Քաղցկեղածինների ցանկ
Արտաքին տեսք
Այս ցանկում ներկայացված են Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալության դասակարգմամբ քաղցկեղ առաջացնող միացությունները, կենցաղային գործոնները և արտադրական ընթացքները։
Քաղցկեղածինի տեսակ | Քիմիական միացություն | Ախտահարվող օրգան կամ համակարգ |
---|---|---|
Կենցաղային գործոններ | Ալկոհոլային խմիչքներ | Ըմպան, բերանի խոռոչ, կոկորդ, կերակրափող, լյարդ (նաև կաթնագեղձ) |
Ծամելու թմբուլ ծխատոտի հետ | Բերանի խոռոչ, կոկորդ, կերակրափող | |
Ծխախոտ (ծխել, ծխախոտի ծուխ) | Թոքեր, միզապարկ, ըմպան, բերանի խոռոչ, կոկորդ, կերակրափող, ենթաստամոքսային գեղձ, երիկամներ | |
Արտադրման շարժընթացներ | Ածխի գազաֆիկացում | Մաշկ, թոքեր, միզապարկ |
Կոշիկի կարում և նորոգում | Քթի խոռոչ, արյունաստեղծ համակարգ, ըմպան, թոքեր, լյարդ, միզապարկ | |
Ճառագայթաակտիվ հանքանյութերի արդյունահանում | Թոքեր | |
Ներկանյութեր | Թոքեր | |
Չուգունի և պողպատի ձուլում | Թոքեր (նաև ստամոքսաղիքային, արյունստեղծ և միզասեռական համակարգեր) | |
Բնական և արդյունաբերական | 2-նաֆթիլամին | Միզապարկ (նաև թոքեր) |
4-ամինոբիֆենիլ | Միզապարկ | |
Ասբեստային թելիկ պարունակող տալկ | Թոքեր | |
Աֆլատոքիններ | Լյարդ (նաև թոքեր) | |
Բենզիդին | Միզապարկ | |
Բենզոլ | Արյունաստեղծ համակարգ | |
Բերիլիում և իր միացությունները | Թոքեր (նաև կենտրոնական նյարդային համակարգ) | |
Բիս (քլորմեթիլ) եթեր և տեխնիկական քլորմեթիլ եթեր | Թոքեր | |
Զառիկ և իր միացությունները | Թոքեր, մաշկ | |
Էթիլեն-օքսիդ | Արյունաստեղծ և ավշային համակարգեր | |
Էրիոնիտ | Կրծքամիզ, որովայնամիզ | |
Թերթաքարային յուղեր | Մաշկ (նաև ստամոքսաղիքային համակարգ) | |
Լեռնավուշ (ասբեստ) | Թոքեր, կրծքամիզ, որովայնամիզ (նաև ստամոքսաղիքային համակարգ, կոկորդ) | |
Կադմիում և իր միացությունները | Թոքեր, շագանակագեղձ | |
Հանքային յուղեր | Մաշկ (նաև թոքեր, միզապարկ, ստամոքսաղիքային համակարգ) | |
Մանանեխի գազ (ծծմբային իպրիտ) | Ըմպան, կոկորդ, թոքեր | |
Մուր | Մաշկ, թոքեր | |
Նիկել և իր միացությունները | Քթի խոռոչ, թոքեր | |
Ռադոն և իր քայքայման արգասիքները | Թոքեր | |
Վինիքլորիդ | Լյարդ, արյունատար անոթներ (նաև գլխուղեղ, թոքեր, ավշային համակարգ) | |
Քարածխային խեժեր | մաշկ, թոքեր (նաև միզապարկ) | |
Քարածխային կուպրեր | Մաշկ, թոքեր, միզապարկ (նաև ըմպան, բերանի խոռոչ) | |
Քրոմ և քրոմի (VI) միացությունները | Թոքեր (նաև քթի խոռոչ) | |
Դեղանյութեր | 1-(2-քլորէթիլ)-3-(4-մեթիլցիկլոհեքսիլ)-1-նիտրոզո-միզանյութ | Արյունաստեղծ համակարգ |
1,4-բութանդիոլ դիմեթանսուլֆոնատ | Արյունաստեղծ համակարգ | |
8-մեթօքսիպսորալեն (մեթօքսալեն)՝ անդրամանուշակագույն ճառագայթման համակցությամբ | Մաշկ | |
Ազաթիոպրին | Ավշային համակարգ, մաշկ | |
Դիէթիլսթիլբէսթրոլ | Արգանդի վզիկ/հեշտոց, ձվարաններ, կաթնագեղձ (նաև արգանդ) | |
Էստրոգեններ | Արգանդ (նաև կաթնագեղձ) | |
Թիոսուֆլան | Արյունաստեղծ համակարգ | |
Թիոֆոսֆամիդ | Արյունաստեղծ համակարգ | |
Մելֆալան | Արյունաստղծ համակարգ | |
Ոչ ստերոիդային էստրոգեններ | Արգանդի վզիկ/հեշտոց, ձվարաններ, կաթնագեղձ (նաև արգանդ) | |
Ստերոիդային էստրոգեններ | Արգանդ (նաև կաթնագեղձ) | |
Վինկրիստինի, ազոտային իպրիտի, պրոկարբազինի, պրեդնիզոլոնի կոմբինացված խառնուրդ | Արյունաստեղծ համակարգ | |
Տամօքսիֆեն | Արգանդ | |
Ցիկլոֆոսֆամիդ | Միզապարկ, արյունստեղծ համակարգ | |
Ցիկլոսպորին | Ավշային համակարգ | |
Քլորամբուցիլ | Արյունաստեղծ համակարգ | |
Քլորնաֆթիզին (N, N-բիս(2-քլորէթիլ)-2-նաֆթալամին) | Միզապարկ | |
Ֆենացետին | Միզապարկ, երիկամներ |
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հ.Մ. Այվազյան և այլն, ed. (2006). Հայաստանի բնաշխարհ. Երևան: Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն. էջ 637-638. ISBN 5897000298.