Օպերատիվ հիշողություն
Օպերատիվ հիշողություն, տիրույթ, որում ժամանակավոր պահվում է տեղեկատվություն ծրագրերի, տարբեր գործընթացների մասին, որոնք տեղի են ունենում համակարգչում։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաճախ կարելի է հանդիպել ОЗУ (оперативное запоминающее устройство) և RAM (Random Access Memory) տերմիններին[1]։ Նրանք երկուսն էլ նշանակում են համակարգչի օպերատիվ հիշողությունը կամ պարզապես օպերատիվ հիշողություն։
Ծրագրային պահանջներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ որևէ ծրագիր կամ խաղ համակարգչին տեղադրում են, նախապես գրված է լինում անձնական համակարգչի նվազագույն ծրագրային պահանջները[1]։ Որպես օրինակ կարող է նշված լինել՝ Նվազագույն ծրագրային պահանջներ.
- CPU 1.8 GHz
- 512Mб RAM
- HDD 3 ГБ
CPU 1.8 GHz-պրոցեսորի տակտային մաքրություն,
512Mб RAM- համակարգչի օպերատիվ հիշողության պահանջ,
HDD 3 ГБ- համակարգչի հիշողության ազատ տարածություն, որը կլրացվի ծրագիրն տեղադրելուց հետո[1]։
Օպերատիվ հիշողությունն որպես համակարգչի մաս
[խմբագրել | խմբագրել կոդը]Համակարգչի օպերատիվ հիշողությունը պետք է լինի անհրաժեշտ ծավալով՝ նախքան ծրագիրը կիրառելը, այլապես համակարգիչը կսկսի չափազանց դանդաղ աշխատել։ Օպերատիվ հիշողությունը համակարգչի ամենակարևոր մասերից է հանդիսանում։ Այն հիշողություն է, որում ժամանակավոր պահվում է տեղեկատվություն ծրագրերի, տարբեր գործընթացների մասին, որոնք տեղի են ունենում համակարգչում։
Օպերատիվ հիշողության կապը համակարգչի ներքին սարքավորումների հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օպերատիվ հիշողության միջոցով կապ է հաստատվում պրոցեսորի և կոշտ սկավառակի, ինչպես նաև անձնական համակարգչի ներքին սարքավորումների միջև։ Այստեղ պահվում են ներկա պահին իրականացվող ծրագրերի տվյալները։ Նրա ծավալներից է կախված ծրագրերի այն քանակը, որոնք այդ ընթացքում աշխատում են, ինչպես նաև համակարգչի ընդհանուր արագագործությունը[1]։ Համակարգիչն անջատելուց հետո բոլոր ծրագրերը, որոնք պահվել և իրականացվում էին օպերացիոն համակարգում ջնջվում են, այդ պատճառով անհրաժեշտ է նախքան համակարգչի անջատելը պահպանել բոլոր անհրաժեշտ ֆայլերը։
Օպերատիվ հիշողության կազմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համակարգչի օպերատիվ հիշողությունը կազմված է արկղիկներից և հենց այդ արկղիկներում են պահվում տեղեկատվությունը՝ ընթացիկ ծրագրերի կամ այն գործառույթների մասին, որոնք այդ պահին իրականացվում են։ Յուրաքանչյուր նոր տեղեկատվություն պահվում է այդ արկղիկներում, և այնտեղ արդեն իսկ եղածը մաքրվում է, հետևաբար որքան մեծ է օպերատիվ հիշողության ծավալը, այնքան շատ են արկղիկները և նոր տեղեկատվության լրացման համար անհրաժեշտ տարածքը։ Այդ ժամանակ բարձրանում է համակարգչի արագագործությունը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Ինչ է օպերատիվ հիշողությունը» Արխիվացված 2014-10-24 Wayback Machine(ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օպերատիվ հիշողություն» հոդվածին։ |
|