oszk.hu.
  14. Madgearu, Alexandru (2001). Românii în opera Notarului Anonim. Cluj-Napoca: Centrul de Studii Transilvane, Fundația Culturală Română. ISBN 973-577-249-3.
  15. «Stephen I». Encyclopedia of World Biography. 14: 427–428. 2004 – via Gale Virtual Reference Library.
  16. «Hungary». Merriam-Webster's geographical dictionary (3rd ed.). CREDO. 2007.
  17. Pop, Ioan-Aurel (2006). Romanians in the 14th–16th Centuries: From the “Christian Republic” to the “Restoration of Dacia”, In: Pop, Ioan-Aurel; Bolovan, Ioan (2005); History of Romania: Compendium; Romanian Cultural Institute (Center for Transylvanian Studies), p.304, 978-973-7784-12-4
  18. Nyárády R. Károly - Erdély népesedéstörténete c. kéziratos munkájábol. Megjelent: A Központi Statisztikai Hivatal Népességtudományi Kutató Intézetenek történeti demográfiai füzetei. 3. sz. Budapest, 1987. 7-55. p., Erdélyi Múzeum. LIX, 1997. 1–2. füz. 1-39. p.
  19. Sándor Szilágyi: Erdély és az északkeleti háború. Levelek és okiratok Bp. 1890 I. 246-247, 255-256 - Sándor Szilágyi: Transylvania and the northeastern war. Letters and documents Bp. 1890 p. 246-247, 255-256
  20. «International Boundary Study - No. 47 – April 15, 1965 - Hungary – Romania (Rumania) Boundary» (PDF). US Bureau of Intelligence and Research. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 3-ին.
  21. «Diploma Leopoldinum (Transylvanian history)». Britannica.com. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
  22. «Transylvania (region, Romania)». Britannica.com. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
  23. Peter F. Sugar. Southeastern Europe Under Ottoman Rule, 1354–1804 (History of East Central Europe), University of Washington Press, July 1983, page 163, https://books.google.com/books?id=LOln4TGdDHYC&pg=PA163&dq=independent+principality+that+was+not+reunited+with+Hungary&lr=
  24. John F. Cadzow, Andrew Ludanyi, Louis J. Elteto, Transylvania: The Roots of Ethnic Conflict, Kent State University Press, 1983, page 79, https://books.google.com/books?id=fX5pAAAAMAAJ&q=diploma+leopoldinum+transylvania&dq=diploma+leopoldinum+transylvania&lr=&pgis=1
  25. Paul Lendvai, Ann Major. "The Hungarians: A Thousand Years of Victory in Defeat" C. Hurst & Co. Publishers, 2003, page 146; https://books.google.com/books?id=9yCmAQGTW28C&pg=PA146&dq=diploma+leopoldinum+transylvania&lr=
  26. «Definition of Grand Principality of Transylvania in the Free Online Encyclopedia». Encyclopedia2.thefreedictionary.com. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
  27. The Austro-Hungarian Dual Monarchy and Romanian Political Autonomy Արխիվացված 2007-04-24 Wayback Machine in Paşcu, Ştefan. A History of Transylvania. Dorset Press, New York, 1990.
  28. CIA World Factbook, Romania - Government Արխիվացված 2020-05-05 Wayback Machine
  29. Történelmi világatlasz [World Atlas of History] (Hungarian). Cartographia. 1998. ISBN 963-352-519-5.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  30. 30,0 30,1 30,2 Varga, E. Árpád, Hungarians in Transylvania between 1870 and 1995, Translation by Tamás Sályi, Budapest, March 1999, pp. 30-34
  31. Keith Hitchins (1994). Romania. Clarendon Press. էջեր 486–. ISBN 978-0-19-822126-5.
  32. Transilvania Արխիվացված 2020-02-28 Wayback Machine at romaniatraveltourism.com
  33. Transylvania at 1911 Encyclopædia Britannica
  34. «Microsoft Word - REZULTATE DEFINITIVE RPL2011.doc» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  35. «Population at 20 October 2011» (Romanian). INSSE. 2013 թ․ հուլիս. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  36. «Population on 1 January by age groups and sex – functional urban areas». Eurostat. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.
  37. «Sibiu Cultural Capital Website». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 15-ին.
  38. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  39. Elek Fényes, Magyarország statistikája, Vol. 1, Trattner-Károlyi, Pest. VII, 1842
  40. Seton-Watson, Robert William (1933). «The Problem of Treaty Revision and the Hungarian Frontiers». International Affairs. 12 (4): 481–503. doi:10.2307/2603603. JSTOR 2603603.
  41. «Transylvania». Columbia Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 18-ին.
  42. «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  43. Mark Axworthy, London: Arms and Armour, 1995, Third Axis, Fourth Ally: Romanian Armed Forces in the European War, 1941–1945, pp. 29-30, 75, 149, 222-227 and 239-272
  44. «Cultura». 2007 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  45. Earl A. Pope, "Protestantism in Romania", in Sabrina Petra Ramet (ed.), Protestantism and Politics in Eastern Europe and Russia: The Communist and Postcommunist Eras, Duke University Press, Durham, 1992, p.158-160. 0-8223-1241-7
  46. «Situatia demografica a cultelor dupa 1918» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
  47. Anuarul statistic al Romaniei, 1937 si 1938
  48. «Populația stabilă după religie – județe, municipii, orașe, comune». Institutul Național de Statistică.
  49. «Travel to Romania - Densuș Church (Hunedoara)». Romanianmonasteries.org. 2006 թ․ մայիսի 31. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
  50. «Apuseni Caves». Itsromania.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
  51. «Zilele Filmului de Umor 2014». timisoreni.ro. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
  52. «O nouă ediție a Zilelor Filmului de Umor la Timișoara». HotNewsRo. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
  53. Dan Cernovodeanu, Știința și arta heraldică în România, Bucharest, 1977, p. 130
  54. 54,0 54,1 «Coat of arms of Dacia (medieval)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 9-ին.
  55. Ströhl, Hugo Gerard (1890). Oesterreichish-Ungarische Wappenrolle (PDF). Vienna: Verlag vom Anton Schroll & C°. էջ XV. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 24-ին.

Հետագա ընթերցանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Patrick Leigh Fermor, Between the Woods and the Water (New York Review of Books Classics, 2005; 1-59017-166-7). Fermor travelled across Transylvania in the summer of 1934, and wrote about it in this account first published more than 50 years later, in 1986.
  • Zoltán Farkas and Judit Sós, Transylvania Guidebook
  • András Bereznay, Erdély történetének atlasza (Historical Atlas of Transylvania), with text and 102 map plates, the first ever historical atlas of Transylvania (Méry Ratio, 2011; 978-80-89286-45-4)
  • Pop, Ioan-Aurel; Nägler, Thomas; Magyari, András (2018). The History of Transylvania, vol. I-III. Cluj-Napoca: Romanian Academy, Center for Transylvanian Studies - Romanian Cultural Institute. ISBN 978-606-8694-78-8.

Հավելյան հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիճամփորդն ունի Տրանսիլվանիաին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։

Կաղապար:EB1911 Poster

Կաղապար:Romanian historical regions

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրանսիլվանիա» հոդվածին։